Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-148-15.10.2007-ՊԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը

1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:

2. Քաղաքացիական հատուկ ծա՟ռայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրեն՟քի 4-րդ հոդվածում նշված մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով:

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները եւ կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգման եւ քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնի քաղաքացիա՟կան ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման եւ վերապատրաստման, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզեր՟վի, քաղաքացիական ծառայողների իրավա՟կան վիճակի, քաղաքացիական հատուկ ծառայության կազ՟մա՟կերպման եւ ղե՟կա՟վարման, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւ՟յալ իմաստ՟ները.

ա) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական հատուկ ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

գ) քաղաքացիական ծառայող՝ քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանա՟կա՟վոր թա՟փուր պաշ՟՟տոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան կադրերի ռեզերվում գտնվող անձ.

դ) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբա՟ղեց՟նող քաղաքացիական ծառայողի հա՟մար սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրա՟վունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտո՟նն զբաղեց՟նելու համար քաղաքացիական ծառա՟յո՟ղին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրա՟պետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ քա՟ղաքա՟ցիա՟կան հատուկ ծառայության դասային համապատասխան աստիճան ունե՟նալու պահանջները սահ՟մա՟նող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաս՟տա՟թուղթ.

ե) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան՝ քաղա՟քա՟ցիական ծա՟ռա՟յողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունա՟կու՟թյուն՟ներին համապատասխանող որակավորման չափանիշ.

զ) համապատասխան մարմին՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հանրապետական գործադիր մար՟մին.

է) աշխատակազմի ղեկավար՝ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար.

ը) քաղաքացիական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին քաղա՟քա՟ցիա՟կան ծառայողների մաս՟նա՟՟գի՟տական գիտելիքների եւ աշ՟խա՟տանքային ունա՟կու՟թյուն՟ների համա՟՟պա՟տաս՟խա՟նու՟թյա՟ն որո՟շում.

թ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում՝ քաղա՟քա՟ցիական ծառա՟յողնե՟րի մաս՟նագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակու՟թյունների հետեւո՟ղական կատա՟րե՟լա՟՟գործում.

ժ) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվ՝ սույն օրենքով սահ՟ման՟ված կար՟գով քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոն՟ներ չզբաղեցնող քաղաքա՟ցիա՟կան ծա՟ռա՟՟յող՟ների հան՟րույթ.

ժա) ծառայողական քննություն՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահ՟ման՟ված դեպ՟՟քերում եւ կարգով քաղաքացիական ծառայողի պար՟տա՟կանու՟թյուն՟ների կա՟տար՟մանն ու նրա գոր՟ծու՟նեությանն առնչվող հարցերի քննություն.

ժբ) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինե՟լու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որ՟ա՟կա՟վորմանը հա՟մա՟պա՟՟տաս՟խա՟նող աշխա՟տան՟քային ստաժ, անկախ պետական կամ մաս՟նա՟վոր ոլորտներում կա՟տարած աշ՟՟խա՟տանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համա՟պա՟տասխան որա՟՟կա՟վորում ստանալուց հետո աշխատած ժամանա՟կա՟շրջա՟նը.

ժգ) քաղաքացիական ծառայության խորհուրդ` «Քաղաքացիական ծառայության մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված մարմին.

ժդ) քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոններ:

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմ՟նում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեց՟նող անձանց վրա:

Հոդված 5. Քաղաքացիական հատուկ ծառայության հիմ՟նական սկզբունք՟ները

Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակա՟յու՟թյու՟՟նը, մար՟դու եւ քաղաքացու իրա՟վունքների ու ազատությունների առաջ՟նահերթությունը.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության կայունությունը.

գ) քաղաքացիական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ օրենքի առջեւ քաղաքացիական ծառայողների իրավահավասարությունը.

դ) քաղաքացիական հատուկ ծառայության հրապարակայնությունը.

ե) քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

զ) քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության հավասար մատ՟չե՟լիու՟թյու՟՟նը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան.

է) քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

ը) քաղաքացիական ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

թ) քաղաքացիական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հա՟մար.

ժ) քաղաքացիական ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

Հոդված 6. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենս՟դրությունը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված հարաբերությունները կարգա՟վոր՟վում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաս՟տա՟՟նի Հան՟րապե՟տու՟՟թյան միջազ՟գա՟յին պայմանագրերով, սույն օրեն՟քով եւ այլ իրավական ակտե՟րով:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքա՟ցիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հա՟րա՟բե՟րությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Քաղաքացիական ծառայողների ծառայողական փոխհարա՟բերու՟թյուն՟ները կարգավորվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային կարգապահա՟կան ներքին կանոններով (այսուհետ՝ կարգապահական ներքին կանոններ):

ԳԼՈՒԽ 2.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնե՟լով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչ՟պես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

ա) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

գ) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

դ) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձ՟րա՟գույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթա՟խմբե՟րի, իսկ քաղաքացիական հատուկ ծա՟ռայության գլխա՟վոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Քա՟ղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծա՟ռա՟յության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհա՟նուր նկարագիրը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատաս՟խան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Հոդված 8. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհ՟՟վում են հետեւյալ դասային աստիճանները.

ա) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների՝

 - 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղա՟քա՟ցիա՟՟կան ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աս՟տի՟ճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդա՟կանի դասային աստի՟ճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աս՟տիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստի՟ճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդա՟կանի դասային աստիճան.

գ) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հան՟րապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դա՟սա՟յին աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դա՟սա՟յին աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դա՟սա՟յին աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան.

դ) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների՝

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղա՟քա՟ցիական ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յու՟՟թյան 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան քա՟ղա՟քացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստի՟ճան.

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղա՟քա՟ցիա՟՟կան ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յու՟՟թյան 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հան՟՟՟րապե՟տու՟թյան քա՟ղա՟քացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստի՟ճան.

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղա՟քա՟ցիա՟՟կան ծա՟ռայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիա՟կան հատուկ ծառա՟յու՟՟թյան 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաեւ ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քացիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստի՟ճան:

2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան 1-ին եւ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնոր՟հում, դասային աս՟տի՟ճանն իջեցնում, ինչպես նաեւ դասային աստիճանից զրկում է Հա՟յաս՟տանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան 1-ին, 2-րդ եւ 3-րդ դա՟սի խորհրդականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աս՟տիճանները շնորհում է համապատասխան մարմնի ղե՟կա՟վարը:

4. Հայաստանի Հանրապետության քա՟ղա՟քա՟ցիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աս՟տիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը:

5. Քաղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղա՟քա՟ցիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քա՟ղա՟քացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատաս՟խան դա՟սային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դա՟սա՟յին աս՟տիճան, բացառությամբ քաղա՟քա՟ցիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհ՟վում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծա՟ռայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փոր՟ձա՟շրջա՟նի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

6. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժէ» եւ «ժթ» կետերով նախա՟տես՟՟ված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստի՟ճա՟նից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

Հոդված 9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը հաս՟տա՟տելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփո՟՟խում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը համապատասխան մարմնի ղեկավարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը:

Հոդված 10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟՟տոն՟ների անձնագրերը հաստատում (փոփո՟խում) է համապատասխան մարմնի ղեկավարը` քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշ՟տոն՟ների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայու՟թյան պաշ՟՟տոն՟ների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

ա) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դա՟սային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշ՟տոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն վեց տարվա աշխատանքային ստաժ.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առա՟ջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առն՟վազն երկու տարվա ստաժ,  կամ վերջին չորս տար՟վա ընթացքում քաղա՟քա՟կան կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետու՟թյան համայնքների ղեկավարների տեղա՟կալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտա՟կան աս՟տի՟ճան եւ առնվազն երեք տարվա մաս՟նագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշ՟խա՟տանքային ստաժ, կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.

գ) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության  կամ  պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ,  կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն  երեք տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացա՟ռությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

դ) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

ա) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն հինգ տարվա զինվորական ծառայության ստաժ.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ.

գ) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաեւ այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փո՟փոխ՟վել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապա՟հովել վերապատ՟րաստ՟ման արդյունքում: 

ԳԼՈՒԽ 3.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբա՟ղեց՟նելու իրավունք ունեն քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքա՟ցի՟ները՝ ան՟կախ ազգությունից, ռասայից, սե՟ռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 12. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

զ) օրենքով սահմանված կարգով անցել է այլընտրանքային ծառայություն.

է) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով:

Հոդված 13. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 14. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում, մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել

1) այն քաղաքացիական ծառայողին ով միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟յության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն.

գ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2)  քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան կադրերի ռեզերվում գրացված այն քաղաքացիական ծառայողին, ով միաժամանակ՝

ա) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Հոդված 15. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Համապատասխան մարմնի նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տոն՟նե՟րը (բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նա՟խա՟տեսված դեպքերի), ինչպես նաեւ քաղաքացիական հա՟տուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվածով եւ 30-րդ հոդ՟վածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշ՟տո՟նները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեց՟նելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապա՟տաս՟խան մարմնի աշխատակազմը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբա՟ղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայ՟տա՟րա՟րու՟թյունը հրապարակվում է մրցույթն անց՟կաց՟նելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առն՟վազն երեք հազար տպաքանակ ունեցող մա՟մուլի եւ զանգ՟վա՟ծային լրատվու՟թյան այլ մի՟ջոց՟ներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաս՟նակ՟ցել մրցույ՟թին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջ՟նե՟րը, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմ՟քե՟րից որեւէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դի՟մել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կար՟գով՝ համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտր՟ված հար՟ցե՟րից՝ մասնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրու՟թյան.

գ) պաշտպանության բնագավառի, այդ թվում՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության (մասնագիտա՟կան հար՟ցեր):

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատաս՟խան: Յու՟րա՟քանչ՟յուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղ՟տնիու՟թյունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բե՟րում թեստավորման առաջա՟դրանք՟ների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնա՟կիցները:

Մաս՟նակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքա՟ցիա՟կան հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործ՟՟նա՟կան կա՟րո՟ղու՟թյուն՟՟նե՟րն ստուգելու նպա՟տա՟կով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակ՟ցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յու՟րա՟քանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեար՟՟կու՟թյան արդյունքում հավաքել են մրցու՟թա՟յին հանձնաժողովի քվեարկությանը մաս՟նակ՟ցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անց՟կաց՟նե՟լուց հետո՝ նույն օրը:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մաս՟նակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրա՟վոր բողոքարկվել:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը՝ ուսումնասիրելով մաս՟՟նակցի կողմից տրված պատաս՟խաննե՟րը, դրանց վերաբերյալ՝ մրցու՟թա՟յին հանձ՟նաժողովի գնահա՟տա՟կան՟ները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեար՟՟կու՟թյան արդ՟յուն՟քների հետ եւ որո՟շելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթի արդ՟յունքում հաղ՟թող ճանաչվելու հարցը:

Համապատասխան մարմնի ղեկավարը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախա՟տես՟ված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:

Սույն մասի առաջին եւ երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բո՟ղոք ներկայացնելու, դա քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգն ու ժամ՟կետ՟ները սահ՟՟մանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, մրցու՟թային հանձ՟նա՟ժո՟ղովից ստացված մր՟ցույ՟թի արդ՟յուն՟քում հաղթող ճա՟նաչ՟ված մասնակից՟ների վերա՟բերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխա՟տանք՟ներ իրակա՟նաց՟նող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշ՟տո՟նում նշանակելու իրավա՟սություն ունե՟ցող պաշ՟տոնատար անձին, բացառությամբ սույն մասի երկրորդ պար՟բե՟րությամբ նախատես՟ված դեպ՟քի: Եզրակացու՟թյունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծա՟ռայության տվյալ պաշտոնում նշանակե՟լու իրա՟վասություն ունե՟ցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցներից մե՟կին նշանակում է համապա՟տաս՟խան պաշտոնում, բացառությամբ սույն մասի երկրորդ պար՟բե՟րությամբ նախատես՟ված դեպքի:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում աշխատա՟կազ՟մի ղեկա՟վարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչ՟ված մաս՟նակիցների վե՟րա՟բերյալ եզրակա՟ցու՟թյունն ուղարկվում է համապատասխան մարմնի ղեկավարին: Համա՟պա՟տասխան մարմնի ղեկավարը մրցույ՟թի արդյունքում հաղթող ճանաչ՟ված մաս՟նա՟կիցներից մեկի վերաբերյալ` հիմնավորմամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն առա՟ջար՟կու՟թյունն ստանալուց հե՟տո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մա՟սին որո՟շում:

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպ՟քում, սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ մի՟ա՟ժա՟մա՟նակ ուղարկվում է նաեւ համապատասխան մարմնի ղեկավարի՝ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:

13. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջա՟դրանք՟ների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մաս՟նա՟կիցներից ոչ մեկը քվեարկու՟թյան արդյունքում չի հավաքել մրցու՟թա՟յին հանձնաժողովի` քվեարկությանը մաս՟նակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույ՟թի արդյուն՟քում հաղթող չի ճա՟նաչ՟վել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը սույն հոդվածի 10-րդ մասով նախա՟տես՟ված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճա՟նա՟չելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անց՟կացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներ՟կայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճա՟նաչ՟վում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հի՟մունք՟ներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաեւ նոր կամ կրկնա՟կի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղա՟քա՟ցիական հատուկ ծա՟ռա՟յու՟թյան տվյալ թա՟փուր պաշ՟տո՟նն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

14. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կար՟գը սահ՟մանում է համապա՟տաս՟խան մարմնի ղեկավարը:

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան պաշտոնի նշանակումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն ան՟փո՟փոխելի է, բացա՟ռու՟թյամբ սույն օրեն՟քի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Համապատասխան մարմնի քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության բարձրագույն, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի, գլխավոր եւ առաջատար պաշտոններում նշանակում եւ այդ պաշ՟տոն՟ներից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Աշ՟խատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշ՟տոնի նշանակում եւ պաշ՟տո՟նից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշա՟նա՟կում եւ այդ պաշտոններից ազատում է աշխա՟տա՟կազմի ղեկավարը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշա՟նա՟կումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշ՟տոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրա՟վա՟սություն ունեցող պաշ՟տոնատար ան՟ձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայողության պաշտոնը, երդվում եմ.

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահ՟պանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառա՟յողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս եւ պահպանել պետական ու ռազմական գաղտնիքը:»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառա՟յո՟ղի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքս՟տը, որը կցվում է նրա անձնական գործին:

Հոդված 18. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստա՟տելը, զինվորական ծառայության եւ պետական կառավարման ոլորտի հա՟մա՟պատասխան այլ մարմիններում աշխատած, ինչպես նաեւ քաղաքացիական հա՟տուկ ծա՟՟ռա՟յության պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզեր՟վում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի առաջին մասում նշված` օրենքով սահմանված կար՟գի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծա՟ռա՟յողի ընդհանուր եւ մասնագիտական աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 34-րդ հոդ՟վածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հիմքով՝ քա՟ղա՟քացիական հատուկ ծառայության պաշ՟տոնից ազատված անձի քաղա՟քա՟կան կամ հայե՟ցո՟ղա՟կան, բացառությամբ Հայաս՟տա՟նի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մա՟մուլի քարտուղարների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերենտների պաշ՟տոն՟ների կամ քաղաքացիական պաշ՟տոն՟ զբա՟ղեցնելու ժա՟մանակաշրջանի աշխատան՟քա՟յին ստաժը հավա՟սա՟րեց՟վում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:

Հոդված 19. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշ՟տոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակա՟վո՟ր թափուր պաշտոն առաջանալու՝ պարտադիր զինվորական ծառայու՟թյան զորակոչվելու, հղիության եւ ծննդաբերու՟թյան արձակուրդի, մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության թա՟փուր պաշտոնը մրցույ՟թի արդ՟յուն՟քում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբա՟ղեց՟նելը, քա՟ղա՟քա՟ցիական ծառայողի կողմից իր ծա՟ռա՟յո՟ղա՟կան պարտա՟կա՟նու՟թյուն՟ները կատարելու ժամանակավոր անհ՟նարի՟նության, սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաեւ օրենքով նա՟խատեսված այլ դեպ՟քերում այդ պաշ՟տո՟նն զբաղեցվում է՝

ա) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ աշխա՟տակազմի ղե՟կավարի ժամանակավոր թա՟փուր պաշ՟տոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան վարչապետի հայեցո՟ղու՟՟թյամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատես՟ված փոխարինող քաղա՟քա՟ցիական ծա՟ռայողի կողմից մինչեւ վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նա՟խատեսված կարգով սույն մասի «բ» կետով նախատես՟ված անձի կողմից, բացառությամբ պար՟տադիր զինվորա՟կան ծառայության զորակոչվելու, հղիու՟թյան, ծննդա՟բերու՟թյան եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաեւ վեց ամիսը գերա՟զանցող ժամկետով սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղ՟ման դեպքերի: Այդ ժամկետի ավար՟տից հետո կամ փո՟խարինողի բացա՟կա՟յու՟թյան, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպ՟քերում մեկշաբաթյա ժամկետում՝

բ) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտո՟նի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկե՟տա՟յին աշ՟խատանքային պայ՟մա՟նա՟գիր կնքելով, իսկ դրա անհնա՟րի՟նության դեպքում, հաշ՟վի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 35-րդ հոդ՟վածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայ՟մա՟նագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի «բ» կետով նախատեսված այլ անձի հետ ժամ՟կե՟տա՟յին աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամա՟նա՟կավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 34-րդ հոդ՟վածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե», «ժ», «ժա», «ժէ» եւ «ժթ» կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված անձանց հետ ժամ՟կե՟տային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 4.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անց՟կացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծա՟ռա՟յողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

 բ) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

 գ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները՝ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքա՟ցիա՟կան ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատես՟տա՟՟վորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչ՟պես նաեւ ժամանակավոր անաշխա՟տու՟նակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատես՟տա՟վորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ եւ 30-րդ հոդվածներով սահման՟ված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գո՟ր՟ծունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմն՟վի նախորդ ատես՟տա՟վորումից հետո ըն՟կած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատա՟րած աշխատանք՟նե՟րի մա՟սին յու՟րաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վե՟րաբերյալ վերջինիս եզրա՟՟կացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջեւ ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշ՟տո՟նից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատաս՟խանելու հիմ՟քով (քա՟ղաքա՟կան, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավա՟կան ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակա՟ցու՟թյուն՟ներն ընդգր՟կում են ատես՟տա՟վո՟րում՟ների միջեւ ընկած ժա՟մա՟նա՟կաշրջանի երկու երրոր՟դից ավե՟լին, ապա քաղաքացիա՟կան ծառայողի վերա՟բեր՟յալ ծառայողական բնու՟թագիր չի ներ՟կա՟յաց՟վում:

Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շա՟բաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կա՟րող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման եւ հարցազրույցի:

10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթա՟խմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառա՟յու՟թյան դասա՟յին աստի՟ճա՟ն, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հի՟ման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքա՟ցիա՟կան հատուկ ծա՟ռա՟յու՟թյան տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործ՟՟նա՟կան կա՟րո՟ղու՟թյուն՟՟ներն ստուգելու նպա՟տա՟կով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեար՟կու՟թյան է դնում սույն մասի չորրորդ պարբերության «ա» կետի որո՟շումը, որը հանձնա՟ժողովի քվեար՟կու՟թյանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպ՟քում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պար՟բե՟րու՟թյան «բ» կե՟տով նախատես՟ված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձ՟նա՟ժողովն ըն՟դու՟՟նում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

11. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քա՟ղա՟քացիական ծառայողները՝

ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

բ) որոնց վերաբերյալ ատեստավոր՟ման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության «բ» կետում նշված որո՟շումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատես՟տա՟վորման հանձնա՟ժողո՟վը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման եւ հարցազրույցի արդյունք՟նե՟րով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեար՟կու՟թյան է դնում սույն մասի առաջին պարբերության «ա» կետի որո՟շումը, որը հանձնա՟ժողովի քվեար՟կու՟թյանը մասնակցած անդամների ձայների մեծա՟մաս՟նու՟՟թյամբ չըն՟դուն՟վելու դեպ՟քում ըն՟դուն՟ված է համարվում սույն մասի առաջին պար՟բե՟րու՟թյան «բ» կե՟տով նախատես՟ված որոշումը:

Ատեստավորման հանձնա՟ժո՟ղովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բո՟ղո՟քարկման դեպքում՝ համապատասխան մարմնի ղեկավարի որոշումը պարտադիր են քա՟ղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռա՟յողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտո՟նա՟տար անձի (մարմ՟նի) հա՟մար:

13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդ՟յունքներին եւ բողոքարկել դրանք՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասե՟րով սահմանված կարգով, եռօրյա ժամ՟կե՟տում ներկայացվում են քաղաքա՟ցիա՟կան ծառա՟յո՟ղին պաշ՟տո՟նի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ըն՟դունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Քաղաքացիական ծառայողին պաշ՟տոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟՟տո՟նա՟տար անձը (մարմ՟ինը) սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ընդունում է ոչ ուշ, քան ատես՟տա՟վոր՟ման արդյունքներն ստանալու օր՟վանից երեք աշխատանքային օրվա ըն՟թաց՟քում:

Քաղաքացիական ծա՟ռայողին պաշ՟տոնի նշա՟նակելու իրավասություն ունեցող պաշտո՟նա՟տար անձը (մարմ՟ինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունա՟կու՟թյան եւ ար՟ձա՟կուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որո՟շումն ըն՟դու՟նում է նրա` աշ՟խա՟տան՟քի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Հոդված 21. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթա՟կա է պար՟տադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անց՟կաց՟վում է նաեւ քաղաքա՟ցիական հատուկ ծա՟ռայության տվյալ պաշ՟տոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրա՟վունք՟նե՟րի ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակու՟թյունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քա՟ղաքացիա՟կան ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

 3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատա՟կազմի ղե՟կավարի հայտի հի՟ման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստա՟տում է համապատասխան մարմնի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծա՟ռա՟յողների վերա՟պատ՟րաս՟տումն անցկացվում է համապատաս՟խան մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կա՟տարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների եւ աշխա՟տան՟քային ունակություն՟ների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գոր՟ծուղումն իրականաց՟նում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տոնա՟տար անձը (մարմինը):

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քա՟ղա՟քա՟ցիական ծառայողի պաշտոնը եւ ստաժը, իսկ նրա վարձատրու՟թյու՟նը կարող է պահ՟պան՟վել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տո՟նատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակություն՟ների կատարելագործման նպատակով գոր՟ծուղելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Հոդված 22. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է համապատասխան մարմինը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) «է» կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) «ժդ» կետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարը.

գ) «ի» կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 5.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործու՟նեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականույունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

դ) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

ե) սահ՟մանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

զ) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, ան՟վտանգ եւ անհրաժեշտ աշխտանքային պայմանների ապահովվածությունը.

է) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

ը) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

թ) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

ժ) պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

ժա) մրցույթի եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

ժբ) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 24. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

բ) մաս՟նագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժա՟մա՟նա՟կին կատա՟րելը եւ հաշվետվություններ ներկայաց՟նելը.

դ) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

ե) կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

զ) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոք՟ներ քննու՟թյան առնելը եւ դրանց ընթացք տալը.

է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտ՟նիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ սահ՟ման՟ված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) օրենքով սահմանված կար՟գով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

թ) սահմանված կարգով եւ ժամկետներում  ատեստավորմանը եւ վերապատրաստմանը մասնակցելը.

ժ) համապատասխան մարմնի ղեկավարի կողմից սահմանված քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի՝

ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հա՟րաբերու՟թյուն՟նե՟րում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղա՟քա՟կան զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի հա՟մար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

ե) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

զ) ոչ ծա՟՟ռայո՟ղա՟կան նպատակներով օգտագործել նյութատեխ՟նիկական, ֆինանսական եւ տե՟ղե՟կատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայո՟ղա՟կան տեղեկատվությունը.

է) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվեր՟ներ, գու՟մար՟ներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

ը) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքա՟յին գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառու՟թյամբ Հայաստանի Հանրապետու՟թյան օրենսդրո՟թյամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ըն՟թաց՟քում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված կարգով պարտավոր է առեւտրա՟յին կազմակերպությունների կա՟նոնա՟դրա՟կան կա՟պի՟տա՟լում 10 եւ ավե՟լի տոկոս բաժ՟նեմաս ունե՟նալու դեպքում դա հանձնել հավա՟տար՟մագրային կառա՟վար՟ման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավա՟տար՟մագրային կառավար՟ման հանձն՟ված գույ՟քից ստա՟նալ եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազ՟գա՟կցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայ՟ր, քույր, ամուս՟նու ծնող, զավակ՟, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմ՟յանց նկատ՟մամբ անմիջական ենթա՟կա՟յության կամ վերահսկողության հետ:

4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ըն՟դուն՟վել աշխատանքի այն գոր՟ծա՟տուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշ՟խատողը, որի նկատ՟մամբ նա ան՟մի՟ջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վեր՟ջին մեկ տարվա ընթացքում:

Հոդված 26. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

բ) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպ՟քերում քաղաքացիական ծա՟ռա՟յողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականու՟թյան վերաբեր՟յալ իր կաս՟կած՟ների մասին անհապաղ գրավոր զե՟կու՟ցել հանձ՟նա՟րա՟րա՟կա՟նը տվողին եւ նրա վե՟րա՟դա՟սին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպ՟քում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառա՟յո՟ղը պարտավոր է դա կատա՟րել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեց՟նի օրենքով սահմանված քրեա՟կան կամ վարչական պա՟տասխանա՟տ՟վության, եւ այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին: Քաղա՟քացիական ծառայողի կող՟մից այդ հանձ՟նարա՟րականի կատարման համար պատաս՟խա՟նատվությունը կրում է հանձ՟նա՟րարականը գրավոր հաս՟տատած անձը:

Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհ՟րա՟ժեշտ աշ՟խա՟տանքային պայմաններ.

բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համա՟պա՟տաս՟խա՟նող դա՟սա՟յին աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հա՟վե՟լավճար եւ Հա՟յաս՟տանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճար՟ներ.

գ) ամենամյա վճարովի արձակուրդ.

դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահ՟պա՟նե՟լով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.

ե) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

զ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կար՟գով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականություննե՟րի կա՟տարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտ՟պա՟նու՟թյան ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություննե՟րից.

ը) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար՟գով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟մանված դեպքերում եւ կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխու՟թյունը) քաղա՟քա՟ցիա՟կան ծառայողին պաշտոնից ազա՟տելու հիմք չէ, բա՟ցա՟ռությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (ան՟վա՟նափո՟խու՟թյամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքնե՟րի կրճատման դեպքում աշ՟խա՟տան՟քային գործունեու՟թյու՟նը շարունակելու նախապատվու՟թյան իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երե՟խա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորա՟՟կոչ՟ված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հա՟վա՟սարության դեպքում քա՟ղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծառա՟յու՟թյան ավելի բարձր դասային աստիճան ունեցող քա՟ղաքա՟ցիա՟կան ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քա՟ղաքացիական հա՟տուկ ծառայության առավել եր՟կար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Համապատասխան մարմնի կառուցվածքային փո՟փո՟խու՟թյան (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվա՟նացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանա՟ցան՟կում փո՟փոխություններ կատա՟րե՟լուց հետո սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կար՟գով եւ ժամկետում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախա՟տեսված մրցույթով:

Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:

2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարե՟լու կար՟գը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 6.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գե՟րա՟զանց կա՟տարելու հա՟մար քաղաքացիական ծառայող՟ի նկատ՟մամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգեւատրում.

գ) հուշանվերով պարգեւատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) կարգապահական տույժի հանում.

զ) համապատասխան մարմնի հիմնած մեդալով պարգեւատրում:

Քա՟ղա՟քա՟ցիական ծա՟ռայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ օրենքով սահ՟ման՟ված խրախուսման այլ տեսակներ:

2. Քա՟ղա՟քա՟ցիական ծա՟ռայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախա՟տես՟ված խրա՟խուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը, իսկ աշ՟խա՟տա՟կազմի ղեկավարի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգա՟պա՟հա՟կան տույ՟ժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կա՟տա՟րե՟լու, ինչպես նաեւ ծա՟ռայողական լիազորությունները վերա՟զան՟՟ցե՟լու, կար՟գապահական ներքին կա՟նոնները խախտելու դեպքերում, Հա՟՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պետու՟թյան օրենս՟դրու՟թյամբ սահ՟ման՟ված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատ՟մամբ կիրառվում են հետեւյալ կար՟գա՟պա՟հա՟կան տույ՟ժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) զբաղեցրած պաշտոնից ազատում.

ե) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դա՟սա՟յին աս՟տիճանի, բացա՟ռությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստի՟ճա՟նով:

2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրա՟վա՟սություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վե՟րա՟բեր՟յալ պետք է գրա՟վոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քա՟ղա՟քա՟ցիա՟կան ծա՟ռա՟յողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատաս՟խան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կար՟գա՟պա՟հական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ ար՟ձա՟կուր՟դում կամ գործուղման մեջ գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կար՟գա՟՟պահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժը քա՟ղա՟քա՟ցիական ծառա՟յո՟ղին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամ՟կե՟տում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կար՟գա՟պահական տույժ:

Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տար՟վա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապա՟հա՟կան տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունե՟՟ցող պաշ՟տոնատար անձը:

Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված կար՟գա՟պա՟հա՟կան տույժերը աշ՟խա՟տա՟կազմի ղեկա՟վարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առա՟ջարկությամբ, իսկ սույն հոդ՟վա՟ծի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կար՟գա՟պա՟հական տույժը՝ Հայաստանի Հան՟րա՟պետության կառավարությունը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առա՟ջար՟կությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշ՟տոնատար անձը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կի՟րառ՟վում են ծառա՟յո՟ղա՟՟կան քննություն անցկացնելուց հետո:

5. Համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկաց՟նելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծա՟ռայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ քաղաքացիական ծա՟ռայողի վարձատրության պահպանմամբ:

6. Ծառայողական քննության արդյունքում համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներ՟կա՟յաց՟նելը.

գ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նա՟խա՟տես՟ված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին ան՟գամ կիրառելը.

դ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ «ե» կետերով նա՟խա՟տես՟ված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

զ) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

է) հաստիքների կրճատումը.

ը) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավե՟՟՟լի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

թ) քաղա՟քա՟կան, կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

ժ) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

ժա) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժբ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

ժգ)  օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ժդ) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահման՟ված առա՟վելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահ՟ման՟ված ժամկետը լրանալը.

ժե) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժէ) դատական կարգով  պետական կամ համայնքային ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու իրա՟վուն՟քից զրկվելը.

ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

ժթ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապա՟հա՟կան տույժ կիրառելը.

ի) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկա՟տա՟րելը.

իա) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված արտամրցութային կար՟գով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «բ-իա» կետերով նա՟խատես՟ված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի «է» եւ «ի» կետերով նախատեսված հիմքերով պաշ՟տո՟նից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Հոդված 35. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելա՟գույն տարիքը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տա՟րիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տա՟րիքը լրա՟նալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնա՟տար անձի որոշմամբ՝ քաղաքացիական ծառա՟յո՟ղը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբա՟ղեցնել իր պաշտոնը:

3. Աշխատակազմի ղեկավարը նշա՟նակ՟վում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է երկարաձգել մեկ անգամ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավե՟լի, քան նրա 65 տարին լրանալը:

Հոդված 36. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազա՟տելու, որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հե՟տո՝ հնգօրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

ԳԼՈՒԽ 7.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 37. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինները

Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմիններն են՝

ա) համապատասխան մարմնի ղեկավարը.

բ) աշխատակազմի ղեկավարը:

Հոդված 38. Համապատասխան մարմնի ղեկավարը

Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է համապատասխան մարմնի ղեկավարը՟: Համապատասխան մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտե՟րով եւ համապատասխան մարմնի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 39. Աշխատակազմի ղեկավարը

1. Աշխատակազմի ղեկավարը քաղաքացիական ծա՟ռայող է:

2. Աշխատակազմի ղեկավարը, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման մասով, ղեկավարվում է քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, համապատասխան մարմնի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 40. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցու՟թային եւ ատես՟տավորման հանձնաժողովները

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույ՟թը եւ քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները։

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնա՟ժողով՟ների անհատական կազմերը եւ աշխատակարգերը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 8.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչ՟պես նաեւ դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2008 թվականի հունվարի մեկից:

Հոդված 43. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքին հա՟մապատասխանե՟նել քա՟ղա՟քա՟ցիա՟կան հատուկ ծառայության եւ դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:

Հոդված 44. Աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանելը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապա՟տաս՟խան մարմնում աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հոդված 45. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Համապատասխան մարմնի ղեկավարը սույն օրենքից բխող իրա՟վական ակտերն ընդու՟նում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հոդված 46. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա ամսի 1-ից:

Հոդված 47. Համապատասխան մար՟մնի հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

1. Համապատասխան մար՟մնի հաստիքացուցակը, աշ՟խա՟տողների առավելագույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծա՟ռայության պաշ՟տոն՟ների անձ՟նագրերը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հե՟տո՝ մեկամսյա ժամկե՟տում, սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխ՟ման):

2. Համապատասխան մարմնում հաստիքների կրճատման դեպքում աշ՟խա՟տանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրաունքնեը եւ երաշ՟խիք՟՟ներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 48. Համապատասխան մարմնի հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

Համապատասխան մարմնում սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաս՟տատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծա՟ռա՟՟յության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:

Հոդված 49. Համապատասխան մարմնի աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը

1. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծ՟ռայողներ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից:

2. Համապատասխան մարմնի աշխատողները, սույն հոդվածով սահմանված կար՟գով, քա՟ղաքա՟ցիա՟կան ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդված՟ների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 35-րդ հոդվածի պահանջ՟ները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված աշխատողներին քաղաքացիական հատուկ ծառայության առա՟ջին համապատասխան դասային աս՟տիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առա՟ջին ատես՟տա՟վոր՟ման արդյունքում:

4. Համապատասխան մարմնում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից հե՟տո, քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշ՟տոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 50. Համապատասխան մարմնում ժամկետային զինվորական ծառայության պայմանագրերի լուծումը

Համապատասխան մարմնում քաղա՟քա՟՟ցիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կնքված ժամկետային զինվորական ծառայության պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

Հոդված 51. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած ծրա՟գ՟րե՟րին համապատասխան՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից:

Հոդված 52. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը

Համապատասխան մարմնում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներեքերորդ ամսվա ամսի 1-ից:

Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի պահանջը:

Հոդված 53. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային եւ հատուկ կոչումները պահպանելը

Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային եւ հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնոր՟հելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 54. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնում ծառայություն անցնող եւ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետից հետո քաղաքացիական հատուկ ծառայությունը շարունակող անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձը հետագայում կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների այն խմբի պաշտոն, որը հավասարազոր կամ բարձր է նախկինում իր զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոնից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության եւ զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: