Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-173-19.11.2007,26.12.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97 ) 2-րդ հոդվածի 1-ին մասի «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին», «Հեռահաղորդակցության մասին» բառերը փոխարինել «Զանգվածային լրատվության մասին»,  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«եթերային հաճախականություններ` հեռուստառադիոհաղորդումների ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող հաճախականություններ:»

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական դրության կամ արտակարգ դրություն հայտարարվելու ժամանակ եւ ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության  վարչապետին կամ նրանց լիազորած անձանց տրամադրել արտահերթ  եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու   համար:

Հասարակությանն օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հեռուստառադիոընկերությունները պարտավոր են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության  վարչապետին եւ նրանց լիազորած անձանց տրամադրել եթերաժամանակ առանց սահմանափակումների»:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի «Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման  մարմինը» բառերով:

Հոդված 5.  Օրենքի  ամբողջ   տեքստում   «հաճախություն» եւ «հաճախություններ» բառերը   համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հաճախականություն» եւ  «հաճախականություններ»  բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է`  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների լիարժեք իրականացման եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասությանների ավելի արդյունավետ  իրագործման, ռազմական դրության կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստառադիոհաղորդումների ծրագրերի հեռարձակման բոլոր ցանցերի,  դրանցից ցանկացածի շահագործման եւ կառավարման համակարգման անհրաժեշտությամբ, արտակարգ իրավիճակներում ազգաբնակչության ազդարարման համակարգի բարելավմամբ, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  թիվ1800-Ն որոշման հավելվածի 166-րդ կետի հանձնարարականով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի  ապահովել ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ հասարակությանը պաշտոնական հայտարարությամբ եւ օպերատիվ տեղեկատվությամբ: