Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2622-07.05.2008-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 192-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Աշխատավարձը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ ձեւով՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Աշխատանքի վարձատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի մոտ կայացված խորհրդակցության  թիվ 82-105 արձանագրության երկրորդ կետով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որդեգրած ստվերային տնտեսության դեմ պայքարի, կանխիկ դրամաշրջանառության նվազեցման քաղաքականության իրագործմամբ: