Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2916-14.06.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի (1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239) 880-րդ հոդվածի 2-րդ մասը «փոխառության պայմանագրով» բառերից առաջ լրացնել «օրենքով կամ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո : 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ֆինանսական միջնորդության ավելացումը: Օրենքը տալիս է կրեդիտավորման պայմանագրի հասկացությունը, կարգավորում է կրեդիտավորման պայմանագրերից բխող հարաբերությունները, դրանց տեսակների առանձնահատկությունները եւ պարտադիր պայմանները, կրեդիտավորման պայմանագրերով տարեկան տոկոսադրույքի հաշվարկման կարգը եւ պայմանները, կրեդիտավորողի պատասխանատվությունը, կրեդիտավորման պայմանագրերով սպառողների իրավունքները եւ այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ: «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միտված լինելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոմիության օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մշակվել է Եվրոմիության 22.12.1988թ. 87/102/EEC դիրեկտիվի հիման վրա, որը Եվրոմիության անդամ երկրների համար սահմանում է կրեդիտավորման բնագավառում սպառողների իրավունքների պաշտպանության նվազագույն պահանջներ: «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ օտարերկրյա փորձագետների առաջարկությունները:

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը եւ ֆինանսական միջնորդության ավելացումը: Օրենքը կարգավորում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ սպառողների կողմից ներկայացված պահանջների քննության կարգը, Ֆինանսական համակարգի հաշտարարի կարգավիճակը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները եւ սպառողների պաշտպանության հետ կապված այլ իրավահարաբերություններ: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միտված լինելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոմիության օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մշակվել է Եվրոմիության Հանձնաժողովի 1998թ. մարտի 30-ի ռեկոմենդացիային համապատասխան: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակելիս հիմնականում օգտագործվել են Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենի գործունեությունը կարգավորող ակտերը, հաշվի են առնվել բրիտանացի փորձագետների առաջարկությունները:

««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ:

«Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը բանկերի կողմից ավանդների ներգրավման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանումը եւ այդ կանոնների միջոցով սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Օրենքը կարգավորում է բանկերի կողմից ավանդների ներգրավման ժամանակ բացահայտվող տեղեկատվության շրջանակը, այդ տեղեկատվության տրամադրման, հաշիվների եւ ավանդային պայմանագրերի գովազդման, ավանդների նկատմամբ տոկոսների հաշվարկման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ ավանդատուների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանող այլ իրավահարաբերություններ: