Armenian ARMSCII Armenian
Կ-1351-01.11.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն) (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի`

1. 3-րդ մասում հանել «,բացառությամբ սույն հոդվածի չորրորդ եւ հինգերորդ, ինչպես նաեւ 5.1-ին մասերով նախատեսված դեպքերի»բառերը:

2. 4-րդ, 5-րդ, 5.1-րդ եւ 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

3. 6-րդ մասից հանել «,ինչպես նաեւ սույն հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով նախատեսված` բարեխիղճ երրորդ անձի գույքը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ բաժնի` «ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ» վերնագիրը փոխարինել «ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ» վերնագրով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 15.1 Գլխով` հետեւյալ բովանդակությամբ.

«Գլուխ 15.1

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

Հոդված 103.1. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքները եւ միջոցները, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները կամ այլ տեսակի օգուտները, սույն օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաները, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքը, բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության: Այդ գույքի բռնագանձում կարող է կատարվել միայն տուժողին եւ քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցումից հետո:

2. Սույն օրենսգրքի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է հանդիսանում այն անձը, ով (որը) գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաեւ այն անձը, ով (որը) գույքն այլ անձից ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:

3. Այն դեպքում, երբ տուժողի եւ բարեխիղճ երրորդ անձի միջեւ առկա է վեճ բռնագանձման ենթական գույքի վերաբերյալ, այդ գույքի բռնագանձում կարող է կատարվել միայն վեճը քաղաքացիական դատավարության կարգով լուծելուց հետո:

4. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված դեպքերում` նաեւ այդ հոդվածների իմաստով գույք են հանդիսանում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ` ֆինանսական (դրամական) միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, ինչպես նաեւ գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասում «218-րդ» բառը փոխարինել «217-րդ» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածի՝

1. վերնագրում «եկամուտներն» բառը փոխարինել «գույքն» բառով.

2. 1-ին մասում հանել «՝սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը.

3. 2-րդ եւ 3-րդ մասերում «սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը փոխարինել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.

4. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Uույն հոդվածի իմաuտով հանցավոր ճանապարհով uտացված գույք է հանդիuանում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ uտացվել է uույն oրենuգրքով նախատեuված հանցագործությունների կատարման արդյունքում»:

Հոդված 6. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասից հանել «` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 217-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ահաբեկչությունը` «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1999թ. միջազգային կոնվենցիային կից փաստաթղթերով նախատեսված ցանկացած գործողությունը, ինչպես նաեւ այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակը իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

2. 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ մասի 2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

3. 2-րդ եւ 3-րդ մասերը «ժամկետով» բառից հետո լրացնել «՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 217.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«217.1. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` գույքի ուղղակի կամ անուղղակի, դիտավորությամբ ցանկացած եղանակով տրամադրումը կամ հավաքագրումը այնպիuի հանցավոր մտադրությամբ, որ այն ամբողջովին կամ մաuամբ պետք է oգտագործվի, կամ այնպիuի գիտակցությամբ, որ այն ամբողջովին կամ մաuամբ կարող է oգտագործվել ահաբեկչության կատարման համար կամ ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնականհամաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տաuներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի իմաստով գույք է հանդիսանում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը:»:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 218-րդ հոդվածը:

Հոդված 10. Օրենսգրքի 221-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «օդանավ, նավ կամ» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «միջուկային» բառը: