Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-18215-29.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության (1998 թվականի  դեկտեմբերի 26-ի ՀO-185)  օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի թ/ կետից հանել «բացառությամբ թաղային համայնքների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 10-րդ մասից հանել «բացառությամբ թաղային համայնքների» բառերը:

2. 11-րդ մասում «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով:

3. 11.1-րդ մասում «թաղային համայնքներում» բառերը փոխարինել «Երեւան քաղաքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: