Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-263-07.05.2008-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.

Երեւան քաղաքի վարչական տարածքում մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերական հանրային շահ ճանաչված տարածքներում,  այն անհատական բնակելի տները եւ նրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման եւ սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը եւ/կամ/ հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի, այդ թվում ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում uերվիտուտ, սույն օրենքի ուժով համարվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով տիրապետում է այդ գույքը որպեu uեփական գույք:

ՀՈԴՎԱԾ 2.

Երեւան քաղաքի վարչական տարածքում  մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող եւ սույն օրենքի ուժի մետ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերական հանրային շահ ճանաչված տարածքներում,  քաղաքացիներին պատկանող՝ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար օրինական հողամասերին կից ավել օգտագործվող մինչեւ 300քմ. սահմանազատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը եւ/կամ/ դրանց վրա կառուցված բնակելի տների եւ /կամ/ բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի, այդ թվում  ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում uերվիտուտ, սույն օրենքի ուժով համարվում է այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ում սեփականությունը հանդիսացող հողամասին կից է ավել օգտագործվող հողամասը եւ /կամ/ շինությունները եւ  ով (ովքեր) տիրապետում են այդ գույքը որպեu uեփական գույք:

ՀՈԴՎԱԾ 3.

1. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում ֆիզիկական անձի  դիմումի հիման վրա կայացված  Երեւանի քաղաքապետի որոշումը, որի մեջ պարտադիր պետք է նշվեն`

1) իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյալ օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն.

2) տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին.

3) տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

2. Երեւանի քաղաքապետի որոշման հետ միասին պետք է գրանցող մարմնին ներկայացվի օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 300քմ. հողամասից ավել զբաղեցված հողամասի առկայության դեպքում՝ ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգող օտարվում է դրա կադաստրային արժեքով:

4. Սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երեւանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե սույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են եւ դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

ՀՈԴՎԱԾ 4.

1. Սույն օրենքը չի տարածվում Երեւան քաղաքի վարչական տարածքում  մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված եւ սույն օրենքի ուժի մետ մտնելու պահին առկա՝ ներառյալ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա կիսակառույց շենք, շինությունների եւ դրանցով զբաղեցված հողամասերի, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված բնակտարածության իրացման դիմաց փոխհատուցում ստացած անձանց, պետական եւ համայնքային  հիմնարկներին, ինչպես նաեւ պետական եւ  համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների պահանջներին չբավարարող անշարժ գույքի հետագա կարգավիճակը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 5.

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: