Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2652-13.05.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

2) 2-րդ մասում «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

3) 6.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ոuտիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների եւ արդարադատության նախարարության ծառայողներ, դատախազներ, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջներին:».

4) լրացնել նոր «6.2» մաս հետեւյալ բովանդակությամբ`

«6.2. Սույն հոդվածի 6.1 մասով նախատեսված պետական մարմինների եւ ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ  2. Oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: