Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-237-18.03.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ–186-Ն, այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ) հանդիսացող նյութերի հատկացման, պահպանության, հաշվառման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

1) փաստաթուղթ՝ ելից տեղեկություն ունեցող, պահպանության եւ հանրային օգտագործման համար ժամանակի եւ տարածության մեջ փոխանցման ենթակա տեքստային, պատկերային, տեսաշարային եւ (կամ) ձայնաշարային տեղեկույթ՝ ամրացված նյութական կրիչին.

2) համակցված փաստաթուղթ` ՝ փաստաթուղթ` միաժամանակ ամրացված տարբեր նյութական կրիչների վրա, որը ամբողջական է իր բաղկացուցիչ մասերով.

3) չհրապարակված փաստաթուղթ՝ փաստաթուղթ` նախատեսված սահմանափակ օգտագործման համար.

4) փաստաթղթի ելից տեղեկություն՝ տվյալների ամբողջական համալիր, որը բնութագրում է փաստաթուղթը եւ կարող է հիմք հանդիսանալ օգտագործողի տեղեկացման, վիճակագրական եւ (կամ) մատենագիտական հաշվառման համար.

5) պարտադիր օրինակ՝ փաստաթղթի օրինակ, որի պատրաստողը, սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով, անհատույց հատկացնում եւ առաքում է ստացողներին.

6) փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավա՟բանական կամ ֆիզիկական անձ, որն իրականաց՟նում է փաստաթղթի պատրաստումը՝ անկախ նյութական կրիչից.

7) պարտադիր օրինակ ստացող՝ սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով պարտադիր օրինակը ստացող իրավաբանական անձ.

8) անորակ պարտադիր օրինակ՝ պարտադիր օրինակ, որի տպագրական սխալը, մեխանիկական եւ (կամ) էլեկտրո՟նային տվյալների վնասվածքներն ու այլ պատ՟ճառ՟ները անհնար են դարձնում ամրագրված տեղե՟կույթի ընկալումը»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Սույն օրենքը տարածվում է՝

ա. փաստաթուղթ պատրաստողի եւ պարտադիր օրինակ ստացողի վրա.

բ. Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով օտարերկրյա պետություններում պատրաստված եւ Հայաստանի Հանրապետությունում իրացվող փաստաթղթերի վրա»:

Հոդված 4. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 41 »-ով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 41 . Սույն օրենքի նպատակը եւ խնդիրը
1) Սույն օրենքի նպատակն է՝ ազգային մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող փաստաթղթերի մշտական պահպանությունը եւ դրանց մասին տեղեկության ապահովումը:

2) Սույն օրենքի հիմնական խնդիրն է՝ կարգավորել պարտադիր օրինակի հատկացումը, պահպանությունը, հաշվառումը եւ օգտագործումը»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածը:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա) եւ զ) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Փաստաթղթի տեսակներն են՝

ա. Հրատարակություն՝ խմբագրական մշակման ենթարկված, ինքնուրույն ձեւավորմամբ (տեքստա՟յին, նոտագրական, քար՟տե՟զագրական, պատ՟կերահրա՟տարա՟կային), այդ թվում՝ պաշտո՟նական եւ կույրերի ու թույլ տեսնողների համար նախատեսված Բրայլի համա՟կարգով ստեղծված արտադրանք՝ անկախ նյութական կրիչից.

զ. չհրապարակված փաստաթուղթ՝ գիտահետազոտական, փորձարարա՟կոնստրուկտո՟րական եւ տեխ՟նոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվե՟տվություններ, ատենա՟խոսություն՟ներ, ավան՟դադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր»:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի բ), գ), է) կետերը:

Հոդված 8. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Գլուխ 11 »-ով հետեւյալ բովանդակու՟թյամբ.

«ԳԼՈՒԽ 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հոդված 9. Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 61 », «Հոդված 62 »-ով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 61 . Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա. կազմակերպում է պարտադիր օրինակի մասին տեղեկույթի հանրային հասանելիու՟թյունը,

բ. հաստատում է պարտադիր օրինակի հաշվառման, պահպանության եւ օգտագործման կարգը՝ ըստ փաստաթղթի տեսակների,

գ. հաստատում է պարտադիր օրինակի մատենագիտության կազմման կարգը,

դ. սահմանում է փաստաթղթի ելից տեղեկություններ համարվող տվյալները եւ դրանց տրման կարգը,

ե. իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 62 . Կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները

1) Լիազորված պետական մարմինը`

ա. մշակում է պարտադիր օրինակի՝ ըստ փաստաթղթի տեսակ՟ների պահպանության, հաշ՟վառման, օգ՟տագործման կարգը եւ ապահովում դրանց կիրարկումը,

բ. մշակում է պարտադիր օրինակի մատենագիտության կազմման կարգը,

գ. իրականացնում է պարտադիր օրինակի վերաբերյալ տեղեկույթի հանրային հասանելիությունը,

դ. ապահովում է հրապարակման, հրատարակման կամ թողարկման ելից տեղեկության գրանցումը՝ ըստ տեսակ՟ների,

ե. իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ»:

Հոդված 10. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»

Հոդված 11. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրու՟թյամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

«Հոդված 7. Պարտադիր օրինակի հատկացման ծախսերը

1) Պարտադիր օրինակի հատկացման եւ առաքման ծախսերը ներառվում են փաստաթղթերի պատրաստման ինքնարժեքում»:

Հոդված 12. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Պարտադիր օրինակներ ստացողներն են՝

1) «Հայաստանի ազգային գրադ՟արան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային գրադարան).

2) «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային գրապալատ).

3) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Հայաստանի ազգային արխիվ).

4) «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն)»:

Հոդված 13. Օրենքը 8-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ «Հոդված 81 », «Հոդված 82 » -ով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 81 . Պարտադիր օրինակի հատկացումը

1) Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվական միջոցների պար՟տա՟դիր օրինակ՟ների հատկացումը իրակա՟նացվում է «Զանգվածային լրատվության միջոց՟ների մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքով սահմանված կարգով:

2) Փաստաթուղթ պատ՟րաստողը (անկախ թողարկման քանակից)՝ սկսած առաջին խմբա՟քա՟նա՟կի պատրաստման պահից, իսկ այլ երկրներում պատրաստված (Հայաստանի Հանրապե՟տության տարածքում օգտագործվող փաստաթղթի ելից տեղեկություն ունեցող) փաստաթուղթը՝ սկսած Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան տարածքում իրացման պահից, 10-օրյա ժամկետում հանձնում է՝

ա. Հայաստանի ազգային գրադարանին՝

երկու պարտադիր օրինակ հրատարակությունից,

մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից,

մեկ պարտադիր օրինակ չհրապարակված փաստաթղթից (ատենախոսություն),

մեկ պարտադիր օրինակ համակցված փաստաթղթից.

բ. Հայաստանի ազգային գրապալատին՝

մեկ պարտադիր օրինակ հրատարակությունից,

մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից.

գ. Հայաստանի ազգային արխիվին՝

մեկ պարտադիր օրինակ տեսալսողական արտադրանքից,

մեկ պարտադիր օրինակ համակցված փաստաթղթից.

դ. Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնին՝

մեկ պարտադիր օրինակ պաշտոնական հրատարակությունից,

երկու պարտադիր օրինակ էլեկտրոնային հրատարակությունից,

մեկ պարտադիր օրինակ չհրապարակված փաստաթղթից (գիտահետազոտական, փորձա՟րարա՟կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվե՟տ՟վու՟թյուններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր)»:

Հոդված 82 . Պարտադիր օրինակի օգտագործման սահմանափակումները

1) Պարտադիր օրինակի հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, ենթակա չեն փոխանակման եւ օտարման:

2) Պարտադիր օրինակի օգտագործումը իրականացվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով»:

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները:

Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Փաստաթուղթ պատրաստողի պարտականությունները եւ իրավունքները

1) Փաստաթուղթ պատրաստողը պարտավոր է՝

ա. փոխարինել անորակ պարտադիր օրինակը` դրա մասին ստացողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում.

բ. փաստաթղթի քանակի մի մասը առավել որակյալ տարբերակով (թղթի, ձայնագրության եւ (կամ) տեսագրության որակի, կազմի, ձեւավորման եւ այլ հայտանիշների առումներով) պատրաստելու դեպքում պարտադիր օրինակը հանձնել այդ մասից.

գ. պարտադիր օրինակ հանդիսացող համակցված փաստաթուղթը հանձնել ամբողջական.

դ. անհատույց տրամադրել պարտադիր օրինակ սույն օրենքով սահմանված ստացողներին:

2) Փաստաթուղթ պատրաստողն իրավունք ունի՝

ա. անվճար ստանալ փաստաթղթի ելից տեղեկությունը.

բ. անվճար վիճակագրական տեղեկույթ ստանալ իր հանձնած պարտադիր օրինակի մասին»:

Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Պարտադիր օրինակ ստացողի պարտականությունները եւ իրավունքները

1) Պարտադիր օրինակ ստացողը պարտավոր է՝

ա. իրականացնել պարտադիր օրինակի պահպանությունը, հաշվառումը եւ օգտագործումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.

բ. ապահովել պարտադիր օրինակի մասին տեղեկույթի մատչելիությունը:

2) Պարտադիր օրինակ ստացողը իրավունք ունի՝

ա. անորակ պարտադիր օրինակը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ այն նորով փոխարինելու համար.

բ. պատրաստողից ստանալ պարտադիր օրինակի առավել որակյալ տարբերակով թողարկված փաստաթուղթը.

գ. համակցված փաստաթղթի ոչ ամբողջական պարտադիր օրինակ ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, դիմել պատրաստողին՝ ամբողջական համակցված փաստաթուղթը ստանալու համար»:

Հոդված 17. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքի 12-րդ հոդվածի «Հոդված 82 »-ի գործողությունը տարածվում է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ կառավարությունների որոշումներով որպես պարտադիր օրինակ հանձնված նյութերի վրա:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման 141-րդ կետով նա՟խա՟տես՟ված էր ներկայացնել «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը պայմանավորված էր գործող օրենքի կիրարկումն ապահովող մի շարք հարաբերությունների կարգա՟վորումը հստակեցնելու, պետական կառավարման եւ պետական լիազոր մարմնի լիազորություն՟ները սահմանելու անհրաժեշտությամբ: Գործող օրենքում ամ՟րագրված են անվճար եւ վճարովի պարտադիր օրինակի տրամադրման հիմնադրույթները: Եթե անվճար օրինակի տրա՟մադրումը ինչ-որ չափով կարելի էր համակարգել, ապա վճարովի պար՟տադիր օրինա՟կի կամ պարտադիր վաճառքի սկզբունքը ոչ միայն հակասում է ազատ տնտե՟սական շուկայական հարաբերություններին, այլեւ չի բխում յուրաքան՟չյուր կազմակերպության ֆոնդերի համալրման առանձնահատկու՟թյուն՟ներից:

Հաշվի առնելով օրենքի կիրարկման երկու տարվա փորձը եւ ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ նախարարության ստեղծած միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից կատարվեցին ծավալուն փոփոխու՟թյուն՟ներ:

Ներկայացվող «Փաստաթղթերի (վավե՟րագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատա՟րելու մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում հստակ ամրագրվում է, որ անվճար պարտադիր օրինակը պետք է մշտապես պահպանվի, իսկ հանրությունը ապահովվի դրանց մասին տեղեկույթով:

Նախագծում հստակ սահմանվում են՝ անվճար հատկացվող պարտադիր օրինակի քանակը, ստացող կազմակերպությունները, դրանց իրավունքները եւ պարտականությունները: Հստակեցվել են փաստաթուղթ պատրաստողների (անկախ նյութական կրիչից) իրավունքներն ու պարտականությունները: Վերոնշյալ հարաբերությունները ամրագրված չեն գործող օրենքում կամ ամրագրված են մասնակի՝ տարանջատված ըստ կրիչների:

Նախագծում ավելացվել է նոր գլուխ` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ լիազորված պետական մարմնի իրավասությունները», որտեղ տարազատվել են Հայաստանի Հանրապետության կա՟ռավարության եւ լիազոր պետական մարմնի իրավասությունները, ինչը կապահովի օրենքի հետագա կիրարկումը:

Ներկայացված նախագծի ընդունումը կապահովի օրենքի հիմնա՟կան նպատակը՝ ազգա՟յին մշակութային ժառանգության անքակտելի մաս կազմող տե՟ղեկույթ պա՟րունակող փաս՟տաթղթերի պահպանու՟թյու՟նը եւ հանրության տեղեկացված լինելը, կնպաստի փաստաթղթի պար՟տադիր օրինակ հանդիսացող նյութերի հատկացման, պահպանման, հաշվառման եւ օգտագործման գործընթացի իրականացմանը: