Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1581-22.10.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության  մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (6 նոյեմբեր 2001 թվականի ՀՕ- 262) (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է գործող օրենսդրության  հստակեցմամբ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի նպատակն օրենքի որոշ դրույթների հստակեցումն է, կիրառման արդյունքում առաջացած մի շարք տեխնիկական խնդիրների լուծման հնարավոր տարբերակների նախատեսումն է, ինչպես նաեւ օրենքի համապատասխանեցումը ԵՄ օրենսդրության որոշ պահանջներին: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը ներառում է հիմնականում տեխնիկական, խմբագրական, ինչպես նաեւ մի շարք բովանդակային լրացումներ եւ փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվում են մի շարք հասկացություններ, այդ թվում`ավանդի հասկացությունը, սահմանվում համատեղ բանկային ավանդի հասկացությունը, սահմանում է, որ եթե հաշիվների դրամական մնացորդը պակաս է 1000 հայկական դրամից, ապա դրանք չեն երաշխավորվում, նախատեսում է երաշխավորված ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ ստեղծելու բանկերի պարտականությունը, հստակեցվել են ավանդների հատուցման գործընթացի կազմակերպման վերաբերյալ հոդվածները, սահմանում է Հիմնադրամի համար պարտավորություն վճարել ավանդատուների հաստատված պահանջներով հատուցումները պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, նախատեսում է Հիմնադրամի ծախսերի վերադասակարգում: Նախագծում ներառվել է նաեւ 1 կոնցեպտուալ փոփոխություն, այն է՝ նախատեսվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում uտեղծված oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերում ներդրված ավանդների երաշխավորումը:

Ընդհանուր առմամբ նախագծերի ընդունումը կնպաստի հատուցման գործընթացի կազմակերպման եւ ավանդատուների շահերի պաշտպանության արդյունա՟վե՟տու՟թյան բարձրացմանը: