Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-267-17.05.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետության Նախագահի աշխատակազմի հիմնարկինը`» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահի աշխատակազմի եւ ազգայն անվտանգության խորհրդի աշխատակազմի հիմնարկներինը`» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

Ներկայացված օրենքների ընդունումը պայմանավորված է նրանով, որ ստեղծվում է նոր քաղաքական պաշտոն` ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ միաժամանակ նոր առանձին ինքնուրույն աշխատակազմ, որի հիմնադիրը հանդիսանում է ՀՀ Նախագահը:

Քանի որ ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները հանդիսանալու են քաղաքացիական հատուկ ծառայողներ եւ նրանց վրա տարածվելու է քաղաքացիական հատուկ ծառայության մասին ՀՀ օրենքը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում տվյալ օրենքում կատարել որոշ փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերվում են աշխատակազմի կազմավորման, դրա ընթացիկ գործունեության կառավարման առումով ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների սահմանմանը:

Վերոհիշյալ նախագծերի փաթեթի ընդունումից հետո ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կազմավորման եւ աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման նկատառումներից ելնելով` ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից պետք է սահմանված ժամկետում ընդունվեն որոշ իրավական ակտեր: