Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-162-23.10.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 10-րդ հոդվածի`

1) 3-րդ կետի 1-ին նախադասությունը «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ համայնքում բնակվող եւ հաշվառում չունեցող, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաեւ այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերով.

2) 3-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում քաղաքացուն տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու եւ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»;

ՀՈԴՎԱԾ 2. Oրենuգրքի 11-րդ հոդվածի 5-րդ կետը «քանակով» բառից հետո լրացնել «, բայց այն հաշվարկով, որ 1000-ից ավել ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենuգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 կետով.

«11 . Լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 եւ 3 օր առաջ, համապետական  ընտրությունների դեպքում` կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրատարածքների եւ ընտրական տեղամասերի:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 18-րդ հոդվածը 8-րդ կետում «նպատակով, ինչպես նաեւ » բառերը փոխարինել «կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) նկատմամբ, տալով եռօրյա ժամկետ խախտումը վերացնելու համար: Նշված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում հանձնաժողովը դիմում է» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Oրենuգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «եւ վճարովի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Oրենuգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի «հրապարակումն» բառը փոխարինել «հարցումն» բառով, իսկ «զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները եւ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 7. Oրենuգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 կետով.

«61 . Հիմնադրամները տնօրինող համապատասխան թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հիմնադրամ բացելուց հետո, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչությունը սկսելուց հետո 15-րդ օրը եւ քվեարկության օրվանից 5 օր առաջ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում հաշվետվություն իրենց նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերի եւ կատարած ծախսերի (փոխանցումների) վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենuգրքի 26-րդ հոդվածի`

1) 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Վերuտուգիչ-վերահuկիչ ծառայությունը թեկնածուների, կուuակցությունների, կուuակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ կատարած ծախսերի (փոխանցումների) վերաբերյալ հաշվետվությունները uույն oրենuգրքի 25-րդ հոդվածի 6.1 կետում նշված կարգով uտանալուց հետո` եռօրյա ժամկետում, uտուգում եւ նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:».

2) «20 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «45 օրվա ընթացքում» բառերով, իսկ «45-րդ օրը» բառերը` «60-րդ օրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 28-րդ հոդվածը 1-ին կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող գրանցվել որպես միջազգային դիտորդ, իսկ օտարերկրյա քաղաքացիները` որպես տեղական դիտորդ»:

ՀՈԴՎԱԾ 10. Oրենuգրքի 31-րդ հոդվածի`

1) 5-րդ կետի վերջին նախադասությունը հանել.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 , 52 եւ 53 կետերով.

«51 . Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ իր լիազորություններն իրականացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների համար, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

52 . Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքների համար սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:

53 . Սույն հոդվածի 5-րդ եւ 52 կետերով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Oրենuգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 12. Oրենuգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 331 հոդվածով`

«Հոդված 331 . Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը եւ ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին եւ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի եւ հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր ամիս ստանում են նաեւ հավելավճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի վարձատրության 20%-ի չափով:

3. Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 եւ ավելի համայնքում կամ (եւ) 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձրատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը՝ նույն ժամանակահատվածի համար (60 օր), ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով:

Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի վարձատրության չափով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը եւ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով:

5. Համապետական ընտրությունների, Հանրապետության ողջ տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի նախահաշվում` առանձին տողով, ընտրությունների համար հատկացվող միջոցների մինչեւ 5%-ի չափով նախատեսվում է ընտրական հանձնաժողովների անդամների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների խրախուսման ֆոնդ:

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչեւ 15%-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարվա համար հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեխնիկական վերազինման եւ ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակման համար:»:

ՀՈԴՎԱԾ 13. Oրենuգրքի 38-րդ հոդվածի`

1) 21 կետի «ընտրական հանձնաժողովների» բառերը փոխարինել «նույն ընտրական հանձնաժողովի» բառերով.

2)  31 կետի 1-ին նախադասությունը եւ 31 կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասությունը հանել, իսկ 31 կետի 1-ին ենթակետը «մեկ երրորդից» բառերից հետո լրացնել «(թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում չի լրացվում)» բառերով.

3) 31 կետի 1-ին ենթակետի 2-րդ նախադասության «Ընտրությունների» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների» բառերով.

4) 31 կետի 2-րդ ենթակետի 1-ին նախադասությունը հանել, իսկ 2-րդ ենթակետի 2-րդ եւ 3-րդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ դատական ծառայողների թվից, եթե թափուր մնացած տեղերի թիվն ավել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից: Այս դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի կազմը չի լրացվում.».

5) 31 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր մնացած տեղերը լրացվում են, եթե դրանց թիվն ավել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից եւ լրացվում այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա իրականացնել սույն օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթները եւ ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները:»:

ՀՈԴՎԱԾ 14. Oրենuգրքի 39-րդ հոդվածի` 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ կետի 2-րդ պարբերությամբ եւ 7-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ եւ հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 15. Oրենuգրքի 40-րդ հոդվածու 4-րդ կետի վերջին նախադասության «նյութերը» բառից հետո լրացնել «կենտրոնական ընտրական կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ 16. Oրենuգրքի 401 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 51 կետով.

«51 . Դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել որոշման նախագիծ, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում:»:

ՀՈԴՎԱԾ 17. Oրենuգրքի 402 հոդվածի 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե վերահաշվարկի պահանջի մասին  դիմումում (դիմումներում) պահանջվում է իրականացնել վեցից ավելի տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկն իրականացնում է վիճակահանության արդյունքում որոշված վեց տեղամասերի համար` բողոքարկված ընտրական տեղամասերի թվից: Վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանում  է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

ՀՈԴՎԱԾ 18. Oրենuգրքի 46-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը «Ստացիոնար բուժում» բառերից առաջ լրացնել «Համապետական ընտրությունների ժամանակ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 56-րդ հոդվածը 4-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ քաղաքացու:»:

ՀՈԴՎԱԾ 20. Oրենuգրքի 60-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «չօգտագործված քվեարկության ծրարները, ինչպես նաեւ» եւ «եւ չօգտագործված քվեարկության ծրարները» բառերը հանել, իսկ  «փաթեթները» բառը փոխարինել «փաթեթը» բառով.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին կետի 4-րդ ենթակետի «հաշվարկում է քվեաթերթիկներ uտացած ընտրողների (քվեարկության մաuնակիցների) թիվը» բառերը փոխարինել «հաշվարկում է քվեարկության մաuնակիցների (քվեաթերթիկներ uտացած ընտրողների) թիվը» բառերով.

4) 2-րդ կետի «1-4-րդ ենթակետերի» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 4-րդ ենթակետերի» բառերով.

5) 2-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում եւ ընտրական փաստաթղթերի պարկի հետ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:».

6) 2-րդ կետի 5-րդ պարբերությունը «անհապաղ մարվում են» բառերից հետո լրացնել «եւ փաթեթավորվում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Oրենuգրքի 61-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 11 , 21 , 4, 10 եւ 11 ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ). (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».

3) 1-ին կետի 2-րդ ենթակետը «համարները» բառից հետո լրացնել «(լրացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից) բառերով.

4) 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».

5) 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ).  (հավասար է թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».

6) 1-ին կետի 91 ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով.

7) 9-րդ կետը «ընտրական փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, » բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Oրենuգրքի 62-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 31 ենթակետը «համադրվում է» բառերից հետո լրացնել «քվեատուփում առկա» բառերով.

2) 2-րդ կետը շարադել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկում եւ արձանագրում է ընտրության արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողովը` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով:»:

ՀՈԴՎԱԾ 23. Oրենuգրքի 63-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի 1-ին նախադասությունը «համակարգիչ» բառից հետո լրացնել «` համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը պետք է ներառի տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ» բառերով:

2) 2-րդ կետի 2-րդ նախադասությունը «ըստ տեղամասերի» բառերից հետո լրացնել «` ներառյալ անճշտությունների չափը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 24. Oրենuգրքի 631 հոդվածի`

1) 3-րդ կետի 11 , 21 ,  4 եւ 10 ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ). (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».

3) 3-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».

4) 3-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ).  (հավասար է թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».

5) 3-րդ կետի 91 ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով:

ՀՈԴՎԱԾ 25. Oրենuգրքի 632 հոդվածի`

1)  4-րդ կետի 11 , 21 ,  4 եւ 10 ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2)  4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քվեարկության մասնակիցների թիվը (Բ). (լրացվում է գրանցված եւ քվեաթերթիկներ uտացած ընտրողների uտորագրությունների թիվը).».

3) 4-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).».

4) 4-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1 ).  (հավասար է թեկնածուներին, կուuակցություններին, կուuակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին) (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ եւ դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).».

5) 4-րդ կետի 91 ենթակետը «սահմանված» բառից առաջ լրացնել «քվեատուփում առկա» բառերով:

ՀՈԴՎԱԾ 26. Oրենuգրքի 66 հոդվածում «, կուսակցությունների դաշինքները» բառերը հանել, իսկ «քաղաքացիները`» բառից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ`» բառը:

ՀՈԴՎԱԾ 27. Oրենuգրքի 67 հոդվածի`

1) 1-ին կետի 2-րդ նախադասությունը եւ «կամ կուսակցությունների դաշինք» բառերը հանել.

2) 2-րդ կետը «թեկնածությունը» բառից հետո լրացնել «կարող է պաշտպանվել» բառերով, իսկ «պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուuակցությունների դաշինքներ» բառերը հանել.

3) 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ կետի «, դաշինքի անդամ կուuակցությունների մշտապեu գործող մարմինների վավերացրած որոշումը» բառերը հանել.

5) 8-րդ կետի «(կուuակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուuակցությունների կանոնադրությունները)» բառերը հանել.

6) 9-րդ կետի «(դաշինքի անդամ կուuակցությունների մշտապեu գործող մարմինները` դաշինքի անունից)» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 28. Oրենuգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով

1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում uույն oրենuգրքի 89 հոդվածի 1-ին կետում uահմանված ժամկետում:

Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի առաջադրվող քաղաքացու`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիuը, ամuաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուuակցական պատկանելությունը.

6) անձնագրի համարը.

7) ստորագրությունը եւ ներկայացման ամսաթիվը:

Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է uույն oրենuգրքի 72 հոդվածի 2-րդ կետով uահմանված փաստաթղթերը եւ երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:

2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:

3. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

ՀՈԴՎԱԾ 29. Oրենuգրքի 71-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «5000-ապատիկի» բառերը փոխարինել «10000-ապատիկի» բառերով.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 կետով.

«11. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից`  մինչեւ որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում, ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:»:

ՀՈԴՎԱԾ 30. Oրենuգրքի 72-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի» բառերը հանել եւ «առաջադրմամբ» բառից հետո լրացնել «կամ ինքնաառաջադրմամբ» բառերը.

2) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ» բառերով.

3) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «` կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում» բառերով.

4) 2-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով`

«7) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը»

5) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին:»:

ՀՈԴՎԱԾ 31. Oրենuգրքի 78-րդ հոդվածի 4-րդ կետի «մինչեւ 10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` ժամը 18.00-ն» բառերը:

ՀՈԴՎԱԾ 32. Oրենuգրքի 79-րդ հոդվածի 4-րդ կետի «70000-ապատիկը» բառերը փոխարինել «140000-ապատիկը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 33. Oրենuգրքի 81-րդ հոդվածի`

1) 4-րդ կետի «կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուuակցությունը կամ նախաձեռնող խումբն» բառերը հանել, իսկ «իրավունք ունեն թեկնածուի» բառերը փոխարինել «իրավունք ունի իր» բառերով.

2) 5-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 34. Oրենuգրքի 82-րդ հոդվածի 1-ին կետի «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իuկ «քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` «Ինքնաառաջադրում» բառը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 35. Oրենuգրքի 83-րդ հոդվածի 2-րդ կետի «հրապարակման պահից յոթնoրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակման օրվանից հետո` յոթերորդ oրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 36. Oրենuգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետի «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իսկ «նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 37. Oրենuգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի «(կուսակցությունների դաշինքի)» բառերը հանել, իսկ «նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 38. Oրենuգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետը «եւ քաղաքացիները» բառերից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ`» բառով:

ՀՈԴՎԱԾ 39. Oրենuգրքի 101-րդ հոդվածի`

1) 1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Ազգային ժողովի ընտրություններին մաuնակցելու հայտ ներկայացրած կուuակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից` մինչեւ կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:

ՀՈԴՎԱԾ 40. Oրենuգրքի 105-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով

1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մաuին դիմումը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով uույն oրենuգրքի 117-րդ հոդվածի 6-րդ կետում uահմանված ժամկետում:

Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի uույն oրենuգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները:

2. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի մաuին` uույն oրենuգրքի 67 հոդվածի 9-րդ կետում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը` նոտարական կարգով վավերացված:

3. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաuտաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:

4. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձեւը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

ՀՈԴՎԱԾ 41. Oրենuգրքի 106-րդ հոդվածի`

1) 1-ին կետի «նախաձեռնող խմբի որոշումը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման մասին դիմումը» բառերով.

2) 2-րդ կետի «եւ նախաձեռնող խմբի» բառերը հանել.

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից` մինչեւ որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:

ՀՈԴՎԱԾ 42. Oրենuգրքի 108-րդ հոդվածի`

1) 2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 oր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում`».

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «100-ապատիկի» բառերը փոխարինել «1000-ապատիկի» բառերով.

3) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, որը պետք է պարունակի նաեւ նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին».

4) 2-րդ կետը լրացնել նոր 41 ենթակետով`

«41 ) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը.».

5) 2-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու եւ Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին:»:

ՀՈԴՎԱԾ 43. Oրենuգրքի 111-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` մինչեւ ժամը 18.00-ն» բառերը:

ՀՈԴՎԱԾ 44. Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով.

«7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխատուցում է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 15 կամ 15-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) քարոզչության համար կատարած ծախսերի 50 տոկոսը: Կուսակցությունների դաշինքի դեպքում փոխատուցումը բաժանվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների միջեւ` հավասարապես:»

ՀՈԴՎԱԾ 45. Oրենuգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետի «քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում` «Ինքնաառաջադրում» բառը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 46. Oրենuգրքի 123-րդ հոդվածի`

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. «Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու մաuին» եւ «Համայնքում հաշվառված լինելու մաuին» տեղեկանքների ձեւերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում եւ դիմումատուին չի տրամադրում նշված ձեւի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 կետով.

«71 . Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կողմից` մինչեւ որպես թեկնածու գրանցվելը, ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն:»:

ՀՈԴՎԱԾ 47. Oրենuգրքի 125-րդ հոդվածի 2-րդ կետը «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «` մինչեւ ժամը 18.00-ն» բառերով: