Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2625-07.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Աշխատանքի վարձատրության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (11 uեպտեմբերի 2001 թվականի, ՀO-226) 8-րդ հոդվածում՝

1.  1-ին կետում «նրա աշխատանքի վայրում,» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

2. 1-ին կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Օրենքով նախատեսված դեպքերում աշխատավարձը կարող է վճարվել այլ վայրում:»:

3. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Աշխատավարձը օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է կանխիկ կամ անկանխիկ ձեւով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի մոտ կայացված խորհրդակցության  թիվ 82-105 արձանագրության երկրորդ կետով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որդեգրած ստվերային տնտեսության դեմ պայքարի, կանխիկ դրամաշրջանառության նվազեցման քաղաքականության իրագործմամբ: