Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-246-31.03.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն) մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման  առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝

1) Երեւանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկում 90040 ծածկագրի տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ`  

90052 «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ քաղ. Երեւան,
Փ.Բյուզանդի 1/3

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի ընկերությունների ցանկից հետո լրացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ` 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն
90053 «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը քաղ. Երեւան,
Վազգեն Սարգսյանի 2

ՀՈԴՎԱԾ 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե» բառերը «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Նախագծի ընդունման հիմնավորում

(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

1. Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը, համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, գործում է նաեւ հաջորդ տարիներին` եթե ծրագրի  ժամկետը  լրանալուց հետո նոր  ծրագիր  չի  ընդունվում: Ուստի առաջարկվող լրացումների ընդունման դեպքում, դրանցով նախատեսված մասնավորեցման գործարքները կարող են իրականացվել 2008թ.-ին կամ հաջորդ տարիներին:

2. Ներկայացվող նախագծի հոդված 1-ի 1) ենթակետով առաջարկվող լրացման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետի 27.07.2007թ.-ի N 01/9-10997Հ գրությունը: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում իրականացնում է կառուցապատման ենթակա օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը:

3. Նախագծի հոդված 1-ի 2) ենթակետով առաջարկվող լրացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 20.12.2007թ. N 080-6514 հանձնարարականը: