Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2026-29.12.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2001 թվական, ՀՕ-262) 2-րդ հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետը «ղեկավար» բառից հետո լրացնել «եւ Հիփոթեքային կառավարիչ, եթե բանկը ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկող է՝ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն» բառերով:

Հոդված 2.

1. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում՝

 ա) «բ» ենթակետը  «վաճառելը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով՝ «բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների:»

բ) «գ» ենթակետը «բանկի ակտիվները» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով՝ «բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների»:

գ) «ե» ենթակետը «ստանձնած պարտավորությունները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների, »:

2. Oրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետում

ա) 2-րդ պարբերությունը «պարտավորությունների» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով՝ «, բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների:»:

բ) 3-րդ պարբերությունը «պահանաջները» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով՝ «, բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների, »:

գ) 6-րդ կետը լրացնել նոր, 4-րդ,   5-րդ եւ 6-րդ պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի համաձայնությամբ:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել բանկի այլ ակտիվների հետ՝ հիփոթեքային կառավարչի եւ ադմինիստրացիայի համաձայնությամբ:

Արգելվում է այլ պարտավորությունների հաշվանց ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում

ա) Հոդվածի վերնագիրը վերաշարադրել` հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

բ) 1-ին կետը «կոլեգիալ)`» բառից հետո լրացնել « եւ Հիփոթեքային կառավարիչ» բառերով:

գ) Հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

« 3. Հիփոթեքային կառավարչի նշանակման եւ ազատման կարգը սահմանվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի

ա)  1-ին կետը «ակտիվների եւ պարտավորությունների» բառերից հետո լրացնել  «, բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների, :» բառերով:

բ) 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գույքագրումը եւ գնահատումն իրականացնում է Հիփոթեքային կառավարիչը:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը 1-ին կետից հետո լրացնել 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Ադմինիստացրայի ղեկավարի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում

ա) Հոդվածի վերնագիրը «ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ» բառերով:

բ) Հոդվածի 1-ին պարբերությունը «ադմինիստրացիան» բառից հետո լրացնել «եւ Հիփոթեքային կառավարիչը» բառերով:

գ) Հոդվածի 2-րդ պարբերությունը «ադմինիստրացիայի» բառից հետո լրացնել «եւ Հիփոթեքային կառավարչի» բառերով:

Հոդված 7. Օրենքը 23-րդ հոդվածից հետո լրացնել 3.1 գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«ԳԼՈՒԽ 3.1

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 23.1 ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո Հիփոթեքային կառավարչին է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների կառավարումը:»:

ՀՈԴՎԱԾ 23.2 ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԽՆԴԻՐԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հիփոթեքային կառավարչի խնդիրն է ապահովման միջոցների կառավարումը եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարմանն ուղղված գործողությունների իրականացումը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները ու հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները՝ որպես ամբողջություն այլ թողարկողի փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացումը:

2. Հիփոթեքային կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից, իրականացնում իր իրավունքները եւ կատարում ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):

3 Հիփոթեքային կառավարչի նշանակման օրվանից Հիփոթեքային կառավարչին են փոխանցվում որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների կառավարման եւ տնօրինման իրավունքները, ինչպես նաեւ որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների հետ առնչվող համապատասխան փաստաթղթերը:

4. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները համարվում են հիփոթեքային կառավարչի կառավարման եւ տնօրինման ներքո գտնվող ակտիվներ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ակտիվների գումարային մեծությունը ավելին է, քան սույն օրենքով հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները ամբողջությամբ մարելու համար սահմանված ապահովման միջոցների անհրաժեշտ մակարդակը:

5. Թողարկողի  կողմից ռեգիստրում գրանցված ակտիվների հետ կապված բոլոր գործարքները, որոնք իրականացվել են Հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո, համարվում են անվավեր: Այն դեպքում, երբ թողարկողի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ գործարքներ են իրականացվել Հիփոթեքային կառավարչի նշանակման օրը, ապա այդ գործարքը համարվում է կնքված Հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո:

6. Հիփոթեքային կառավարիչը իրավասու է

ա) հավաքագրել ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների հետ կապված գումարները՝ համաձայն պայմանագրերով սահմանված ժամկետների,

բ) ներկայացնել թողարկողին իր իրավասությունների հետ կապված հարցերով դատարանում եւ այլ անձանց հետ հարաբերություններում,

գ) ինչպես իր նշանակման ժամանակ, այնպես էլ դրանից հետո ապահովման միջոց հանդիսացող ակտիվները՝ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին սույն օրենքով սահմանված կարգով համարժեք չլինելու դեպքում,  իրականացնել ապահովման միջոցների, այդ թվում`  գրավի առարկայի ողջամիտ գնով իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ բավարարելու նպատակով:

7. Հիփոթեքային կառավարչի նշանակման եւ նրա կողմից  ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարման կապակցությամբ առաջացող ծախսերը, այդ թվում` վարձատրությունը, կատարվում  են ռեգիստրում գրանցված ակտիվներից ստացված միջոցների հաշվին՝ առաջնահերթության կարգով:

ՀՈԴՎԱԾ 23.3.  ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Հիփոթեքային կառավարիչը օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններն իրականացնելիս անկախ է եւ գործում է ինքնուրույն:

2. Ժամանակավոր ադմինիստրացիան եւ/կամ լուծարային կառավարիչը եւ/կամ լուծարային հանձնաժողովը պարտավոր են`

ա) չխոչընդոտել Հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը,

բ) օժանդակել Հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը,

գ) ձեռնպահ մնալ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների իրացման  կապակցությամբ որեւէ գործողություն ձեռնարկելուց,

դ) Հիփոթեքային կառավարչին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկությունները:

ՀՈԴՎԱԾ ՀՈԴՎԱԾ 23.4 ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին:

2. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի եւ ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի  գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

3. Երբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը:

4. Բանկի կամ վարկային կազմակերպության մնացորդային ակտիվների նկատմամբ սնանկության գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի գծով  պահանջները  ապահովված հիփոթեքային պարտատոմսերի նկատմամբ պահանջների հետ ընդգրկվում են պահանջների բավարարման միեւնույն խմբում:

5. Թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը եւ/կամ լուծարային կառավարիչը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից եւ կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին եւ ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:

ՀՈԴՎԱԾ 23.5. ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

1. Հիփոթեքային կառավարիչը կարող է ռեգիստրում գրանցված ակտիվները եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները որպես մեկ ամբողջություն փոխանցել այլ թողարկողի՝ Կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվության հիման վրա եւ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները փոխանցելիս այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:

3. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիփոթեքային կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով՝ թողարկողի ինտերնետային տնային էջում, ինչպես նաեւ ծանուցել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին:

4. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիփոթեքային կառավարիչը պարտավոր է գրանցման ներկայացնել ազդագրի փոփոխությունները՝ պայմանավորված թողարկողի փոփոխությամբ:

ՀՈԴՎԱԾ 23.6. ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար  փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի եւ ստանձնող թողարկողը, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

ա) փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը,

բ) փոխանցման պայմանագիրը,

գ) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների ցանկը,

դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

Կենտրոնական բանկը ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը առարկելու կամ չառարկելու վերաբերյալ որոշում է կայացնում՝ դիմումը ներկայացնելու պահից 45 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Կենտրոնական բանկը առարկում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն այն դեպքերում, երբ.

ա) սույն հոդվածի առաջին մասով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ, եւ (կամ)

բ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի իրավունքները կամ օրինական շահերը, եւ (կամ)

գ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել ստանձնող թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

3. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Կենտրոնական բանկը ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը առարկելու կամ չառարկելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է իր որոշման մասին ծանուցել դիմումը ներկայացրած թողարկողներին, ինչպես նաեւ այդ որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում:

ՀՈԴՎԱԾ 23.7. ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը որպես մեկ ամբողջություն իրականացվում է փոխանցման պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ քան Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը չառարկելու մասին որոշման օրը:

2. Փոխանցման գործարքն իրականացվելուց հետո հիփոթեքային կառավարչին վերապահված՝ փոխանցված ակտիվների եւ պարտավորությունների մասով լիազորությունները դադարում են եւ այդ լիազորությունները անցնում են  փոխանցումը ստանձնած թողարկողին:

3. Փոխանցումը ստանձնած թողարկողը պատասխանատվություն է կրում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարման համար:»:

Հոդված 8. Օրենքը 27 հոդվածը լրացնել 3-րդ կետով՝  հետեւյալ բովանդակությամբ.

«3. Բանկի սնանկության մասին դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը որոշում է կայացնում Հիփոթեքային կառավարիչ նշանակելու մասին (եթե մինչ այդ նշանակված չէր), որն ուժի մեջ է մտնում դատարանի կողմից բանկի սնանկության վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից:»:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածը 2-րդ կետից հետո լրացնել 2.1  կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:

Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից Հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը:»:

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել 11-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11. Սույն հոդվածով սահմանված լուծարային կառավարչի իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած եւ հաստատած լուծարային հաշվեկշռում:

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները այլ թողարկողի չփոխանցելու դեպքում Հիփոթեքային կառավարիչը իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված լիազորությունները:»:

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածում 1-ին կետը լրացնել 1.1  կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Լուծարային կառավարչի սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, դրանց գրավի առարկա հանդիսացող գույքը չեն ընդգրկվում լուծարային միջոցներում:»:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Վերջիններս մշակվել են Վերականգնման վարկերի բանկ (KFW)- Central Bank of Armenia Mortgage Loan Refinancing Project-ի փորձագետների կողմից, իսկ տեղայնացման նպատակով լրամշակվել Կենտրոնական բանկի կողմից:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքների նախագծերը նախատեսում են պահանջի իրավունքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման երկու մեխանիզմներ:

Սույն նախագծերի ընդունումը հիմք կհանդիսանա ՀՀ-ում հիփոթեքային երկրորդային շուկայի ձեւավորման համար՝ հիփոթեքային վարկերի արժեթղթավորման միջոցով: Միաժամանակ ՀՀ ֆինանսական շուկայում կհայտնվեն նոր ֆինանսական գործիքներ՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր եւ ակտիվներով ապահովված արժեթղթեր, որոնք հանդիսանում են բավականին գրավիչ գործիքներ այնպիսի ներդրողների համար, ինչպիսիք են կենսաթոշակային հիմնադրամները (որոնց ստեղծումը իրականացվելու է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում) եւ ապահովագրական ընկերությունները: Միաժամանակ, դա իր հերթին բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռնի կապիտալի շուկայից ներգրավել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն հիփոթեքային վարկավորմանը: Արդյունքում հիփոթեքային վարկերը կդառնան ավելի երկարաժամկետ, տոկոսադրուքները կնվազեն եւ դրանք կդառնան հասանելի բնակչության ավելի լայն խավերի համար: Օրենքների ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են «Բանկային գաղտնիքի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»,  «Հիմնադրամների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Սնանկության մասին», «Պետական տուրքի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը: