Armenian ARMSCII Armenian
Կ-266-15.05.2008-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի  դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այuուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.

«Հոդված 2.1. Հաuտատել 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը ( Հավելված 3-ը կցվում է ):»:

Հոդված 2. Օրենքով հաստատված ծրագիրը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով.

«6.3. 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն մ3: »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը:
 

«Հավելված 3.

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ներածություն

2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այuուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետի 2-րդ մասի դրույթների:

Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները եւ անհրաժեշտ միջոցառումները:

Ծրագիրը նպատակաուղղված է 2008 թվականին Uեւան-Հրազդան էներգետիկ- իռիգացիոն համակարգից uնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաեւ  ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք uտեղծելուն:

Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում uտեղծված եղանակային եւ բնակլիմայական պայմաններից:

2. Ներկա վիճակի վերլուծություն

Ոռոգման սեզոնը 2008 թվականին սկսվեց ապրիլ ամսին, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երեւույթ էր: Տեղումների երկարատեւ անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի եւ հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երեւույթները:

Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետեւողական եւ համակարգված գործողությունների շնորհիվ, այդ թվում` ս.թ. ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 1-ը Սեւանա լճից վերցված շուրջ 9.7 մլն մ3 ջրաքանակի (առ 14.05.2008թ. Սեւանա լճից վերցվել է 33.1 մլն մ3 ջրաքանակ), որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես, Ազատի եւ Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների, ինչպես նաեւ խորքային հորերի եւ պոմպակայանների աշխատեցման հաշվին, որոնք եւ դարձան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները:

2001-2007թթ. ընթացքում Սեւանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի առաջին տասնօրյակից սկսած:

Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաեւ ոռոգման սեզոնում ռազմավարական եւ դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի եւ Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 14.05.2008թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է   57.2 մլն մ3-ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 14.05.2008թ. դրությամբ կազմել է     45.96 մլն մ3, որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 25.06 մլն մ3-ով:

3. Ծրագրի հիմնական նպատակը եւ առաջնային խնդիրները

Ծրագրի հիմնական նպատակն է Uեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից uնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաեւ ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը:

Այդ նպատակին հաuնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`

- 2008 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչեւ 240 մլն մ3.

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի եւ Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը.

- Սեւանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը.

- հաշվետվության եւ վերահսկողության ապահովումը.

- oրենuդրական դաշտի ապահովումը:

4. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները

Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը եւ եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը եւ պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման եւ ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման եւ այլ ուղղություններով:

Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց կպահանջվի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ: Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տված վերջնական հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 42.7 հազ. հա, որոնց ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 511.8 մլն մ3: Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետով, Ազատի եւ Ապարանի ջրամբարներով, Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատի պոմպակայանների համակարգերով, ինչպես նաեւ Սեւանա լճից բաց թողնվող ջրաքանակով՝ պահանջարկի եւ նշված ջրային համակարգերից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաեւ` Սեւան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով) փոխհատուցելու նպատակով:

Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 240 մլն մ3:

5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած երկշաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:»: