Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1652-02.11.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ ենթակետով՝

ժզ) Հաաստանի պատվավոր մայր

ժէ) Մայրական սխրանք առաջին աստիճանի

ժը) Մայրական սխրանք երկրորդ աստիճանի

ժթ) Մայրական սխրանք երրորդ աստիճանի

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

օրենքների ընդունման անհրաժեշտության

«Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  Հանրապետության բազմազավակ մայրերի համար օրենսդրորեն սոցիալական երաշխիքներ սահմանելու, նյութական եւ բարոյական խրախուսման միջոցներ ամրագրելու, հանրապետությունում ծնելիությունը խթանելու միտումներով: