Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2283-28.02.2008-ՊԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապ ետության օրենքը (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 192 -րդ հոդվածով՝

«Հոդված 192. Թիկնազորային (պահնորդական) ծառայություններ մատուցելու համար լիցենզիա տալու եւ դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
 
1. Թիկնազորային (պահնորդական) ծառայուններ մատուցելու համար` բազային տուրքի150-ապատիկի չափով
2. Թիկնազորային (պահնորդական) ծառայություններ մատուցելու համար լիցենզիան վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը տալու համար սահմանված դրույքաչափի10 տոկոսի չափով»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հանգեցրեց հասարակության մեջ այնպիսի իրական պահանջարկի առաջացմանը, ինչպիսին է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գույքի ոչ պետական պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ նման գործունեությունն արդեն իսկ իրականացվում է, ներառյալ` զենքի օգտագործմամբ, իսկ համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի`

ապահովել միասնական պետական քաղաքականությունը  թիկնազորային գործունեության ոլորտում,

օրենքով  ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները եւ այդ ոլորտում իրականացվող իրավահարաբերությունները :

Վերը նշված  Իրողության եւ պահանջմունքների հիման վրա է մշակվել «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը :