Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2626-07.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (26-ը դեկտեմբերի 2002 թվական, ՀՕ-501-Ն) 2-րդ հոդվածում «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «եւ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք ունեն վարձու աշխատող» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում «օրենքը» բառից հետո լրացնել «այլ օրենքները» բառերը, իսկ 2-րդ «սույն» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Uույն հոդվածում նշված uահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավաuարեցված վճարումների, նպաuտների, կրթաթոշակների, կենuաթոշակների եւ այլ համանման վճարումների, գործուղման եւ դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների ու կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող` նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեuական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեuություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեuական մթերքների դիմաց վճարումների վրա, եթե այլ օրենքներով դրանց համար այլ սահմանափակումներ նախատեսված չեն:»:

2. 3-րդ մասից հետո լրացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«4. Սույն հոդվածով եւ այլ օրենքներով սահմանված սահմանափակումները չեն տարածվում Կառավարության կողմից uահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների դիմաց վճարումների, ինչպեu նաեւ Կառավարության uահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում  «ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատերը) բառերը համապատասխան հոլովներով, իսկ «մարմնի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ) բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ) բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի մոտ կայացված խորհրդակցության  թիվ 82-105 արձանագրության երկրորդ կետով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որդեգրած ստվերային տնտեսության դեմ պայքարի, կանխիկ դրամաշրջանառության նվազեցման քաղաքականության իրագործմամբ: