Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-210-29.01.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


 

ԳԼՈՒԽ I

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգա՟վոր՟վում են ի՟րա՟վա՟բա՟նա՟կան անձանց  ֆիր՟մային ան՟վանում՟ների գրանցման, ի՟րա՟վա՟կան պահ՟պանության եւ օգ՟տա՟գործման հետ կապ՟ված հա՟րա՟բերություն՟ները։

Հոդված 2. Ֆիրմային անվանումների մասին օրենսդրությունը

1. Ֆիրմային անվանումների մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ միջազգային պայմանագրերից, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`

ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է ֆիրմային անվանման գրանցման համար.

հայտատու՝ գրանցվող իրավաբանական անձի հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձ կամ կամ գրանցված իրավաբանական անձ, որը հայտ է ներկայացնում պետական ռեգիստր.

փորձաքննություն՝ ֆիրմային անվանման համապատասխանության ստուգումը ֆիրմային անվանման գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջներին.

փորձաքննության եզրակացություն՝ ֆիրմային անվանման գրանցման կամ գրանցումը մերժելու մասին մտավոր սեփականության հարցերով պետական լիազոր մարմնի համապատասխան փորձագիտական եզրակացությունը.

փորձաքննության մարմին՝ մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը սույն օրենքի համաձայն իրականացնում է ֆիրմային անվանումների փորձաքննություն.

ապրանքային նշան՝ ապրանքային եւ (կամ) սպասարկման նշան:

ԳԼՈՒԽ Il

Ֆիրմային անվանումները եւ դրանց իրավական պահպանությունը

Հոդված 4. Ֆիրմային անվանումը

1. Ֆիր՟մային անվանումն այն ան՟վանումն է, որի ներ՟քո առեւտրային իրավաբանական անձը (այսուհետ՝ իրավաբանական անձ) ի՟րա՟կա՟նաց՟նում է իր գոր՟ծունեությունը եւ տարբերվում է այլ  իրավաբանական անձանցից:

2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական - իրավական ձեւը բնորոշող բառեր եւ տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում),  հասարակ կամ մտացածին անուն։

3. Ֆիր՟մային ան՟վանումը կա՟րող է բո՟վան՟դա՟կել նաեւ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի գտնվելու վայրի ան՟վանումը, նրա գոր՟ծունեության բնույթը բնո՟րո՟շող բա՟ռեր, ինչպես նաեւ այլ տվյալ՟ներ, ո՟րոնք նրա հիմ՟նա՟դիր՟ները կամ մաս՟նա՟կից՟ները հա՟մարում են անհրաժեշտ։

4. Տնտե՟սա՟կան ընկե՟րակ՟ցության ֆիր՟մային ան՟վանումը պետք է պարու՟նակի «լիա՟կատար ընկե՟րակ՟ցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկե՟րակ՟ցություն» բառերը եւ ընկե՟րակ՟ցության բո՟լոր մաս՟նա՟կից՟ների (լիա՟կա՟տար ընկեր՟ների) անուն՟ները (ան՟վանում՟ները)  կամ ընկե՟րակ՟ցության մաս՟նա՟կից՟նե՟րից (լիա՟կա՟տար ընկեր՟նե՟րից) առնվազն մեկի անունը (ան՟վանումը)՝ ա՟վե՟լաց՟րած «եւ ընկեր՟ներ» ու «լիա՟կա՟տար ընկե՟րակ՟ցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկե՟րակ՟ցություն» բա՟ռերը։

5. Առեւտ՟րային կոո՟պե՟րա՟տիվի ֆիր՟մային ան՟վանումը պետք է ցուցում պարու՟նակի նրա գոր՟ծունեության հիմ՟նա՟կան նպա՟տակի մա՟սին:

Հոդված 5. Ֆիրմային անվանումների իրավական պահպանությունը

1. Հայաս՟տանի հան՟րա՟պետությունում գրանցված իրավաբանական անձանց ֆիր՟մային ան՟վանումների ի՟րա՟վա՟կան պահ՟պանությունն ի՟րա՟կա՟նաց՟վում է սույն օ՟րեն՟քով սահ՟ման՟ված կարգով դրանց գրանցման հի՟ման վրա:

2. Օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձի ֆիր՟մային ան՟վան՟մանը տրամադրվում է սույն օրենքով նախատեսված իրավական պահպանություն, եթե այն տվյալ ֆիրմային անվանման կամ ապ՟րան՟քային նշանի լայնածավալ օգ՟տա՟գործման  հետեւան՟քով համընդհանուր ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 6. Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների եւ անվանումների օգտագործումը

1. Ֆիր՟մային ան՟վան՟ման մեջ հան՟րահայտ (հայտնի, հռչակավոր) ան՟ձի անունը (լրիվ, կրճատ կամ կեղծանուն) կա՟րող է օգ՟տա՟գործվել միայն այդ ան՟ձի, իսկ նրա մահվան դեպքում՝ նրա ժա՟ռանգների հա՟մաձայնությամբ։

2. Եթե հան՟րահայտ անձը կամ նրա ան՟վան օգ՟տա՟գործման հա՟մաձայնություն տվող ժա՟ռանգը (ները) գտնում է, որ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի գոր՟ծունեությունը ստվերում է հանրահայտ ան՟ձի հե՟ղի՟նակությունը (վարկը, համբավը, արժանապատվությունը), ապա նա կա՟րող է դի՟մել դա՟տա՟րան՝ այդ անունը ֆիր՟մային ան՟վան՟ման մեջ օգ՟տա՟գոր՟ծելու ի՟րավուն՟քից ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձին զրկելու եւ (կամ) պատ՟ճա՟ռած վնաս՟ները փոխ՟հատու՟ցելու պահանջով։

3. Ֆիր՟մային ան՟վանում՟ների մեջ տար՟բե՟րա՟կող նշա՟նակության անուն՟ներում «Հայ», «Հայաս՟տան», «հայ՟կա՟կան» բա՟ռերը եւ դրանց թարգմանություն՟ները, Հայաս՟տանի Հան՟րա՟պետության վար՟չա՟տա՟րած՟քային միա՟վոր՟ների ան՟վանում՟ները, ինչպես նաեւ ֆիրմային ան՟վանում՟ների մեջ հան՟րահայտ ան՟ձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահ՟վան եւ ժա՟ռանգներ չու՟նե՟նալու դեպ՟քում, կա՟րող են օգ՟տա՟գործվել միայն Հայաս՟տանի Հան՟րա՟պետության կա՟ռա՟վարության սահ՟մա՟նած կար՟գով։

ԳԼՈՒԽ III

Ֆիրմային անվանումների գրանցումը եւ հաշվառումը

Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցման հայտը

1. Ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվում է պետական ռեգիստր:

2. Ֆիրմային անվանման գրանցման հայտում նշվում է՝

1) գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձեւը (եթե այդպիսին կա), հայտատուի անունը կամ անվանումը, գտվելու վայրը (հասցեն),

2) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

3. Հայտին կցվում են՝

1) սույն օրենքի 6-րդ  հոդվածով նախատեսված դեպ՟քերում՝ համապատասխան համաձայնությունը կամ թույլտվությունը.

2) լիա՟զո՟րա՟գիր, եթե հայտը ներ՟կայաց՟վում է հայ՟տատուի կողմից լիազորված ան՟ձի մի՟ջո՟ցով.

3) օրենքով սահմանված պե՟տա՟կան տուր՟քի վճար՟ման ան՟դոր՟րա՟գիրը։

4. Հայտը ներ՟կայաց՟վում է հայե՟րեն։

5. Հայտի ձեւը, դրա լրացման եւ ներկայացման կարգը սահմանում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Հոդված 8. Հայտի քննարկումը եւ ֆիրմային անվանման գրանցումը

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-4- րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում պետական ռեգիստրը տվյալ հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է փորձաքննության մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման գրանցման հնարավորության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Հայտն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում փորձաքննության մարմինն,  անցկացնում է փոր՟ձաքննություն՝ ո՟րոշելու համար գրանցման ներ՟կայաց՟ված ֆիր՟մային ան՟վան՟ման հա՟մա՟պա՟տաս՟խանությունը սույն օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածով սահմանված պահանջնե՟րին։ Փորձաքննության մարմինը փորձաքննությունն անցկացնում է մտավոր սեփականության հարցերով պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները եւ առկա չեն սույն օ՟րեն՟քի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, եզրակացություն է արվում  ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին, որն էլեկտրոնային եղանակով, մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր:

4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ բավարարված չեն սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները կամ առկա են սույն օ՟րեն՟քի 9-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, եզրակացություն է արվում  ֆիրմային անվանման գրանցման անհնարինության մասին, որն էլեկտրոնային եղանակով, մեկօրյա ժամկետում ներկայացվում է Պետական ռեգիստր:

5. Ֆիր՟մային ան՟վանում՟ը համարվում է գրանցված, եթե Պետական ռեգիստրի կողմից կատարվում է տվյալ ֆիրմային անվանումով իրավաբանական անձի կամ նրա կանոնադրության համապատասխան փոփոխության պետական գրանցում:

Հոդված 9. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը

1. Որ՟պես ֆիր՟մային ան՟վանում գրանցման են՟թակա չէ այն ան՟վանումը, որի տարբերակող նշանակության անունը՝

1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.

2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.

3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը, կամ գո՟վազ՟դում է դրանք.

4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է գրանցվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ:

5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.

6)  հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյա-կանության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին կամ առաջացնում կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Որպես ֆիր՟մային ան՟վանում չեն կարող գրանցվել այն ան՟վանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝

1) սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիր՟մային ան՟վան՟մանը,

2) Հայաս՟տանի Հան՟րա՟պետությունում պահպանվող ա՟վելի վաղ առաջնությամբ որեւէ ապրան՟քային նշանին, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել եւ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրան՟քային նշանի իրավատիրոջը:

3. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:

4. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին:

5. Հայաստանի Հանրապետությունում պահպանվող  Ֆիրմային անվանմանը,  ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման անվանումները կարող են գրանցվել միայն համապատասխանաբար` պահպանվող ֆիրմային անվանման, ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությամբ:

Հոդված 10. Ֆիրմային անվանումների Փորձաքննության անցկացման տվյալների բազան եւ դրա համալրումը

1. Ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման տվյալների բազան (փորձաքննության բազա), որը վարում է փորձաքննության մարմինը,  ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին, ինչպես նաեւ ապրանքային նշաններին վերաբերող տվյալներ:

2. Պետական ռեգիստրը ե՟ռամ՟սյակը մեկ, մինչեւ դրան հաջորդող ամսվա 15-ը, տե՟ղեկություն՟ներ է տրա՟մադ՟րում փորձաքննության  մարմնին՝ տվյալ ե՟ռամ՟սյակում գրանցված իրավաբանական անձանց, դրանց լու՟ծար՟ման, ինչպես նաեւ դրանց ֆիր՟մային ան՟վանում՟ների փո՟փոխություն՟ների մա՟սին կա՟տար՟ված գրառում՟ների վե՟րա՟բերյալ:

3. Տրա՟մադրվող տե՟ղեկություն՟ները պետք է պարու՟նա՟կեն իրավաբանական ան՟ձի պե՟տա՟կան գրանցման հա՟մարը եւ թվա՟կանը, գտնվելու վայրը (հասցեն), իսկ լու՟ծար՟ման դեպ՟քում՝ նաեւ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձանց գրան՟ցա՟մատյանում այդ մա՟սին գրառում կա՟տա՟րելու թվա՟կանը, ինչպես նաեւ նրա  ֆիրմային ան՟վանումն ու դրա գրանցման համարը, որը տվյալ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացության համարն է։

4. Ստաց՟ված տե՟ղեկություն՟ների հի՟ման վրա փորձաքննության անցկացման մարմինը  հա՟մա՟պա՟տաս՟խան գրառում՟ներ է կա՟տարում փորձաքննության բազայում:

Հոդված 11. Ֆիրմային անվանումների գրանցման մա՟սին տեղեկությունների հրապարակումը

Ֆիր՟մային ան՟վանում՟ների գրանցման վե՟րա՟բերյալ տե՟ղեկություն՟ները հրապա՟րակ՟վում են պետական ռեգիստրի կողմից, որպես գրանցված իրավաբանական անձանց մասին հրապարակվող տեղեկությունների մաս։

ԳԼՈՒԽ IV

Ֆիրմային անվանման օգտագործումը

Հոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործումը

1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ ան՟վանման ներքո իրավունքներ եւ պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը եւ ֆի՟նան՟սա՟կան գոր՟ծառնություն՟ներ կա՟տա՟րելը:

2. Ֆիր՟մային ան՟վան՟ման օգ՟տա՟գոր՟ծում է հա՟մար՟վում նաեւ տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով, ֆիր՟մային ան՟վան՟ման կի՟րառումը ցուցանակների, կնիք՟ների, դրոշ՟մակ՟նիք՟ների, ձեւաթղթերի, ազ՟դագ՟րերի, ապ՟րանքների, դրանց փա՟թե՟թա՟վոր՟ման, իրավաբանական անձի (արտադրողի կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակի վրա եւ իր կողմից արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գովազդներում, ինչպես նաեւ օ՟րեն՟քով չար՟գել՟ված այլ կի՟րառումները։

3. Ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի ա՟ռանձնաց՟ված ստո՟րա՟բա՟ժանում՟ներն օգ՟տա՟գոր՟ծում են ի՟րավա՟բա՟նա՟կան ան՟ձի ֆիր՟մային ան՟վանումը՝ ա՟վե՟լաց՟նե՟լով ստո՟րա՟բա՟ժան՟ման գոր՟ծունեության բնույթը բնո՟րո՟շող բա՟ռեր կամ գտնվելու վայրի ան՟վանումը։

4. Ֆիր՟մային ան՟վանումն օգ՟տա՟գործվում է միայն այն՟պես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան:

5. Ֆիր՟մային ան՟վան՟ման հետ կա՟րող են օգ՟տա՟գործվել նաեւ դրա օ՟տա՟րա՟լեզու թարգմանություն՟ները։ Այդ դեպ՟քում ֆիր՟մային ան՟վան՟ման մեջ պարու՟նակ՟վող տար՟բե՟րակող նշա՟նակության անունը չի թարգման՟վում:

Հոդված 13. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը

1. Ֆիր՟մային ան՟վան՟ման նկատմամբ բա՟ցա՟ռիկ ի՟րավունքը ծագում է տվյալ անվանումով ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի պե՟տա՟կան գրանցման օր՟վա՟նից կամ գրանցված ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի ֆիր՟մային ան՟վան՟ման փո՟փոխության մա՟սին ի՟րա՟վա՟բանա՟կան ան՟ձանց գրան՟ցա՟մատյանում գրառում կա՟տա՟րելու օր՟վա՟նից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաեւ՝ ֆիրմային անվանման իրավատեր) եւ գոր՟ծում է Հայաս՟տանի Հան՟րա՟պետությունում նրա գոր՟ծունեության ողջ ընթաց՟քում:

2. Սույն օրենքին համապատասխան գրանցված Ֆիրմային անվանման նկատմամբ տվյալ իրավաբանական անձը բացառիկ իրավունք ունի`

1) օգտագործել իր ֆիրմային անվանումը սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված ձեւով.

2) արգելել երրորդ անձանց` օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան,  եթե եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել եւ պատճառ դառնալ դրանց միջեւ կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը:

3. Ֆիր՟մային ան՟վանումն այլ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան եւ ֆի՟զի՟կա՟կան անձանց կող՟մից ա՟պօ՟րինի օգ՟տա՟գոր՟ծելու, այդ թվում՝ տվյալ ֆիր՟մային ան՟վան՟մամբ նրանց կող՟մից ի՟րավունքներ եւ պար՟տա՟կանություն՟ներ ձեռք բե՟րելու դեպ՟քում, իրավաբանական անձն իր ի՟րավունքները կա՟րող է պաշտպա՟նել դա՟տա՟կան կար՟գով։

4. Ֆիր՟մային ան՟վան՟ման օգ՟տա՟գործման բա՟ցա՟ռիկ ի՟րավունքը կարող է փո՟խանցվել միայն նրա վե՟րա՟կազ՟մակերպման դեպ՟քում։

Հոդված 14. Ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցումը

Ֆիր՟մային ան՟վան՟ման գրանցման գոր՟ծողությունը դա՟դա՟րեց՟վում է, եւ իրավաբանական անձը զրկվում է գործունեության որոշակի ոլորտում Ֆիր՟մային ան՟վան՟ման օգ՟տա՟գործման բա՟ցա՟ռիկ ի՟րավուն՟քից, եթե՝

1) օ՟րեն՟քով սահ՟ման՟ված դեպ՟քերում դա՟տա՟րանի ո՟րոշ՟մամբ նրան ար՟գել՟վել է օգ՟տագործել տվյալ ֆիր՟մային ան՟վանումը.

2) օ՟րեն՟քով սահ՟ման՟ված դեպ՟քերում դա՟տա՟րանն ան՟վա՟վեր է ճա՟նա՟չել ֆիր՟մային ան՟վանման գրան՟ցումը.

3) իրավաբանական անձը փո՟խել է իր ֆիր՟մային ան՟վանումը.

4) իրավաբանական անձը լու՟ծար՟վել է։

ԳԼՈՒԽ V

Եզրափակիչ դրույթներ

Հոդված 15. Ֆիրմային անվանումների հետ կապված վեճերի լուծումը

Ֆիր՟մային ան՟վանում՟ների գրանցման եւ օգ՟տա՟գործման հետ կապ՟ված վե՟ճերը լուծ՟վում են օրենքով սահմանված կար՟գով։

Հոդված 16. Պատասխանատվությունը ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը խախտելու համար

1. Ֆիր՟մային ան՟վան՟ման օգ՟տա՟գործման՝ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի բա՟ցա՟ռիկ ի՟րավունքը խախ՟տելու դեպ՟քում նրան պատ՟ճառ՟ված վնասը պետք է հատուց՟վի խախ՟տողի կող՟մից.

2. Վնաս կրած ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի պահանջով, նրա հե՟ղի՟նակությունը (վարկը) վե՟րա՟կանգնելու նպատա՟կով,  խախ՟տողի հաշ՟վին, դա՟տա՟րանի հա՟մա՟պա՟տաս՟խան ո՟րոշ՟ման մա՟սին տեղեկություն է հրա՟պա՟րակվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որեւէ լրատվամիջոցում, նշե՟լով նաեւ, թե ում է պատ՟կանում խախտված ի՟րավունքը։

3. Ֆիր՟մային ան՟վան՟ման օգ՟տա՟գործման բա՟ցա՟ռիկ ի՟րավունքը խախ՟տելու դեպ՟քում, խախտողի կող՟մից պատ՟րաստված ֆիր՟մային անվան՟մամբ ցու՟ցա՟նակ՟ները, կնիք՟ները, դրոշմակ՟նիք՟ները, ձեւաթղթերը, ազ՟դագ՟րերը եւ այլ տպագ՟րա՟կան հրա՟տա՟րակություն՟ները են՟թակա են ոչնչաց՟ման։

Հոդված 17. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օ՟րենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած ֆիր՟մային ան՟վանում՟ները շարունակում են պահպանվել սույն օրենքով :

2. Ուժը կորցրած ճա՟նա՟չել 1999թվականի նոյեմբերի 11-ին ընդուն՟ված ՀՕ-20 «Ֆիր՟մային ան՟վանում՟ների մա՟սին» Հայաս՟տանի Հան՟րա՟պետության օ՟րենքը:

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: