Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-3121-13.08.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Oրենք)  4-րդ հոդվածի 1-ին մասը «մանրածախ վաճառք» բառերից առաջ լրացնել «առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «վեց հարյուր հազար» բառերով.

2)  2-րդ մասի առաջին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով, երրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «վեց հարյուր հազար» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն  օրենքի 2-րդ հոդվածով սահմանվող փոփոխությունները ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների  մասով ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: