Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-225-18.02.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295)  44-րդ հոդվածում`

1) 2-րդ պարբերությունում «առեւտրային» բառից առաջ «եւ» շաղկապը փոխարինել ստորակետով եւ «առեւտրային» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով պահպանվող այլ» բառերը:

2) 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Անձի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են միայն գույքի uեփականատիրոջը կամ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերյալ, վերջիններիս ներկայացուցիչներին կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ այլ անձանց` uեփականատիրոջ կամ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց գրավոր համաձայնությամբ կամ դատական ակտի հիման վրա:»:

3) 6-րդ պարբերությունը վերջակետից հետո լրացնել հետեւյալ նախադասություններով`

«Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի փաստաթղթերի պատճենները  տրամադրվում են միայն տվյալ միավորի uեփականատիրոջը կամ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերյալ, վերջիններիս ներկայացուցիչներին, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական մարմիններին, ինչպես նաեւ այլ անձանց` uեփականատիրոջ կամ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց գրավոր համաձայնությամբ կամ դատական ակտի հիման վրա: Մնացած դեպքերում կադաստրային գործի փաստաթղթերից տեղեկատվությունը տրամադրվում է այդ փաստաթղթերից արված քաղվածքների ձեւով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով սահմանված` կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկությունների տրամադրման վերաբերյալ դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  (փոփոխություններով) 23-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթներին համապատասխան լրացնելու, մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործման, այդ թվում` դրանց պատճենների տրամադրման մատչելիության սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  (փոփոխություններով) 23-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ ամրագրված է, որ առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, oգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեuված է oրենքով: Նախագծի 1-ին հոդվածի «ա» կետով կատարվող լրացումը նպատակ ունի ապահովել սահմանադրական նշված նորմի ճշգրիտ կիրառումը  կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքում:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանմամբ` ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան եւ նեղ անձնական հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուuնության եւ ամուuնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության եւ թղթակցության, նոտարական գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մաuին տեղեկություններ պարունակող արխիվային փաuտաթղթերը հանդիսանում են մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր, որոնց օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Մինչդեռ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիք պարունակող կադաuտրային տվյալները, որի պարագայում կադաստրի տեղեկատվական բանկում առկա` մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի մատչելիությունը ուղղակիորեն չի սահմանափակվում, ինչը հակասում է  «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին: Նման սահմանափակում պարունակող դրույթներով օրենքի լրացումը    բխում է նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի պահանջներից, որոնց համաձայն` տեղեկատվություն տնoրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը: Նախագծի 1-ին հոդվածի «բ» կետով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի վերացնելու վերը նշված հակասությունները` սահմանափակելով մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի, ինչպես նաեւ իրավաբանական անձանց` հնարավոր առեւտրային գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործումը կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրման ընթացքում: