Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-18218-29.11.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաuտանի Հանրապետության oրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուuտները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաuտանի Հանրապետության (2006 թվականի  դեկտեմբերի 5-ի, ՀO-254-Ն)  օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «, Երեւանում` Երեւանի քաղաքապետարանը (այuուհետ` մարզպետարաններ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունների համաձայն` Երեւան քաղաքն ունի համայնքի կարգավիճակ, որտեղ տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (Հոդված 108): Նույն հոդվածի համաձայն օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի եւ անուղղակի ընտրություն:

Օրենքով են սահմանվում նաեւ Երեւան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները (Հոդված 88.1):

Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման  մարմինների գործունեությունը կարգավորող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հաuկացությունը, uկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեuական, ֆինանuական հիմքերն ու երաշխիքները («Տեղական ինքնակառավարման մասին օրենքի առաջին հոդված) եւ չի նախատեսում դրույթներ տարածքային կառավարման վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման իրականացման առանձնահատկությունները եւ դրանց իրականացման փոխլրացնող բնույթը, անհրաժեշտ ենք համարում Երեւան քաղաքում տեղական ինքակառավարման եւ տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանել  մեկ միասնական, առանձին օրենքով:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է Երեւան քաղաքում թե՛ տեղական ինքնակառավարման եւ թե՛ տարածքային կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, մարմինները, դրանց լիազորությունները, իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքներն ու երաշխիքները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերություններն ու առանձնահատկությունները:

Հաշվի առնելով միջազգային փորձը` նախագիծը նախատեսում է Երեւանում տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է տեղական իշխանության եւ բնակչության կապով, այստեղից էլ` վարչական շրջանների անհրաժեշտությունը: Օրենքի նախագծով է նախատեսվում նաեւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության կարգը: Ու հաշվի առնելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միասնական կարգավորումը` քաղաքապետին նախագծով վերապահված են ինչպես տեղական ինքնակառավարման լիազորություններ, այնպես էլ պատվիրակված լիազորություններ:

Սույն օրենքի նախագծի մշակման  ժամանակ բացի ՀՀ Սահմանադրությամբ Երեւանի կարգավիճակը ամրագրող դրույթներից, հաշվի են առնվել նաեւ 1985 թվականի հոկտեմբերի 15-ի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները, ինչպես նաեւ սույն ոլորտին առնչվող միջազգային փորձագետների կարծիքները:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ վերոնշյալ օրենքներում: