Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2882-13.06.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (28 դեկտեմբերի, 2001թ. ՀՕ-293.) 2-րդ հոդվածում «Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են» բառերից հետո ավելացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա)  1-ին մասի «Հանրապետության Նախագահի կողմից`» բառերից հետո լրացնել «մրցութային կարգով,» բառերը:

բ)  2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությումբ.

«Հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են  վճարովի հիմունքներով»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի «բաժնետերեր» (փայատեր) բառից հետո լրացնել «եւ (կամ)նրանց փոխկապակցված անձիք» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի վերջին մասի «գույքային» բառը փոխարինել «գույքից» բառով:

Հոդված 6. Օրենքի  14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում «տեղակալը» բառից հետո լրացնել «, անդամները» բառը:

Հոդված 8. Օրենքի 19-րդ  հոդվածում « , տեղակալը» բառից հետո լրացնել «, անդամները» բառը։

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 83.2 հոդվածներով՝  հեռարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակովանկախ կարգավորող մարմնի ձեւավորման համար,

հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած է ճանաչվել,

հաշվի առնելով  ԵԽԽՎ N 1609 բանաձեւով առաջարկվող բարեփոխումները այս բնագավառում

առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի եւ «Պետական տուրքի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծեր։

Առաջարկվող փոփոխությունները ուղղված են հեառարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության  ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին՝  եւ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձեւավորման սկզբունքներին եւ ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, ինչպես նաեւ բազմակարծության ապահովման դրույթներին։ Այդ փոփոխությունները տեղ են գտել նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում, որի համաձայն ընտրվում է անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը։

Առաջարկվող նախագծերը  հնարավորություն կտան իրավանորմերի միջոցով բարձրացնել վերոնշյալ մարմինների անկախության երեք հիմնական տարրերի՝  կառավարչական անկախության, ֆինանսական անկախության եւ ծրագրային քաղաքականության անկախության մակարդակը։

Նախագծերն փաթեթում տեղ է գտել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի կողմից պետական տուրքերի չափը, որը պետք է սահմանվեր միայն օրենքով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտով։