Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-16813-06.11.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 մայիսի 2006 թվականի, ՀՕ-83-Ն) 2-րդ հոդվածը լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժը» կետով՝

«ժը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «մանրածախ առուվաճառքի» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի  մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի» բառերով.

2) 2-րդ մասի «գ» կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ թանկարժեք մետաղների դիլերների» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրի եւ տեքստի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի մանրածախ առուվաճառքը» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը» բառերով:

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթuուներորդ oրվանից: