Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3124-13.08.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` օրենսգրքի) 158-րդ հոդվածում`

1) հոդվածի 12-րդ մասը «առանց պայմանագրի կնքման» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ մասերով.

«Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելու դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ, յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածում «158-րդ հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսանմեկերորդ մասերով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ, երրորդ, քսանմեկերորդ, քսաներեքերորդ եւ քսանչորսերորդ մասերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենք ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: