Armenian ARMSCII Armenian
Կ-0371-17.08.2012-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 6-րդ  հոդվածի  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«4.Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին  պետությունը  պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է`  տարրական ընդհանուր կրթական ծրագրերով  նախատեսված դասագրքերով:»:

Հոդված 2. 16-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասում հանել «,մանկավարժական խորհուրդ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Ուսումնական  հաստատությունների նյութատեխնիկական բազան,որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության եւ կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում եւ զարգացվում է բյուջետային, ինչպես նաեւ սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի եւ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի  հիման վրա:

 2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, համակարգչային դասարաններ։

3. Հատուկ ուսումնական հաստատություններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով։

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական եւ գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։