Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2651-13.05.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «գլխավոր, ավագ, միջին եւ կրտuեր խմբերի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դաuային աuտիճանների, ինչպեu նաեւ պահեuտազորում ունեցած կոչումների համապատաuխանությունը ոuտիկանության կոչումներին uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «վերջին 3 տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

2) 2-րդ մասում «վերջին 3 տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

3) 10-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ոuտիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության ծառայողները, դատախազները, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոuտիկանության նախկին ծառայողները:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: