Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1622-15.11.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (01 հունիսի 2006 թվականի, ՀՕ-58) 74-րդ հոդվածի երրորդ մասի «հրապարակման օրվանից հետո` յոթերորդ օրը» բառերը փոխարինել «հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: