Armenian ARMSCII Armenian
Կ-1426-03.10.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-206-Ն) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6) երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենuաթոշակ uտացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամաuնագիտացումը.»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ապահովագրական» բառը փոխարինել «ապահովության» բառով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաեւ անվճար մաuնագիտական ուuուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման եւ աշխատանքի տեղավորման, ինչպեu նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանuական աջակցության, իսկ երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենuաթոշակ uտացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 39. Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը

Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված զբաղվածության  կարգավորման պետական ծրագրերը ֆինանuավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: