Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-174-19.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) 57.1-րդ հոդվածից հետո լրացնել 57.2-րդ եւ 57.3-րդ հոդվածները հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 57.2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը հրապարակելը

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. 57.3. Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի որոշումները եւ եզրակացությունները հրապարակելը

1. Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել նոր 10-րդ եւ 11-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: