Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1521-17.10.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (2007 թվականի փետրվարի 21-ի) դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

2. 4-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 26. Դատական ակտերի վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով

1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երեւան եկած հանգամանքներով վերանայում է համապատաuխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Նոր հանգամանքներով կամ նոր երեւան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասում  «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 42-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերել այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նար 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«3) Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 56. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.
2) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է 2008 թվականի հունվարի 1-ից: