Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-29110-14.06.2008-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17, ՀՕ-247) (այսուհետ՝ Օրենսգիրք) 91-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասը «արբիտրաժային տրիբունալի վճիռ» եւ «արբիտրաժային տրիբունալի վճռի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում» եւ «կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո :