Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3125-13.08.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ -107 օրեն՟քի (այսուհետ Օրենք) 12-րդ հոդվածից հանել «կամ պարզեցված հարկեր» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) սահմանված ժամկետում հարկային տեսչություն ներկայացնել (մասնավորապես` ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել փոստով կամ ներկայացնել էլեկտրոնային համակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով) հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր եւ տեղեկություններ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ«թ» կետով.

«թ) իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, oպերատիվ ֆինանuական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձեւի հայտարարություն ` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն եւ տվյալ հասցեում իրա՟կանացվող գործունեության տեսակը (տեսակները).» :

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության ծավալների հաշվառումը իրականացվում է համապատասխան ծախսաչափային հանգույցների (ներառյալ` հաշվիչների, այսուհետ` ծախսաչափային հանգույցներ) միջոցով: Ծախսաչափային հանգույցները տեղադրվում են այդ ապրանքների արտադրության եւ լցման համապատասխան հոսքագծերի վրա: Ծախսաչափային հանգույցների վերաբերող չափագիտական կանոնները եւ նորմերը, հոսքագծերի վրա դրանց տեղադրման տեղը, տեղադրման ու կապարակնքման կարգերը, ինչպես նաեւ շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտադրված ապրանքների ծավալների մասին ծախսաչափային հանգույցի տվյալները դուրս են բերվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, որն արձանագրվում է հարկային մարմնի եւ հարկ վճարողի ներկայացուցիչների  համատեղ ակտով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով.

«Հոդված 221 . ԱԱՀ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ, սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողների) կողմից արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացված  հաշվետվությունների, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերի եւ այլ ներքին հաշվառման տվյալների (այսուհետ` հաշվետվություններ) եւ վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջեւ էական շեղումների (տարբերությունների) առկայությունը սույն օրենքի 22-րդ հոդվածի իմաստով դիտարկվում է որպես հարկվող oբյեկտների հաշվառման սահմանված կարգի կոպիտ խախտում:

Սույն հոդվածի կիրառման իմաստով էական շեղում (տարբերություն) է համարվում չափագրումների արդյունքում արձանագրված արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) եւ հարկ վճարողի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համապատասխան տվյալների միջեւ 20 եւ ավելի տոկոսի (իսկ օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան չափի) տարբերությունը:

Հարկ վճարողների կողմից ներկայացված  հաշվետվությունների տվյալների եւ վերջիններիս մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված չափագրումների արդյունքների միջեւ էական շեղման (տարբերության) առկայության դեպքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի հարկային պարտավորություն՟ները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են չափագրումների արդյունքներով արձանագրված տվյալների (ներառյալ` ծախսերի եւ կորուստների) հիման վրա հաշվարկված արտադրության եւ շրջանառության ծավալների նկատմամբ: Չափագրումների արդյունքում արձանագրված տվյալների հիման վրա հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունները հաշվարկելիս հաշվի են առնվում նաեւ սովորաբար տվյալ ոլորտի գործունեության տեսակի համար դիտարկվող համադրելի (համարժեք) ժամանակահատվածի հիմնական գործոնների ազդեցությունը` խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Սույն հոդվածով սահմանված կարգը հարկային պարտավորությունների հաշվարկման առումով չի կիրառվում տարվա ընթացքում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած այն հարկ վճարողների վրա, որոնք նախապես այդ մասին տեղեկացրել են հարկային տեսչությանը` նշելով գործունեության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը (սկիզբը եւ ավարտը): Նշված դեպքում սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է միայն գործունեության իրականացման ժամանակահատվածի նկատմամբ:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել նախավերջին մասը:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 284 -րդ, 285 -րդ եւ 285 -րդ հոդվածներով`

«Հոդված 284 . Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման աշխատանքների կատարման գործարքների համար երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում (այդ թվում` գնորդի պահանջով) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից, ինչպես նաեւ այդպիսի ապրանքներ, ծառայություններ եւ աշխատանքներ ձեռք բերած կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կար՟գով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) գանձվում է`

տուգանք` այդ գործարքների լրիվ արժեքով` հատուցման գումարի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում  ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների կողմ հանդիսացող այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք`

ա) իրականացրել են յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով 150.0 հազար դրամը, իսկ այդպիսի գործարքների հանրագումարով ամսական 1.5 մլն. դրամը չգերազանցող ձեռքբերումներ, կամ

բ) այդ գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ տրամադրել կամ ստա՟ցել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ ապրանքագրեր, կամ

գ) որոնց մոտ առկա չեն այդ գործարքների համար դուրս գրված կամ ստացված հաշվարկային փաստաթղթերը, սակայն առկա այլ փաստաթղթերը (մասնավորապես, հաշվարկային փաստաթղթերի պատճենները, հարկային հա՟շիվ՟ների վերաբերյալ երկկողմանի ներկայացված տեղեկությունները) բավարար են պարզելու, որ այդ՟պիսի փաստաթղթերը դուրս են գրվել կամ ստացվել, կամ

դ) ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կա՟տա՟րելիս օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով դուրս են գրել հաշվարկային փաս՟տա՟թղ՟թե՟՟րը` նշելով իրենց տվ՟յալ՟նե՟րը, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաս՟տա՟թուղ՟թը, որի վերաբերյալ հաշ՟վար՟՟կային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում կամ

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ձեւով այդ գոր՟ծարքների կատարմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններին տեղեկություններ են ներկայացրել առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի (բա՟ցա՟ռութ՟յամբ սույն մասի «ա» կետով սահմանված դեպքի) Հայաստանի Հանրապետության տարածքում ապ՟րանքների ձեռք՟բեր՟ման, ծառայությունների կամ աշխատանքների ստացման գործարքների վե՟րաբերյալ, եւ որը հիմնավորվել է տե՟ղե՟կութ՟յուն՟նե՟րի ներկայացման օրվան հաջորդող 15 աշ՟խա՟տան՟քա՟յին օրվա ընթացքում Հայաստանի Հան՟րա՟պե՟տության օրենսդրությամբ սահմանված կարգով հար՟կա՟յին մարմինների կողմից երրորդ անձի մի՟ջո՟ցով կատարված հսկիչ գնումների արդյունքում:

Սույն հոդվածին համապատասխան` հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ներառման ենթակա են նաեւ այն հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնցում նշված գործարքները կատարվել են սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով, որը սահմանված կարգով հիմնավորվելուց հետո հիմք է հանդիսանում նաեւ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափերով պատասխանատվության չկիրառման համար:

Սույն հոդվածին համապատասխան իրականացված հսկիչ գնումների արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տե՟ղեկացվում է հարկ վճարողին:

Հոդված 285 . Սույն օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առեւտրային կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձ՟վում է տուգանք 50 հազար դրամի չափով` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախ՟տումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով 500 հազար դրամի չափով:

Հոդված 286 . Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների արտադրությունը առանց սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված ծախսաչափային հանգույցների իրականացնելու դեպքում արտադրողից գանձվում է տուգանք` առանց ծախսաչափային հանգույցի արտադրություն կազմակերպելու ժամանակաշրջանի համար հաշվարկվող հաշվարկային շրջանառության 25 տոկոսի չափով: Տուգանքի կիրառման նպատակով հաշվարկային շրջանառությունը որոշվում է որպես  առանց ծախսաչափային հանգույցի արտադրությունը կազմակերպելու ժամանակաշրջանում աշխատանքային գրաֆիկով աշխատանքային ժամերի թվի, հոսքային գծի առավելագույն ժամային արտադրողականության եւ այդ ժամանակաշրջանում կիրառված` միավոր արտադրանքի բացթողման միջին գնի արտադրյալ:

Ծախսաչափային հանգույցների շահագործման կանոնները խախտելու համար ԱՏԳ ԱԱ 2009, 2201, 2202, 2203 ծածկագրերին դասվող ապրանքատեսակներ արտադրողներից գանձվում է տուգանք` մեկ միլիոն դրամի չափով:»:

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի վերջին պարբերությունը «աճողական կարգով» բառերից հետո լրացնել «, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների հարկ վճարողի հաշվառման համարները եւ անվանումները:» բառերով:

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի վերջին պարբերությունը «պարտավորություն» բառից հե՟տո լրացնել «կամ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռքբերող անձը  սույն օրենքի 284 -րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացրել է տեղեկություններ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կա՟տար՟ված գործարքի մասին, որը սահմանված կարգով հիմնավորվել է հարկային մարմինների կող՟մից» բառերով:

Հոդված 9. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն հոդվածների եւ դրույթների, որոնց կիրառման համար սույն հոդվածով այլ ժամկետ է սահմանված:

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տուգանքները կիրառվում են` սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նույն հոդվածով սահմանված տեղեկությունների ներկայացման ձեւը եւ կարգը հաստատելու վերաբերյալ ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից:

3. Օրենքի 286 -րդ հոդվածը կիրառվում է  2010 թվականի հունվարի 1-ից: