Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2361-18.03.2008-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24?ը դեկտեմբերի 2004 թվականի,  ՀՕ-50-Ն) 2-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ (փաթեթ)

1. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ են կատարվում ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) որոշ հոդվածներում:

Մասնավորապես, օրենքի`

ա) 15-րդ հոդվածում պարզեցվում է սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակ նշանակելու ընթացակարգը.

բ) 26-րդ հոդվածում հստակեցվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող զավակների շրջանակը.

գ) 37-րդ եւ 45-րդ հոդվածներով հստակեցվում են մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները, այդ թվում` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցման ժամանակահատվածները.

դ) 52-րդ եւ 73-րդ հոդվածների դրույթները համապատասխանեցվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշմանը. նշված որոշմամբ է պայմանավորված նաեւ օրենքը 73.1 հոդվածով լրացնելը.

ե) 47-րդ հոդվածի դրույթները ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է  ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 29-ի  ՍԴՈ- 731 որոշմամբ.

զ) 55-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ ամրագրվում է կենսաթոշակները տվյալ ամսվա ընթացքում վճարելու դրույթը (ինչը ներկայումս արդեն իսկ իրականացվում է), եւ սահմանվում է կենսաթոշակների վճարումը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված վճարող կազմակերպության միջոցով իրականացնելու պահանջը, քանի որ կենսաթոշակները, սկսած 2008թ. հունվարի 1-ից, ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից.

է) 56-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ ավելի նպաստավոր պայմաններ են սահմանվում լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար` նախատեսելով մեկ լիազորագրով, գործող 6 ամսվա փոխարեն, 12 ամսվա կենսաթոշակ վճարելու պայման, ինչը բխում է նաեւ կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցնելու նախապայմաններից.

ը) 60-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում կենսաթոշակի նշանակման պայմաններում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին.

թ) 61-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու հանգամանքով:

2. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նույնպես առնչվում է  ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. հունվարի 15-ի որոշման դրույթների իրացմանը:

3. «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիլական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պայմանավորված է օրենքի 15-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ: