Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-621-28.03.2002,04.04.2003-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող
հարաբերությունները

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է սույն օրենսգրքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային իրավունքների ու պարտականությունների իրականացման եւ պաշտպանության հետ կապված աշխատանքային հարաբերությունները:

2. Աշխատանքային հարաբերությունների առանձին ոլորտների կարգավորման շրջանակները սահմանվում են սույն օրենսգրքով, ինչպես նաեւ սույն օրենսգրքով սահմանված շրջանակներին համապատասխան` այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Հոդված 2. Աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման սկզբունքները

1. Սույն օրենսգրքի 1-ին հոդվածում նշված հարաբերությունների կարգավորման համար կիրառվում են հետեւյալ սկզբունքները`

1) միավորման ազատությունը.

2) աշխատանքի ընտրության ազատությունը.

3) պետական օգնությունն անձանց աշխատանքի իրավունքի իրականացման ժամանակ.

4) աշխատանքային իրավունքի սուբյեկտների հավասարությունն`անկախ նրանց սեռից, սեքսուալ կողմնորոշումից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին պատկանելությունից, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված հանգամանքներից.

5) առողջության համար անվնաս եւ անվտանգ աշխատանքային պայմանների
ստեղծումը.

6) աշխատանքի արդարացի վարձատրությունը.

7 ) պարտադիր եւ ստիպողական աշխատանքի բոլոր ձեւերի արգելումը.

8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը.

9) աշխատանքի մասին օրենքների ընդհանրությունը եւ դրանց տարբերակումը` կախված աշխատանքի պայմաններից եւ աշխատողների հոգեբանա-ֆիզիկական առանձնահատկություններից.

10) պետության, գործատուների եւ աշխատողների շահերի համաձայնեցման նպատակով կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.

11) կոլեկտիվ պայմանագրի կողմերի պատասխանատվությունն ըստ իրենց պարտականությունների:

2. Պետությունը պետք է խրախուսի աշխատանքային իրավունքների իրականացումը: Աշխատանքային իրավունքները բացառիկ դեպքերում կարող են սահմանափակվել միայն օրենքով կամ դատարանի որոշումով, այն դեպքերում, եթե այդպիսի սահմանափակումներն անհրաժեշտ են հասարակական կարգի, հասարակության բարոյական սկզբունքների, հասարակության անդամների առողջության, կյանքի, գույքի, օրինական շահերի եւ իրավունքների պահպանման համար:

Հոդված 3. Աշխատանքային իրավունքի աղբյուրները

1. Աշխատանքային իրավունքի աղբյուրներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենսգիրքը, այլ օրենքները եւ դրանց չհակասող նորմատիվ իրավական ակտերը, կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատանքային հարաբերությունների կարգավորումը կարող է իրականացվել միայն սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում եւ դրանցով սահմանված ծավալներով:

Հոդված 4. Աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը

1. Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է`

1) աշխատանքային իրավունքի ոլորտները, խնդիրները եւ սկզբունքները.

2) բնակչության զբաղվածության իրավական հիմքերը.

3) կոլեկտիվ պայմանագրերի կնքման եւ կատարման կանոնները, ինչպես նաեւ կողմերի պատասխանատվությունն ըստ իրենց պարտականությունների.

4) աշխատավարձի նվազագույն չափը, ինչպես նաեւ աշխատանքի վարձատրության պայմանները ձեռնարկություններում, հիմնարկներում եւ պետական բյուջեից ու տեղական ինքնակառավարման բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններում.

5) աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը եւ հանգստի ժամանակի նվազագույն նորմերը.

6) նվազագույն արտոնությունների, երաշխիքների, փոխհատուցումների չափը. եւ այլ աշխատանքային իրավունքների մակարդակը.

7) աշխատողների առողջության եւ անվտանգության հիմնական կանոններն ու նորմերը.

8) արհեստակցական միությունների ներկայացուցիչների եւ աշխատանքի ոլորտի այլ աշխատողների իրավունքները.

9) մասնագիտական պատրաստվածության եւ որակավորման բարձրացման հետ կապված հիմնական դրույթները.

10) աշխատանքային կարգապահության ապահովման հիմունքները.

11) նյութական պատասխանատվության պայմաններն ու չափը (սահմանները)

12) աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության եւ վերահսկողության հետ կապված հիմնական դրույթները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլ պետական մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն իրենց իրավասությունների սահմաններում ընդունել աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր: Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի դրույթները, որոնք, սույն օրենսգրքով եւ աշխատանքի մասին այլ օրենքներով սահմանված դրույթների համեմատությամբ, վատթարացնում են աշխատողների դրությունը, համարվում են անվավեր:

3. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում (այսուհետ`կազմակերպություն) իրենց իրավասությունների սահմաններում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ընդունվել տեղական (լոկալ) նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված աշխատանքի մասին օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով չկարգավորվող աշխատանքային պայմաններ, ինչպես նաեւ աշխատողների կամ նրանց առանձին խմբերի համար օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային, սոցիալական եւ կենցաղային արտոնությունների համեմատ լրացուցիչ արտոնություններ:

4. Սույն օրենսգրքի, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի համեմատությամբ աշխատողների դրությունը վատթարացնող աշխատանքային պայմաններին վերաբերվող եռակողմանի համաձայնագրերը, կոլեկտիվ պայմանագրերը եւ տեղական (լոկալ) նորմատիվ իրավական ակտերը համարվում են անվավեր: Այն դեպքերում, երբ սույն օրենսգիրքը եւ այլ օրենքներն աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները պայմանագրային կարգով ինքնուրույն որոշելու ուղղակի արգելք չեն պարունակում, այդ սուբյեկտները պետք է ղեկավարվեն արդարացիության, ողջամտության եւ ազնվության սկզբունքներով:

Հոդված 5. Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտը

1. Աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ծագող աշխատանքային հարաբերությունների վրա՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատողը կատարում աշխատանքը`Հայաստանի Հանրապետությունում, թե գործատուի հանձնարարությամբ`արտասահմանում:

2. Նավերում եւ օդանավերում կատարվող աշխատանքների ժամանակ ծագող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե այդ նավերը լողում են կամ օդանավերը թռիչք են կատարում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո կամ նշագրված են Հայաստանի խորհրդանիշներով: Այլ տրանսպորտային միջոցների վրա կատարվող աշխատանքի ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են այն դեպքում, եթե գործատուները, որոնց սեփականության իրավունքով պատկանում են տվյալ տրանսպորտային միջոցները, գտնվում են Հայաստանի Հանրապետության ենթադատության (իրավասության) ներքո:

3. Այն դեպքում, երբ գործատուն հանդիսանում է օտարերկրյա պետությունը, կառավարությունը կամ վարչական միավորը, կամ որպես դիվանագիտական ներկայացուցչություն գործող միավորը, օտարերկրյա կազմակերպությունը կամ անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը տարածվում են Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչների հետ աշխատանքային հարաբերությունների վրա այնքանով, որքանով չեն խախտում դիվանագիտական իմունիտետը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչներ չհամարվող աշխատողների միջեւ ծագող աշխատանքային հարաբերությունների վրա այն դեպքում, եթե աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:

Հոդված 6. Օտարերկրյա իրավունքի կիրառումը

1. Օտարերկրյա իրավունքը տարածվում է աշխատանքային հարաբերությունների վրա այն դեպքում, եթե դա սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնագրերով:

2. Օտարերկրյա իրավունքը չի կիրառվում այն դեպքում, եթե դրա կիրառումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով ամրագրված հասարակական կարգին: Այդպիսի դեպքերում կիրառվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունքի հրամայական նորմերը կիրառվում են անկախ այն հանգամանքից, որ կողմերն ընտրել են օտարերկրյա իրավունքը:

Հոդված 7. Միջազգային բնույթի աշխատանքային հարաբերությունների նկատմամբ
կիրառման ենթակա իրավունքը

1. Աշխատանքային պայմանագրի կողմերը կարող են ընտրել ինչպես ամբողջությամբ աշխատանքային պայմանագրի, այնպես էլ դրա մի մասի նկատմամբ կիրառման ենթակա իրավունքը: Ընտրությունը պետք է ձեւակերպված լինի ուղղակի կամ հեշտությամբ կռահվի աշխատանքային պայմանագրի պայմաններից կամ այլ հանգամանքներից: Կողմերի կողմից կիրառման ենթակա իրավունքի ընտրության կապակցությամբ աշխատողի պաշտպանության ոլորտում ուժը չեն կորցնում այն պետության հրամայական իրավական նորմերը, որի աշխատանքային օրենսդրությունը կկիրառվեր`կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում:

2. Այն դեպքում, եթե կիրառման ենթակա իրավունքը չի ընտրվել կողմերի համաձայնությամբ, այն ընտրվում է ելնելով հետեւյալ սկզբունքներից`

1) եթե աշխատանքը մշտապես կատարվում է մի պետությունում, կիրառվում է այդ պետության աշխատանքային իրավունքը, չնայած նրան, որ աշխատողը ժամանակավորապես աշխատում է այլ պետությունում.

2) եթե աշխատողը մշտական աշխատանք չի կատարում պետություններից որեւէ մեկում, ապա կիրառվում է այն պետության աշխատանքային իրավունքը, որում գտնվում է գործատուի (գտնվելու վայրը) ձեռնարկատիրական գործունեության վայրը.

3) եթե հանգամանքների համախումբը թույլ է տալիս եզրակացություն անել այն մասին, որ աշխատանքային հարաբերությունները մեծամասամբ կապված են այլ պետության հետ, քան մյուսի, որի իրավունքը ենթակա է կիրառման ելնելով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում թվարկված սկզբունքներից`կիրառվում է այն երկրի աշխատանքային իրավունքը, որի հետ տվյալ աշխատանքային հարաբերություններն ավելի են կապված:

Հոդված 8. Միջազգային պայմանագրերը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սույն օրենսգրքով եւ աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են անմիջականորեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ միջազգային պայմանագրերով սահմանվում է, որ դրանց կիրառման համար պահանջվում է ընդունել Հայաստանի Հանրապետության հատուկ նորմատիվ իրավական ակտ:

Հոդված 9. Օրենքի եւ իրավունքի անալոգիան

1. Աշխատանքային իրավունքի նորմերում որոշակի հարաբերությունը կարգավորող ուղղակի նորմի բացակայության դեպքում, կիրառվում են նման հարաբերություններ կարգավորող աշխատանքային իրավունքի նորմերը:

2. Աշխատանքային օրենսդրության էությանը եւ հիմունքներին համապատասխան աշխատանքային իրավունքի նորմատիվ ակտերի անալոգիայի կիրառման անհնարիության դեպքում, կիրառվում են նման հարաբերություններ կարգավորող իրավունքի այլ ճյուղերի նորմերը:

3. Չի թույլատրվում կիրառել ընդհանուր կանոններից բացառություններ սահմանող հատուկ իրավական նորմերի անալոգիան:

4. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի 1-ին հոդվածում նշված հարաբերությունները կարգավորված չեն աշխատանքային իրավունքի նորմատիվ ակտերով եւ դրանց նկատմամբ չի կարելի կիրառել նման հարաբերություններ կարգավորող իրավունքի այլ ճյուղերի նորմատիվ ակտերը, ապա ծագած վեճերի ժամանակ կիրառվում են սույն օրենսգրքի 1-ին մասի 2-րդ հոդվածում թվարկված սկզբունքները:

Հոդված 10. Աշխատանքային օրենսգրքի նորմերի մեկնաբանման սկզբունքները

1. Օրենսգրքի ամբողջականությունը եւ նրա առանձին բաղկացուցիչ մասերի համաձայնեցվածությունը ապահովելու նպատակով`սույն օրենսգրքի նորմերի մեկնաբանումը պետք է կատարվի հաշվի առնելով օրենսգրքի համակարգը եւ նրա կառուցվածքը:

2. Օրենսգրքում օգտագործվող բառերի եւ բառակապակցությունների մեկնաբանումը պետք է կատարվի դրանց ընդհանուր օգտագործման նշանակությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոնտեքստից երեւում է, որ բառը կամ բառակապակցությունը օգտագործվում է հատուկ` իրավական, տեխնիկական կամ այլ նշանակությամբ: Բառի ընդհանուր օգտագործման նշանակության եւ հատուկ նշանակության միջեւ հակասության դեպքում առավելությունը պետք է տրվի բառի հատուկ նշանակությանը:

3. Նորմի իրական նշանակությունը որոշելիս պետք է հաշվի առնել օրենսգրքի ու մեկնաբանվող նորմի նպատակը եւ խնդիրները:

Հոդված 11. Աշխատանքային օրենսգրքի իրագործումը

1. Սույն օրենսգրքի նորմերի եւ այլ օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի դրույթների միջեւ հակասությունների առկայության դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի նորմը:

2. Աշխատանքային իրավունքի նորմատիվ ակտերի դրույթների միջեւ հակասությունների առկայության դեպքում կիրառվում է աշխատողի համար ավելի բարենպաստ դրույթը:

Հոդված 12. Աշխատանքային օրենսդրության գործողությունը

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

ԲԱԺԻՆ II.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 13. Ֆիզիկական անձանց աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը

1. Աշխատանքային իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավասարապես ճանաչվում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվողներն ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Բացառությունները կարող են սահմանված լինել օրենսդրությամբ:

2. Ամբողջական աշխատանքային իրավունուկությունը եւ իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու եւ աշխատանքային պարտականություններ ստեղծելու ունակությունը (աշխատանքային գործունակություն) ծագում են անձի 16 տարին լրանալուց հետո: Բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով եւ աշխատանքի մասին այլ օրենքներով:

Հոդված 14. Գործատուների աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը

1. Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ն մասով սահմանված գործատուների աշխատանքային իրավունակությունը եւ գործունակությունը ծագում է դրանց ստեղծման պահից:

2. Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են իրենց մարմինների (ադմինիստրացիայի) միջոցով: Այդ մարմինները ձեւավորվում եւ գործում են օրենքների եւ գործատուների գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա: Գործատու հանդիսացող` անհատ ձեռնակատերերը, ֆերմերները եւ ֆիզիկական անձինք կարող են ինքնուրույն իրականացնել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 15. Աշխատողը

Աշխատող է հանդիսանում սույն օրենսգրքի 13-րդ հոդվածին համապատասխան աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող, վարձատրության դիմաց աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձը:

Հոդված 16. Գործատուն

1. Գործատու կարող է լինել սույն օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող կազմակերպությունը`անկախ սեփականության ձեւից, իրավական ձեւից, գործունեություն բնույթից եւ տեսակից:

2. Գործատու կարող է լինել նաեւ յուրաքանչյուր ֆիզիկական անձ: Գործատուի (ֆիզիկական անձի) իրավունակությունը եւ գործունակությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

Հոդված 17. Աշխատանքային կոլեկտիվ

Աշխատանքային կոլեկտիվը կազմում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտած բոլոր աշխատողները:

ԲԱԺԻՆ III.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Ներկայացուցչության հիմունքները

1. Գործատուները եւ աշխատողները կարող են ձեռք բերել, փոփոխել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, հրաժարվել դրանցից եւ պաշտպանել դրանք իրենց ներկայացնող սուբյեկտների միջոցով: Գործատուների եւ աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների ժամանակ կարգավորվում է սույն օրենսգրքով, իսկ ներկայացուցչությունը անհատական աշխատանքային հարաբերությունների ժամանակ`Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե այդպիսի կարգավորումը չի հակասում սույն օրենսգրքին:

2. Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների ժամանակ, գործող աշխատանքային օրենսդրության հիման վրա ծագում է առանց աշխատողի առանձին կամարտահայտության, այն դեպքում, եթե այդպիսի սուբյեկտը կամ անձը ներկայացնում է աշխատողների մեծամասնության կարծիքը: Այդպիսի ներկայացուցչության ժամանակ իրենց վրա վերցված ընդհանուր պարտականությունները համարվում են պարտադիր այդպիսի պարտականությունների գործողության ոլորտի տակ ընկնող`թեեւ կոլեկտիվ ներկայացուցչության սուբյեկտին առանձին հատուկ լիազորություններ չվերապահած բոլոր աշխատողների համար:

Հոդված 19. Աշխատողների ներկայացուցիչները

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնել եւ աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում դրանք պաշտպանել կարող են արհմիությունները: Կազմակերպությունում գործող արհեստակցական կազմակերպության բացակայության եւ աշխատողների կոլեկտիվի ժողովի կողմից աշխատողների ներկայացուցչության եւ պաշտպանության գործառույթները տնտեսական գործունեության համապատասխան ճյուղի արհմիությանը չփոխանցելու դեպքում աշխատողներին ներկայացնում է աշխատողների կոլեկտիվի ընդհանուր ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրված աշխատանքային խորհուրդը:

2. Միեւնույն ներկայացուցիչը չի կարող ներկայացնել աշխատողների եւ գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

Հոդված 20. Արհմիությունները

Արհմիություններն աշխատողների աշխատանքային, մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը պաշտպանելիս ղեկավարվում են արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենքներով, սույն օրենսգրքով եւ իրենց կանոնադրություններով:

Հոդված 21. Աշխատանքային խորհուրդը

1. Աշխատանքային խորհուրդների կազմավորման կարգը եւ կարգավիճակը սահմանվում են օրենքով:

2. Կազմակերպությունում գործող արհեստակցական կազմակերպության բացակայության եւ աշխատողների կոլեկտիվի ժողովի կողմից աշխատողների ներկայացուցչության եւ պաշտպանության գործառույթները տնտեսական գործունեության համապատասխան ճյուղի արհմիությանը չփոխանցելու դեպքում աշխատանքային խորհուրդն օժտվում է կոլեկտիվ ներկայացուցչության սուբյեկտների բոլոր իրավունքներով (սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մաս):

3. Աշխատանքային խորհուրդը չի կարող իրականացնել այնպիսի գործառույթներ, որոնք օրենքին համապատասխան ճանաչված են արհմիությունների առանձնաշնորհը (բացառիկ իրավունքը):

Հոդված 22. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները

1. Աշխատողների ներկայացուցիչներն ունեն կոլեկտիվ ներկայացուցչության հետեւյալ հիմնական իրավունքները`

1) կնքել կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնել դրանց կատարման վերահսկողությունը.

2) գործատուին ներկայացնել առաջարկություններ կազմակերպությունում աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ.

3) կազմակերպել եւ գլխավորել գործադուլներ եւ այլ օրինական միջոցառումներ, որոնց անցկացնելու իրավունք ունեն աշխատողները.

4) առաջարկություններ ներկայացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.

5) աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ իրականացնել ոչ պետական հսկողություն եւ վերահսկողություն.

6) պաշտպանել աշխատողների իրավունքները կազմակերպության առուվաճառքի գործարքների կնքման եւ իրականացման, ձեռնարկատիրական գործունեության կամ դրա մի մասի զիջման, շուկայական ստրուկտուրաների խտացման եւ կազմակերպության վերակազմակերպման ժամանակ.

7) գործատուներից ստանալ տեղեկատվություն նրանց սոցիալական ու տնտեսական դրության եւ սպասվող փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել աշխատողների դրության վրա.

8) գործատուի եւ նրա լիազորված անձանց` իրավական նորմերին, պայմանագրերին հակասող կամ ներկայացվող անձի իրավունքները խախտող գործողությունները բողոքարկել դատարան:

2. Աշխատողներին ներկայացնող սուբյեկտները, կատարում են նաեւ այլ գործողություններ, որոնց միջոցով իրականացվում է աշխատողների շահերի ներկայացուցչությունը աշխատանքային հարաբերությունների առկայության դեպքում եւ որոնք համապատասխանում են օրենսդրությանը, չեն հակասում կողմերի միջեւ ազնիվ հարաբերություններին: Աշխատողների ներկայացուցիչների իրավասություններն օրենսդրությամբ սահմանված չլինելու դեպքում նրանց իրավասության սահմանները որոշվում են աշխատանքային կոլեկտիվի կողմից` կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 23. Գործատուների պարտականությունները եւ իրավունքները` կապված աշխատողների ներկայացուցիչների հետ

1. Գործատուն պարտավոր է`

1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչընդոտել նրանց գործունեությունը: Գործատուի ցանկությամբ չի կարող դադարեցվել աշխատողների ներկայացուցչի գործունեությունը.

2) այնպիսի որոշումներ կայացնելիս, որոնք կարող են ազդել աշխատողների իրավական դրության վրա, խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում`ստանալ նրանց համաձայնությունը.

3) չձգձգել կոլեկտիվ բանակցությունները.

4) քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները սույն օրենսգրքով սահմանված ժամանակահատվածում, իսկ եթե այդպիսի ժամանակահատված սահմանված չէ` մեկ ամսվա ընթացքում, եւ դրանց տալ հիմնավորված գրավոր պատասխան.

5) անվճար տրամադրել ամենաանհրաժեշտ տեղեկատվություն կազմակերպության աշխատանքի հարցերի վերաբերյալ.

6) աշխատողների ներկայացուցիչների համար ստեղծել պայմաններ իրենց գործառույթները կատարելու համար.

7) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.

8) ապահովել աշխատողների ներկայացուցչի օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքները:

2. Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենքները կամ պայմանագրերը խախտելու դեպքում, գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավունքները, օրենքները կամ պայմանագրերը խախտող գործունեությունը դադարեցնելու միջնորդությամբ դիմել դատարան:

Հոդված 24. Գործատուների ներկայացուցիչները

1. Ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերությունների ժամանակ գործատուի ներկայացուցիչ է հանդիսանում կազմակերպության ղեկավարը: Օրենքին համապատասխան կամ իրենց լիազորությունների սահմաններում գործատուներին կարող են ներկայացնել նաեւ այլ անձինք (ադմինիստրացիան): Ադմինիստրացիան կազմված է պաշտոնատար անձանցից: Նրանք իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրություններ իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողներին: Ադմինիստրացիայի պաշտոնատար անձինք օրենքների եւ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի հիման վրա իրականացնում են այդ կազմակերպության օպերատիվ ղեկավարումը:

2. Կազմակերպության ղեկավարն իրավունք ունի աշխատանքային իրավունքի բնագավառի իր լիազորությունների մի մասը փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

ԲԱԺԻՆ IV.

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հ ոդված 25. Ժամկետի որոշումը

1. Աշխատանքային օրենսդրությամբ, պայմանագրով կամ աշխատանքային վեճերը քննող մարմնի որոշմամբ սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով:

2. Ժամկետը կարող է որոշվել նաեւ այն իրադարձության մատնանշմամբ, որը պարտադիր պետք է տեղի ունենա:

Հոդված 26. Ժամկետների հաշվարկումը

1. Ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

2. Տարիներով, ամիսներով, շաբաթներով հաշվարկվող ժամկետները լրանում են տարվա, ամսվա, շաբաթվա համապատասխան օրը: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետի ավարտը համընկնում է այնպիսի ամսվա հետ, որում չկա համապատասխան օրը, ապա ժամկետի ավարտը հաշվարկվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե հնարավոր չէ ճշգրիտ պարզել, թե որ ամսին է սկսվել տարիներով հաշվարկվող ժամկետը, կամ որ օրն է սկսվել ամիսներով հաշվարկվող ժամկետը, ժամկետի վերջին օր համապատասխանաբար համարվում է հունիսի 30-ը եւ ամսվա 15-րդ օրը:

3. Շաբաթներով կամ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում մտնում են նաեւ ոչ աշխատանքային եւ տոնական օրերը: Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Օրերով հաշվարկվող ժամկետը հաշվարկվում է օրացուցային օրերով, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

4. Եթե ժամկետը նշանակվել է որեւէ գործողություն կատարելու համար,ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն եթե գործողությունը պետք է կատարվի որոշակի կազմակերպությունում, ապա ժամկետն ավարտվում է այն ժամին, երբ այնտեղ դադարում են համապատասխան գործառնությունները:

5. Կապի ծառայությանը մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները եւ ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

Հոդված 27. Հայցային վաղեմություն

1. Հայցային վաղեմությունն օրենսդրությամբ սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում անձը կարող է իր խախտված իրավունքները պաշտպանել` հայց ներկայացնելու միջոցով:

2. Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, եթե սույն օրենսգրքով եւ աշխատանքի մասին այլ օրենքներով առանձին պահանջների նկատմամբ չեն սահմանվում հայցային վաղեմության ավելի կարճ ժամկետներ:

3. Հայցային վաղեմության ժամկետը չի տարածվում աշխատողի պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի վրա:

4. Աշխատանքային օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ հայցային վաղեմությունը չի տարածվում նաեւ որոշ այլ պահանջների վրա:

5. Քաղաքացիական օրենսգրքի եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները հայցային վաղեմության վրա տարածվում են սույն օրենսգրքում եւ աշխատանքի մասին այլ օրենքներում հայցային վաղեմության կիրառման մասին հատուկ դրույթների բացակայության դեպքում:

Հոդված 28. Մարման ժամկետները

1. Աշխատանքային օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի ժամկետներ, որոնց ավարտով վերանում են դրանց հետ կապված իրավունքները եւ պարտականությունները (մարման ժամկետներ):

2. Մարման ժամկետները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բացառություններից բացի, ենթակա չեն կասեցման, երկարաձգման կամ վերականգնման:

Հոդված 29. Ընթացակարգային (դատավարական) ժամկետները

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային (դատավարական) ժամկետների վրա (աշխատանքային վեճերի լուծման ժամկետները աշխատանքային վեճեր քննող մարմինների կողմից, այդ մարմինների որոշումների բողոքարկումը եւ այլն) տարածվում են քաղաքացիական դատավարության` այդպիսի ժամկետների հաշվարկման եւ կիրառման վերաբերյալ դրույթները, բացի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բացառություններից:

Հոդված 30. Աշխատանքային ստաժը

Աշխատանքային ստաժ է համարվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածները, որոնք նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժի մեջ, որի հետ աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը եւ կոլեկտիվ պայմանագրերը կապում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել`

1) ընդհանուր, որում հաշվարկվում է անձի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժի մեջ.

2) հատուկ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է աշխատանք որոշակի մասնագիտությամբ կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ աշխատանքի որոշակի պայմաններում կատարվել է աշխատանք, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժի մեջ.

3) որոշակի կազմակերպությունում աշխատանքային ստաժը, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաեւ այն ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժի մեջ: Կազմակերպության վերակազմակերպումը, ենթակայության, անվանման, սեփականատիրոջ, հիմնադրի փոփոխությունը, չեն ազդում տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վրա.

4) անընդմեջ աշխատանքային ստաժը դա միեւնույն կազմակերպությունում կամ մի քանի կազմակերպություններում աշխատանքի ժամանակահատվածն է, եթե մի աշխատատեղից մյուսի փոխադրումը կատարվել է գործատուների փոխադարձ համաձայնությամբ կամ աշխատանքի ստաժը չընդհատող այլ հիմքերով, կամ եթե աշխատանքի ընդմիջումը չի գերազանցել սահմանված ժամկետները:

2. Պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ այլ աշխատատեղերում`կոլեկտիվ պայմանագրերով:

ԲԱԺԻՆ V.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

Աշխատանքային օրենսդրության, այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի պահպանման (կատարման) նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները լինում են պետական եւ ոչ պետական:

Հոդված 32. Աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ պետական հսկողությունը եւ խախտումների կանխումը

Գործատուների կողմից սույն օրենսգրքի, աշխատանքային օրենսդրության, այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում պետական հսկողությունն իրականացնում եւ դրանց խախտումների կանխումը կատարում են աշխատանքի պետական տեսչությունը եւ օրենքով սահմանված դեպքերում այլ մարմինները:

Հոդված 33. Աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունը

Աշխատանքային օրենսդրության, այլ նորմատիվ իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողությունն իրականացնում են արհմիությունները, նրանց ենթակայության տակ գտնվող տեսչությունները եւ օրենքների ու այլ իրավական ակտերի հիման վրա գործող այլ մարմինները:

ԲԱԺԻՆ VI.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 34. Աշխատանքային իրավունքների եւ պարտականությունների ծագման հիմքերը

Աշխատանքային իրավունքները եւ պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել եւ դադարել`

1) սույն օրենսգրքի եւ այլ օրենքների, աշխատանքային եւ կոլեկտիվ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ այլ համաձայնագրերի հիման վրա, որոնք թեկուզեւ սահմանված չեն օրենքներով, բայց չեն հակասում դրանց.

2) դատարանի որոշման հիման վրա.

3) աշխատանքի ոլորտում իրավական հետեւանքներ առաջ բերող վարչական ակտերի հիման վրա.

4) վնաս պատճառելու հետեւանքով.

5) կապված իրավաբանական փաստերի հետ:

Հոդված 35. Աշխատանքային իրավունքների իրականացումը եւ պարտականությունների կատարումը

1. Գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, հարգել համակեցության կանոները եւ գործել ազնվորեն, պահպանել ողջամտության, արդարության եւ ազնվության սկզբունքները: Արգելվում է իրավունքի չարաշահումը:

2. Աշխատանքային իրավունքների իրականացմամբ եւ պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն օրենքներով պաշտպանվող այլ անձանց իրավունքներն ու շահերը: Արգելվում է խոչընդոտել աշխատողների արհմիություններում միավորմանը եւ խոչընդոտներ ստեղծել նրանց օրինական գործունեության համար:

Հոդված 36. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

1. Աշխատանքային իրավունքները պաշտպանվում են օրենքով՝ բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք իրականացվում են իրենց նշանակությանը, հասարակության շահերին, խաղաղ աշխատանքին, բարի ավանդույթներին եւ հասարակության բարոյական սկզբունքներին հակառակ:

2. Օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանը կամ աշխատանքային վեճեր քննող այլ մարմիններն աշխատանքային իրավունքները պաշտպանում են հետեւյալ եղանակներով`

1) այդ իրավունքների ճանաչման միջոցով.

2) մինչեւ իրավախախտումը եղած դրության վերականգնման եւ իրավունքը խախտող գործողությունների կանխարգելման միջոցով.

3) պարտքը բնեղենով կատարելու պարտականություն դնելու միջոցով.

4) իրավահարաբերությունը փոփոխելու կամ դադարեցնելու ճանապարհով.

5) իրավախախտ անձից պատճառված գույքային կամ բարոյական վնասի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաեւ տուգանքների բռնագանձման միջոցով.

6) օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով:

3. Բացառության կարգով, միայն դատարաններն են օրենքներին համապատասխան իրականացնում աշխատանքային իրավունքների պաշտպանություն հետեւյալ եղանակներով`

1) պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց օրենսդրությանը հակասող ակտերն անվավեր ճանաչելու միջոցով.

2) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի օրենսդրությանը հակասող ակտը չկիրառելու միջոցով:

4. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են արհմիություններն` իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով:

5. Աշխատանքային օրենսդրությամբ հատուկ սահմանված դեպքերում աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վարչական կարգով:

6. Անձը, որի իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների հատուցում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Աշխատանքային պատվի եւ գործարար համբավի պաշտպանությունն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված են աշխատանքային պատվի եւ գործարար համբավի պաշտպանության այլ կարգ եւ միջոցներ:

Հոդված 37. Աշխատանքային իրավունքների ինքնապաշտպանությունը

Աշխատանքային իրավունքների ինքնապաշտպանությունը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում:

Հոդված 38. Պատասխանատվությունը

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքների եւ պարտականությունների խախտման համար պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրերով եւ այլ համաձայնագրերով:

ՄԱՍ II

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱԺԻՆ VII.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 39. Աշխատանքային հարաբերությունների սուբյեկտների շահերի համաձայնեցումը

Սոցիալական ընկերակցության (գործընկերության) ամրապնդման նպատակով սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանվում է, որ այն իրականացվում է բանակցությունների եւ համաձայնությունների միջոցով:

Հոդված 40. Սոցիալական ընկերակցության (գործընկերության) հասկացությունը եւ սկզբունքները

1. Սոցիալական ընկերակցությունը (գործընկերությունը) աշխատանքային հարաբերությունների սուբյեկտների շահերի համաձայնեցմանն ուղղված`աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչների, ինչպես նաեւ կազմակերպությունների, իսկ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված որոշ դեպքերում նաեւ պետական մարմինների միջեւ փոխհարաբերությունների համակարգն է:

2. Սոցիալական ընկերակցությունը (գործընկերությունը) հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`

1) ազատ կոլեկտիվ բանակցությունների.

2) կողմերին միմյանց կապող պարտավորությունների ընդունման ժամանակ կամավորության եւ ինքնուրույնության.

3)_գործող իրավական համակարգի անխախտելիության.

4) պարտականությունների իրապես կատարման.

5) օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման.

6) փոխադարձ պատասխանատվության եւ վերահսկողության.

7) կողմերի իրավահավասարության, միմյանց օրինական շահերի հարգման եւ բարյացակամության:

Հոդված 41. Սոցիալական ընկերակցության (գործընկերության) կողմերը

Սոցիալական ընկերակցության (գործընկերության) կողմեր`սոցիալական գործընկերներ են համարվում աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչները, ինչպես նաեւ նրանց կազմակերպությունները: Եռակողմանի սոցիալական ընկերակցության (գործընկերության) դեպքում տվյալ գործընկերությունում աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց կազմակերպությունների հետ միասին հավասար հիմունքներով մասնակցում են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Հոդված 42. Սոցիալական ընկերակցության (գործընկերության) մակարդակները

Սոցիալական ընկերակցությունը (գործընկերությունը) կարող է իրականացվել հետեւյալ մակարդակներով`

1) ազգային.

2) ճյուղային (մասնագիտության, ծառայությունների, արտադրության).

3) տարածքային (մարզային, համայնքային).

4) կազմակերպությունների եւ նրանց կառուցվածքային ստորաբաժանումների:

Հոդված 43. Սոցիալական ընկերակցության (գործընկերության) ձեւերը

Սոցիալական ընկերակցությունն (գործընկերությունն) իրականացվում է`

1) եռակողմանի կամ երկկողմանի խորհուրդների (հանձնաժողովների, կոմիտեների) ստեղծման միջոցով.

2) տեղեկատվական եւ խորհրդատվական ընթացակարգերի կիրառման միջոցով.

3) կոլեկտիվ պայմանագրերի կնքման վերաբերյալ կոլեկտիվ բանակցությունների վարման միջոցով.

4) կազմակերպության կառավարմանը աշխատողների մասնակցության միջոցով:

Հոդված 44. Սոցիալական ընկերակցության (գործընկերության) համակարգը

Սոցիալական ընկերակցության (գործընկերության) համակարգը կազմում են`

1) Հայաստանի Հանրապետության եռակողմանի խորհուրդը.

2) օրենքներով կամ կոլեկտիվ պայմանագրերով սահմանված կարգով կազմավորված այլ եռակողմանի եւ երկկողմանի խորհուրդները (հանձնաժողովները, կոմիտեները):

Հոդված 45. Հայաստանի Հանրապետության եռակողմանի խորհուրդը

1. Սոցիալական գործընկերների պայմանավորվածությամբ Հայաստանի Հանրապետության եռակողմանի խորհուրդը (այսուհետ`եռակողմանի խորհուրդ) կազմավորվում է հավասար թվով իրավահավասար անդամներից`Հանրապետական (կենտրոնական) արհմիությունների, գործատուների կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից:

2. Եռակողմանի խորհրդի կազմավորման կարգը, գործառույթները, իրավունքները, աշխատանքի կազմակերպումը սահմանվում են «Եռակողմանի պայմանագրի մասին» կանոնադրությամբ, որը հաստատվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված կողմերի կողմից: «Եռակողմանի պայմանագրի մասին» կանոնադրության փոփոխությունները եւ լրացումները կատարվում են նույն կարգով: «Եռակողմանի պայմանագրի մասին» կանոնադրության փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում այդ կանոնադրությամբ հաստատված կարգով:

3. «Եռակողմանի պայմանագրի մասին» կանոնադրությունը, դրա փոփոխությունները եւ լրացումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:

4. Արհմիությունների, ինչպես նաեւ գործատուների եւ կառավարության ներկայացուցիչները պարտավոր են քննարկվող հարցերի վերաբերյալ եռակողմանի խորհրրդին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն:

5. Եռակողմանի խորհուրդը կարող է կնքել աշխատանքային հարաբերությունների կարգավորման եւ դրանց հետ կապված սոցիալական եւ տնտեսական պայմանների, ինչպես նաեւ կողմերի փոխհարաբերությունների մասին եռակողմանի համաձայնագիր:

6. Եռակողմանի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ տպագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ է մտնում կառավարության որոշումների համար սահմանված կարգով:

Հոդված 46. Այլ եռակողմանի եւ երկկողմանի խորհուրդներ (հանձնաժողովներ, կոմիտեներ)

1. Աշխատանքի, զբաղվածության, աշխատողների առողջության եւ անվտանգության հարցերի քննարկման եւ որոշման, ինչպես նաեւ իրավահավասարության հիմքով եռակողմանի կամ երկկողմանի համագործակցության սոցիալական քաղաքականության իրականացման համար օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրերով սահմանված կարգով կարող են կազմավորվել այլ եռակողմանի եւ երկկողմանի խորհուրդներ (հանձնաժողովներ, կոմիտեներ):

2. Այդպիսի եռակողմանի եւ երկկողմանի խորհուրդների (հանձնաժողովների,

կոմիտեների) կազմավորման կարգը եւ գործառույթները սահմանվում են համապատասխան խորհուրդների (հանձնաժողովների, կոմիտեների) կանոնադրությամբ: Դրանք օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաստատվում են կառավարության կամ կոլեկտիվ պայմանագրերի սուբյեկտների կողմից:

Հոդված 47. Տեղեկատվություն եւ խորհրդատվություն

1. Աշխատողներն ունեն տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալու իրավունք:

2. Աշխատանքային հարաբերությունների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը գործատուն (գործատուների կազմակերպությունը) աշխատողների ներկայացուցիչներին եւ նրանց կազմակերպություններին տրամադրում է կապված սոցիալական գործընկերության մակարդակից:

3. Խորհրդատվություն նշանակում է որոշակի համաձայնությունների կամ համատեղ որոշումների ընդունման վերաբերյալ երկխոսություն աշխատողների եւ գործատուների ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց կազմակերպությունների միջեւ:

4. Տեղեկատվությունը եւ խորհրդատվությունը ներառում են

1) տեղեկատվություն ձեռնարկության ներկա եւ ապագա գործունեության, ինչպես նաեւ նրա տնտեսական եւ ֆինանսական դրության մասին.

2) տեղեկատվություն աշխատանքային հարաբերությունների կառուցվածքի, ներկա իրավիճակի եւ զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին.

3) տեղեկատվություն աշխատողների քանակի հնարավոր կրճատման դեպքում ենթադրվող ձեռնարկվելիք միջոցառումների մասին.

4) այլ տեղեկատվություն կապված ձեռնարկության գործունեության եւ
աշխատանքային հարաբերությունների հետ՝ այն դեպքում, եթե այդ տեղեկատվությունը պետական, ծառայողական կամ առեւտրային գաղտնիք չի համարվում:

5. Տեղեկատվության եւ խորհրդատվության տրամադրման կարգը եւ պայմանները
սահմանվում են կոլեկտիվ պայմանագրերով:

Հոդված 48. Կոլեկտիվ պայմանագրեր

1. Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների սուբյեկտները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում եւ վեճերը լուծում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների մեջ մտնելու ցանկություն ունեցող կողմը պարտավոր է այդ մասին ծանուցել բանակցությունների մյուս կողմին: Ծանուցումը պետք է ներկայացվի գրավոր ձեւով: Նրանում նշվում է, թե ինչի կապակցությամբ են նախաձեռնվում բանակցությունները: Բանակցությունները նախաձեռնող կողմը պետք է հստակ ձեւակերպի առաջարկությունը կամ պահանջը:

2. Կողմերը պայմանավորվում են բանակցությունները սկսելու օրվա եւ բանակցությունների վարման կարգի վերաբերյալ: Բանակցությունները սկսելու օրվա վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում բանակցությունները պետք է նախաձեռնվեն բանակցությունների վարման մասին երկրորդ կողմի ծանուցումը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում:

3. Կոլեկտիվ բանակցությունների վարումը պետք է իրականացվի ազնվորեն եւ առանց ձգձգումների:

4. Կոլեկտիվ պայմանագրի կողմերը եւ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն մյուս կողմից հարցում անել բանակցությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի հարցում անելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընքացքում, եթե կողմերի միջեւ այլ պայմանավորվածություն չկա:

5. Տեղեկատվություն ներկայացնելու պարտավորվածություն ունեցող կողմն իրավասու է մյուս կողմից պահանջել` այլ նպատակներով չհրապարակել տրված տեղեկատվությունը: Մյուս կողմը հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը հրապարակելու համար պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կողմերը խորհրդատվություն են անցկացնում ստացված տեղեկատվության, ներկայացված պահանջների բավարարման եւ դրանց կատարման կարգի, բանակցությունների ընթացքի, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ:

7. Եթե կողմերն այլ որոշում չեն ընդունում, ապա բանակցությունները համարվում են ավարտված կոլեկտիվ պայմանագրի կնքումից հետո, տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելուց կամ կողմերից մեկի կողմից մյուս կողմին բանակցություններից դուրս գալու մասին գրավոր ծանուցումից հետո:

Հոդված 49. Կոլեկտիվ պայմանագրերի տեսակները

Կոլեկտիվ պայմանագրերը կարող են լինել հետեւյալ տեսակի`

1) պետական մակարդակի (ազգային) կոլեկտիվ պայմանագիր.

2) ճյուղային (արտադրության, ծառայության, մասնագիտության) կամ տարածքային (մարզային, համայնքային) մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր.

3) կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման մակարդակով կնքված կոլեկտիվ պայմանագիր:

ԲԱԺԻՆ VIII.

ԱԶԳԱՅԻՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 50. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը

1. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերն իրենից ներկայացնում են արհմիությունների ստեղծած կազմակերպության (արհեստակցական կազմակերպությունների միություն) եւ գործատուների ստեղծած կազմակերպության (իրավաբանական անձանց միություն, հասարակական կազմակերպություն) միջեւ կնքված գրավոր համաձայնագրեր:

2. Ճյուղային կոլեկտիվ պայմանագրով որոշվում են համապատասխան ճյուղի սոցիալական եւ տնտեսական զարգացման ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եւ աշխատանքի վարձատրման պայմանները, ինչպես նաեւ աշխատողների (մասնագիտական խմբերի) սոցիալական երաշխիքները:

3. Տարածքային կոլեկտիվ պայմանագրով որոշվում են տարածքային առանձնահատկություններով աչքի ընկնող որոշակի աշխատանքային, սոցիալական եւ տնտեսական պրոբլեմների լուծման պայմանները:

4. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը սովորաբար սահմանում են`

1) աշխատանքի վարձատրության, աշխատանքային ժամանակի եւ հանգստի ժամանակի, աշխատողների առողջության եւ անվտանգության պայմանները.

2) գների աճի, սղաճի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրության համակարգումը.

3) մասնագիտություն ձեռք բերելու, որակավորման բարձրացման, վերաորակավորման պայմանները.

4) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն նպաստող սոցիալական գործընկերությանը սատարող միջոցները.

5) աշխատողների թվի, սպասարկման, աշխատաժամանակի, աշխատանքի նորմաների որոշման, վերանայման եւ փոփոխման կարգը.

6) այլ կողմերի համար կարեւոր աշխատանքային, սոցիալական եւ տնտեսական պայմանները.

7) դրանցում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու կարգը, գործողության ժամկետը, կատարման նկատմամբ վերահսկողությունը, համաձայնագրի խախտման պատասխանատվությունը եւ այլն:

Հոդված 51. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կողմերը

1. Ազգային կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում արհմիությունների եւ գործատուների կենտրոնական (հանրապետական) կազմակերպությունները:

2. Ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում արդյունաբերության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուների եւ արհմիությունների կազմակերպությունները:

3. Տարածքային կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում այդ տարածքի (մարզի, համայնքի) գործող արհմիությունների եւ գործատուների կազմակերպությունները:

Հոդված 52. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողության ոլորտը

1. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը կիրառվում են այն կազմակերպություններում, որոնց գործատուները`

1) հանդիսացել են պայմանագիր կնքած գործատուների ասոցիացիաների անդամներ.

2) միացել են այդ ասոցիացիաներին պայմանագիրը կնքելուց հետո.

2. Այն դեպքում, եթե ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրի կանոնադրությունը կարեւոր է համապատասխան արտադրության ճյուղի, մասնագիտության համար պետական լիազորված մարմինը կարող է ընդլայնել ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրի կամ դրա առանձին դրույթների գործողության ոլորտները՝ որոշում կայացնելու միջոցով այն մասին, որ տվյալ համաձայնագիրը կիրառվում է ամբողջությամբ ճյուղի, մասնագիտության, ծառայության ոլորտի նկատմամբ կամ որոշակի տարածքի նկատմամբ, եթե ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագրին մասնակցող գործատուների կամ աշխատողների մեկ կամ քանի կազմակերպություններից այդպիսի պահանջ է ներկայացվել:

3. Եթե կազմակերպության համար գործում են մի քանի կոլեկտիվ պայմանագրեր, ապա կիրառվում են աշխատողների համար ավելի բարենպաստ պայմաններ նախատեսող պայմանագրի դրույթները:

Հոդված 53. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարգը

1. Սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքումը նախաձեռնում են օրենսգրքի 5-րդ հոդվածում նշված կողմերը:

2. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի մշակման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ դրանց հետ կապված հարցերը որոշում են պայմանագրի կողմերը:

Հոդված 54. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը

1. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը իրականացվում է հայտ ներկայացնելու դեպքում: Դրանց գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ստորագրման պահից քսան օրվա ընթացքում գրանցման են ներկայացնում կողմ հանդիսացող գործատուների կազմակերպությունը:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում գործատուների կազմակեպությունը պայմանագիրը գրանցման չի ներկայացնում, ապա ազգային, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը գրանցման ներկայացնելու իրավունքը ձեռք է բերում պայմանագրի մյուս կողմը`արհմիությունը: Արհմիությունը ազգային, ճյուղային կամ տարածքային կոլեկտիվ պայմանագիրը գրանցման է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում:

Հոդված 55. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գործողությունը

Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը ուժի մեջ են մտնում իրենց գրանցման օրվանից եւ գործում են մինչեւ նրանցում նշված օրը կամ մինչեւ նոր ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքումը:

Հոդված 56. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի լուծումը

Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերը կարող են լուծվել դրանցում սահմանված դեպքերում եւ դրանցում նշված կարգով:

Հոդված 57. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը

Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կողմերի կամ դրա համար նրանց լիազորած ներկայացուցիչների կողմից, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից:

Հոդված 58. Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման եւ կատարման ժամանակ ծագած վեճերի լուծումը

Ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կնքման եւ կատարման ժամանակ ծագած հարցերի վերաբերյալ վեճերը լուծվում են սույն օրենսգրքի X բաժնում սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ IX.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հոդված 59. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը եւ դրա կնքման ոլորտները

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրն իրենից ներկայացնում է աշխատանքի, աշխատանքի վարձատրության եւ այլ սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործատուի եւ կազմակերպության աշխատողների կոլեկտիվի միջեւ կնքված գրավոր համաձայնություն: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է բոլոր տեսակի կազմակերպություններում:

2. Կազմակերպությունում կնքված կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է այդ կազմակերպության բոլոր աշխատողների վրա: Կազմակերպության առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով կարող են կնքվել կոլեկտիվ պայմանագրեր:

3. Քաղաքացիական ծառայության, ոստիկանության եւ այլ հատուկ պետական ծառայությունների կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագրի կնքման առանձնահատկությունները որոշվում են այդ ծառայությունների մասին օրենքներով:

Հոդված 60. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմեր են հանդիսանում կազմակերպության աշխատողների կոլեկտիվը եւ գործատուն, որոնց սույն պայմանագրի կնքման ժամանակ կազմակերպությունում ներկայացնում են գործող արհմիությունը եւ կազմակերպության ղեկավարը կամ ադմինիստրացիայի լիազորած պաշտոնատար անձը:

2. Կազմակերպությունում մի քանի արհմիությունների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է արհմիությունների միասնական ներկայացուցչական մարմնի եւ գործատուի միջեւ:

3. Արհմիությունների միասնական ներկայացուցչական մարմինը ստեղծվում է արհմիությունների միջեւ բանակցությունների արդյունքում: Արհմիությունների միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման հարցում արհմիությունների համաձայնության բացակայության դեպքում, միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում կայացնում է աշխատողների կոլեկտիվի ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում գործող արհմիության բացակայության եւ այն դեպքում, եթե աշխատողների կոլեկտիվի ժողովը աշխատողների շահերի ներկայացումը եւ պաշտպանությունը չի փոխանցել տնտեսական գործունեության համապատասխան ճյուղի արհմիությանը, կոլեկտիվ պայմանագիրը կարող է կնքվել գործատուի եւ աշխատանքային խորհրդի միջեւ`սոււյն բաժնում սահմանված կոլեկտիվ պայմանագրերի կնքման մասին դրույթների հիման վրա:

Հոդված 61. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ ազգային, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող, կամ դրանց չհակասող եւ աշխատողների դրությունը չվատթարացնող աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական պայմանները եւ երաշխիքներ:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում կարող են ներառվել հետեւյալ պայմանները`

1) աշխատանքային պայմանագրի կնքումը, փոփոխումը եւ լուծումը.

2) աշխատանքի վարձատրության կազմակերպումը (վարձատրացուցակային դրույքների, պաշտոնական դրույքների, հավելումների, հավելավճարների, այլ արտոնությունների եւ փոխհատուցումների, աշխատանքի վարձատրության, ինչպես նաեւ խրախուսման ձեւերի եւ համակարգի, աշխատանքային նորմերի սահմանման մասին դրույթները, ինդեքսավորման դրույթները, աշխատավարձի հաշվարկումը եւ աշխատավարձի վճարումը, ինչպես նաեւ այլ դրույթներ).

3) աշխատաժամանակը եւ հանգստի ժամանակը.

4) առողջության համար անվտանգ եւ անվնաս աշխատանքի պայմանների ստեղծումը, արտոնությունների եւ փոխհատուցումների տրամադրումը.

5) մասնագիտության, արհեստի ձեռքբերման, որակավորման բարձրացման, վերաորակավորման եւ դրանց հետ կապված արտոնությունների եւ երաշխիքների մասին.

6) կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման կարգը.

7) կողմերի տեղեկատվության եւ խորհրդատվության փոխանակումը.

8) կողմերի համար կարեւոր աշխատանքային, սոցիալ-տնտեսական այլ պայմաններ եւ դրույթներ:

Հոդված 62. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագծի մշակումը եւ քննարկումը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման համար կողմերը հավասարության սկզբունքով կազմում են հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը նշվում է կողմերի համաձայնագրի արձանագրությունում: Արձանագրության ստորագրման օրը համարվում է կոլեկտիվ բանակցությունների սկիզբը:

2. Սկսելով բանակցությունները՝ կողմերը պայմանավորվում են իրենց ներկայացվելիք տեղեկատվության բովանդակության, դրանց ներկայացման ժամկետների, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման կարգի եւ ժամկետների վերաբերյալ:

3. Տրամադրման ենթակա տեղեկատվության, բանակցությունների ժամկետների, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի բովանդակության վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայության դեպքում կազմվում է արձանագրություն տարաձայնությունների մասին: Դրանում նշվում է տարաձայնությունների պատճառների վերացման համար անհրաժեշտ կողմերի առաջարկած միջոցառումները եւ սահմանվում է բանակցությունները վերսկսելու ժամկետը:

4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի համաձայնեցված նախագիծը ներկայացվում է աշխատողների ժողովի (համաժողովի) քննարկմանը: Վերջինիս կողմից ներկայացված նախագիծը հավանության չարժանանալու դեպքում որոշում է ընդունվում կամ բանակցությունները նորից սկսել կամ նախաձեռնել կոլեկտիվ աշխատանքային վեճ: Կոլեկտիվ աշխատանքային վեճ կարելի է սկսել նաեւ, եթե չի հաջողվում վերացնել սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարաձայնությունները: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը աշխատողների ժողովում (համաժողովում) հավանության արժանանալու դեպքում, պայմանագիրը ստորագրում են գործատուի եւ աշխատողների ներկայացուցիչները:

5. Աշխատողների ժողովը համարվում է իրավազոր, եթե ժողովին մասնակցել են կազմակերպության (նրա կառուցվածքային ստորաբաժանման) աշխատողների կեսից ավելին, իսկ համաժողովին`պատվիրակների երկու երրորդից ավելին: Եթե ժողովին (համաժողովին) նշված թվով աշխատողներ (պատվիրակներ) չեն ներկայանում, ապա ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում պետք է հրավիրվի աշխատողների կրկնակի ժողով (համաժողով): Այդ դեպքում ժողովը համարվում է իրավազոր, եթե ժողովին մասնակցում են աշխատողների մեկ քառորդը, իսկ համաժողովին`պատվիրակների կեսը:

6. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատողների ժողով կարող է հրավիրվել կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներում: Քվեարկության արդյունքները որոշվում են այդ ժողովներում ստացված ձայների քանակով:

7. Աշխատողների ժողովի (համաժողովի պատվիրակների) ցանկությամբ որոշումներն ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Հոդված 63. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի ուժի մեջ մտնելը եւ գործողության ժամկետը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե այդ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը վավեր է համարվում մինչեւ կազմակերպության նոր կոլեկտիվ պայմանագրի կնքումը կամ պայմանագրով սահմանված ժամկետը: Կազմակերպության ժամկետային կոլեկտիվ պայմանագիր կնքելու դեպքում, կողմերը` պայմանագրի ժամկետը ավարտվելու օրվանից երկու ամիս առաջ, ձեռնամուխ են լինում պայմանագիրը վերսկսելու վերաբերյալ բանակցություններին:

3. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիր կնքած կազմակերպությունը կամ դրա մի մասը մի գործատուից մեկ այլ գործատուի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրի դրույթները տարածվում են նաեւ նոր գործատուի վրա:

4. Կազմակերպության սննկացման վերաբերյալ դատական գործ հարուցելու դեպքում, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի գործողությունը սահմանափակվում է օրենսդրության հիման վրա:

Հոդված 64. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունները եւ լրացումները

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունների եւ լրացումների կարգը սահմանվում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով: Եթե այդ կարգը պայմանագրով սահմանված չէ, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունները եւ լրացումները կատարվում են բուն պայմանագրի կնքման համար սահմանված կարգով:

Հոդված 65. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի լուծումը

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը`այդ պայմանագրով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է լուծել կողմերից ցանկացած յուրաքանչյուրը՝ նախազգուշացնելով այդ մասին մյուս կողմին` ոչ ուշ, քան երեք ամիս առաջ: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, մինչեւ վեց ամիսը լրանալը կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի լուծումն արգելվում է:

Հոդված 66. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կողմերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ օրենսդրությամբ լիազորված մարմինների կողմից:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման համար կողմերի ներկայացուցիչները հաշվետու են աշխատողների ժողովի (համաժողովի) առջեւ: Հաշվետվության ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանվում են պայմանագրով:

Հոդված 67. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման եւ կատարման ժամանակ ծագած վեճերի եւ տարաձայնությունների լուծման կարգը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կնքման առիթով բանակցությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման ժամանակ ծագած վեճերը լուծվում են կոլեկտիվ աշխատանքային վեճերի (շահերի բախում) քննման համար սահմանված կարգով (օրենսգրքի X բաժին).

2. Առանձին աշխատողների եւ գործատուի (ադմինիստրացիայի) միջեւ կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու կամ կատարման ենթակա չլինելու վերաբերյալ վեճերը լուծվում են աշխատանքային վեճերի քննման համար սահմանված կարգով (օրենսգրքի XIX բաժին):

ԲԱԺԻՆ X.

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 68. Կոլեկտիվ աշխատանքային վեճ

Կոլեկտիվ աշխատանքային վեճը արհմիության եւ գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող սուբյեկտների միջեւ տարաձայնություններն են կողմերի առաջ քաշած եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ու չբավարարված պահանջների վերաբերյալ, որոնք ծագում են կոլեկտիվ պայմանագրի կնքման առիթով բանակցությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման, կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, պայմանագրի կնքման եւ կատարման ժամանակ (շահերի բախում):

Հոդված 69. Պահանջների առաջադրումը

1. Գործատուին, կոլեկտիվ պայմանագրի սուբյեկտներին պահանջներ առաջադրելու իրավունք ունեն`

1) կազմակերպության արհմիությունը կամ արհմիությունների միասնական մարմինը, կամ արհմիությունների միությունը.

2) աշխատանքային խորհուրդը՝ կազմակերպությունում գործող արհմիության բացակայության եւ այն դեպքում, եթե աշխատողների կոլեկտիվի ժողովը աշխատողների շահերի ներկայացումը եւ պաշտպանությունը չի փոխանցել տնտեսական գործունեության համապատասխան ճյուղի արհմիությանը:

2. Պահանջները պետք է լինեն ճշգրիտ սահմանված, պատճառաբանված, շարադրված գրավոր ձեւով եւ հանձնված գործատուին կամ կոլեկտիվ պայմանագրի սուբյեկտին:

Հոդված 70. Պահանջների քննարկումը

Պահանջները ստացած սուբյեկտը պարտավոր է դրանք ստանալուց հետո քննարկել եւ յոթ օրվա ընթացքում իր որոշման մասին գրավոր ձեւով հայտնել պահանջներ առաջ քաշած եւ ներկայացրած սուբյեկտին: Եթե որոշումը չի բավարարում պահանջներ ներկայացրած սուբյեկտին, ապա կողմերը կարող են օգտվել միջնորդի ծառայություններից կամ վեճը փոխանցել քննարկման սույն օրենսգրքի 73-77-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Հոդված 71. Կոլեկտիվ աշխատանքային վեճերը քննող մարմինները

Կոլեկտիվ աշխատանքային վեճերը քննում են`

1) հաշտեցման հանձնաժողովը.

2) աշխատանքային իրավարարը (արբիտրաժը) կամ միջնորդ դատարանը:

Հոդված 72. Հաշտեցման հանձնաժողովների ստեղծումը

1. Հաշտեցման հանձնաժողովները ձեւավորվում են պահանջներ ներկայացրած եւ պահանջներ ստացած սուբյեկտների լիազորած հավասար թվով ներկայացուցիչներից: Հանձնաժողովի անդամների քանակը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այն պետք է ստեղծվի պահանջները ստացած սուբյեկտի`պահանջները մերժելու մասին գրավոր որոշումը ստանալու օրվանից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կամ եթե այդ ժամկետի ընթացքում մերժում չի ստացվել:

2. Եթե կողմերը համաձայնության չեն գալիս հաշտեցման հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ, ապա նրանք իրենց հայեցողությամբ հաշտեցման հանձնաժողով են պատվիրակում իրենց ներկայացուցիչներին: Ներկայացուցիչների թիվը յուրաքանչյուր կողմից չպետք է գերազանցի հինգից:

3. Հաշտեցման հանձնաժողովն իր անդամների կազմից ընտրում է նախագահ եւ քարտուղար: Հաշտեցման հանձնաժողովը ներկայացնող կողմերի համաձայնությամբ կարող է նշանակվել անկախ միջնորդ:

Հոդված 73. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը հաշտեցման հանձնաժողովի կողմից

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննումը հաշտեցման հանձնաժողովի կողմից հանդիսանում է կոլեկտիվ վեճերի քննման պարտադիր փուլ:

2. Հաշտեցման հանձնաժողովը կոլեկտիվ վեճը պետք է քննի հաշտեցման հանձնաժողովի ստեղծումից հետո՝ յօթ օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարացվել կողմերի համաձայնությամբ:

3. Հաշտեցման հանձնաժողովի կողմերի ներկայացուցիչները կարող են վեճի քննման ընթացքում հրավիրել մասնագետների (խորհրդատուների, փորձագետների եւ այլոց):

4. Գործատուն պետք է պայմաններ ստեղծի հաշտեցման հանձնաժողովի աշխատանքների համար`տրամադրի սենյակ եւ անհրաժեշտ տեղեկատվություն:

Հոդված 74. Հաշտեցման հանձնաժողովի որոշումը

1. Հաշտեցման հանձնաժողովի որոշումն ընդունվում է կողմերի համաձայնությամբ, ձեւակերպվում է արձանագրությամբ եւ ենթակա է պարտադիր կատարման կողմերի կողմից`որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Բոլոր պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ հաշտեցման հանձնաժողովում համաձայնության չհասնելու դեպքում, հանձնաժողովը կարող է դրանք փոխանցել աշխատանքային իրավարարի (արբիտրաժի) կամ միջնորդ դատարանի քննմանը, կամ ավարտել հաշտեցման գործընթացը՝ կազմելով տարաձայնությունների մասին արձանագրություն:

3. Հաշտեցման հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է աշխատողներին:

Հոդված 75. Աշխատանքային իրավարար (արբիտրաժ): Միջնորդ դատարան

1. Աշխատանքային իրավարարը (արբիտրաժը) ստեղծվում է կոլեկտիվ վեճի վերաբերյալ պահանջ ներկայացրած կազմակերպության կամ սուբյեկտի գտնվելու վայրի տարածքի առաջին ատյանի դատարանին առընթեր: Աշխատանքային իրավարարի (արբիտրաժի) կազմը, վեճերի քննման եւ ընդունված որոշման կատարման կարգը սահմանվում է «Աշխատանքային իրավարարի (արբիտրաժի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ:

2. Միջնորդ դատարանի մեկական կամ մի քանի դատավորներին նշանակում են կոլեկտիվ վեճերի կողմերը եւ դա ձեւակերպում են գրավոր պայմանագրով: Միջնորդ դատարանի վեճերի քննման եւ ընդունված որոշման կատարման կարգը սահմանվում է «Միջնորդ դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Աշխատանքային իրավարարը (արբիտրաժը), միջնորդ դատարանը պարտավոր են տասնչորս օրվա ընթացքում քննել իրենց փոխանցված կոլեկտիվ վեճը: Աշխատանքային իրավարարի (արբիտրաժի), միջնորդ դատարանի որոշումները, վեճի կողմերի համար ունեն պարտադիր ուժ:

Հոդված 76. Գործադուլը

Գործադուլը կոլեկտիվ վեճը չլուծվելու կամ հաշտեցման հանձնաժողովի կամ աշխատանքային իրավարարի (արբիտրաժի) կամ միջնորդ դատարանի ընդունած` աշխատողներին բավարարող որոշումը չկատարելու դեպքում, մեկ կազմակերպության կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:

Հոդված 77. Գործադուլ հայտարարելը

Գործադուլ (նաեւ նախազգուշական) անելու որոշում ընդունելու եւ հայտարարելու իրավունք ունի արհմիությունը` իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել`

1) կազմակերպությունում գործադուլ հայտարարելիս` կազմակերպության աշխատողների երկու երրորդով.

2) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումում գործադուլ հայտարարելիս` այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդով եւ ոչ պակաս, քան կազմակերպության ամբողջ աշխատողների կեսով:

2. Մոտալուտ գործադուլի սկսման մասին գործատուն պետք է յոթ օր առաջ տեղեկացված լինի գրավոր ձեւով` սույն հոդվածով սահմանված կարգով` ընդունված որոշումը նրան ուղարկելու միջոցով: Գործադուլ հայտարարելիս թույլատրվում է առաջ քաշել միայն այն պահանջները, որոնք բավարարված չեն եղել հաշտեցման գործընթացի ժամանակ:

3. Մինչեւ գործադուլ անելը կարող է կազմակերպվել նախազգուշական գործադուլ: Այն չի կարող շարունակվել երկու ժամից ավելի: Այդ գործադուլի մասին գործատուն պետք է տեղեկացված լինի ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

4. Երկաթուղային եւ քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու եւ թափոնների տեղափոխման կազմակերպություններում, նավթավերամշակման եւ չընդհատվող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում, որոնցում աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին մարդկանց առողջության եւ կյանքի համար ծանր ու վտանգավոր հետեւանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է նախազգուշացվի գրավոր ձեւով գործադուլը սկսելուց տասնչորս օր առաջ:

5. Գործադուլի մասին որոշման հայտարարության մեջ նշվում է`

1) պահանջները, որոնց հետ կապված է գործադուլ հայտարարելը.

2) գործադուլի սկիզբը.

3) գործադուլը ղեկավարող մարմինը:

Հոդված 78. Սահմանափակումները գործադուլ անցկացնելու ժամանակ

1. Արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում, պահպանության ծառայություններում, ինչպես նաեւ կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման, շտապ բժշկական օգնության կազմակերպություններում: Այդ կազմակերպությունների եւ ծառայությունների աշխատողների պահանջները լուծվում են Կառավարությունում`եռակողմանի խորհրդակցության հիման վրա:

2. Տարերային աղետի գոտում, ինչպես նաեւ այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով մտցված են ռազմական կամ արտակարգ դրություն, գործադուլներն արգելվում են այնքան ժամանակ քանի դեռ վերացված չեն տարերային աղետի հետեւանքները կամ չի վերացվել ռազմական կամ արտակարգ դրությունը:

3. Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամանակ արգելվում է գործադուլ հայտարարել, եթե պահպանվում են այդ պայմանագրի պայմանները:

Հոդված 79. Գործադուլի ղեկավարումը

Գործադուլը ղեկավարում է արհմիությունը կամ նրա կողմից ստեղծված գործադուլային կոմիտեն:

Հոդված 80. Գործադուլի ընթացքը

1. Գործադուլը ղեկավարող մարմինը գործատուի հետ միասին պարտավոր է պահպանել մարդկանց եւ գույքը:

2. Սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպություններում գործադուլ անելու ընթացքում, պետք է ապահովվեն հասարակության անհետաձգելի կարիքների համար անհրաժեշտ (կյանքի համար կարեւոր) նվազագույն պայմանները: Այդ նվազագույն պայմաններն իր լիազորությունների սահմաններում, եռակողմանի խորհրդակցության հիման վրա, որոշում է կառավարությունը կամ կոլեկտիվ վեճի կողմերի հետ խորհրդակցության հիման վրա`տեղական ինքնակառավարման մարմինը: Այդ պայմանների կատարումը ապահովում են գործադուլը ղեկավարող մարմինը, գործատուն եւ նրանց կողմից նշանակված աշխատողները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանները չկատարելու դեպքում, կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը դրանք ապահովելու համար կարող են ներգրավել այլ ծառայությունների:

Հոդված 81. Գործադուլի օրինականությունը

1. Գործադուլ հայտարարելուց հետո գործատուն կամ պահանջներ ստացած սուբյեկտը կարող է դիմել դատարան՝ գործադուլը անօրինական ճանաչելու հայցով: Դատարանը պարտավոր է տասը օրվա ընթացքում քննել գործը:

2. Դատարանը գործադուլը անօրինական է ճանաչում, եթե գործադուլի նպատակները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին, կամ եթե գործադուլը հայտարարվել է սույն օրենսգրքով սահմանված պահանջների եւ կարգի խախտմամբ:

3. Գործադուլի անօրինական լինելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործադուլը չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված գործադուլը պետք է անհապաղ դադարեցվի:

4. Հասարակության անհետաձգելի կարիքների համար անհրաժեշտ (կյանքի համար կարեւոր) նվազագույն պայմանների (ծառայությունների) չապահովման անմիջական վտանգ առաջանալու դեպքում, որը կարող է վտանգել մարդկանց կյանքը, առողջությունը եւ անվտանգությունը դատարանը կարող է տասնհինգ օրով հետաձգել չսկսված գործադուլը, իսկ արդեն սկսված գործադուլը`կասեցնել նույն ժամկետով:

Հոդված 82. Գործադուլների իրավական վիճակը եւ երաշխիքները

1. Ոչ ոք չի կարող պարտադրել մասնակցելու գործադուլին կամ` հրաժարվել գործադուլին մասնակցելուց: Գործադուլի ընթացքում գործադուլին մասնակցող աշխատողների համար աշխատանքային պայմանագրի կատարումը կասեցվում է: Այդ ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատանքային ստաժը եւ ապահովվում է պետական սոցիալական ապահովագրությունը:

2. Գործադուլին մասնակցող աշխատողներին աշխատավարձ չի վճարվում, նրանք ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից: Գործադուլը դադարեցնելու բանակցությունների ընթացքում հնարավոր է համաձայնության գալ գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակիորեն աշխատավարձը վճարելու վերաբերյալ:

3. Գործադուլին չմասնակցող, բայց գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականություները կատարելու հնարավորությունից զրկված աշխատողներին աշխատավարձ է վճարվում ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար, կամ իրենց համաձայնությամբ նրանք փոխադրվում են այլ աշխատանքի:

Հոդված 83. Գործողություններ, որոնք գործադուլի ժամանակ գործատուին արգելվում են կատարել

1. Գործադուլ անելու մասին որոշում ընդունելուց հետո եւ գործադուլի ընթացքում գործատուին արգելվում է`

1) ընդունել միակողմանի ցանկացած որոշում կազմակերպությունում կամ նրա ստորաբաժանումում աշխատանքների լրիվ կամ մասնակի դադարեցման մասին.

2) խոչընդոտել բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը.

3) հրաժարվել աշխատողներին աշխատանք կամ աշխատանքային գործիքներ տրամադրելուց.

4) ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել ամբողջ կազմակերպության կամ նրա առանձին ճյուղի աշխատանքը (գործունեությունը).

5) ընդունել կազմակերպության նորմալ աշխատանքին (գործունեությանը) խանգարող այլ որոշումներ:

2. Գործադուլի ժամանակ գործատուին արգելվում է գործադուլավորների փոխարեն նոր աշխատողներ ընդունել՝ բացառությամբ սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերի:

Հոդված 84. Գործադուլի դադարումը

1. Գործադուլը դադարում է հետեւյալ դեպքերում`

1) պահանջների բավարարման.

2) համապատասխան պայմաններով գործադուլի դադարեցման մասին գործադուլի ընթացքում կողմերի միջեւ կայացած համաձայնության.

3) գործադուլը շարունակելու աննպատակահարմարության մասին գործադուլը կազմակերպած արհմիության խոստովանության:

2. Պահանջները բավարարելուց հետո գործադուլը դադարեցնելու մասին որոշումը ընդունում է գործադուլ հայտարարած արհմիությունը: Գործադուլը դադարեցնելու գրավոր որոշման մեջ պետք է նշված լինի աշխատանքները վերսկսելու ժամկետը:

Հոդված 85. Պատասխանատվությունը

1. Անօրինական գործադուլի ժամանակ գործատուին պատճառված վնասներն իր գույքի եւ միջոցների հաշվին փոխհատուցում է գործադուլը հայտարարած եւ ղեկավարած արհմիությունը: Արհմիությունը վնասը փոխհատուցում է նաեւ այն դեպքում, եթե գործադուլը ղեկավարել է իր կողմից ստեղծված գործադուլային կոմիտեն:

2. Եթե արհմիության գույքը բավարար չէ գործատուին պատճառված վնասը փոխհատուցելու համար, ապա գործատուն իր որոշմամբ կարող է օգտագործել կոլեկտիվ պայմանագրով աշխատողների համար նախորոշված աշխատավարձի հավելավճարները, օրենսդրությամբ չսահմանված այլ արտոնությունները եւ փոխհատուցումները:

3. Կազմակերպության, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք, որոնց մեղքով հայտարարվել է գործադուլը կամ որոնք չեն կատարել կամ ուշացած են կատարել հաշտության հանձնաժողովի, (իրավարարի (արբիտրաժի) կամ միջնորդ դատարանի) որոշումները, խախտել են սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, ինչպես նաեւ վեց ամսվա պաշտոնական դրույքի չափով նյութական պատասխանատվության, եթե նրանց մեղքով գործատուին վնաս է պատճառվել:

4. Գործադուլի հետեւանքով այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՄԱՍ III.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱԺԻՆ XI.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 86. Աշխատանքի իրավունքի իրականացումը

Անձն իր աշխատանքի իրավունքն իրականացնում է անմիջականորեն կամ աշխատանքի տեղավորման ծառայության միջնորդությամբ`գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

Հոդված 87. Աշխատանքի տեղավորման հասկացությունը

Աշխատանքի տեղավորումն իրենից ներկայացնում է իրավական, տնտեսական, սոցիալական եւ կազմակերպչական միջոցառումների համակարգ, որոնք աշխատանքային պայմանագրի կնքմանը օժանդակելու համար ներկայացնում են պետական եւ ոչ պետական կազմակերպությունները տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց կազմակերպությունները, այլ կազմակերպությունները:

Հոդված 88. Աշխատանքի տեղավորման միջնորդ կազմակերպությունները

1. Աշխատանքի տեղավորման համար անվճար միջնորդական ծառայություն է մատուցում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալությունը:

2. Աշխատանքի տեղավորման համար միջնորդական ծառայություն օրենքով սահմանված կարգով կարող են իրականացնել նաեւ այլ կազմակերպությունները:

Հոդված 89. Թափուր աշխատատեղի մասին տեղեկատվությունը

1. Աշխատող փնտրող գործատուները «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալության տարածքային մարմիններին գրավոր տեղեկացնում են աշխատանքի թափուր տեղի, աշխատանքային գործառույթների եւ աշխատանքի բնույթի, աշխատանքր վարձատրության պայմանների եւ այլ պայմանների, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման թեկնածուներից պահանջվող որակավորման պահանջների մասին:

2. «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալության տարածքային մարմինները գրանցում են թափուր աշխատատեղը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում են եւ առաջարկում աշխատանք փնտրող անձանց:

3. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին տեղեկատվությունը, գրանցումը, հրապարակումը եւ թափուր տեղի համար մրցույթի անցկացումը կատարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 90. Արտասահմանում աշխատանքի տեղավորման միջնորդությունը

Արտասահմանում աշխատանքի տեղավորման միջնորդության բացառիկ իրավունքը պատկանում է «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալությանը: Այլ կազմակերպությունները քաղաքացիներին արտասահմանում աշխատանքի տեղավորման միջնորդությամբ կարող են զբաղվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Հոդված 91. Գործազուրկները

1. Գործազուրկ են համարվում ցերեկային ուսումնական հաստատություններում չսովորող, ապրուստի բավարար միջոցներ չունեցող, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալության տարածքային մարմիններում աշխաստանք փնտրողի կարգավիճակով հաշվառված եւ աշխատանքի տեղավորման կամ մասնագիտություն սովորելու առաջարկությունն ընդունելուն պատրաստ, աշխատունակ տարիքի, չաշխատող, աշխատունակ անձինք:

2. Գործազուրկների օգնություն ցուցաբերելու եւ աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցելու ձեւերը եւ կարգը սահմանվում են հատուկ օրենքով:

Հոդված 92. Աշխատանքի շուկայում լրացուցիչ աջակցություն ստացող անձինք

1. Աշխատանքի փորձի կամ որակավորման անբավարար լինելու, տեւական անգործության կամ աշխատունակության կորստի հետ կապված, աշխատանք փնտրելիս դժվարություններ կրող գործազուրկները կարող են աշխատանքի տեղավորվելիս ստանալ լրացուցիչ աջակցություն:

2. Աշխատանքի շուկայում լրացուցիչ աջակցություն ստացող անձինք են հանդիսանում`

1) հաշմանդամները.

2) առաջին անգամ իրենց աշխատանքային գործունեությունը սկսող տասնվեցից քսանհինգ տարեկան անձինք.

3) տեւական գործազուրկները, որոնց գործազրկության ժամանակահատվածը` «Հայաստանի Հանրապետության զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալության տարածքային մարմնում գրանցման օրից հաշված, գերազանցում է երկու տարին.

4) անձինք, որոնց ծերության թոշակի անցնելու համար մնացել է հինգ տարուց պակաս ժամանակ.

5) մինչեւ հինգ տարեկան երեխա խնամող մայրը կամ հայրը.

6) ազատազրկման վայրերից վերադարձած անձինք՝ այն դեպքում եթե ազատազրկման ժամկետը վեց ամսից ավելի է եղել.

7) իրենց մասնագիտությամբ աշխատանքի անցնող պրոֆտեխուսումնարանների, միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

3. Աշխատանքի ընդունելիս լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու պայմանները եւ կարգը սահմանվում են հատուկ օրենքով:

ԲԱԺԻՆ VII.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԳԼՈՒԽ I.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Հոդված 93. Աշխատանքային պայմանագրի հասկացություն

Աշխատանքային պայմանագիրը՝ համաձայնություն է աշխատողի եւ գործատուի միջեւ, որի համաձայն աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք, կամ մատուցել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը եւ ապահովել օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Հոդված 94. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը

1. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը՝ պայմանագրի կողմերի միջեւ պայմանավորվածությամբ ձեռք բերված կողմերի իրավունքները եւ պարտականությունները սահմանող պայմանագրի պայմաններն են:

2. Կողմերը չեն կարող սահմանել սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով սահմանված աշխատանքային պայմանների համեմատությամբ, աշխատողի դրությունը վատթարացնող աշխատանքի պայմաններ: Եթե աշխատանքային պայմանագրով սահմանված պայմանները հակասում են սույն օրենսգրքին,օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրին, ապա կիրառվում են սույն օրենսգրքի,օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի դրույթները: Աշխատանքային պայմանագրի պայմանների կիրառման վերաբերյալ վեճերը լուծում են աշխատանքային վեճերը քննող մարմինները:

Հոդված 95. Աշխատանքային պայմանագրի պայմանները

1. Յուրաքանչյուր աշխատանքային պայմանագրում կողմերը պետք է որոշեն պայմանագրի հետեւյալ պարտադիր պայմանները`աշխատողների աշխատանքի վայրը (կազմակերպությունը, նրա կառուցվածքային ստորաբաժանումը եւ այլն) եւ աշխատանքային գործառույթները, ինչպես նաեւ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանքը կամ որոշակի պաշտոնը:

2. Աշխատանքային պայմանագրի առանձին տեսակների համար աշխատանքային օրենսդրությամբ եւ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել այդպիսի պայմանագրի կնքման ժամանակ կողմերի միջեւ պայմանավորված այլ պարտադիր պայմաններ (պայմանագրի ժամկետների, սեզոնային աշխատանքների բնույթի եւ այլնի մասին համաձայնություն):

3. Յուրաքանչյուր աշխատանքային պայմանագրով կողմերը պայմանավորվում են աշխատանքի վարձատրության պայմանների մասին (աշխատանքի վարձատրության համակարգը, աշխատավարձի չափը, վճարելու կարգը եւ այլն):

4. Կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել աշխատանքային պայմանագրի այլ պայմաններ, եթե դրանց սահմանումը արգելված չէ աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով (նյութական պատասխանատվության, մասնագիտությունների միացման, փորձարկման եւ այլնի մասին):

Հոդված 96. Երաշխիքներն աշխատանքի ընդունելիս

1. Արգելվում է աշխատանքի ընդունելու դիմումը մերժել`

1) սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պատճառաբանություններով.

2) աշխատողի այլ աշխատանքի փոխադրվելու մասին գործատուների միջեւ գրավոր համաձայնության առկայության դեպքում.

3) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատանքի ընդունման մերժումը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան:

3. Աշխատանքի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում, դատարանի որոշմամբ, գործատուի վրա պարտականություն է դրվում այդ անձին ընդունել աշխատանքի եւ աշխատանքի ընդունման մերժման օրվանից մինչեւ դատարանի որոշման կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար վճարել փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 97. Սահմանափակումներն աշխատանքի ընդունելիս

1. Սահմանափակումներն աշխատանքի ընդունելիս կարող են սահմանվել միայն օրենսդրությամբ:

2. Արգելվում է միեւնույն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ դրանց կազմակերպություններում համատեղ աշխատել միմյանց հետ մոտիկ ազգակցական եւ խնամիական կապերով կապված անձանց (ծնողները,քույրերը,եղբայրները եւ նրանց երեխաները, պապիկները, տատիկները, ամուսինները, զավակները, որդեգրված երեխաները, նրանց ամուսինները եւ երեխաները, ինչպես նաեւ ամուսնու կամ կնոջ ծնողները, քույրերը, եղբայրները եւ նրանց երեխաները), եթե նրանց աշխատանքը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ: Այս կանոնից բացառություններ կարող են լինել միայն կառավարության որոշմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն պետական ծառայողների նկատմամբ, որոնց ծառայությունը կանոնակարգվում է պետական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

Հոդված 98. Անօրինական աշխատանքը

1. Անօրինական է համարվում այն աշխատանքը՝

1) որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու՝ չնայած առկա են սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագրի հատկանիշները.

2) օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կատարած աշխատանքը, որը կատարվել է աշխատանքի տեղավորման կարգի մասին նրանց համար սահմանված նորմատիվ իրավական ակտերի խախտումով:

2. Անօրինական աշխատանք չի համարվում կամավոր աշխատանքը եւ օգնություն ցույցաբերելու համար կատարված աշխատանքը: Դրանց կատարման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված գործատուները կամ նրանց լիազորած անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 99. Աշխատանքային պայմանագրի կնքումը

1. Աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված՝ աշխատանքային պայմանագրի պայմանների վերաբերյալ կողմերի համաձայնություն ձեռք բերելու պահից (օրենսգրքի 95-րդ հոդված):

2. Աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր ձեւով`ըստ տիպային ձեւի: Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրը ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը եւ աշխատողը: Ստորագրված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին, մյուսը պահպանվում է գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագիրը նույն օրը գրանցվում է աշխատանքային պայմանագրերի գրանցման մատյանում: Այդպիսի մատյանը պարտադիր չի համարվում այն դեպքում, եթե գործատուն հանդիսանում է երեք եւ ավելի պակաս թվով աշխատող վարձած ֆիզիկական անձ: Ոչ ուշ, քան աշխատանքը սկսելու օրը, գործատուն աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակի հետ միասին աշխատողին է հանձնում այդ պայմանագիրը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային վկայականը): Աշխատանքային պայմանագրի տիպային ձեւը, գրանցման կարգը, ինչպես նաեւ պայմանագիրը հաստատող փաստաթղթի ձեւը աշխատողին հանձնելու, այն կրելու եւ վերահսկող մարմիններին ներկայացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործատուն թույլատրում է աշխատողին անցնել աշխատանքի միայն նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց, պայմանագրի երկրորդ օրինակը եւ այն հաստատող փաստաթուղթը աշխատողին հանձնելուց հետո: Աշխատանքային պայմանագրի պատշաճ կազմման պատասխանատվությունը կրում է գործատուն:

4. Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր են աշխատանքի ընդունվող անձին ծանոթացնել նրա առաջիկա աշխատանքին, կոլեկտիվ պայմանագրին, աշխատանքային կարգապահության կանոններին,աշխատավայրում նրա աշխատանքը կարգավորող այլ գործող ակտերին:

5. Աշխատողը պարտավոր է պայմանագիրը կնքելու հաջորդ օրն անցնել աշխատանքի, եթե կողմերի միջեւ այլ համաձայնություն չկա:

Հոդված 100. Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել, որ որոշակի պաշտոնի նշանակումն իրականացվում է մրցույթի անցկացման, քննությունների կամ որակավորման քննություններ հանձնելու միջոցով:

Հոդված 101. Մրցույթ

1. Մրցույթի հիման վրա կարող են պաշտոնի նշանակվել ղեկավար աշխատողները եւ մասնագետները, ինչպես նաեւ մրցույթի հիման վրա կարող են նշանակվել նաեւ այնպիսի պաշտոններում, որոնց զբաղեցնելու համար անձը պետք է տիրապետի հատուկ ընդունակությունների կամ բավարարի մտավոր, ֆիզիկական, առողջական կամ այլ ներկայացվող հատուկ պահանջները:

2. Մրցութային պաշտոնների ցանկը եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու դրանց կազմակերպություններում մրցույթի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը, բացառությամբ քաղաքացիական ծառայողների, որոնց պաշտոնատար անձանց ցանկը եւ մրցույթի անցկացման կարգը սահմանվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այլ աշխատանքի վայրերում մրցութային պաշտոնների ցանկը եւ մրցույթի անցկացման կարգը սահմանում են գործատուները կամ նրանց լիազորած անձինք` հաշվի առնելով աշխատողների ներկայացուցիչների կարծիքը:

3. Մրցույթի մասին դրույթներով սահմանված դեպքերում, մրցութային պաշտոնների ցանկում ներառված պաշտոնին, անձը կարող է նախքան մրցույթը, ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ժամկետային աշխատանքային պայմանագրով ընդունվել աշխատանքի`

Հոդված 102. Ընտրովի պաշտոն

1. Պաշտոնները, որոնց նշանակումն իրականացվում է ընտրությունների միջոցով, ինչպես նաեւ դրանց ընտրությունների անցկացման կարգը սահմանվում են տվյալ տիպի կազմակերպության գործունեության առանձնահատկությունները կարգավորող օրենքներով եւ դրանց կանոնադրություններով:

2. Կոլեկտիվ պայմանագրով կարող է սահմանվել , որ ընտրությունների միջոցով կարող է իրականացվել նաեւ այնպիսի պաշտոնների նշանակումը, որոնք սահմանված չեն սույն հոդվածի 1-ին մասում նշված նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 103. Որակավորման քննությունները

1. Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարմանը կամ պաշտոնի նշանակմանը հավակնող թեկնածուներից կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց կազմակերպություններում որակավորման պահանջները եւ քննությունների անցկացման կարգը սահմանում է կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը: Այլ աշխատատեղերում որակավորման պահանջները սահմանում են գործատուները, իսկ որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում են գործատուները` հաշվի առնելով աշխատողների ներկայացուցիչների կարծիքը:

Հոդված 104. Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը

1. Գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձից պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը եւ պետական սոցիալական ապահովագրության վկայականը:

2. Եթե աշխատանքային օրենսդրության համապատասխան, աշխատանքի ընդունումը կապված է որոշակի կրթության, մասնագիտական պատրաստվածության կամ առողջական վիճակի հետ, գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունվող անձից պահանջել ներկայացնել կրթությունը, մասնագիտական պատրաստվածությունը, առողջական վիճակը հաստատող փաստաթուղթ, իսկ տասնչորսից տասնվեց տարեկան անչափահասների աշխատանքի ընդունման դեպքում`ծննդյան վկայականը, գրավոր համաձայնություն դպրոցից, որտեղ նա սովորում է, ինչպես նաեւ ծնողներից մեկի կամ անչափահասի այլ օրինական ներկայացուցչի եւ անչափահասի առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկի գրավոր համաձայնությունը: Գործատուն իրավունք ունի պահանջելու ներկայացնել նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

Հոդված 105. Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել աշխատողի համապատասխանությունը նախատեսված աշխատանքին (պաշտոնին) ստուգելու նպատակով, ինչպես նաեւ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ`որոշելու համար առաջարկվող աշխատանքի (պաշտոնի) իրեն հարմար լինելը: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողի վրա տարածվում են աշխատանքի մասին բոլոր օրենքները:

3. Նախատեսված աշխատանքում աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով փորձաշրջան չի սահմանվում հետեւյալ անձանց աշխատանքի ընդունելիս՝

1) տասնութ տարին չլրացած անձանց.

2) մրցույթով կամ ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողների, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձանց.

3) գործատուների համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձանց.

4) աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 106. Փորձաշրջանի ժամկետը

1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը:

2. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է սահմանվել փորձաշրջան մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Փորձաշրջանի ժամկետում չի հաշվարկվում աշխատանքից աշխատողի բացակայության ժամանակահատվածը:

Հոդված 107. Փորձաշրջանի արդյունքները

1. Եթե գործատուն համարում է, որ փորձաշրջանի արդյունքներով աշխատողը չի համապատասխանում նրան հանձնարարված աշխատանքները կատարելուն, նա կարող է մինչեւ փորձաշրջանի ժամկետի ավարտն ազատել աշխատողին աշխատանքից՝ այդ մասին երեք օր առաջ գրավոր ձեւով հայտնելով նրան, առանց այլ դեպքերում աշխատանքից ազատման համար օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման:

2. Եթե փորձաշրջանը սահմանվել է այն նպատակով, որպեսզի աշխատողը որոշի աշխատանքի հարմարությունը իրեն, ապա փորձարջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ձեւով երեք օր առաջ նախազգուշացնելով գործատուին:

3. Եթե փորձաշրջանի ժամկետն ավարտվել է, իսկ աշխատողը շարունակում է աշխատել`աշխատանքային պայմանագրի լուծումը թույլատրվում է միայն սույն բաժնի 4-րդ գլխում սահմանված ընդհանուր հիմունքներով:

ԳԼՈՒԽ II.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ

Հոդված 108. Աշխատանքային պայմանագրի ձեւերը

1. Աշխատանքային պայմանագրերը կարող են լինել`

1) անժամկետ.

2) ժամկետային, ժամանակավոր, սեզոնային.

3) լրացուցիչ աշխատանքի մասին, համատեղությամբ աշխատանքի մասին.

4) տնաշխատների (արհեստավորների) հետ.

5) ծառայություն մատուցելու մասին.

6) այլ:

2. Աշխատանքային պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են անորոշ ժամկետով (անժամկետ):

Հոդված 109. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը

1. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամկետով կամ որոշակի աշխատանքներ կատարելու համար նշված ժամկետով, սակայն ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով:

2. Չի թույլատրվում ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել այն դեպքում, եթե աշխատանքը կրում է մշտական բնույթ, բացառությամբ օրենքներով եւ կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերի:

3. Ընտրովի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է այն ժամկետով, որի համար նրանք ընտրվել են, իսկ այն աշխատողների, որոնց օրենսդրությանը կամ կազմակերպության կանոնադրությանը համապատասխան աշխատանքի են նշանակում ընտրովի մարմինները, ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքում են այդ ընտրովի մարմինների լիազորությունների ժամկետով:

Հոդված 110. Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սահմանումը

1. Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչեւ որոշակի օրացուցային տարին,ամիսը, ամսաթիվը կամ մինչեւ որոշակի իրադարձության տեղի ունենալը, փոփոխվելը կամ ավարտվելը:

2. Եթե աշխատանքային պայմանագրում գործողության ժամկետը նշված չէ կամ նշված է ոչ պատշաճ ձեւով, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Հոդված 111. Ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտման հետեւանքները

1. Եթե ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, իսկ կողմերից ոչ մեկը մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը չի դիմել պայմանագիրը լուծելու համար, ապա պայմանագիրը համարվում է երկարացված անորոշ ժամկետով (օրենսգրքի 126 հոդված):

2. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը դառնում է անժամկետ, եթե աշխատանքային հարաբերությունների առկայության ժամանակահատվածում վերանում է պայմանագրի ժամկետը որոշելու հետ կապված իրադարձությունը (աշխատողը արձակուրդից հետո չի վերադառնում աշխատանքի):

3. Այն դեպքում, եթե աշխատանքային պայմանագիրը նրա գործողության ժամկետի ավարտման ընթացքում չի երկարացվում կամ չի դադարեցվում, բայց նրա դադարման ժամկետից մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված աշխատողի հետ նույն աշխատանքը կատարելու համար նորից է կնքվում ժամկետային պայմանագիր, ապա աշխատողի պահանջով այդպիսի պայմանագիրը ճանաչվում է կնքված անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերի: Այս հարցերի վերաբերյալ վեճերը լուծում են աշխատանքային վեճեր քննող մարմինները: Աշխատանքային պայմանագիրն անժամկետ ճանաչվելու դեպքում աշխատանքում ընդմիջումները հաշվարկվում են միեւնույն աշխատատեղում անընդհատ աշխատանքային ստաժում:

Հոդված 112. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը

1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային են համարվում այն աշխատանքները, որոնք բնական եւ կլիմայական պայմանների պատճառով կատարվում են ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), եւ որոնք մտցված են սեզոնային աշխատանքների ցանկի մեջ:

2. Սեզոնային աշխատանքների ցանկը, սեզոնային պայմանագրի կնքման, փոփոխման եւ դադարման առանձնահատկությունները սույն օրենսգրքի հիման վրա սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 113. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը

1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը, դա այն աշխատանքային պայմանագիրն է, որը կնքվում է մինչեւ երկու ամիս ժամկետով:

2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքելու հիմքերը (իրադարձություններ, որոնց առկայության դեպքում կարող է կնքվել ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը), այդպիսի պայմանագրի փոփոխման եւ դադարման, ինչպես նաեւ ժամանակավոր աշխատողների աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 114. Լրացուցիչ աշխատանքի եւ համատեղությամբ աշխատանքի մասին
պայմանագիրը

1. Աշխատողը կարող է բանակցել իր աշխատանքի վայրում որոշակի լրացուցիչ պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ (պայմանագրով չսահմանված), եթե դա օրենսդրությամբ չի արգելվում:

2. Աշխատողը կարող է աշխատել համատեղությամբ կամ այլ աշխատավայրում կատարել աշխատանք, եթե դա արգելված չէ օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով: Համատեղությամբ աշխատանքի (պաշտոնի) մասին աշխատանքային պայմանագրի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 115. Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների (արհեստավորների) հետ

Աշխատանքային պայմանագրով կարող է սահմանվել, որ պայմանագրով նախատեսված աշխատանքային գործառույթներն աշխատողը պետք է կատարի տանը: Տնաշխատների (արհեստավորների) հետ աշխատանքային պայմանագրի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 116. Ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը

Ծառայություն մատուցելու մասին պայմանագիրն այն պայմանագիրն է, որի հիման վրա աշխատողը պարտավորվում է գործատուին մատուցել անձնական ծառայություններ` տնային տնտեսության վարման համար: Ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 117. Այլ տեսակի աշխատանքային պայմանագրերի առանձնահատկությունները

Ֆերմերային տնտեսությունների եւ այլ գյուղատնտեսական սուբյեկտների աշխատողների, հատուկ նշանակության կազմակերպության աշխատողների, որոնց գործունեությունը կարող է առաջ բերել մարդկանց եւ բնության համար հատկապես վտանգավոր հետեւանքներով այդ կազմակերպության գործունեության խափանումներ` աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում սույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են այդ տիպի աշխատանքային պայմանագրերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրերով:
 

ԳԼՈՒԽ III.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 118. Իրեն հանձնարարված աշխատանքն ինքնուրույն կատարելու աշխատողի պարտականությունը

Աշխատողն իրավունք չունի առանց գործատուի կամ նրա լիազորած անձիհամաձայնության այլ անձի հանձնարարելու` կատարել իր աշխատանքը:

Հոդված 119. Աշխատանքային պայմանագրով չսահմանված աշխատանքի կատարման պահանջի արգելքը

Գործատուն իրավունք չունի աշխատողից պահանջելու կատարել աշխատանքայինպայմանագրով չսահմանված աշխատանքներ`բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Լրացուցիչ աշխատանքը կամ պարտականությունը պետք է լինի համաձայնեցված եւ կանխապայմանավորված աշխատանքային պայմանագրով:

Հոդված 120. Աշխատանքային պայմանագրի փոփոխումը

1. Արտադրության, նրա ծավալների, աշխատանքի կազմակերպման եւ տեխնոլոգիայի փոփոխման դեպքում, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտության այլ դեպքերում գործատուն իրավունք ունի փոխել աշխատանքային պայմանագրի պայմանները: Աշխատանքի փոփոխված պայմաններում աշխատողի աշխատանքը կատարելու անհամաձայնության դեպքում նա կարող է ազատվել աշխատանքից սույն օրենսգրքի 129-րդ հոդվածին համապատասխան՝ պահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման սահմանված կարգը:

2. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով սահմանված աշխատանքային պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել աշխատողի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում`բացառությամբ սույն օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության, աշխատանքի վարձատրության պայմանները, գործատուն կարող է փոխել միայն տնտեսության որոշակի ոլորտում, որոշակի կազմակերպությունում կամ աշխատողների որոշակի կատեգորիայի համար` օրենսդրության, կառավարության որոշումների կամ կոլեկտիվ պայմանագրի հիման վրա աշխատավարձի փոփոխման դեպքում: Աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխման դեպքում, առանց աշխատողի գրավոր համաձայնության նրա աշխատավարձը նվազեցնել չի թույլատրվում:

Հոդված 121. Հատուկ դեպքերում աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխումը

1. Գործատուն իրավունք ունի մինչեւ մեկ ամիս ժամկետով աշխատողին այդ նույն աշխատավայրում փոխադրել աշխատանքային պայմանգրով չսահմանված այլ աշխատանքի, ինչպես նաեւ տարերային աղետների կամ արտադրական վթարների կանխարգելման նպատակով դրանց հետեւանքների անհապաղ վերացման, դժբախտ պատահարների, հրդեհների մարման եւ նախօրոք չնախատեսված այլ հատուկ դեպքերի կանխարգելման նպատակով փոփոխել սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված այլ պայմաններ:

2. Արգելվում է աշխատողին փոխադրել նրա առողջական վիճակին հակացուցված աշխատանքի:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողի աշխատանքի վարձատրությունը կատարվում է աշխատողի աշխատանքին համապատասխան: Եթե այլ աշխատանքի փոխադրման դեպքում աշխատողի աշխատավարձը նվազում է գործատուից անկախ պատճառներով, ապա պահպանվում է նրա նախկին աշխատանքի միջին աշխատավարձը:

Հոդված 122. Պարապուրդի դեպքում այլ աշխատանքի փոխադրումը

1. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդն, իրենից ներկայացնում է այնպիսի իրավիճակ աշխատավայրում, որի ժամանակ գործատուն որոշակի օբյեկտիվ պատճառների հետ կապված աշխատողին չի տրամադրում աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:

2. Պարապուրդի ժամանակ, աշխատողները հաշվի առնելով իրենց մասնագիտությունը, որակավորումը եւ առողջական վիճակը, իրենց գրավոր համաձայնությամբ փոխադրվում են այլ աշխատանքի: Աշխատողների համաձայնությամբ նրանք կարող են փոխադրվել նաեւ այլ աշխատանքի`առանց հաշվի առնելու նրանց մասնագիտությունը եւ որակավորումը:

3. Պարապուրդի հետեւանքով այլ աշխատանքի փոխադրված աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 123. Աշխատանքից հեռացումը

1. Ոգելից խմիչքի, թմրանյութերի կամ թունավոր նյութերի ազդեցության տակ գտնվելու վիճակում աշխատողի աշխատանքի վայր ներկայանալու դեպքում գործատուն այդ օրը արգելում է նրան աշխատել եւ աշխատավարձ չի վճարում: Այլ դեպքերում գործատուն կարող է աշխատողին աշխատանքից (պարտականություններից) ազատել միայն օրենսդրությամբ սահմանված հիմքերով:

2. Գործատուն` օրենքով աշխատանքից աշխատողին ազատելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց կամ մարմինների գրավոր պահանջով, աշխատողին ազատում է աշխատանքից եւ աշխատավարձ չի վճարում: Պահանջի մեջ անհրաժեշտ է նշել այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողն ազատվում է աշխատանքից, ազատման պատճառը եւ իրավական հիմքը:

3. Ազատված աշխատողն իր համաձայնությամբ փոխադրվում է այլ աշխատանքի այն դեպքում, եթե փոխադրումը չի հակասում ազատման նպատակին:

4. Ազատման ժամանակահատվածը լրանալուց հետո աշխատողը վերադառնում է նախկին աշխատանքին այն դեպքում, եթե ազատման հետ կապված աշխատանքային պայմանագրի լուծման պատճառ չի առաջացել:

5. Գործատուի կամ դրա համար լիազորված մարմինների պաշտնատար անձանց պահանջով աշխատողին անհիմն աշխատանքից (պարտականություններից) ազատելու դեպքում աշխատողն իրավունք ունի պահանջել վնասի հատուցում`օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IV.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 124. Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերը

Աշխատանքային պայմանագիրը դադարում է հետեւյալ դեպքերում.

1) սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված հիմքերով դրա լուծման.

2) Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործատուի լուծարման.

3) աշխատողի մահվան:

Հոդված 125. Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ

1. Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրի մի կողմը կարող է գրավոր ձեւով առաջարկել մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ վերջինիս համաձայնության դեպքում, նա պետք է յոթ օրվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկ կատարած կողմին: Եթե կողմերը պայմանագրի լուծման մասին գալիս են համաձայնության, ապա կնքում են պայմանագրի լուծման վերաբերյալ գրավոր համաձայնագիր: Համաձայնագրում նախատեսվում են պայմանագրի լուծման ժամկետը եւ պայմանագրի լուծման այլ պայմաններ (փոխհատուցումների տրամադրման, չօգտագործված արձակուրդի եւ այլն):

2. Եթե երկրորդ կողմը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի հայտնում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված`կողմերի համաձայնությամբ:

Հոդված 126. Աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու հետ կապված

1. Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծել պայմանագիրը:

2. Կողմերից որեւէ մեկի կողմից աշխատանքային պայմանագիրը չլուծելու դեպքում պայմանագիրը համարվում է անժամկետ:

Հոդված 127. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի դիմումի համաձայն

1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անժամկետ, ինչպես նաեւ ժամկետային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`այդ մասին առնվազն տասնչորս օր առաջ գրավոր ձեւով նախազգուշացնելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել նաեւ նախազգուշացման այլ ժամկետ, որը սակայն չի կարող գերազանցել մեկ ամիսը: Նախազգուշացման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնել աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անժամկետ, ինչպես նաեւ ժամկետային աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձեւով նախազգուշացնելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կողմից կատարվող աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ հաշմության հետ կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ հարգելի պատճառներով կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը: Եթե աշխատողը արդեն ձեռք է բերել ծերության թոշակի անցնելու իրավունք կամ ստանում է այդ թոշակը, կարող է լուծել անժամկետ աշխատանքային պայմանագիրը` այդ մասին ոչ ուշ, քան երեք օր առաջ նախազգուշացնելով գործատուին,: Այդպիսի դեպքերում աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվի աշխատողի դիմումում նշված ժամկետից:

3. Աշխատանքային պայմանագրով կարող է սահմանվել, որ եթե աշխատողն անհարգելի պատճառով (սույն հոդվածի 1-ին մաս) դիմում է ներկայացնում պայմանագիրը լուծելու համար, ապա աշխատողը պարտավոր է գործատուին փոխհատուցել վերջին մեկ տարվա ընթացքում իր վրա կատարված ծախսերը` կապված իր ուսուցման, որակավորման բարձրացման, ստաժավորման եւ այլնի հետ:

4. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում հետ վերցնել այդ դիմումը: Ավելի ուշ նա կարող է հետ վերցնել դիմումը միայն գործատուի համաձայնությամբ:

Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողից անկախ հանգամանքներով

1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անժամկետ, ինպես նաեւ վեց ամսից ավելի ժամանակահատվածով կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրն այն դեպքում, եթե նրա աշխատանքի վայրում աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի ընթացքում, ոչ աշխատողի մեղքով պարապուրդը շարունակվել է տասներեք օր անընդմեջ կամ այն կազմում է վաթսուն օրից ավելի վերջին տասներկու ամսվա ընթացքում, ինչպես նաեւ, եթե նրան ավելի քան երկու ամիս անընդմեջ չի վճարվել նրա աշխատավարձը (դրույքն ամբողջ չափով):

2. Աշխատանքային պայմանագիրը պետք է լուծվի աշխատողի ներկայացրած դիմումում նշված ժամկետից: Այդ ժամկետը պետք է լինի ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օր հետո:

Հոդված 129. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ ոչ աշխատողի մեղքով

1. Գործատուն կարող է աշխատողի հետ լուծել անժամկետ աշխատանքային պայմանագիրը միայն հարգելի պատճառով`այդ մասին նախազգուշացնելով նրան սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով: Աշխատողի մեղքի բացակայության դեպքում նրան աշխատանքից ազատել թույլատրվում է, եթե հնարավոր չէ նրա համաձայնությամբ փոխադրել նրան այլ աշխատանքի:

2. Հարգելի կարող են համարվել այն հանգամանքները, որոնք կապված են աշխատողի որակավորման, մասնագիտական ունակությունների, աշխատանքում նրա վարքի հետ: Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաեւ տեխնիկական, տնտեսական պատճառներով կամ կազմակերպության կառուցվածքային վերակազմակերպման, ինչպես նաեւ նման այլ հարգելի պատճառների հետ կապված:

3. Աշխատանքային հարաբերությունների դադարեցման օրինական պատճառներ չեն կարող լինել՝

1) արհմիության անդամությունը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաեւ աշխատանքային ժամերին արհմիութենական գործունեության մասնակցությունը.

2) աշխատողների ներկայացուցիչների գործառույթների կատարումը ներկայում եւ անցյալում.

3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար մեղադրվող գործատուի դեմ գործին մասնակցությունը, ինչպես նաեւ վարչական մարմիններին դիմելը.

4) սեռը, սեքսուալ կողմնորոշումը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը եւ սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական եւ ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին պատկանելությունը.

5) տարիքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողն արդեն ձեռք է բերել ծերության համար լրիվ չափով թոշակ ստանալու իրավունք կամ ստանում է այդ թոշակը.

6) աշխատողի կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում զինվորական կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այլ պարտականությունների ու պարտավորությունների կատարման դեպքում աշխատանքից բացակայությունը:

4. Աշխատանքային պայմանագրերը՝ կնքված այն աշխատողների հետ, որոնց ծերության համար լրիվ չափով թոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուն մնացել է ոչ ավելի, քան հինգ տարի, մինչեւ տասնութ տարեկան անձանց, հաշմանդամների, մինչեւ տասնչորս տարեկան երեխա խնամող աշխատողների հետ կարող են լուծվել միայն հատուկ դեպքերում, եթե աշխատողին իր աշխատատեղում թողնելն ըստ էության կարող է վնասել գործատուի շահերը:

5. Գործատուն իրավունք ունի սույն հոդվածի եւ սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ, մինչեւ ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելը, լուծելու պայմանագիրը, եթե հնարավոր չէ աշխատողին իր համաձայնությամբ փոխադրել այլ աշխատանքի կամ աշխատանքային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար աշխատողին միջին աշխատավարձը վճարելուց հետո:

Հոդված 130. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին նախազգուշացումը

1. Գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը`այդ մասին երկու ամիս առաջ գրավոր ձեւով նախազգուշացնելով աշխատողին: Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասում նշված աշխատողները աշխատանքից ազատվելու մասին պետք է նախազգուշացվեն առնվազն չորս ամիս առաջ:

2. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին նախազգուշացման մեջ պետք է նշվեն՝

1) աշխատանքից ազատելու պատճառները եւ հանգամանքները, որոնցով հիմնավորվում է աշխատանքային պայմանագրի լուծումը.

2) աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկի կարգը:

3. Նախազգուշացման ժամանակահատվածի ընթացքում, նոր աշխատանք փնտրելու համար, գործատուն պետք է աշխատանքից ազատ ժամանակ տրամադրի աշխատողին: Այդպիսի ժամանակի տեւողությունը չի կարող նախազգուշացման ժամանակահատվածի ընթացքում աշխատողին հասանելիք աշխատաժամանակի նորմայի տասը տոկոսից պակաս լինել: Աշխատանքից ազատ ժամանակը տրվում է աշխատողի եւ գործատուի միջեւ համաձայնեցված կարգով: Այդ ժամանակի համար աշխատողը պահպանում է իր միջին աշխատավարձը:

4. Այն դեպքում, եթե նախատեսվում է աշխատողին ազատել տնտեսական եւ տեխնոլոգիական պատճառներով, ինչպես նաեւ կապված կազմակերպության վերակազմակերպման հետ, գործատուն մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծման մասին նախազգուշացում տալը, պետք է նախատեսվող վերակազմակերպման բացասական հետեւանքներից խուսափելու կամ դրանք մեղմացնելու նպատակով խորհրդակցի աշխատողների ներկայացուցիչների հետ (սույն օրենսգրքի 19-րդ հոդված): Խորհրդակցությունների ընթացքը ձեւակերպվում է արձանագրությամբ: Արձանագրությունը ստորագրում են գործատուն եւ աշխատողների ներկայացուցիչները:

5. Աշխատողների քանակի կրճատման կամ կազմակերպության գործունեության դադարման դեպքում գործատուն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձեւով երկու ամիս առաջ պետք է կազմակերպության աշխատողների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմնին, զբաղվածության գործակալության տարածքային մարմնին տեղյակ պահի, եթե առաջիկա երեսուն օրացուցային օրվա ընթացքում նախատեսվում է աշխատանքից ազատել`

1) տասը եւ ավելի աշխատողների, եթե կազմակերպությունում աշխատողների թիվը չի գերազանցում իննսունը.

2) աշխատողների տասը տոկոսից ավելին, եթե կազմակերպությունում աշխատողների թիվը 100-ից մինչեւ 299-ն է.

3) երեսուն եւ ավելի աշխատողների, եթե կազմակերպությունում աշխատում են 300 եւ ավելի աշխատողներ:

6. ժամկետային աշխատանքային պայմանագրով եւ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների ազատման դեպքերը, եթե կատարվել են առանց պայմանագրում նշված ժամկետի խախտման, աշխատողների խմբերի ազատումներ չեն համարվում:

7. Նախազգուշացումը ուժը կորցրած է համարվում այն դեպքում, եթե նախազգուշացման ժամկետը լրանալուց հետո անցել է մեկ ամսից ավելի ժամանակ`չհաշված աշխատողի արձակուրդի եւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:

8. Մինչեւ նախազգուշացման ժամկետի ավարտը աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում նրա աշխատանքից ազատման ժամկետը տեղափոխվում է նախազգուշացման ժամկետը լրանալու օրը:

Հոդված 131. Աշխատանքային պայմանագրի լուծման սահմանափակումները

1. Արգելվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին նախազգուշացնել եւ աշխատողին աշխատանքից ազատել՝

1) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (սույն օրենսգրքի 133-րդ հոդված), ինչպես նաեւ նրա արձակուրդի ժամանակ`բացառությամբ սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերի.

2) իսկական զինվորական ծառայության զորակոչման կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այլ պարտականությունների ու պարտավորությունների կատարման համար`բացառությամբ սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի.

3) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ավարտից հետո չի ներկայանում աշխատանքի աշխատանքային պայմանագիրը նրա հետ կարող է լուծվել աշխատանքային պայմանագրի լուծման սույն գլխով սահմանված հիմքերով:

Հոդված 132. Հղի կանանց եւ երեխա խնամող աշխատողների երաշխիքները

1. Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կանանց հետ, սկսած գործատուին հղիության մասին տեղեկանք ներկայացնելու օրվանից եւ հղիության ու ծննդաբերության արձակուրդը լրանալուց հետո եւս մեկ ամսվա ընթացքում`բացառությամբ սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դեպքերի:

2. Մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել աշխատողի մեղքի բացակայության դեպքում (օրենսգրքի 129-րդ հոդված):

Հոդված 133. Հիվանդացած եւ աշխատանքային հաշմություն ստացած աշխատողների երաշխիքները

1. Աշխատանքային հաշմության կամ մասնագիտական հիվանդության արդյունքում աշխատունակությունը կորցրած աշխատողների համար պահպանվում են աշխատատեղը եւ պաշտոնը մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության պարզումը: Աշխատողի հետ, որի հաշմանդամությունը պարզվել է,աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել սույն գլխի դրույթների պահպանմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված պատճառներով ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ կամ ոչ ավելի, քան 140 օր` վերջին տասներկու ամսվա ընթացքում, եթե օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամանակահատվածներում չի ներառվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողը ընտանիքի անդամի խնամքի համար ստացել է պետական սոցիալական ապահովագրության նպաստ կամ ստացել է նպաստ համաճարակային իրավիճակների դեպքում:

Հոդված 134. Աշխատողների ներկայացուցիչների երաշխիքները

1. Աշխատողների ներկայացուցչական մարմիններում (սույն օրենսգրքի 19-րդ հոդված) ընտրված աշխատողները իրենց լիազորությունների իրականացման ժամկետում չեն կարող սույն օրենսգրքի 129-րդ հոդվածին համապատասխան ազատվել աշխատանքից, առանց այդ մարմնի նախնական համաձայնության:

2. Աշխատողների ներկայացուցչին, աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուի դիմումին, ներկայացուցչական մարմինը պարտավոր է պատասխանել դիմումն ստանալուց հետո 14 օրվա ընթացքում: Ներկայացուցչական մարմինը աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում ներկայացուցչական մարմինը գործատուին պատասխան չի ուղարկում, ապա գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը:

3. Աշխատողին ազատելու համաձայնություն տալը մերժելու մասին ներկայացուցչական մարմնի որոշումը, գործատուն իրավունք ունի վիճարկել դատական կարգով: Դատարանը կարող է վերացնել այդ որոշումը, եթե գործատուն ապացուցում է, որ որոշումն էականորեն ոտնահարում է իր շահերը:

4. Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքը կիրառվում է նաեւ այլ աշխատողների նկատմամբ: Օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողները չեն կարող ազատվել աշխատանքից առանց այլ մարմինների համաձայնության:

5. Աշխատողների ներկայացուցչական մարմնի համաձայնությունը ուժի մեջ է մնում մինչեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված նախազգուշացման ժամկետի ավարտը: Սույն հոդվածի պահանջների խախտումով ազատված աշխատողը, աշխատանքային վեճեր քննող մարմնի որոշմամբ պետք է վերադառնա նախկին աշխատանքին:

Հոդված 135. Աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքը

1. Տնտեսական կամ տեխնոլոգիական պատճառներով, կամ աշխատատեղերի կառուցվացքային վերակազմավորման հետեւանքով աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունք ունեն այն աշխատողները՝

1) որոնք այդ աշխատանքի վայրում ստացել են աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն.

2) որոնք առանց ամուսնու խնամում են մինչեւ տասնվեց տարեկան անչափահասի, կամ` ընտանիքի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված այլ անդամի.

3) որոնք այդ աշխատանքի վայրում ունեն ոչ պակաս, քան տասը տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ, բացառությամբ այն աշխատողների, որոնք ձեռք են բերել տարիքային կենսաթոշակի իրավունք, կամ ստանում են կենսաթոշակ.

4) որոնց տարիքային կենսաթոշակի անցնելու համար մնացել է ոչ ավել, քան երեք տարի.

5) որոնց համար նման իրավունք սահմանված է կոլեկտիվ պայմանագրով.

6) որոնք ընտրված են աշխատողների ներկայացուցչական մարմիններում (օրենսգրքի 19-րդ հոդված).

2. Սույն հոդվածի առաջին մասի 2-5րդ կետերում նախատեսված՝ աշխատանքում մնալու նախապատվությունը կիրառվում է միայն այն աշխատողների նկատմամբ, որոնց որակավորումը ցածր չէ նույն կազմակերպությունում այդ մասնագիտությամբ աշխատող այլ աշխատողների որոկավորումից:

Հոդված 136. Աշխատանքային պայմանագրի լուծումը առանց նախազգուշացման

1.Աշխատանքային պայմանագիրը, առանց նախազգուշացման, ենթակա է լուծման հետեւյալ դեպքերում՝

1) առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որին համապատասխան աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

2) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու համար հատուկ իրավունքներից.

3) առկա է oրենսդրությամբ լիազորված մարմնի կամ պաշտոնատար անձի պահանջը.

4) եթե աշխատողը բժշկական կամ հաշմանդամության կարգ սահմանող հանձնաժողովի եզրակացությանը համապատասխան չի կարող համատեղել այդ պաշտոնը, կամ կատարել այդ աշխատանքը.

5) եթե աշխատողը 14-16 տարեկան է եւ ծնողներից մեկը, կամ օրինական ներկայացուցիչը, կամ նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը, կամ դպրոցը, որտեղ նա սովորում է պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում.

6) եթե սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործատուն լուծարվել է:

2. Գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը դադարում է, եթե այն կնքված է եղել նրան անձնական ծառայություններ մատուցելու աշխատանքների կատարման համար:

3. Գործատուն իրավունք ունի առանց նախազգուշացման լուծել աշխատանքային պայմանագիրը՝

1) եթե աշխատողը անբարեխիղճ է կատարում իր պարտականությունները կամ այլ կերպ խախտում է աշխատանքային կարգապահությունը, այն դեպքում, եթե մինչ այդ վերջին տասներկու ամսվա ընթացքում նա թեկուզեւ մեկ անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության.

2) եթե աշխատողը թեկուզեւ մեկ անգամ կոպիտ կերպով խախտում է աշխատանքային կարգապահությունը (օրենսգրքի 235-րդ հոդված):

4. Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան աշխատանքային պայմանագիրը լուծելիս, գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները (օրենսգրքի XVI-րդ բաժին):

Հոդված 137. Աշխատանքային պայմանագիրը լուծելը գործատուի սնանկության դեպքում

Գործատուի սնանկության դեպքում աշխատանքային պայմանագրերը կարող են լուծվել սնանկության մասին օրենսդրության դրույթներին համապատասխան: Այդ դեպքում սույն գլխի կանոնները կիրառվում են այնքանով, որքանով համապատասխան հարաբերությունները չեն կանոնակարգվում սնանկության մասին օրենսդրությամբ:

Հոդված 138. Աշխատանքային պայմանագիրը լուծելու սահմանափակումները կազմակերպությունը վերակազմակերպելիս

Կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաեւ նրա նկատմամբ գույքային, կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Հոդված 139. Աշխատանքային պայմանագրի օրենսդրության հետ հակասությունները վերացնելը

1. Եթե աշխատանքային պայմանագրի դրույթները հակասում են օրենքի արգելող դրույթներին եւ այդ հակասությունները հնարավոր չէ վերացնել, ինչպես նաեւ բացակայում է աշխատողին իր համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրելու հնարավորությունը, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման: Նման խախտում կատարած գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

3. Աշխատանքային պայմանագրի լուծման կամ օրենսդրությանը հակասելու պատճառով, դրա առանձին մասերի անվավերության վերաբերյալ վեճերը լուծում է աշխատանքային վեճեր քննող մարմինը:

Հոդված 140. Արձակման նպաստ

1. Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածին համապատասխան աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո ազատված աշխատողին վճարվում է արձակման նպաստ նրա միջին ամսեկան աշխատավարձի չափով՝ հաշվի առնելով այդ վայրում աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը՝

1) մինչեւ տասներկու ամիսը՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով.

2) տասներկուսից մինչեւ երեսունվեց ամիսը՝ երկու ամսվա միջին աշխատավարձի չափով.

3) երեսունվեցից մինչեւ վաթսուն ամիսը՝ երեք ամսվա միջին աշխատավարձի չափով.

4) վաթսունից մինչեւ հարյուր քսան ամիսը՝ չորս ամսվա միջին աշխատավարձի չափով.

5) հարյուր քսանից մինչեւ երկու հարյուր ամիսը՝ հինգ ամսվա միջին աշխատավարձի չափով.

6) երկու հարյուր ամսից ավելի՝ վեց ամսվա միջին աշխատավարձի չափով:

2. Աշխատողի մեղքի բացակայության դեպքում, սույն գլխով (բացառությամբ օրենսգրքի 125-րդ եւ 126-րդ հոդվածների, ինչպես նաեւ 127-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) եւ օրենքներով նախատեսված այլ դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո, աշխատողին վճարվում է արձակման նպաստ երկու ամսվա համար նրա միջին աշխատավարձի չափով, եթե օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 141. Ազատվող աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը

1. Գործատուն պարտավոր է աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ նրա ազատման օրը, եթե օրենսդրությամբ, կամ գործատուի եւ աշխատողի միջեւ համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկի օրը պարտավոր է վճարել նրան հասանելիք դրամական միջոցները, սահմանված կարգով լրացնել պետական սոցիալական ապահովագրության վկայականը եւ աշխատողի աշխատանքային պայմանագիրը:

3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է տրամադրել տեղեկանք աշխատանքի մասին, նշելով աշխատանքային գործառույթները (պարտականությունները), դրա սկիզբը եւ ավարտը, աշխատողի առանձին միջնորդությամբ՝ աշխատավարձի չափը եւ աշխատանքի գնահատականը (բնութագիր):

ԲԱԺԻՆ XIII.

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

Հոդված 142. Աշխատաժամանակի հասկացությունը

Աշխատաժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել իրեն հանձնարարված աշխատանքը, ինչպես նաեւ դրան հավասարեցված այլ ժամանակահատվածը:

Հոդված 143. Աշխատաժամանակի կառուցվածքը

1. Աշխատաժամանակը ներառում է՝

1) փաստացի աշխատած ծամանակը, հերթապահությունը աշխատանքի վայրում կամ տանը.

2) ծառայողական գործուղման, այլ վայր ծառայողական ուղեւորության ժամանակը.

3) աշխատանքի վայրը, աշխատանքային գործիքները, պաշտպանության միջոցները կարգի բերելու կամ նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը.

4) աշխատանքում ընդմիջումները, որոնք իրավական ակտերով սահմանված կարգով ներառում են աշխատաժամանակում.

5) պարտադիր բժշկական հետազոտության ժամանակը.

6) աշխատանքի վայրում կամ ուսումնական կենտրոններում ստաժավորումը, որակավորման բարձրացումը.

7) աշխատանքից հեռացման ժամանակը, եթե հեռացված աշխատողը պարտավոր է պահպանել աշխատանքի վայրում սահմանված կարգը.

8) պարապուրդի ժամանակը.

9) իրավական ակտերով սահմանված այլ ժամանակը:

2. Աշխատաժամանակում չեն ներառվում՝

1) գործալքությունը.

2) ադմինիստրացիայի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալը.

3) պետական, հասարակական կամ քաղաքացիական պարտականությունների կատարումը, զինվորական ծառայությունը կամ վարժական հավաքներ անցնելը.

4) անգործունակության, անաշխատունակության ժամանակը

5) հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա հանգիստը, տոները, արձակուրդը.

6) իրավական ակտերով սահմանված այլ ժամանակը:

Հոդված 144. Աշխատաժամանակի տեւողությունը

1. Աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, բացառությամբ օրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում:

3. Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը՝ ներառյալ արտաժամյա աշխատաժամանակը, 7 օրվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից:

4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող բուժական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, մասնագիտացված էներգետիկ ծառայություններ,կապի եւ վթարների հետեւանքների վերացման մասնագիտացված ծառայություններ եւ այլն) աշխատաժամանակի տեւողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տեւողությունը յոթ օրվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջեւ հանգստի ժամանկը չի կարող պակաս լինել 24 ժամից: Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տարբեր վայրերում կամ նույն աշխատանքի վայրում երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողներ աշխատաժամանակի տեւողությունը (ներառյալ հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել 12 ժամից:

Հոդված 145. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն

Աշխատաժամանկի կրճատ տեւողություն սահմանվում է՝

1) մինչեւ 18 տարեկան անձանց համար՝ օրենքով սահմանված կարգով.

2) աշխատողների առողջության եւ անվտանգության համար իրավական ակտերով սահմանված` սահմանային թույլատրելի մակարդակը (քանակը) գերազանցող, առողջության համար վնասակար ցուցանիշներով աշխատանքային միջավայրոմ աշխատող անձանց համար, եթե տեխնիկական կամ այլ միջոցներով աշխատանքային միջավայրում հնարավոր չէ վնասակար ցուցանիշների մակարդակը իջեցնել առողջության համար անվտանգ մակարդակի: Այդ դեպքում աշխատաժամանակը սահմանվում է աշխատանքային միջավայրի հաշվառմամբ, սակայն շաբաթական 36 ժամից ոչ ավելի տեւողությամբ.

3) գիշեր ժամանակ աշխատող անձանց համար.

2. Լրջագույն մտավոր եւ հոգեբանական լարվածության բնույթ կրող աշխատանքում աշխատողների աշխատաժամանակի կրճատման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 146. Ոչ լրիվ աշխատաժամանակ

1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանաքային շաբաթ սահմանվում է՝

1) աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ.

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա.

3) հղի կնոջ, նոր ծննդաբերած կնոջ (մայրեր, որոնք գործատուին են ներկայացրել տեղեկանք առողջապահական հիմնարկից ծննդաբերելու մասին եւ որոնք խնամում են երեխային մինչեւ մեկ տարին լրանալը (այսուհետ՝ նոր ծննդաբերած կին), կրծքով կերակրող կնոջ (մայրեր, որոնք գործատուին են ներկայացրել տեղեկանք առողջապահական հիմնարկից այն մասին, որ նրանք խնամում եւ կերակրում են իրենց մինչեւ մեկ տարեկան երեխային (այսուհետ՝ կրծքով կերակրող կին) , մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողի , ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսնու (կնոջ) պահանջով.

4) մինչեւ 18 տարեկան աշխատողի պահանջով.

5) հաշմանդամի պահանջով՝ բժշկական հիմնարկի եզրակացությանը համապատասխան.

6) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով՝ բժշկական հիմնարկի եզրակացությանը համապատասխան:

2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական հիմնարկի եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխանտանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Ոչ լրիվ աշխատաժամանակի տեւողության եւ սահմանման կարգի հետ կապված, այլ պայմաններ կարող է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ամենամյա արձակուրդի տեւողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաեւ աշխատողի աշխատանքային այլ իրավունքները իրականացնելու ժամանակ, ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը չի կարող հիմք հանդիսանալ սահմանափակումներ կիրառելու համար:

Հոդված 147. Աշխատաժամանակի ռեժիմը

1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի բաշխումը (փոփոխությունները) օրվա, շաբաթվա կամ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաեւ ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) սկիզբը եւ ավարտը սահմանվում է կազմակերպության աշխատանքային կարգապահության կանոններով: Աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկները հաստատում է կազմակերպության ադմինիստրացիան՝ կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների (սույն օրենսգրքի 19-րդ հոդված) հետ համաձայնեցնելուց հետո կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով: Պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը եւ ավարտը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն բաժնի դրույթներին համապատասխան:

2. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը՝ սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ մեկ հանգստյան օրով:

3. Աշխատողները պարտավոր են աշխատել աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկներով սահմանված ժամանակ: Աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկները փակցվում են կազմակերպության տեղեկատվական տախտակներին ոչ ուշ, քան ուժի մեջ մտնելուց երկու շաբաթ առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել հերթափոխության համաչափությունը:

4. Արգելվում է աշխատողին երկու հերթափոխով անընդմեջ աշխատանքի ներգրավումը:

5. Առանց ամուսնու (կնոջ) մինչեւ 14 տարեկան անչափահաս խնամող աշխատողը, հնարավորության դեպքում, ունի աշխատանքային հերթափոխի նախապատվության իրավունք:

6. Աշխատողների կողմից աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշում է կատարվում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, որոնց ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 148. Տնտեսական գործունեության ոլորտներում աշխատանքի եւ հանգստի առանձնահատկությունները

Տրանսպորտային, փոստային, գյուղատնտեսական, էներգետիկ, բժշկական, կրթական, խնամակալության (հոգաբարձության) կազմակերպություններում եւ սեզոնային աշխատանքների ու այլ պատճառների հաշվառմամբ, տնտեսական գործունեության այլ ոլորտներում աշխատաժամանակը եւ հանգստի ժամանակը կարող է տարբերվել սույն օրենսգրքով սահմանված նորմերից: Այդ ոլորտներում աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 149. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը

1. Անընդմեջ գործող կազմակերպություններում, կազմակերպության առանձին արտադրամասերում, հատվածներում, աշխատանքներում, որտեղ գործում է աշխատանքային օրվա (հերթափոխի) ընդհատվող ռեժիմ, ինչպես նաեւ այն աշխատանքներում, որտեղ արտադրության տեխնիկական պատճառներով հնարավոր չէ պահպանել տվյալ կատեգորիայի աշխատողների համար սահմանված ամենօրյա կամ ամենշաբաթյա աշխատաժամանակի տեւողությունը, կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների (սույն օրենսգրքի 19-րդ հոդված) կարծիքի հաշվառմամբ թույլատրվում է մտցնել աշխատաժամանակի գումարային հաշվարկ, այն հաշվով, որ հաշվառված ժամանակամիջոցի աշխատաժամանակի տեւողությունը չգերազանցի այդ կատեգորիայի աշխատողների համար սահմանված աշխատանքային ժամերի քանակը: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում չի թույլատրվում աշխատաժամանակի գերազանցումը շաբաթական միջինը 48 ժամից եւ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում 12 ժամից: Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 4 ամիսը:

2. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողի համար պետք է երաշխավորվի սույն օրենսգրքով սահմանված, օրվա եւ շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տեւողությունը: Եթե աշխատաժամանակի գումարային հաշվարկի ընթացքում գերազանցվում է այդ կատեգորիայի աշխատողների համար սահմանված աշխատանքային ժամերի քանակը, ապա աշխատողի ցանկությամբ կրճատվում է նրա աշխատանքային օրը կամ տրամադրվում է ազատ օր (օրեր)՝ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կարգապահության կանոններով սահմանված կարգով կամ իրականացվում է արտաժամյա աշխատանքի համար սահմանված լրացուցիչ վճարում:

3. Կազմակերպություններում, որտեղ համապատասխան աշխատանքների, պայմանների առկայության դեպքում հնարավոր է կիրառել աշխատաժամանակի գումարային հաշվարկ, աշխատաժամանակի գումարային հաշվարկ մտցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 150. Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները

1. Արտաժամյա աշխատանքներ են համարվում սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով, 145-րդ եւ 146-րդ հոդվածներով ու 149-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված աշխատաժամանակից ավելի տեւողությամբ աշխատանքը:

2. Արտաժամյա աշխատանքները, որպես կանոն, արգելվում են: Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված բացառիկ դեպքերում:

3. Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում՝ մինչեւ 18 տարեկան անձինք, առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները՝ դասերի օրերին, ինչպես նաեւ օրենսդրությամբ եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

4. Հղի կանայք, նոր ծննդաբերած կանայք, կրծքով կերակրող կանյաք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսինը (կինը) եւ հաշմանդամը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Բացի այդ, հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:

5. Արտաժամյա չի համարվում, սահմանված աշխատաժամանակը գերազանցող, ադմինիստրացիայի պաշտոնատար անձանց աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով եւ աշխատանքային կարգապահության կանոններով:

Հոդված 151. Արտաժամյա աշխատանքների թույլատրելու բացառիկ դեպքերը

Արտաժամյա աշխատանքները թույլատրվում են հետեւյալ բացառիկ դեպքերում, եթե՝

1) կատարվում են պետության պաշտպանության, դժբախտ դեպքերի եւ սպառնալիքների կանխման համար անհրաժեշտ աշխատանքներ.

2) կատարվում են հասարակության համար անհրաժեշտ աշխատանքներ, վերացվում են տարերային աղետների, արտադրական վթարների հետեւանքները.

3) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքները, որն արտադրության տեխնիկական պայմաններով չկանխատեսված կամ պատահական ձգձգման հետեւանքով չէր կարող ավարտվել աշխատաժամանակի ընթացքում, եւ եթե սկսած աշխատանքի դադարեցումը կարող է առաջացնել նյութերի ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.

4) իրականացվում են մեխանիզմների կամ սարքավորումների նորոգում կամ վերանորոգում, եւ եթե դրանց անսարքությունը առաջացնում է աշխատանքի ընդհատում զգալի թվով աշխատողների համար.

5) աշխատանքի չի ներկայանում հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքային անընդհատ պրոցեսի խաթարման: Այդ դեպքերում ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ՝ ոչ ուշ, քան հերթափոխի կեսի ավարտը, աշխատողին փոխարինել այլ աշխատողով.

6) կատարվում են բեռնման-բեռնաթափման կամ դրանց հետ կապված տրանսպորտային աշխատանքներ, եթե անհրաժեշտ է ազատել տրանսպորտային կազմակերպության պահեստները, ինչպես նաեւ կատարել բեռնման կամ բեռնաթափման աշխատանքներ, որպեսզի կանխվի կամ վերացվի առաքման եւ նշանակման կետերում տրանսպորտային միջոցների պարապուրդը կամ բեռների կուտակումը:

Հոդված 152. Արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը

1. Աշխատողի արտաժամյա աշխատանքը իրար ետեւից երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը եւ 120 ժամը՝ տարվա ընթացքում:

2. Գործատուն պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի կատարած արտաժամյա աշխատաժամանակը ստույգ հաշվառել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերում:

Հոդված 153. Աշխատանքի տեւողությունը տոնական եւ հանգստյան օրերի նախօրյակին

1. Տոնական օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ այն աշխատողների, որոնք աշխատում են կրճատ աշխատանքային ժամանակի պայմաններով:

2. Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքի տեւողությունը չի կարող 5 ժամից ավելի լինել:

Հոդված 154. Աշխատանքը գիշեր ժամանակ

1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 12-ից մինչեւ 6-ը օրացուցային ժամանակը:

2. Գիշերային աշխատանք է համարվում այն աշխատանքը, եթե երեք աշխատանքային ժամ ընկնում է գիշերային ժամանակին: Գիշերային աշխատաժամանակը կրճատվում է մեկ ժամով:

3. Գիշերային ժամանակ աշխատանքի ներգրավել չի թույլատրվում՝ մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքը արգելված է բժշկական եզրակացությամբ:

4. Հղի կանայք, նոր ծննդաբերած կանայք, կրծքով կերակրող կանյաք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսինը (կինը) եւ հաշմանդամը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

5. Գիշերային աշխատանքի տեւողությունը չի կրճատվում անընդհատ արտադրության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրին համապատասխան աշխատողը ընդունվում է աշխատանքի գիշեր ժամանակ աշխատելու համար:

6. Գիշերային ժամանակ աշխատող աշխատողների առողջության ստուգումը իրականացվում է անվճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նաեւ աշխատողի ցանկությամբ, եթե նա ունի գիշերային աշխատանքով պայմանավորված գանգատներ: Այն դեպքերում, երբ հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին տեղափոխել միայն ցերեկային աշխատանքի:

Հոդված 155. Հերթապահություն

1. Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է կազմակերպությունում ապահովել աշխատանքային կարգապահությունը կամ երաշխավորել անհետաձգելի աշխատանքների կատարումը, գործատուն կարող է աշխատողին ներգրավվել հերթապահության կազմակերպությունում կամ տանը, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը կամ տոնական եւ հանգստյան օրերին՝ ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ կամ աշխատողի համաձայնությամբ ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ:

2. Աշխատանքի վայրում հերթապահության ժամանակը աշխատաժամանակի (հերթափոխի) հետ միասին (երբ հերթապահությունը իրականացվում է աշխատանքային օրվա (հերթափոխի) ավարտից հետո չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տեւողությունը), իսկ հերթապահությունը կազմակերպությունում տոնական եւ հանգստյան օրերին, ինչպես նաեւ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Կազմակերպությունում հերթապահությունը հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը՝ ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին:

3. Կազմակերպությունում, աշխատաժամանակի (սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերր, 145-րդ եւ 146-րդ հոդվածներ եւ 149-րդ հոդվածի 1-ին մաս) գերազանցումով կամ տանը հերթապահության համար, առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի նույն քանակի հանգստի ժամանակ, ինչպես կազմակերպությունում հերթապահության կամ աշխատաժամանակին հավասարեցված հերթապահության համար կամ աշխատողի ցանկությամբ հանգստի այդ ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք:

4. Կազմակերպությունում կամ տանը հերթապահության ներգրավել չի թույլատրվում՝ մինչեւ 18 տարեկան անձանց: Հղի կանայք, նոր ծննդաբերած կանայք, կրծքով կերակրող կանյաք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսինը (կինը), հաշմանդամներին խնամող անձինք եւ հաշմանդամը (եթե բժշկական եզրակացությամբ արգելված չէ) կարող են կազմակերպությունում կամ տանը հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

ԲԱԺԻՆ XIV.

ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 156. Հանգստի ժամանակի հասկացությունը

Հանգստի ժամանակը՝ օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է:

Հոդված 157. Հանգստի ժամանակի ձեւերը

Հանգստի ժամանակի ձեւերն են՝

1) հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջումը.

2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումները.

3) աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջեւ ընկած անընդմեջ հանգիստը.

4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.

5) ամենամյա հանգստի ժամանակը (տոնական օրեր, արձակուրդ):

Հոդված 158. Ընդմիջում հանգստի եւ սնվելու համար

1. Հանգստանալու եւ սնվելու համար աշխատողներին տրվում է ընդմիջում ոչ ավելի, քան 2 ժամ եւ ոչ, պակաս, քան կես ժամ տեւողությամբ: Այդ ընդմիջումը, որպես կանոն, տրվում է աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո:

2. Աշխատողն իր ընդմիջումը օգտագործում է սեփական հայեցողությամբ: Նա իրավունք ունի այդ ժամանակ բացակայել աշխատանքի վայրից: Այդ ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում:

3. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, տոնական եւ հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի եւ սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տեւողությունը չի գերազանցում 6 ժամից:

4. Այն աշխատանքներում, որտեղ արտադրության պայմաններից ելնելով, հանգստի եւ սնվելու համար ընդմիջումը անհնար է, աշխատողին պետք է տրամադրվի հնարավորություն սնվելու աշխատանքի ընթացքում:

5. Հանգստի եւ սնվելու ընդմիջման սկիզբը եւ ավարտը սահմանվում է աշխատանքային կարգապահության կանոններով, աշխատանքային գրաֆիկով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 159. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումներ

1. Աշխատանքի պայմանների հաշվառմամբ, աշխատողներին աշխատաժամանակի ընթացքում տրվում է հանգստի համար լրացուցիչ ընդմիջում:

2. Մինչեւ 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տեւողությունը գերազանցում է 4 ժամից, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը 30 րոպե: Այն ներառվում է աշխատաժամանակում:

3. Եթե կատարվում է բացօդյա կամ չտաքացվող շինություններում մինուս 10 աստիճանից ցածր պայմաններում աշխատանք, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ բարձր մտավոր լարվածություն պահանջող կամ առողջության համար այլ ոչ բարենպաստ գործոններով աշխատանք, ապա պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ:

4. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների քանակը, տեւողությունը եւ հանգստի վայրը սահմանվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 160. Հանգիստը օրվա ընթացքում

1. Աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջեւ, ամենօրյա անընդմեջ հանգիստի տեւողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից:

2. Ամենօրյա անընդմեջ հանգիստի տեւողությունը մինչեւ 16 տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-ից 18 տարեկան աշխատողների համար՝ ոչ պակաս` 12 ժամից եւ ներառի ժամը 22-ից մինեւ 6-ը:

Հոդված 161. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստ

1. Ընդհանուր հանգստյան օրը հանդիսանում է կիրակին, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ շաբաթը եւ կիրակին, բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի:

2. Այն կազմակերպություններում, որտեղ բնակչությանը սպասարկելու (քաղաքային տրանսպորտ, էներգետիկ կազմակերպություններ, թատրոն, թանգարան եւ այլն) անհրաժեշտությամբ պայմանավորված ընդհանուր հանգստյան օրը անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը:

3. Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ , կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչությանը մշտական անընդմեջ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ անընդմեջ արտադրություն իրականացնող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերի՝ աշխատանքային գրաֆիկով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Այդ գրաֆիկները կազմվում եւ հաստատվում են սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում է աշխատանքի (հերթափոխի) գրաֆիկներին համապատասխան:

5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում երկու հանգստյան օրերը պետք է տրվեն իրար ետեւից:

6. Արգելվում է, հանգստյան օրերին աշխատողներին աշխատանքի ներգրավել, բացառությամբ այն աշխատանքներին, որոնց դադարեցումը արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար, ինչպես նաեւ անհետաձգելի վերանորոգման եւ բեռնման-բեռնաթափման աշխատանքներին: Հղի կանայք, նոր ծննդաբերած կանայք, կրծքով կերակրող կանյաք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսինը (կինը), մինչեւ 18 տարեկան անձինք կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

7. Մինչեւ 18 տարեկան անձանց պետք է տրվի ոչ պակաս, քան երկու հանգստյան օր շաբաթվա ընթացքում:

Հոդված 162. Տոնական եւ հիշատակի օրեր

1. Կազմակերպությունները չեն աշխատում հետեւյալ տոնական եւ հիշատակի օրերին՝

1) դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին եւ 2-ին - Ամանոր.

2) հուվարի 6-ին - Սուրբ ծնունդ եւ Հայտնություն.

3) հունվարի 28-ին - Բանակի օր.

4) մարտի 8-ին - Կանանց տոն.

5) ապրիլի 7-ին - Մայրության եւ գեղեցկության տոն.

6) ապրիլի 24-ին - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր.

7) մայիսի 1-ին - Աշխատանքի օր.

8) մայիսի 9-ին - Հաղթանակի եւ խաղաղության տոն.

9) մայիսի 28-ին - Հանրապետության տոն.

10) հուլիսի 5-ին - Սահմանադրության օր.

11) սեպտեմբերի 21-ին - Անկախության տոն:

2. Տոնական եւ հիշատակի օրերին արգելվում է, աշխատողներին աշխատանքի ներգրավել բացառությամբ այն աշխատանքներին, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման համար, ինչպես նաեւ անհետաձգելի վերանորոգման եւ բեռնման-բեռնաթափման աշխատանքներին: Հղի կանայք, նոր ծննդաբերած կանայք, կրծքով կերակրող կանյաք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը, ինչպես նաեւ մինչեւ 14 տարեկան կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսինը (կինը), մինչեւ 18 տարեկան անձինք կարող են տոնական (հիշատակի) օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Հոդված 163. Տոնական եւ հիշատակի այլ օրեր

Օրենքով սահմանված, եկեղեցական կամ ավանդական այլ տոնական եւ հիշատակի օրերը համարվում են աշխատանքային օրեր:

Հոդված 164. Արձակուրդի ձեւերը

Արձակուրդները լինում են ամենամյա եւ նպատակային:

Հոդված 165. Ամենամյա արձակուրդ

1. Ամենամյա արձակուրդը օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու եւ աշխատունակությունը վերականգնելու համար եւ, որի ընթացքում պահպանվում է աշխատանքի տեղը (պաշտոնը) եւ վճարվում է միջին աշխատավարձը:

2. Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարաձգված եւ լրացուցիչ:

Հոդված 166. Ամենամյա նվազագույն արձակուրդը

1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 աշխատանքային օր է:

2. 35 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա արձակուրդ տրամադրվում է՝

1) մինչեւ 18 տարեկան աշխատողներին.

2) մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսին (կին) աշխատողներին.

3) հաշմանդամներին.

4) օրենքով սահմանված այլ անձանց:

3. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատող աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

Հոդված 167. Ամենամյա երկարաձգված արձակուրդ

Երկարաձգված՝ մինչեւ 50 օրացուցային օր տեւողությամբ, ամենամյա արձակուրդ տրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող որոշակի կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր, նյարդային, հուզական բարձր լարվածության եւ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների կատեգորիաների ցանկը եւ դրանցում արձակուրդի որոշակի տեւողությունը յուրաքանչյուր կատեգորիայի աշխատողների համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 168. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ

1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել՝

1) այն աշխատողներին, որոնց աշխատանքի պայմանները չեն համապատասխանում աշխատանքի նորմալ պայմաններին.

2) նույն աշխատանքի վայրում երկարատեւ, անընդմեջ աշխատանքի համար.

3) հատուկ բնույթի աշխատանքի համար:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդի տեւողությունը, պայմանները եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աշխատանքային, կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային կարգապահական կանոններով կարող է սահմանվել ամենամյա լրացուցիչ արձակուրդի այլ ձեւեր եւ ավելի երկար տեւողությամբ, քան սահմանված են սույն հոդվածում:

Հոդված 169. Ամենամյա արձակուրդ տալու կարգը

1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:

2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա աշձակուրդը, որպես կանոն, տրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար, ամենամյա արձակուրդը տրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրման հերթականությանը համապատասխան: Հերթականության սահմանման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, եւ եթե նման աշխատանքային պայմանգիր չի կնքվում ամենամյա արձակուրդ տալու հերթականությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

3. Մինչեւ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը, աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է՝

1) կանանց նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդներից առաջ կամ հետո.

2) օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝

1) մինչեւ 18 տարեկան անձինք.

2) հղի կանայք եւ մինչեւ 14 տարեկան երեխա կամ մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող միայնակ ամուսին (կին) աշխատողը:

5. Տղամարդկանց, իրենց ցանկությամբ, ամենամյա արձակուրդը տրվում է կնոջ հղիության կամ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

6. Ուսումնական հաստատությունների մանկավարժներին առաջին աշխատանքային տարում ամենամյա արձակուրդը տրվում է սովորողների եւ ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժները սկսել իրենց աշխատանքը:

7. Առանց աշխատանքից կտրվելու սովորող անձանց ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

8. Տանը հիվանդի կամ հաշմանդամի խնամքն իրականացնող աշխատողներին, ինչպես նաեւ խրոնիկական հիվանդություններով (հիվանդություններ որոնց սրացումը կապված է մթնոլորտային պայմաններից) տառապող անձանց, բժշկական եզրակացության հիման վրա, ամենամյա արձակուրդը տրվում է նրանց կողմից ընտրված ժամանակ:

Հոդված 170. Ամենամյա արձակուրդ ստանալու համար աշխատանքային ստաժը

1. Աշխատանքային տարում, որի համար տրվում է ամենամյա արձակուրդ ներառվում են՝

1) փաստացի աշխատած ժամանակը.

2) այն ժամանակը, որի ընթացքում օրենսդրությանը համապատասխան, աշխատողի համար պահպանվում է աշխատանքի տեղը (պաշտոնը) եւ աշխատավարձը՝ ամբողջությամբ կամ մասամբ.

3) այն ժամանակը, որի ընթացքում օրենսդրությանը համապատասխան աշխատողի համար պահպանվում է աշխատանքի տեղը (պաշտոնը) եւ վճարվում է կրթաթոշակ կամ այլ վճարումներ, բացառությամբ այն ժամանակի, երբ աշխատողը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

4) այն ժամանակը, որի ընթացքում աշխատողը ստացել է հիվանդության կամ մայրության նպաստ.

5) վճարովի ամենամյա արձակուրդը.

6) մինչեւ 14 օրացուցային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդը.

7) մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ հաշմանդամներին չվճարվող արձակուրդը.

8) մինչեւ 30 օրացուցային օր տեւողությամբ, հաշմանդամներին խնամող անձանց, չվճարվող արձակուրդը.

9) նախկին աշխատանքին վերադարձած հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակը.

10) օրինական գործադուլի ժամանակը.

11) օրենսդրությամբ սահմանված այլ ժամկետներ:

2. Ամենամյա արձակուրդ տալու աշխատանքային տարին սկսվում է աշխատողին աշխատանքի ընդունելու օրվանից:

Հոդված 171. Ամենամյա արձակուրդի տեւողությունը որոշելը

1. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին եւ կարող է տրվել դրա հետ կամ առանձին:

2. Ամենամյա երկարաձգված եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք ունեցող աշխատողներին, իրենց ընտրությամբ տրվում է կամ միայն ամենամյա երկարաձգված արձակուդը, կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:

Հոդված 172. Ամենամյա արձակուրդի տալը մասերով

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրվել մասերով: Արձակուրդի

յուրաքանչյուր մասի տեւողությունը չի կարող պակաս լինել 14 օրացուցային օրից:

Հոդված 173. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի ցանկությամբ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրվում է սույն օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:

Հոդված 174. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը եւ երկարաձգումը

Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաեւ, եթե աշխատողը՝

1) հանդիսանում է ժամանակավոր անաշխատունակ.

2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

3) ձեռք է բերում սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առանց վճարման արձակուրդի իրավունք.

4) սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին համապատասխան ազատվում է աշխատանքից պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու համար.

5) մասնակցում է տարերային աղետների եւ վթարների հետեւանքների վերացման աշխատանքներին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներին:

2. Եթե ամենամյա արձակուրդը օգտագործելու հնարավորություն չտվող սույն հոդվածի 1-ին մասում նշված կամ այլ պատճառները առաջացել եմ միչեւ ամենամյա արձակուրդի սկսվելը՝ աշխատողի եւ ադմինիստրացիայի պայմանավորվածությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով կամ ադմինիստրացիայի հետ աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվում է այլ ժամանակ:

3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրվում է նույն աշխատանքային տարում: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել եւ միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Հոդված 175. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Աշխատանքից աշխատողի ազատվելու դեպքում (բացառությամբ իր մեղքով ազատման դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը նրա ցանկությամբ տրամադրվում է ազատման ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում, աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ավարտին հաջորդող օրը:

Հոդված 176. Ամենամյա արձակուրդի վճարումը

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում աշխատողի համար երաշխավորվում է նրա միջին աշխատավարձը աշխատանքի բոլոր վայրերում: Միջին աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օրացուցային օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողի մեղքից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է ինչպես ամենամյա արձակուրդի համար:

Հոդված 177. Ամենամյա արձակուրդի չօգտագործման դրամական փոխհատուցումը

1. Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական փոխհատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետեւանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, նրան վճարվում է դրամական փոխհատուցում:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական փոխհատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս՝ անկախ դրա գործողության ժամկետի: Փոխհատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով՝ փոխհատուցումը վճարվում է բոլոր չօգտագործված արձակուրդների համար, սակայն ոչ ավելի, քան երեք տարվա համար:

Հոդված 178. Նպատակային արձակուրդի տեսակները

Նպատակային արձակուրդ է համարվում՝

1) հղիության եւ ծննդյան արձակուրդը.

2) մինչեւ երեք տարեկան երեխային խնամքի համար տրվող արձակուրդը.

3) ուսումնական արձակուրդը.

4) ստեղծագործական արձակուրդը.

5) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրվող արձակուրդը.

6) չվճարվող արձակուրդը:

Հոդված 179. Հղիության եւ ծննդյան արձակուրդը

Աշխատող կանանց տրվում է հղիության եւ ծննդյան արձակուրդ՝ վճարելով լրիվ աշխատավարձը՝

1) 140 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 70 օրացուցային օր՝ ծննդյան).

2) 155 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 85 օրացուցային օր՝ ծննդյան) բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օրացուցային օր (70 օրացուցային օր՝ հղիության, 110 օրացուցային օր՝ ծննդյան) զույգ եւ ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միանգամից եւ կնոջը տրվում է ամբողջությամբ, անկախ մինչեւ ծննդաբերությունը օգտագործած օրերի քանակից:

2. Նորածնին որդեգրած կամ խնամակալ ճանաճված աշխատողին տրամադրվոււմ է արձակուրդ` որդեգրելու կամ խմանակալ ճանաչվելու օրվանից մինեւ նորածնի 70 օրեկան լինելը:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված դեպքերում արձակուրդի համար վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմնաված կարգով:

Հոդված 180. Մինչեւ երեք տարեկան երեխային խնամքի համար տրվող արձակուրդը

1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի, այդ թվում երեխային խնամակալ նշանակված անձի ցանկությամբ տրվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Արձակուրդը կարող է վերցվել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողները այն կարող են ստանալ արտահերթ:

2. Արձակուրդի այդ ընթացքում պահպանվում է աշխատանքի տեղը (պաշտոնը), բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքում:

Հոդված 181. Ուսումնական արձակուրդը

1. Աշխատողներին տրվում է արձակուրդ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու քննություններին նախապատրաստվելու համար՝ յուրաքանչյուր քննության համար 3 օր:

2. Հանրակրթական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողներին, ուսումնական հաստատության միջնորդությամբ տրվում է ուսումնական արձակուրդ՝

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար երեք օր.

2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար երկու օր.

3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով.

4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար՝ երեսուն օրացուցային օր.

5) պետական (ավարտական) քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար 6 օր:

3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ճանապարհին գտնվելու ժամանակը:

Հոդված 182. Ստեղծագործական արձակուրդը

Ստեղծագործական արձակուրդը տրվում է դիսերտացիաների ավարտման, դասագրքերի կազմման համար կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: Ստեղծագործական արձակուրդի տեւողությունը, տրման եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով:

Հոդված 183. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից ազատումը

1. Աշխատողն ազատվում է աշխատանքից՝

1) ընտրական իրավունքն իրականացնելիս.

2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի եւ դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.

3) աշխատողների ներկայացուցիչ դատական նիստերին մասնակցելիս.

4) դոնորի պարտականություններ կատարելիս.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից ազատված աշխատողների միջին աշխատավարձը վճարում կամ փոխհատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի կողմից առաջադրված պարտականությունները կատարվում են, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Կազմակերպությունում գործող արհեստակցական կազմակերպության ընտրովի աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքից մինչեւ վեց աշխատանքային օր ժամկետով՝ արհեստակցական կազմակերպության միջոցառումներին մասնակցելու կամ որակավորումը որպես արհեստակցական միության անդամ բարձրացնելու համար: Աշխատանքից ազատման եւ վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 184. Չվճարվող արձակուրդ

1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրվում է՝

1) մինչեւ 14 տարեկան երեխա խնամող աշխատողներին՝ մինչեւ 14 օրացուցային օր.

2) մինչեւ 16 տարեկան հաշմանդամ երեխա խնամող աշխատողներին՝ մինչեւ 30 օրացուցային օր.

3) հղիության կամ ծննդյան արձակուրդում գտնվող, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն՝ նրա համաձայնությամբ (մինչեւ երեք տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող ամուսնու կնոջը): Այդ արձակուրդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել երեք ամիսը.

4) հաշմանդամին՝ տարեկան մինչեւ 30 օրացուցային օր.

5) սահմանված կարգով կողմնակի խնամքի կարիք ունեցող հաշմանդամին խնամող աշխատողին՝ տարեկան մինչեւ 30 օրացուցային օր՝ կողմերի համաձայնությամբ ընտրված ժամկետներում.

6) ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին՝ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում.

7) ամուսնության համար՝ ոչ պակաս երեք օրացուցային օր.

8) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում՝ ոչ պակաս երեք օրացուցային օր:

2. Այլ պատճառներով չվճարվող արձակուրդ տրամադրվում է կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով:

Հոդված 185. Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները

Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի եւ ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա եւ նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները, բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ կապվածի, չեն կարող տրամադրվել այն կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ տեղական բյուջեներով ֆինանսավորվող կազմակերպությունները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

ԲԱԺԻՆ XV.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

Հոդված 186. Աշխատավարձը

1. Աշխատավարձը՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին տրվող հատուցումն է:

2. Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը եւ գործատուի կողմից աշխատանքի դիմաց աշխատողին ցանկացած եղանակով անմիջականորեն կատարված այլ վճարումները:

3. Աշխատողի աշխատավարձը կախված է աշխատանքի քանակից եւ որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից եւ աշխատանքի շուկայում աաշխատանքի պահանջարկից: Տղամարդկանց եւ կանանց միեւնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է աշխատավարձ նույն չափերով:

4. Աշխատավարձի վճարումն իրականացվում է դրամական ձեւով:

Հոդված 187. Նվազագույն աշխատավարձ

1. Աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` եռակողմանի խորհրդի ներկայացմամբ: Տնտեսության առանձին ճյուղերի, բնակավայրերի, աշխատողների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եռակողմ խորհրդի ներկայացմամբ, կարող է սահմանել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ:

2. Կոլեկտիվ պայմանագրերով կարող են սահմանվել աշխատավարձի՝ սույն հոդվածի 1-ին մասում սահմանվածից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափեր:

3. Աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված չափերից:

Հոդված 188. Աշխատանքի վարձատրության սահմանափակումները

1. Աշխատանքի վարձատրության պայմանները, չափերը, մասնագիտական եւ պաշտոնեական, տարիֆային եւ որակավորման պահանջները, աշխատանքի նորմաները, աշխատանքների եւ աշխատողների տարիֆավորումը սահմանվում են կոլեկտիվ պայմանագրով:

2. Ժամավճարային տարիֆի որոշակի դրույքները, ամսական դրույքը, աշխատանքի վարձատրության այլ ձեւերն ու պայմանները, աշխատանքի նորմաները սահմանվում են կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով:

3. Աշխատավարձը սահմանելու համար աշխատանքի որակավորման համակարգի կիրառման դեպքում միեւնույն չափանիշները կիրառվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ եւ այդ համակարգը պետք է մշակվի այնպես, որպեսզի բացառվի սեռային հատկանիշով ցանկացած խտրականություն:

Հոդված 189. Պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրությունը

Պետական կամ տեղական բյուջեներով ֆինանսավորվող կազմակերպությունների, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամների, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 190. Աշխատավարձի ինդեքսավորումը

Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 191. Աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը

Գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են ճանաչվում՝

1) մեքենաների, սարքավորումների եւ հարմարանքների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովումը.

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի եւ գործիքների պատշաճ որակը եւ դրանց ժամանակին տրամադրումը.

4) էլեկտրական եւ էներգիայի այլ տեսակներով արտադրության ապահովումը.

5) առողջության համար աշխատանքի անվտանգ եւ անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի եւ կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան եւ աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող այլ վտանգավոր գործոններ).

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:

Հոդված 192. Աշխատանքի վճարումը աշխատանքի նորմալ պայմաններից շեղվելու դեպքում

1. Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության պայմաններում աշխատանքի համար վճարվում է նորմալ պայմանների համեմատությամբ բարձրացված տարիֆային դրույքով: Վճարման կոնկրետ չափերը որոշվում են կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով:

2. Աշխատանքի պայմանների դասակարգումը եւ առողջության համար վնասակար գործոնների սահմանները կանոնակարգվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 193. Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վճարումը

Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վճարումը կատարվում է աշխատողի համար սահմանված ժամային դրույքաչափից (ամսական ռոճիկ) ոչ պակաս քան մեկուկես դրույքաչափով :

Հոդված 194. Աշխատանքի վճարումը հանգստյան եւ տոնական օրերին

1. Հանգստյան կամ տոնական օրը կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ գրաֆիկով, վճարվում է կրկնակի չափից ոչ պակաս կամ աշխատակցի ցանկությամբ փոխհատուցվում է նրան մեկ ամսվա ընթացքում այլ հանգստյան օրվա տրամադրմամբ կամ այդ օրվա ավելացմամբ ամենամյա արձակուրդին:

2. Հանգստյան օրին գրաֆիկով աշխատանքը վճարվում է կրկնակի ժամային կամ ցերեկային դրույքաչափից ոչ պակաս:

Հոդված 195. Վճարումը պարապուրդի ժամանակ

1. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակը վճարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն ժամային դրոյքաչափից ոչ պակաս ՝ պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար:

2. Եթե աշխատողի աշխատավարձի չափը, որը պարապուրդի պատճառով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղափոխվել է այլ աշխատանքի, նվազում է նրանից չկախված պատճառներով, ապա նրան վճարվում է մինչեւ այլ աշխատանքի տեղափոխման հասանելիք միջին աշխատավարձը:

3. Եթե պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը, համապատասխան այլ աշխատանք կատարել կազմակերպությունում, որը նա կարող էր իրականացնել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա նրան պարապուրդի ամեն ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը եղած նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով ռոճիկ:

4. Եթե աշխատողը գրավոր ձեւով հրաժարվում է նրան առաջարկված աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը եւ որակավորմանը, եւ որը նա կարող էր իրականացնել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա նրան վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս ՝ պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար :

5. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար վճարվում է աշխատավարձ սույն հոդվածի երրոդ կետով նախատեսված չափով:

6. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը պարապուրդի ժամանակ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի:

7. Աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակը չի վճարվում:

Հոդված 196. Ոչ լրիվ աշխատանքային ժամի վճարումը

Ոչ լրիվ աշխատանքային ժամանակը (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) վճարվում է աշխատած ժամանակին համաչափ կամ վճարումը կատարվում է կատարված աշխատանքի համար:

Հոդված 197. Աշխատանքի վճարումը աշխատանքի ծավալի ավելացման դեպքում

1. Եթե սահմանված նորմի համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վճարվում է համեմատական մեծ չափով :

2. Աշխատանքի վճարման կոնկրետ չափերը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Հոդված 198. Աշխատանքի վճարումը կրճատված տեւողությաբ շխատաժամանակի դեպքում

Կրճատված տեւողությամբ աշխատաժամանակով աշխատողների աշխատանքի վճարման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 199. Աշխատանքի վճարումը խոտան արտադրանք արտադրելլու դեպքում

1. Ոչ աշխատողի մեղքով խոտան արտադրանք արտադրելու դեպքում, վճարվումը կատարվում է պիտանի արտադրանքի արտադրության համար վճարման չափով :

2. Գործատուի մեղքով արտադրանքի խոտանի կամ վերամշակվող նյութի չնկատված թերության, ինչպես նաեւ արտադրանքի ընդունումից հետո նկատված խոտան արտադրանքի համար աշխատողին վճարվում է պիտանի արտադրանքին հավասար չափով :

3. Աշխատողի մեղքով խոտան արտադրանքի համար վճարվում է իջեցված վարձաչափով ՝ կախված արտադրանքի պիտանելիության աստիճանից:

Հոդված 200. Աշխատանքի վճարումը աշխատանքային նորմերը չկատարելու դեպքում

1. Եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմերը, ապա վճարումը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար: Այս դեպքում ամսեկան աշխատավարձը չի կարող պակաս լինել նրա համար սահմանված տարիֆային դրույքի (ռոճիկի) կատեգորիայի երկու երրորդի չափից եվ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված նվազագույն ամսեկան աշխատավարձից:

2. Աշխատողի մեղքով աշխատանքի նորմերը չկատարելու դեպքում վճարումը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի դիմաց:

Հոդված 201. Աշխատավարձի վճարման ժամկետները, վայրը եւ կարգը

1. Աշխատավարձի վճարումը կատարվում է ամիսը երկու անգամից ոչ պակաս, իսկ աշխատողի գրավոր միջնորդության դեպքում ՝ ամիսը մեկ անգամ :

2. Աշխատավարձի վճարման կոնկրետ ժամկետները, վայրը եւ կարգը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայամանգրերում:

Հոդված 202. Հաշվարկային թերթիկներ

1. Գործատուն բոլոր աշխատողներին պետք է ներկայացնի հաշվարկային թերթիկներ:

2. Հաշվարկային թերթիկներում նշվում են հաշվարկված, աշխատողին վճարված եւ պահված գումարները:

Հոդված 203. Աշխատանքի վարձատրման նոր պայմանների մասին ծանուցումը

Աշխատանքի վարձատրման նոր պայմանների սահմանման դեպքում (Օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մաս) գործատուն այդ մասին գրավոր ձեւով պետք է ծանուցի աշխատողներին ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը :

Հոդված 204. Միջին աշխատավարձ

1. Օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Եթե աշխատողն օրենսդրությամբ սահմանված դեպքերում կտրվում է աշխատանքից, ապա միջին աշխատավարձի չափից ոչ պակաս աշխատավարձը նրան վճարում կամ փոխհատուցում է այն կազմակերպությունը, որի հանձնարարած պարտականությունները նա կատարում է:

Հոդված 205. Աշխատողների պահանջների պաշտպանությունը գործատուի անվճարունակության դեպքում

1. Գործատուն անվճարունակ է համարվում, երբ նրա նկատմամբ կիրառվում են սննկացման ընթացակարգերը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

2. Գործատուի անվճարունակության դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմաններով աշխատանքային հարաբերությունների հետ կապված աշխատողի պահանջները բավարարում է երաշխիքային մարմինը:

Հոդված 206. Աշխատավարձի վճարումը աշխատանքից ազատելու կամ աշխատողի մահվան դեպքում

Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում նրան հասանելիք աշխատավարձի գումարները վճարվում են`

1) աշխատանքից ազատելու օրվանից ոչ ուշ, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է այն աշխատողի հետ, որն աշխատում է մինչեւ աշխատանքից ազատվելու օրը.

2) մեկ օրվա ընթացքում այն օրվանից, երբ աշխատանքից ազատված աշխատողը պահանջել է կատարել իր վերջնահաշվարկը, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվում է այն աշխատողի հետ, որն աշխատանքից ազատվելու օրն արդեն չի աշխատում (ժամանակավոր անաշխատունակության, գործալքման, ազատազրկման եւ այլ պատճառներով):

2. Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը եւ այլ գումարները վճարվում են մահացածի ընտանիքի անդամներին կամ այն անձանց, որոնք նրան թաղել են` նրա մահը հաստատելու փաստաթղթի ներկայացման պահից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 207. Աշխատավարձի եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը

1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձը եւ աշխատանքային հարաբերությունների հետ
կապված այլ վճարումները կատարվում են ժամկետանց, ապա դրանց հետ միաժամանակ աշխատողին վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով տուգանքներ:

2. Կազմակերպության սննկացման կապակցությամբ գործի հարուցման դեպքում կամ ոչ դատական կարգով սննկացման ընթացակարգի սկսման կապակցությամբ:

Հոդված 208. Աշխատավարձի վերաբերյալ տվյալները

1. Աշխատողի աշխատավարձի վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ :

2. Աշխատողի պահանջով գործատուն պարտավոր է աշխատանքի մասին տեղեկանք տրամադրել տվյալ աշխատավայրից`նշելով աշխատողի պաշտոնը, նրա աշխատանքային գործունեության տեւողությունը, աշխատավարձի չափը եւ վճարված հարկերի չափը, ինչպես նաեւ պետական սոցիալական ապահովագրության վճարումները:

Հոդված 209. Սովորող աշխատողների արտոնությունները եւ երաշխիքները

1. Ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված արտոնություններ եւ երաշխիքներ: Լրացուցիչ արտոնություններ եւ երաշխիքներ կարող են սահմանվել կոլեկտիվ պայմանագրերով:

2. Ուսումնական հաստատություններում սովորող աշխատողների ամսական աշխատավարձը բոլոր դեպքերում չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

Հոդված 210. Ուսուցման համար արձակուրդի վճարման պայմանները

1. Սույն օրենսգրքի 181-րդ հոդվածում նշված աշխատողներին, որոնք կազմակերպությունների ուղեգրերով սովորում են, հանձնում ընդունելության քննություններ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսուցման համար տրամադրված արձակուրդի դիմաց կազմակերպությունները վճարում են աշխատավարձ՝ միջին աշխատավարձից ոչ պակաս չափով:

2.,Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների վճարման հարցը լուծվում է կոլեկտիվ պայմանագրերով կամ կողմերի պայմանավորվածությամբ:

Հոդված 211. Աշխատանքից ազատման նախազգուշացում ստացած աշխատողների մասնագիտական ուսուցանումը

Աշխատանքից ազատման նախազգուշացում ստացած աշխատողները կարող են ուղեգրով ուղարկվել աշխատանքի տեղական շուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություն սովորելու կամ որակավորումը բարձրացնելու: Նրանց ուսուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 212. Աշխատանքի վճարումը աշխատողի առողջական վիճակի կապակցությամբ այլ աշխատանքի փոխադրման դեպքում

1. Եթե տվյալ կազմակերպությունում աշխատանքի հետեւանքով աշխատողի առողջական վիճակը վատթարացել է (չի կարող իրականացնել նախկին աշխատանքը վնասվածքի, պրոֆեսիոնալ հիվանդության, առողջության վնասման այլ պատճառով) եւ նրան իր առողջական վիճակին, հնարավորություններին եւ որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի տեղափոխման հնարավորությունը բացակայում է` կազմակերպությունում իր առողջական վիճակին համապատասխան աշխատանք չլինելու պատճառով, ապա նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով վճարվում է հիվանդության նպաստ՝ մինչեւ նրա աշխատունակության մասին պետական սոցիալ-բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության ստանալը: Աշխատունակությունը կորցնելու աստիճանը որոշելուց հետո, եթե աշխատանքում դժբախտ դեպքերից եւ պրոֆեսիոնալ հիվանդություններից աշխատողը սոցիալական ապահովագրությամբ ապահովագրված չի եղել` նրան վճարվում է վնասի փոխհատուցում (սույն օրենսգրքի 249-րդ հոդված):

2. Եթե աշխատողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի առկայության դեպքում տեղափոխվում է այլ նվազ վճարվող աշխատանքի, ապա նրան վճարվում է նախկին միջին աշխատավարձի եւ կատարվող աշխատանքին համապատասխան ներկա աշխատավարձի չափերի տարբերությունը՝ մինչեւ նրա աշխատունակության մասին պետական սոցիալ-բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության ստանալը:

Հոդված 213. Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումների վճարումը

Լրացուցիչ եւ հատուկ ընդմիջումներն ընդգրկվում են աշխատաժամանակի մեջ եւ դրա համար վճարվում է աշխատողի միջին աշխատավարձը:

Հոդված 214. Երեխաներ խնամող անձանց լրացուցիչ արտոնությունները

Մինչեւ տասնվեց տարեկան հաշմանդամ երեխա կամ մինչեւ տասներկու տարեկան երկու երեխա խնամող աշխատողներին տրամադրվում է մեկ լրացուցիչ հանգստյան օր` մեկ ամսվա ընթացքում (կամ շաբաթվա ընթացքում երկու ժամով կրճատվում է աշխատաժամանակը), իսկ մինչեւ տասներկու տարեկան երեք եւ ավելի երեխա խնամողներին` երկու օր` մեկ ամսվա ընթացքում (կամ համապատասխանաբար շաբաթվա ընթացքում չորս ժամով կրճատվում է աշխատաժամանակը)՝ վճարելով աշխատողին նրա միջին աշխատավարձը:

Հոդված 215. Առողջության ստուգման համար բժշկական հիմնարկներ ուղարկվող աշխատողների երաշխիքները

Այն աշխատողներին, որոնց առողջության ստուգումն իրենց աշխատանքի կապակցությամբ հանդիսանում է պարտադիր, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի դիմաց վճարվում է միջին աշխատավարձը:

Հոդված 216. Ողեւորությունների կամ տեղափոխությունների հետ կապված աշխատանքներ կատարող աշխատողների փոխհատուցումը

Ուղեւորությունների, ճանապարհորդությունների կամ տեղափոխությունների հետ կապված, ինչպես նաեւ դաշտային պայմաններում աշխատանքներ իրականացնող աշխատողները փոխհատուցում են ստանում դրանց հետ կապված ավելացած ծախսերի դիմաց: Այդ վճարումների չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 217. Վճարումը աշխատանքը կատարելուց հրաժարվելու դեպքում

Այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը պատճառաբանված հրաժարվում է աշխատանք կատարելուց (Oրենսգրքի 276-րդ հոդված), աշխատողին վճարվում է նրա միջին աշխատավարձը: Եթե աշխատողի աշխատանք կատարելուց հրաժարումը հիմնավորված չէ, չաշխատած ժամանակահատվածը չի վճարվում եւ այդ կապակցությամբ գործատուին պատճառած վնասը աշխատողը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 218. Երաշխիքներ դոնորներին

Արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը դոնորն ազատվում է աշխատանքից: Աշխատանքի չներկայանալու մասին աշխատողը պարտավոր է գործատուին տեղեկացնել ոչ ուշ, քան մեկ օր առաջ: Կազմակերպության ադմինիստրացիան չպետք է խոչընդոտի արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը աշխատողի դոնորական հիմնարկ գնալուն:

Հոդված 219. Աշխատողին պատկանող գործիքների, աշխատանքային հագուստի մաշվածության դիմաց փոխհատուցումը

1. Կազմակերպությունը երաշխավորում է աշխատողներին աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի եւ անհատական ու կոլեկտիվ պաշպանության այլ միջոցների անվճար տրամադրումը:

2. Եթե կազմակերպության կարիքների համար օգտագործվում է աշխատողներին պատկանող սույն հոդվածի առաջին մասում նշված ունեցվածքը, ապա կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել աշխատողին այդ ունեցվածքի մաշվածության համար:

Հոդված 220. Երաշխիքները եւ փոխհատուցումները ծառայողական գործուղումների դեպքում

1. Ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին երաշխավորվում է նրանց աշխատատեղի (պաշտոնի) եւ աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում: Բացի այդ, նրանց վճարվում է օրապահիկ եւ փոխհատուցվում ենգործուղման հետ կապված ծախսերը:

2. Այդ վճարումների չափը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետւթյան կառավարությունը:

3. Մինչեւ տասնութ տարեկան անձանց արգելվում է ուղարկել ծառայողական գործուղումների: Հղի, նոր ծննդաբերած եւ կրծքով կերակրող կանայք, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողները, ինչպես նաեւ մինչեւ տասնչորս տարեկան երեխա կամ մինչեւ տասնվեց տարեկան հաշմանդամ երեխա խնամող առանց ամուսնու (կնոջ) աշխատողները կարող են ծառայողական գործուղման ուղարկվել միայն վերջիններիս համաձայնությամբ:

4. Հայաստանի Հանրապետություն սահմանափակ ժամկետով գործուղված օտարերկրյա քաղաքացիները, եթե նրանց մշտական աշխատավայրը գտնվում է այլ երկրում, Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպություններում նրանց աշխատանքի ժամանակահատվածում երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրերով սահմանված աշխատանքային պայմանները: Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպություններում այդ աշխատողների աշխատանքի տեղավորման կարգը, նրանց աշխատանքի պայմանները եւ այլ երաշխիքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 221. Աշխատանքի այլ վայր փոխադրելու կամ աշխատանքի ընդունելու երաշխիքները եւ փոխհատուցումները

1. Բոլոր դեպքերում, երբ աշխատողը աշխատանքի է ընդունվում այլ վայրում կամ փոխադրվում է աշխատանքի այլ վայր (բացառությամբ անձնական ցանկությամբ աշխատանքի ընդունման եւ փոխադրման) նրան վճարվում է.

1) իր եւ իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի գումարը,

2) ունեցվածքի տեղափոխման ծախսերը,

3) ճանապարհին անցկացված ժամանակի օրապահիկը,

4) տեղափոխման նախապատրաստման եւ նոր վայրում տեղավորման ժամանակի համար աշխատավարձը, բայց վեց օրից ոչ ավել, ինչպես նաեւ ճանապարհին անցկացրած ժամանակի դիմաց:

2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կարող է սահմանվել նաեւ տեղափոխման հետ կապված այլ ծախսերի վճարումը (միանվագ նպաստների ձեւով եւ այլն) :

3. Եթե աշխատողը ընդունվում կամ տեղափոխվում է աշխատանքի այլ վայր անձնական ցանկությամբ, ապա սույն հոդվածի առաջին մասում նշված վճարումները կարող են սահմանվել կողմերի համաձայնությամբ:

Հոդված 222. Վճարված փոխհատուցումների վերադարձման դեպքերը

1. Եթե աշխատողն առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի կամ հրաժարվում է սկսել աշխատանքը, կամ անձնական ցանկությամբ առանց հարգելի պատճառի լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչեւ դրա ժամկետի լրանալը, որը սահմանվել էր օրենքով կամ պայմանավորված էր աշխատանքի ընդունման կամ փոխադրման ժամանակ, իսկ սահմանված գործողության ժամկետի բացակայության դեպքում լուծում է աշխատանքային պայմանագիրը մինչեւ մեկ աշխատանքային տարին լրանալը կամ իրականացնում է գործողություններ, որոնք օրենքին համապատասխան հիմք են հանդիսանում աշխատանքային պայմանագրի լուծման համար, ապա նա պարտավոր է կազմակերպությանը վերադարձնել այլ վայր փոխադրման կապակցությամբ նրան վճարված բոլոր միջոցները:

2. Հարգելի պատճառով աշխատանքի չներկայացած կամ աշխատանքը սկսելուց հրաժարված աշխատողը պարտավոր է վերադարձնել նրան վճարված գումարները, դրանցից պահելով արդեն կատարված ճանապարածախսը:

Հոդված 223. Գումարային պահանջների բավարարումը

1. Աշխատանքային հարաբերությունների հետեւանքով ծագած աշխատողների գումարային պահանջները կապված հաշմություն կամ այլ մարմնական վնասվածք ստանալու, պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդանալու կամ աշխատանքում դժբախտ պատահարի հետեւանքով մահանալու հետ, որպես վնասի փոխհատուցման պահանջներ, բավարարվում են առաջին հերթին:

2. Սույն հոդվածի առաջին մասում սահմանված պահանջների բավարարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հատուկ ֆոնդի միջոցները:

Հոդված 224. Հիմնավորումները աշխատավարձից պահումների համար

1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում :

2. Ադմինիստրացիայի ցուցումով կազմակերպության պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումները կարող են կատարվել `

1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարի, հաշվարկային սխալների հետեւանքով ավել վճարված գումարների վերադարձման, ծառայողական գործուղման կամ այլ վայր տեղափոխման, ինչպես նաեւ տնտեսական ծառայությունների կապակցությամբ տրված չծախսված եւ ժամանակին չվերադարձված կանխավճարի մարման, աշխատողի մեղքով կազմակերպությանը պատճառված վնասի հատուցման համար: Այս դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի ցուցում տալ պահում կատարել ոչ ուշ, քան կանխավճարի վերադարձման կամ պարտքի մարման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային հաշվումների ընթացքում ավել վճարում կատարելու, աշխատողի կողմից հասցված վնասը հայտնաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա աշխատավարձը:

2) մինչեւ այն աշխատանքային տարվա լրանալը, որի հաշվին աշխատողն արձակուրդ է ստացել նրան աշխատանքից հեռացնելու դեպքում՝ չաշխատած օրերի գանձման համար: Այդ օրերի պահումները չեն կատարվում եթե աշխատողը աշխատանքից ազատվում է նրա մեղքի բացակայության դեպքում:

3. Չի թույլատրվում աշխատողից գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված եւ ավել վճարված աշխատավարձը`բացառությամբ հաշվարկային սխալների դեպքերում:

Հոդված 225. Աշխատավարձից պահումների չափերի սահմանափակումները

1. Աշխատավարձը վճարելիս յուրաքանչյուր անգամ բոլոր պահումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել աշխատավարձի քսան տոկոսը, իսկ դիտավորյալ հանցագործության կատարման հետեւանքով պատճառված վնասի հատուցման, կյանքից զրկելու կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գանձման դեպքում ՝ աշխատողին հասանելիք աշխատավարձի հիսուն տոկոսը:

2. Մի քանի կատարողական փաստաթղթերով աշխատավարձից պահումների կատարման ժամանակ աշխատողի համար պետք է պահպանվի վճարման ենթակա աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հոդված 226. Հանգստյան նպաստից, փոխհատուցման եւ մի շարք այլ վճարումներից պահումներ կատարելու արգելքը

Չի թույլատրվում պահում կատարել հանգստյան նպաստից, հատուցման եւ այլ վճարումներից, որոնցից` օրենքներին համապատասխան պահում չի կատարվում:

ԲԱԺԻՆ XVI.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 227. Աշխատանքային կարգապահության ապահովումը

1. Աշխատանքի վայրում աշխատանքային կարգապահությունն ապահովվում է նորմալ արդյունավետ աշխատանքի համար կազմակերպչական եւ տնտեսական պայմանների ստեղծման, ինչպես նաեւ լավ աշխատանքի խրախուսման միջոցով :

2. Աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ազդեցության միջոցներ:

Հոդված 228. Աշխատողների պարտականությունները

Աշխատողները պետք է աշխատեն բարեխղճորեն եւ ազնվորեն, պահպանեն աշխատանքային կարգապահությունը, ժամանակին եւ ճիշտ կատարեն գործատուի եւ ադմինիստրացիայի օրինական ցուցումները, աշխատանքի նորմերը, պահպանեն տեխնիկական կարգապահությունը, աշխատողների անվտանգության եւ առողջության պահանջները, պահպանեն գործատուի գույքը:

Հոդված 229. Գործատուի պարտականությունները

Գործատուն եւ ադմինիստրացիան պարտավոր են պատշաճ ձեւով կազմակերպել աշխատողների աշխատանքը, պահպանել աշխատանքային օրենսդրությունը, աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը կարգավորող պահանջները, ինչպես նաեւ այլ իրավական ակտերը, հոգալ աշխատողների կարիքները:

Հոդված 230. Աշխատանքային կարգապահության կանոնները

Աշխատանքի վայրում աշխատանքային կարգապահությունը սահմանվում է աշխատանքային կարգապահության կանոններով: Այն հաստատվում է գործատուի կողմից աշխատողների ներկայացուցիչների համաձայնությամբ:

Հոդված 231. Աշխատանքային կարգապահությունը կարգավորող հատուկ իրավական ակտերը

Երկրի տնտեսության որոշ ճյուղերում եւ ոլորտներում աշխտողների առանձին կատեգորիաների աշխատանքի կարգապահությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, կարգապահության մասին կանոնադրությամբ եւ դրույթներով կամ այլ հատուկ իրավական ակտերով:

Հոդված 232. Պաշտոնի նկարագրումը եւ դրա վերաբերյալ դրույթները

Աշխատանքային կարգի կանոնների եւ կարգապահության մասին դրույթների հետ միաժամանակ աշխատողների պարտականությունները կարող են սահմանվել նաեւ պաշտոնի նկարագրությամբ եւ դրա վերաբերյալ դրույթներով:

Հոդված 233. Գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու, արդյունավետ աշխատանքի, բարձրորակ արտադրանքի, երկարատեւ եւ անթերի աշխատանքի, ինչպես նաեւ աշխատանքի այլ արդյունքների համար գործատուն կարող է խրախուսել աշխատողներին (հայտարարել շնորհակալություն, պարգեւատրել նվերով, պարգեւատրել, հատկացնել լրացուցիչ արձակուրդ, առաջնահերթության կարգով ուղարկել վերապատրաստման եւ այլն):

Հոդված 234. Աշխատանքային կարգապահության խախտումը

Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատանքային պարտականությունների չկատարելը կամ դրանց ոչ պատշաճ կատարումը աշխատողի մեղքով :

Հոդված 235. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտումը

1. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում է հանդիսանում աշխատանքային կարգապահության խախտումը, որի հետեւանքով կոպտորեն խախտվում են աշխատողի աշխատանքը անմիջականորեն կարգավորող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, աշխատանքային պարտականությունները կամ սահմանված աշխատանքային կարգուկանոնը:

2. Աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում կարող է համարվել.

1) հաճախորդների կամ սպառողների հետ անթույլատրելի վարքը կամ մարդկանց սահմանադրական իրավունքներն անմիջականորեն խախտող այլ գործողություններ.

2) պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքների հրապարակումը կամ դրանց մասին հայտնումը մրցակից կազմակերպությանը.

3) օրենքի դրույթների, այլ նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքային կարգ ու կանոնի, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային գործառույթներիների հետ անհամատեղելի գործունեությանը մասնակցությունը.

4) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնական դիրքի օգտագործումը, ինչպես նաեւ կամայականությունը կամ բյուրոկրատիզմը.

5) կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների խախտումը կամ սեքսուալ հետապնդումները աշխատակիցների, ենթակաների կամ շահառուների նկատմամբ,

6) տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը այն դեպքում, երբ օրենքները, այլ նորմատիվ իրավական ակտերը կամ աշխատանքային կարգն ու կանոնը պարտավորեցնում են այն տրամադրել կամ այդ դեպքերում ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկության տրամադրումը.

7) գողության, խարդախության, յուրացման կամ գույքի իրացման հատկանիշներ պարունակող արարքները, անօրինական պարգեւատրման ընդունումը, եթե նույնիսկ այդ արարքների կատարման համար աշխատողը չի ենթարվել քրեական կամ վարչական պատասխանատվության,

8) աշխատանքի ժամանակ ալկոհոլի, թմրամիջոցի կամ թունավոր նյութերի օգտագործումից հարբած վիճակում աշխատանքային վայրում աշխատողի գտնվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հարբածությունը առաջացել է կազմակերպությունում տեղի ունեցած արտադրական գործընթացներից.

9) անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը.

10) առողջության ստուգումից հրաժարվելը, եթե այդ ստուգումները պարտադիր են աշխատողների համար.

11) աշխատանքային կարգ ու կանոնը կոպտորեն խախտող այլ արարքներ:

Հոդված 236. Կարգապահական պատասխանատվության հիմքերը

Կարգապահական տույժի կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողը: Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ աշխատանքային կարգապահությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով նման պատասխանատվություն կարող է սահմանվել նաեւ այլ զանցանքների համար:

Հոդված 237. Կարգապահական տույժերը

1. Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն,

2) նկատողություն,

3) աշխատանքից ազատում (սույն օրենսգրքի 136-րդ հոդվածի երրորդ մաս)

2. Աշխատողների որոշ կատեգորիայի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ աշխատանքային կարգ ու կանոնը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ կարգապահական տույժեր:

Հոդված 238. Կարգապահական տույժի ընտրությունը

Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է նկատի առնվեն աշխատանքային կարգապահության խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ այն, թե ինչպես էր աշխատողն աշխատում նախկինում:

Հոդված 239. Աշխատանքային կարգապահության մեկ խախտման համար մի քանի կարգապահական տույժերի կիրառման արգելքը

Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ: Եթե կարգապահական տույժի կիրառումից հետո աշխատողը շարունակում է խախտել աշխատանքային կարգապահությունը, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել կրկին:

Հոդված 240. Կարգապահական տույժի կիրառման կարգը

1. Մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր ձեւով պահանջի աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի կամ ադմինիստրացիայի կողմից սահմանված ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրությունը, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել եւ առանց բացատրության:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում մինչեւ կարգապահական տույժի կիրառումն` անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարմնի նախնական համաձայնությունը:

3. Կարգապահական տույժը կիրառվում է գործատուի կամ ադմինիստրացիայի հրամանով (կարգադրությամբ) եւ աշխատողը տեղեկացվում է այդ մասին ստորագրությամբ:

Հոդված 241. Կարգապահական տույժի կիրառման ժամկետը

1. Կարգապահական տույժը կիրառվում է աշխատանքային կարգապահության խախտումը բացահայտելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը բացահայտելուց հետո մեկ ամսվա ընթացքում` առանց հաշվի առնելու այն ժամանակը, որի ընթացքում աշխատողը բացակայում էր աշխատանքից հիվանդության պատճառով, գտնվում էր գործուղման կամ արձակուրդի մեջ, իսկ քրեական գործի հարուցման դեպքում՝ ոչ ուշ, քան քրեական գործի դադարեցման կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում:

2. Կարգապահական տույժի կիրառում չի թույլատրվում խախտումը կատարելու վեց ամիսը լրանալուց հետո: Եթե աշխատանքային կարգապահության խախտումը հաստատվում է աուդիտի, գումարային կամ այլ արժեքների ստուգման (գույքագրում) ժամանակ, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը կատարելուց հետո երկու տարվա ընթացքում:

Հոդված 242. Կարգապահական տույժի բողոքարկումը

1. Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել աշխատանքային վեճերի քննության կարգով:

2. Աշխատանքային վեճեր քննող մարմինն իրավունք ունի հանել կարգապահական տույժը`հաշվի առնելով կատարված աշխատանքային կարգապահության խախտման ծանրությունը, հանգամանքները, աշխատողի նախկին աշխատանքը եւ վարքը,ինչպես նաեւ հաշվի առնելով համապատասխանում է արդյոք կարգապահական տույժի ծանրությունը կատարված խախտմանը, պահպանվել է արդյոք տույժի կիրառման սահմանված կարգը:

Հոդված 243. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

Եթե կարգապահական տույժի կիրառման օրվանից մեկ տարվա ընթացքում աշխատողը չի ենթարկվել նոր տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Հոդված 244. Կարգապահական տույժի հանումը

Եթե աշխատողն աշխատում է բարեխղճորեն եւ ազնվորեն, ապա նրա նկատմամբ կիրառված տույժը կարող է հանվել մինչեւ կարգապահական տույժի ժամկետի լրանալը:

ԲԱԺԻՆ XVII.

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 245. Նյութական պատասխանատվության առաջացման հիմքերը

Նյութական պատասխանատվությունը առաջանում է այն իրավախախտման հետեւանքով, որի արդյունքում աշխատանքային հարաբերությունների մեկ սուբյեկտը, չկատարելով կամ ոչ պատշաճ ձեւով կատարելով իր աշխատանքային պարտականությունները վնաս է պատճառում մյուս սուբյեկտին:

Հոդված 246. Նյութական պատասխանատվության առաջացման պայմանները

Նյութական պատասխանատվությունը առաջանում է ներքոհիշյալ բոլոր պայմանների առկայության դեպքում`

1) վնաս պատճառելու.

2) անօրինական գործունեության հետեւանքով վնաս պատճառելու.

3) անօրինական գործունեության եւ վնասի առաջացման միջեւ պատճառական կապի առկայության.

4) խախտողի մեղքի առկայության.

5) խախտողը եւ տուժող կողմը իրավունքների խախտման պահին աշխատանքային հարաբերություններով կապված լինելու.

6) աշխատանքային գործունեության հետ վնասի առաջացման կապված լինելու:

Հոդված 247. Տուժողի մեղքի հաշվի առնելը

Եթե վնասի առաջացման պայմանները ստեղծվել են տուժողի մեղքով (կոպիտ անզգուշության հետեւանքով հաշմվելու կամ մահամալու), ապա վնասի հատուցումը նվազում է` հաշվի առնելով մեղավորության աստիճանը, կամ վնասի հատուցման պահանջը մերժվում է:

Հոդված 248. Գործատուի նյութական պատասխանատվության առաջացման դեպքերը

Գործատուի նյութական պատասխանատվությունը առաջանում է հետեւյալ դեպքերում`

1) աշխատողի հաշմվելու կամ մահվան կամ պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդանալու, եթե նա աշխատանքի վայրում դժբախտ պատահարներից եւ պրոֆեսիոնալ հիվանդություններինց սոցիալական ապահովագրմամբ ապահովագրված չէր(օրենսգրքի 249 հոդված).

2) վնասը պատճառվում է աշխատողի ունեցվածքի կորուստի, ոչնչացման կամ անպիտանելի դառնալու արդյունքում (օրենսգրքի 249 հոդված),

3) աշխատողի կամ այլ անձանց գույքային շահերի այլ խախտմամբ (օրենսգրքի 249 հոդված),

4) աշխատողին ոչ գույքային վնասի պատճառումը:

Հոդված 249. Վնասի հատուցումը աշխատողի հաշմման (խեղման), նրա մահվան, աշխատողի կամ այլ անձանց գույքային շահերի խախտման դեպքում

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի նորմերին համապատասխան, գործատուն պարտավոր է հատուցել աշխատողին պատճառած վնասը, որն առաջացել է աշխատողի հաշմվելու կամ նրա առողջության այլ վնասվածքների, կամ մահվան դեպքում կամ պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, եթե նա աշխատանքի վայրում դժբախտ պատահարներից եւ պրոֆեսիոնալ հիվանդություններից ապահովագրված չէր սոցիալական ապահովագրությունով, ինչպես նաեւ աշխատողի գույքի կորստի, ոչնչացման, նրա կամ այլ անձանց գույքային շահերի խախտման դեպքերում:

Հոդված 250. Ոչ նյութական վնասի հատուցումը

Աշխատանքային պայմանագրի կողմերը պարտավոր են միմյանց փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը : Դրա չափը յուրաքանչյուր դեպքում սահմանվում է դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի հիման վրա :

Հոդված 251. Կազմակերպության վերակազմավորումից հետո վնասի հատուցումը

Եթե կազմակերպությունը, որը պարտավոր է վնաս հատուցել տուժողին, վերակազմակերպվում է, ապա վնասի փոխհատուցման պահանջները փոխանցվում են այդ կազմակերպության իրավահաջորդին :

Հոդված 252. Կազմակերպության լուծարումից հետո վնասի հատուցումը

1. Պետական կազմակերպության կամ ինքնակառավարման կազմակերպության լուծարումից հետո վնասի հատուցման պարտականությունը փոխանցվում է պետությանը կամ ինքնակառավարմանը :

2. Եթե կազմակերպությունը լուծարվում է առանց հատուցելու վնասը, որը պատճառվել է աշխատանքի վայրում դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդության արդյունքում, ապա հատուցման վնասի գումարը կուտակվում եւ գանձնվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 253. Աշխատողների նյութական պատասխանատվության դեպքերը

Աշխատողը պարտավոր է հատուցել նյութական վնասը, որն առաջացել է .

1) գույքի կորստի կամ դրա արժեքի իջեցման կամ փչանալու արդյունքում,

2) նյութերի գերածախսի արդյունքում,

3) աշխատողի մեղքով գործատուի վճարած տուգանքների եւ փոխհատուցումների համար,

4) նյութերի փչացման հետեւանքով առաջացած ծախսերի համար.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով,

6) նյութական եւ դրամական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով,

7) անորակ արտադրանք թողորկելու համար միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով,

8) աշխատանքային կարգապահության, պաշտոնական կամ այլ հրահանգների կանոնների խախտման հետեւանքով:

Հոդված 254. Աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները

Աշխատողը պարտավոր է հատուցել պատճառված վնասը ամբողջությաբ, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամ սույն Օրենսգրքի 255 հոդվածով սահմանված դեպքերի:

Հոդված 255. Աշխատողների կողմից ամբողջ չափով վնասի հատուցման դեպքերը

Աշխատողը պարտավոր է ամբողջ չափով հատուցել վնասը, եթե.

1) վնասը պատճառվել է դիտավորյալ,

2) վնասը պատճառվել է նրա հանցավոր գործունեության հետեւանքով` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով,

3) վնասը պատճառվել է այն աշխատողի կողմից, որի հետ պայմանագիր է կնքվել ամբողջ նյութական պատասխանատվության մասին,

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար աշխատողին փոխանցված գործիքների, հագուստի, պաշպանման միջոցների կորստի հետեւանքով, ինչպես նաեւ նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստով արտադրության գործընթացի ժամանակ,

5) վնասը պատճառվել է այլ միջոցով կամ այլ գույքին, եթե դրա համար Հայաստանի Հանրապետության հատուկ օրենքով սահմանված է անբողջական գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ալկոհոլային, թմրադեղային կամ քիմիական հարբածության վիճակում,

7) այն սահմանված է կոլեկտիվ պայմանագրով:

Հոդված 256. Լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը

1. Լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը կարող է կնքվել այն աշխատողների հետ, որոնց աշխատանքը անմիջականորեն կապված է նյութական արժեքների պահպանման, ընդունման, դուրսգրման, առք ու վաճառքի, տեղափոխման հետ, ինչպես նաեւ այն միջոցների, որոնք տրամադրվել են աշխատողին աշխատանքում օգտագործելու համար: Կոնկրետ աշխատանքների եւ պաշտոնների ցանկը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով: Այդ պայմանագիրը ձեւակերպվում է գրավոր: Պայմանագրի մեջ պետք է նշվի, թե որ նյութական արժեքների համար է աշխատողը իր վրա վերցնում լրիվ նյութական պատասխանատվությունը եւ որ պարտականություններն է իր վրա վերցնում գործատուն՝ ապահովելով վնաս չառաջանալու պայմանները:

2. Այն դեպքերում, երբ աշխատանքի համատեղ կատարման պայմաններում հնարավոր չէ սահմանազատել տարբեր աշխատողների պատասխանատվությունը, կարող է աշխատողների խմբի հետ պայմանագիր կնքվել լրիվ նյութական պատասխանատվության մասին: Այս դեպքում վնասը փոխհատուցում են պայմանագիրը ստորագրած բոլոր աշխատողները: Վնասի փոխհատուցման ժամանակ նրանցից յուրաքանչյուրի մասը սահմանվում է նրա աշխատած ժամանակին համամասնորեն, որի ընթացքում պատճառվել է վնասը, եթե պայմանագրով սահմանված չէ այլ կերպ:

3. Լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագրերը չեն կարող կնքվել մինչեւ տասնութ տարեկան աշխատողների հետ:

Հոդված 257. Հատուցման ենթակա վնասի չափի որոշումը

1. Հատուցման ենթակա վնասի չափը կազմում են իրական վնասները եւ չստացված եկամուտները:

2. Դիտավորյալ պատճառված վնասը պետք է հատուցվի լրիվ չափով:

3. Վնասը հաշվարկվում է հաշվի առնելով գույքի արժեքը` հանելով մաշվածությունը եւ բնական կորուստը, ինչպես նաեւ կրած ծախսերը (իրական վնասները):

4. Գործատունի հետադարձ պահանջի իրավունքով ձեռք բերած` հատուցման ենթակա վնասը, որոշվում է աշխատողի կողմից պատճառված վնասի հետեւանքով հատուցած վնասի չափով:

5. Աշխատանքային վեճերը քննող մարմինը կարող է նվազեցնել հատուցմանը ենթակա վնասի չափը` հաշվի առնելով վնասի ծագման հանգամանքները, ինչպես նաեւ պատասխանողի գույքային դրությունը, բացառությամբ վնասի դիտավորյալ պատճառման դեպքերի: Առանձին աշխատողի նկատմամբ հատուցման ենթակա վնասի չափի նվազեցումը, չի կարող հիմք հանդիսանալ խմբային պատասխանատվության այլ մասնակիցների հատուցման ենթակա վնասի չափի ավելացմանը:

Հոդված 258. Աշխատողի կողմից պատճառված վնասի գանձման կարգը

1. Աշխատողի կողմից պատճառած վնասը, կողմերի պայմանավորվածությամբ բնեղենով կամ դրամային արտահայտությամբ կամավոր չհատուցելու դեպքում, գործատուի գրավոր ցուցումով վնասը կարող է պահվել աշխատողին հասանելիք աշխատավարձից, բայց ոչ ավել նրա միջին ամսական աշխատավարձից:

2. Գործատուի ցուցումը վնասի գանձնան մասին կարող է լինել վնասի հայտնաբերման օրվանից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

3. Աշխատողը գործատուի ցուցումի հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի դիմել աշխատանքային վեճերը քննող մարմնին : Աշխատանքային վեճեր քննող մարմնին դիմելուց հետո գանձումը կասեցվում է:

ԲԱԺԻՆ XVIII.

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 259. Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը

Աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը` աշխատանքի վայրում աշխատողի աշխատունակության, առողջության եւ կյանքի պահպանման համար այն բոլոր կանխարգելիչ միջոցներն են, որոնք իրականացվում են կամ պլանավորվում են իրականացնել կազմակերպության գործունեության բոլոր էտապների ժամանակ ՝ պրոֆեսիոնալ ռիսկից աշխատողներին պաշտպանելու կամ դրա առավելագույն նվազեցման համար :

Հոդված 260. Աշխատողների անվտանգ աշխատանքի իրավունքը

1.Յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի ժամանակ պետք է ստեղծվեն պատշաճ, անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմաններ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքով :

2. Աշխատողների անվտանգությունը եւ նրանց առողջությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար վտանգավորության աստիճանը, գործատուն կազմակերպությունում ստեղծում կամ վարձակալում է անվտանգության եւ աշխատողների առողջության որակավորված ծառայություն, կամ այդ գործառույթն իրականացնում է ինքնուրույն:

Հոդված 261. Աշխատավայրի կահավորումը

1. Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը եւ շրջապատող միջավայրը պետք է լինի անվտանգ, հարմար եւ առողջության համար անվնաս, սարքավորված աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան :

2. Նոր եւ վերակառուցված ձեռնարկությունները, դրանց ստորաբաժանումները շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

Հոդված 262. Աշխատանքի միջոցները

1. Թույլատրվում է օգտագործել միայն տեխնիկապես սարքին վիճակում գտնվող աշխատանքի միջոցները, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության եւ առողջության մասին իրավական ակտերի պահանջներին :

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության նվազագույն պահանջները աշխատանքի միջոցների նկատմամբ սահմանվում են աշխատողների անվտանգության եւ առողջության մասին իրավական ակտերով :

3. Անվտանգության եւ առողջության պարտադիր պահանջները` աշխատանքի տարբեր միջոցների կամ խմբերի արտադրության նկատմամբ եւ դրանց համապատասխանելիության գնահատման ընթացակարգեր սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով ու աշխատողների անվտանգության եւ առողջության մասին այլ նորմատիվ իրավական ակտերով :

4. Աշխատանքի կոնկրետ միջոցի օգտագործման վերաբերյալ անվտանգության պահանջները սահմանվում են աշխատանքի միջոցի փաստաթղթերով: Դրանք աշխատանքային միջոցների հետ մեկտեղ պարտավոր է տրամադրել գործատուն :

5. Պոտենցիալ վտանգավոր սարքավորումների նկատմամբ պարտադիր մշտական հսկողությունը իրականացվում է դրանց տերերի կողմից:

Հոդված 263. Պաշտպանությունը վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությունից

1. Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության գործընթացի ժամանակ օգտագործվում, արտադրվում, տեղափոխվում կամ պահպանվում են մարդկանց առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր, գործատուները` աշխատողների առողջության, շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար սահմանում եւ ձեռնարկում են համապատասխան միջոցներ:

2. Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորումը, ենթակա է վնասակարության կամ վտանգավորության մասին նախագազգուշացնող նշանով պիտակավորման:

3. Աշխատողները պետք է կոնկրետ վտանգավոր քիմիական նյութերի հետ անվտանգ վարվելու ուսուցում եւ հրահանգավորում ստանան: Աշխատավայրերում պետք է տեղադրված լինեն կոլեկտիվ պաշտպանության միջոցները, վտանգավոր քիմիական նյութերի քանակի հաշվառման համար հատուկ համակարգեր, աշխատողներին վտանգի մասին նախազգուշացնող համակարգեր: Աշխատողները պետք է ապահովված լինեն անձնական պաշտպանության միջոցներով:

Հոդված 264. Աշխատանքի կատարման անվտանգ կազմակերպումը եւ իրականացումը

1. Աշխատանքը պետք է կազմակերպվի աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման սկզբունքների, աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի, տեխնիկական փաստաթղթերի, տեխնոլոգիական պրոցեսների եւ աշխատանքի միջոցների հիման վրա, գործատուն`

1) գնահատում է աշխատողների անվտանգության եւ առողջության համար հնարավոր ռիկսը,

2) լրացնում է կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի անձնագիրը : Անձնագրում նշվում են, թե որ աշխատատեղերը, աշխատանքի միջոցները, աշխատանքի եւ հանգստի ժամերն են համապատասխանում աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ, եթե աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակը չի համապատասխանում պահանջներին, նշվում է աշխատողների անվտանգությունը եւ առողջությունը բարելավելուն ողղված միջոցների մասին.

3) կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության ծառայության մասին դրույթներին համապատասխան, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության ծառայության մասին դրույթների կամ մասնագետների պաշտոնական հրահանգների հաստատման դեպքում, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների վրա`աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման համար միջոցներ իրականացնելու եւ դրանք վերահսկելու պարտականություններ դնելու դեպքում սահմանում է կազմակերպությունում աշխատողների անվտանգության եւ առողջության նկատմամբ պահանջների պահպանման վերահսկողության կարգը,

4) մշակում է կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության մասին տեղական (լոկալ) նորմատիվ իրավական ակտերը (աշխատողների անվտանգության եւ առողջության հրահանգներ, աշխատանքի անվտանգ կատարման կանոններ եւ այլ անհրաժեշտ տեղական (լոկալ) իրավական ակտեր),

3. Գործատուի հրամանով, հրահանգով կամ այլ փաստաթղթով հաստատված` աշխատողների անվտանգության եւ առողջության նորմատիվ իրավական ակտերը, աշխատողների անվտանգության եւ առողջության տեղային (լոկալ) նորմատիվ իրավական ակտերը համարվում են պարտադիր : Աշխատողները դրանց հետ ծանոթացվում են ստորագրությամբ :

4. Աշխատողների անվտանգության եւ առողջության նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կանոնների, հրահանգների պահանջների չպահպանելը համարվում է աշխատանքային կարգապահության կանոնների խախտում:

Հոդված 265. Պարտադիր բժշկական հետազոտություն

1. Մինչեւ տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական հետազոտություն աշխատանքի ընդունման ժամանակ եւ մինչեւ տասնութ տարեկան լրանալը ՝ յուրաքանչյուր տարի:

2. Այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել պրոֆեսիոնալ ռիսկի գործոններին, պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել մինչեւ աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատելով կազմակերպությունում` բժշկական հետազոտություն անցնել պարբերաբար՝ համաձայն կազմակերպությունում հաստատված աշխատողների առողջության բժշկական հետազոտության անցկացման գրաֆիկի: Այն աշխատողները, որոնց աշխատանքը վտանգավոր քաղցկեղածին նյութերի օգտագործման պայմաններում կապված է պրոֆեսիոնալ ռիսկի հետ, ենթարկվում են բժշկական հետազոտության աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ կազմակերպությունում աշխատելու եւ աշխատանքի վայրի փոխման ժամանակ բժշկական հետազոտությունը կատարվում է պարբերաբար :

3. Բնակչության առողջության պաշտպանման նպատակով պետք է բժշկական հետազոտություններ անցնեն սննդարդյունաբերության, առեւտրի եւ հասարակական սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական եւ պրոֆիլակտիկ հիմնարկների, ինչպես նաեւ մանկական հիմնարկների եւ այլ կազմակերպությունների աշխատողները:

4. Այն աշխատողները, ովքեր աշխատում են գիշերվա ժամերին եւ հերթափոխով, պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել մինչեւ աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատելու ժամանակ ՝ պարբերաբար անցնեն բժշկական հետազոտություն` համաձայն կազմակերպության կողմից հաստատված աշխատողների բժշկական հետազոտություն անցնելու գրաֆիկի :

5. Գործատուն հաստատում է այն աշխատողների ցուցակը, որոնք պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել եւ առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցված` բժշկական հետազոտություն անցնելու գրաֆիկը: Գործատուն աշխատողներին նշված գրաֆիկի հետ ծանոթացնում է ստորագրությամբ :

6. Պարտադիր բժշկական հետազոտությունները կատարվում են աշխատանքային ժամերին : Աշխատանքի ընդունվող անձանց պարտադիր բժշկակական հետազոտությունների համար եւ առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող կազմակերպության աշխատողների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Աշխատանքային ժամերի միջին աշխատավարձը, որի ընթացքում աշխատողը անցել է բժշկական հետազոտություն, աշխատողին վճարում է գործատուն:

7. Աշխատողը, որը հրաժարվել է սահմանված ժամկետում բժշկական հետազոտություն անցնել, ազատվում է աշխատանքից եւ նրան չի վճարվում աշխատավարձը: Բժշկական հետազոտությունից հրաժարումը համարվում է աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում :

8. Մասնագիտությունների, աշխատանքների ցուցակը, որոնց համար ընդունվող եւ հետագայում աշխատող անձինք պարտավոր են պարբերաբար անցնել բժշկական հետազոտություն, ինչպես նաեւ բժշկական հետազոտությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը :

Հոդված 266. Աշխատանքների դադարեցումը (կասեցումը)

1. Աշխատանքները դադարեցվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով .

1) եթե աշխատողը (աշխատողները) չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին,

2) աշխատանքի միջոցի անսարքության կամ վթարային վիճակի առաջացման ժամանակ,

3) տեխնոլոգիական կանոնակարգով սահմանված խախտումով աշխատանքի կատարման ժամանակ,

4) առանց կոլեկտիվ պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների աշխատանքի կատարման ժամանակ կամ, եթե աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ եւ/կամ անձնական պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներով,

5) այլ դեպքերում, երբ աշխատանքի միջավայրը հանդիսանում է առողջության, կյանքի համար վտանգավոր եւ վնասակար:

2. Կազմակերպությունում կամ կազմակերպության ստորաբաժանումներում վտանգ առաջանալու դեպքում գործատուն պարտավոր է .

1) սպառնող վտանգի մասին հնարավորինս շուտ հայտնել բոլոր աշխատողներին եւ այն անձանց, որոնց կարող է սպառնալ վտանգը, ինչպես նաեւ հայտնել այն մասին, թե աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման համար ինչպիսի միջոցներ են ձեռնարկվում եւ ինչպիսի գործողություններ են պարտավոր ձեռնարկել աշխատողները,

2) միջոցներ ձեռնարկել աշխատանքների դադարեցման եւ աշխատողներին հրահանգներ տալ` լքելու աշխատանքային տարածքը եւ տեղափոխվելու անվտանգ վայր,

3) կազմակերպել տուժողներին առաջին բուժօգնության տրամադրումը, ինչպես նաեւ աշխատողների տեղահանումը,

4) հնարավորինս շուտ տեղեկացնել համապատասխան ներքին եւ արտաքին ծառայություններին վտանգի եւ տուժող աշխատողների մասին (քաղաքացիական անվտանգության, հակահրդեհային անվտանգության, առողջության վերահսկման, ոստիկանության),

5) մինչեւ վտանգի վերացման համար մասնագիտացված ծառայությունների կողմից կազմակերպությանը օգնություն ցուցաբերելը, ներգրավել կազմակերպության նախապես այդ նպատակների համար պատրաստած աշխատողներին, անվտանգության եւ առողջության ծառայության աշխատակիցներին :

3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքերի ժամանակ, երբ գործատուն կամ նրա լիազորած անձը միջոցներ չեն ձեռնարկում աշխատողներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար, աշխատանքները դադարեցվում են հետեւյալ կարգով .

1) աշխատանքի դադարեցման պահանջով իրավունք ունեն հանդես գալ կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովը, աշխատողների ներկայացուցիչները,

2) եթե գործատուն կամ նրա լիազորած անձը՝ հրաժարվում են կատարել կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովի, աշխատողների ներկայացուցիչների պահանջը, ապա հանձնաժողովը եւ աշխատողների ներկայացուցիչները այդ մասին տեղեկացնում են Աշխատանքի Պետական Տեսչությանը,

3) աշխատանքի տեսուչը աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատումից հետո կարող է որոշում ընդունել` պարտավորեցել գործատուին դադարեցնելու աշխատանքը,

4) եթե գործատուն կամ ստորաբաժանման ղեկավարը հրաժարվում են կատարել աշխատանքի տեսուչի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի դիմելու ոստիկանության օգնությանը՝ աշխատանքի դադարեցման պահանջի կատարման եւ վտանգավոր աշխատանքային վայրերից աշխատողների տեղահանման համար:

4. Աշխատողները, հնարավորության սահմաններում, պետք է անմիջապես հայտնեն գործատուին աշխատանքի միջոցների անսարքության կամ վթարային վիճակի առաջացման մասին:

5. Յուրաքանչյուր կազմակերպություն եւ նրա առանձնացված ստորաբաժանում պարտավոր է ունենալ աշխատողների տեղահանման պլան:

6. Այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում, օգտագործվում, պահպանվում են վտանգավոր նյութեր, պարտավոր են պլաններ ունենալ հնարավոր վթարի նախազգուշացման եւ վերացման համար: Այդ կազմակերպությունների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

7. Աշխատողների տեղահանման պլանները պետք է փակցվեն տեսանելի տեղերում ՝ կազմակերպության տեղեկատվության ցուցատախտակների վրա: Կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության ծառայության աշխատողները, աշխատողների ներկայացուցիչները պարտավոր են լավ ծանոթացված լինել տեղահանման եւ վթարների նախազգուշացման ու վերացման պլանների հետ :

8. Այն ժամանակի համար, որի ընթացքում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դադարեցվում են աշխատանքները, գործատուն աշխատողներին վճարում է միջին աշխատավարձը :

9. Աշխատանքները պետք է դադարեցվեն նաեւ, եթե բնական պայմանները խոչընդոտում են դրանց անվտանգ իրականացմանը : Վտանգի դեպքում գործատուն արտադրամասում դժբախտ պատահարների կանխարգելման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի տեղափոխել աշխատողներին աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի նույն կազմակերպությունում կամ այլլ կազմակերպություն` նույն վայրում: Արգելվում է աշխատողին տեղափոխել այնպիսի աշխատանքի, որը նրան արգելված է առողջական վիճակից ելնելով: Այլ աշխատանքային տեղերում աշխատանքի բացակայության ժամանակ, որտեղ աշխատողները կարող են անվտանգ աշխատել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հայտարարվում է պարապուրդ: Եթե աշխատանքները դադարեցվում են բնական պայմանների հետեւանքով վտանգի առաջացման դեպքում, ապա աշխատողներին վճարվում է ինչպես պարապուրդի ժամանակ:

Հոդված 267. Կազմակերպության կենցաղային, սանիտարա- հիգիենիկ սենյակներ

1. Կազմակերպություններում աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի համաձայն` հանգստանալու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անձնական պաշտպանության միջոցները պահպանման համար կահավորվում են սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակներ կամ առանձին տեղեր`լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով :

2. Այն կազմակերպություններում, որտեղ օգտագործվում են վտանգավոր նյութեր, սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակները կահավորվում են նման սենյակների կահավորման համար հատուկ պահանջների պահպանմամբ: Նման սանիտարական եւ անձնական հիգիենայի սենյակների կահավորման պահաջները սահմանվում են` աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերով ՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը, օգտագործվող նյութերը, աշխատողների քանակը:

3. Կազմակերպության բուժկետերը, սնվելու համար սենյակները կահավորվորվում են այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը:

4. Կենցաղային, սանիտարա-հիգիենիկ սենյակների կահավորման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Հոդված 268. Գործատուների եւ նրանց ներկայացուցիչների ատեստավորումը

1. Յուրաքանչյուր գործատուի կամ նրա լիազորած անձի գիտելիքները` աշխատողների անվտանգության եւ առողջության ոլորտում, ենթարկվում են պարտադիր ստուգման մինչեւ նրանց կողմից կազմակերպության շահագործումը կամ ծառայությունների տրամադրումը եւ հետագայում`ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ`Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության ոլորտում գիտելիքների ստուգումից (ատեստավորումից) ազատված գործատուների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 269. Աշխատողների մասնակցությունը` աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման միջոցների իրականացմանը

1.Գործատուն պարտավոր է տեղեկացնել աշխատողներին եւ խորհրդակցել նրանց հետ` աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի վերլուծության, պլանավորման, միջոցառումների կազմակերպման եւ վերահսկման բոլոր հարցերով: Գործատուն պայմաններ է ստեղծում աշխատողների եւ նրանց ներկայացուցիչների համար` աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերի քննարկման ժամանակ երկխոսությանը մասնակցելու համար: Այդ նպատակով ստեղծվում են կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովներ կամ ընտրվում են աշխատողների ներկայացուցիչներ: Նրանք գործում են` աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովի կողմից հաստատված`կազմակերպության աշխատողների առողջության եւ անվտանգության կոմիտեի մասին ընդհանուր դրույթների համապատասխան: Կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովի դրույթները հաստատում է գործատուն՝ կազմակերպության աշխատողների ներկայացուցիչների հետ համաձայնելուց հետո (Օրենսգրքի 19 հոդված) :

2.Հանձնաժողովի անդամները (լիազորվածները) եւ աշխատողների ներկայացուցիչները, որոնք կատարում են հանձնաժողովի կողմից իրենց վրա դրված պարտականությունները` վճարվում են իրենց միջին աշխատավարձի չափով :

Հոդված 270. Աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով աշխատողների հրահանգավորումը, ուսուցումը եւ ատեստավորումը

1. Գործատուն չի կարող պահանջել, որպեսզի աշխատողը կազմակերպությունում աշխատանքի անցնի, եթե նա աշխատանքի անվտանգության ուսուցում եւ/կամ հրահանգավորում չի անցել :

2. Գործատուն ապահովում է, որպեսզի յուրաքանչյուր այլ կազմակերպությունից իր կազմակերպություն գործուղված աշխատողը աշխատանքի չանցնի այնքան ժամանակ, քանի դեռ նա տեղեկացված չի լինի կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին եւ չի անցել անվտանգության հրահանգավորում աշխատանքի կոնկրետ վայրում, չնայած այն հանգամանքին, որ այն կազմակերպությունում, ուր նա մշտապես աշխատում է` սահմանված կարգով հրահանգավորվել եւ ուսուցվել էր աշխատանքի անվտանգության վերաբերյալ:

Հոդված 271. Աշխատողների ապահովումը պաշտպանության միջոցներով

1. Աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի եւ կազմակերպությունում աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատման հիման վրա, գործատուն սարքավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ:

2. Եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անձնական պաշտպանության միջոցներ: Անձնական պաշտպանության միջոցները պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, օգտագործման համար հարմար լինեն եւ չստեղծեն լրացուցիչ վտանգներ աշխատողների անվտանգության ահմար: Անձնական պաշտպանության միջոցների նախագծման, արտադրության, համապատասխանելիության գնահատման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորնատիվ իրավական ակտերով:

Հոդված 272. Առողջության վերահսկման ծառայությունների կազմակերպումը

1. Գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բուժօգնությամբ, կանչել շտապ բուժօգնություն` դժբախտ պատահարների կամ աշխատավայրում սուր հիվանդությունների առաջացման դեպքերում:

2. Շտապ բուժօգնության կանչի անհրաժեշտության բացակայության դեպքում, աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջության հսկման հիմնարկ կազմակերպում է գործատուն կամ ստորաբաժանման ղեկավարը:

3. Կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով գործատուն պայմաններ է ստեղծում առողջության հսկման այլ ծառայություններ մատուցելու համար :

Հոդված 273. Առողջության պատճառով աշխատողին այլ աշխատանքի տեղափոխելու` գործատուի պարտականությունը

1. Աշխատողը, որը պետական սոցիալ-բժշկական փորձագիտական հանձնաժողովի կամ առողջության հսկման հիմնարկի եզրակացության համաձայն չի կարող կատարել պայմանավորված աշխատանքը (զբաղեցնել պաշտոնը), քանի որ այն կարող է վտանգավոր լինել իր առողջության համար կամ նրա աշխատանքը կարող է վտանգավոր լինել ուրիշների համար, ապա իր համաձայնությամբ նա պետք է փոխադրվի իր առողջական վիճակին եւ հնարավորության դեպքում որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի:

2. Եթե աշխատողը չի համաձայնվում փոխադրվել առաջարկվող աշխատանքին կամ, եթե կազմակերպությունում բացակայում է այն աշխատատեղը, որտեղ նա կարող էր փոխադրվել, ապա սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուն աշխատանքից ազատում է աշխատողին, բացառությամբ սույն օրենսգրքի 212 հոդվածով նախատեսված դեպքի :

Հոդված 274. Աշխատողների պարտականությունները

1. Աշխատողները պարտավոր են իրականացնել կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջները եւ ցուցաբերել առավելագույն հոգատարություն այլ աշխատողների անվտանգության եւ առողջության վերաբերյալ:

2. Աշխատողների անվտանգության եւ առողջության ապահովման` աշխատողների ընդհանուր պարտականությունները, սահմանվում են աշխատանքային կարգապահության կանոններով: Աշխատողների` իրենց առողջության եւ կյանքի, ինչպես նաեւ այլ աշխատողների առողջության եւ կյանքի պահպանության կոնկրետ պարտականությունները, սահմանվում են աշխատողների անվտանգության եւ առողջության հրահանգներով, պաշտոնի նկարագրությունով եւ դրա մասին դրույթներով: Դրանցում պետք է նշվեն աշխատողների անվտանգության եւ առողջության համար գոյություն ունեցող եւ հնարավոր ռիսկի գործոնները, աշխատանքային միջոցների անվտանգ օգտագործման պահանջները :

Հոդված 275. Աշխատողների իրավունքները

Աշխատողներն իրավունք ունեն`

1) գործատուից պահանջել աշխատողների անվտանգության եւ առողջության ապահովումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների տեղադրումը, անձնական պաշտպանության միջոցներով ապահովումը,

2) գործատուից, ստորաբաժանման ղեկավարից տեղեկություն ստանալ աշխատանքային միջավայրում առողջության համար գոյություն ունեցող վնասակար եւ/կամ վտանգավոր գործոնների մասին,

3) ծանոթանալ նախնական եւ պարբերական բժշկական հետազոտությունների արդյունքների հետ, իսկ հետազոտության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ՝ անցնել կրկնակի բժշկական հետազոտություն,

4) լիազորել աշխատողների ներկայացուցչին կամ ինքնուրույն պայմանավորվել գործատուի հետ աշխատողների անվտանգության եւ առողջության բարելավման մասին,

5) անվտանգության եւ առողջության համար վտանգի առկայության դեպքում հրաժարվել աշխատանք կատարելուց, ինչպես նաեւ չկատարել այն աշխատանքները, որոնց անվտանգ կատարման համար նա չի ուսուցանվել, եթե չեն սարքավորվել կոլեկտիվ պաշտպանության միջոցները կամ եթե նա ապահովված չէ անձնական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով ,

6) Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ սահմանված կարգով առողջությանը հասցված վնասի փոխհատուցում պահանջել` աշխատանքի ոչ անվտանգ պայմանների դեպքում:

7) անվտանգության եւ առողջության վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում դիմել աշխատողների ներկայացուցիչներին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով ծառայությանը, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով հանձնաժողովին կամ այլ պետական մարմին :

Հոդված 276. Աշխատողի հրաժարվելը աշխատանք կատարելուց

1.Սույն օրենսգրքի 275 հոդվածի 5 կետում սահմանված դեպքերում աշխատողը դադարեցնում է աշխատանքը եւ անմիջապես այդ մասին գրավոր ձեւով հայտնում է գործատուին աշխատանքը կատարելուց հրաժարվելու պատճառը :

2. Աշխատողի կողմից ներկայացված` աշխատողների անվտանգության եւ առողջության չապահովման հիմնավորումների հետ գործատուի համաձայն չլինելու դեպքում, աշխատողի աշխատանք կատարելուց հրաժարվելու վերաբերյալ վեճը քննվում է Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված կարգով :

3. Աշխատողի հիմնավորված պատճառաբանությամբ աշխատանք կատարելուց հրաժարվելու ժամանակահատվածի համար գործատուն աշխատողին վճարում է նրա միջին աշխատավարձը :

4. Աշխատանք կատարելուց չհիմնավորված հրաժարվելը հանդիսանում է աշխատանքային կարգապահության խախտում, եւ չաշխատած ժամանակի համար չի վճարվում:

Հոդված 277. Մինչեւ տասնութ տարեկան անձնանց աշխատանքը

1. Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1) ֆիզիկապես եւ հոգեպես նրանց ուժերից վեր համարվող աշխատանք,

2) թունավոր, քաղցկեղածին, մուտագեն կամ առողջության վրա ազդող նյութերի օգտագործումով աշխատանք,

3) աշխատանք, որի կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի, այլ վնասակար եւ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցություն,

4) աշխատանք, որի կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ պրոֆեսիոնալ հիվանդություններով հիվանդանալու մեծ հնարավորություն, ինչպես նաեւ աշխատանք, որը անվտանգ իրականացնել անձը չէր կարող անբավարար զգուշության կամ փորձի բացակայության պատճառով:

2. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատում է մինչեւ տասնութ տարեկան անձանց աշխատանքի տեղավորման եւ բժշկական հետազոտության կարգը, ինչպես նաեւ նրանց կոնկրետ աշխատանքներ կատարելու հնարավորությունները որոշելու կարգը, աշխատանքային ժամերի տեւողությունը, առողջության համար վտանգավոր, վնասակար գործոններով`նրանց համար արգելված աշխատանքների ցանկը,:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մինչեւ տասնութ տարեկան անձանց մասնագիտական պատրաստման պայմաններն ու կարգը :

4. Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող միաժամանակ աշխատել ավելի քան մեկ աշխատավայրում, եթե աշխատանքային ժամերի ընդհանուր տեւողությունը գերազանցում է օրենքով սահմանված աշխատանքային տեւողությունը :

5. Կազմակերպություներում պետք է կազմվի մինչեւ տասնութ տարեկան աշխատողների ցուցակը :

Հոդված 278. Մայրության պաշտպանությունը

1. Հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանանց չի թույլատրվում ներգրավել աշխատանքի մեջ` աշխատանքի այնպիսի պայմաններում եւ այնպիսիս գործոնների առկայության դեպքում, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մոր եւ մանկան առողջության վրա: Հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանանց համար աշխատանքի վնասակար պայմանների եւ վտանգավոր գործոնների ցանկը (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատանքի վնասակար պայմանների ցանկ) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աշխատանքի վնասակար պայմանների ցանկի, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է սահմանել հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանաց անվտանգության եւ առողջության վրա հնարավոր ազդեցության տեւողությունը եւ հատկանիշները: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելու դեպքում, գործատուն պարտավոր է այդպիսի ռիսկի վերացման համար ձեռնարկել ժամանակավոր միջոցներ:

3. Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում, գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կինը հետագայում չենթարկվի նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է այդ կնոջը (նրա համաձայնությամբ) տեղափոխել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում:

4. Նույն կազմակերպությունում այլ աշխատանքի տեղափոխված հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանանց վճարվում է միջին աշխատավարձ այն չափով, որը չի կարող պակաս լինել, քան նախքան այլ աշխատանքի տեղափոխվելը նրա ստացած միջին աշխատավարձն էր:

5. Հղի կնոջը այլ աշխատանքի, որտեղ բացակայում է նրա եւ ապա մանկան առողջության վրա բացասական ազդեցությունը, տեղափոխելու հնարավորության բացակայության դեպքում, նրա համաձայնությամբ, մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, տրամադրվում է արձակուրդ եւ այդ ժամանակահատվածի համար նրան վճարվում է հասանելիք միջին աշխատավարձը:

6. Նոր ծննդաբերած կամ կրծքով կերակրող կնոջը հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամկետը լրանալուց հետո, այլ աշխատանքի տեղափոխման հնարավորության բացակայության դեպքում, որտեղ բացակայում է իր եւ մանկան առողջության վրա բացասական ազդեցությունը, նրա համաձայնությամբ, մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը տրամադրվում է արձակուրդ մանկան խնամքի համար եւ նրան այդ ժամանակահատվածում վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նպաստները:

7. Եթե հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա նրան պարտավոր են ազատել աշխատանքից եւ այդ ժամանակահատվածի համար պահպանել միջին աշխատավարձը:

8. Կրծքով կերակրող կնոջը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդհանուր ընդմիջման ժամերի, նորածնին կերակրելու համար, ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ժամմեկ տրամադրվում է ընդմիջումներ` կես ժամից ոչ պակաս տեւողությամբ: Կնոջ ցանկությամբ նորածնին կերակրելու համար ընդմիջումները կարելի է միավորել եւ միացնել ընդհանուր ընդմիջմանը կամ տեղափոխել աշխատանքային օրվա վերջին`աշխատանքային օրվա տեւողության համապատասխան կրճատմումով: Նորածնին կերակրելու համար նախատեսված ընդմիջումները վճարվում են աշխատողի միջին աշխատավարձի համապատասխան:

9. Հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանանց, առանց իրենց համաձայնության, արտաժամյա աշխատանքներում ներգրավելը արգելվում է:

10. Հղի, նոր ծննդաբերած, կրծքով կերակրող կանայք կարող են ներգրավվել աշխատանքի գիշերվա ժամերին, հանգստյան եւ տոնական օրերին, ինչպես նաեւ ուղարկվել գործուղումների միայն իրենց համաձայնությամբ: Եթե նման աշխատողները համաձայնություն չեն տալիս գիշերվա ժամերին աշխատելու համար եւ տեղեկանք են ներկայացնում առ այն, որ նման աշխատանքը վնաս կպատճառի իրենց անվտանգությանը եւ առողջությանը, ապա նրանք տեղափոխվում են աշխատանքի` ցերեկային ժամերին: Եթե օբյեկտիվ պատճառներով նման աշխատողների տեղափոխումը ցերեկային ժամերի աշխատանքի հնարավոր չէ, ապա մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, նրանց արձակուրդ է տրամադրվում կամ արձակուրդ է տրվում երեխայի խնամքի համար` մինչեւ երեխայի մեկ տարեկան լրանալը: Մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդը`տրված արձակուրդի ժամանակահատվածի համար աշխատողին վճարվում են հասանելիք միջին աշխատավարձը:

Հոդված 279. Աշխատող հաշմանդամների անվտանգության եւ առողջության երաշխիքները

Աշխատող հաշմանդամների անվտանգությունը եւ առողջությունը երաշխավորվում են սույն օրենսգրքով,այլ օրենքներով եւ աշխատողների անվտանգության եւ առողջության վերաբերյալ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 280. Աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատումը

1. Աշխատողների անվտանգության եւ առողջության վիճակի գնահատումը կատարվում է` հաշվի առնելով կազմակերպությունում, նրա ստորաբաժանումներում աշխատանքի միջոցների, աշխատանքային պայմանների համապատասխանությունը, աշխատողների անվտանգության եւ առողջության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված`աշխատողների անվտանգության եւ առողջության պահանջները:

2. Աշխատանքային պայմանները գնահատվում են` հաշվի առնելով աշխատողների առողջության եւ անվտանգության վերաբերյալ աշխատավայրի աշխատանքային միջավայրի, աշխատանքի բնույթի, աշխատանքի եւ հանգստի ռեժիմի համապատախանությունը սույն օրենսգրքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների հետ :

3. Աշխատավայրի` աշխատողների անվտանգության եւ առողջության պահանջներին համապատասխանության գնահատումը, կազմակերպում է գործատուն ՝ աշխատողների առողջության եւ անվտանգության վերաբերյալ, սույն օրենսգրքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների հիման վրա:

Հոդված 281. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի, պրոֆեսիոնալ հիվանդությունների մասին հայտնելը

1. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքից տուժված, սուր պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդացած աշխատողը, եթե իվիճակի է, ինչպես նաեւ այն անձը, որը ականատես է եղել դժբախտ պատահարին կամ դրա հետեւանքներին, պարտավոր է անմիջապես այդ մասին հայտնել ստորաբաժանման ղեկավարին, գործատուին, կազմակերպության աշխատողների անվտանգության եւ առողջության հարցերով ծառայությանը:

2. Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի արդյունքում, եթե տուժող անձը մահացել է, ծանր դժբախտ դեպքերի, ինչպես նաեւ աշխատանքի վայրում, աշխատանքի հետ չկապված հիվանդության պատճառով աշխատողի մահվան մասին, գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել դատախազությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը:

3. Տուժողի մահվան պատճառ հանդիսացած պրոֆեսիոնալ սուր հիվանդությունների դեպքերի ժամանակ, գործատուն պարտավոր է անմիջապես հայտնել համապատասխան տարածքային դատախազությանը եւ աշխատանքի պետական տեսչությանը:

Հոդված 282. Դժբախտ դեպքերի, պրոֆեսիոնալ հիվանդությունների հետաքննությունը

1. Բոլոր կազմակերպությունների համար դժբախտ դեպքերի, պրոֆեսիոնալ հիվանդությունների հաշվառման եւ հետաքննության միասնական ընդհանուր կարգը համարվում էպարտադիր: Աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքերի, պրոֆեսիոնալ հիվանդությունների հաշվառման եւ հետաքննության մասին դրույթները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տուժողը կամ նրա ներկայացուցիչը սահմանված կարգով կարող է մասնակցել աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի հետաքննությանը, իրավունք ունի ծանոթանալ դժբախտ դեպքի կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետաքննության նյութերի հետ, պարտավոր է ստանալ դժբախտ դեպքի կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետաքննման մասին ակտը, կարող է բողոքարկել հետաքննության արդյունքները:

Հոդված 283. Առողջությանը պատճառած վնասի փոխհատուցումը

1. Այն աշխատողը, որը աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի, պրոֆեսիոնալ հիվանդության հետեւանքով կորցրել է աշխատունակությունը եւ դրա արդյունքում զրկվել է եկամուտներից, ապա նրան պատճառած վնասի հատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով :

2. Եթե տուժող աշխատողը ապահովագրված չէր աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքերից եւ պրոֆեսիոնալ հիվանդություններից, ապա աշխատունակության հետեւանքով չստացված եկամուտները եւ բուժօգնության ու բուժման, ինչպես նաեւ տուժողի սոցիալական, բժշկական եւ պրոֆեսիոնալ ռեաբելիտացիայի հետ կապված ծախսերը փոխհատուցում է գործատուն ՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 284. Ղեկավարումը եւ վերահսկումը աշխատողների անվտանգության եւ առողջության բնագավառում

Հայաստանի Հանրապետության առողջապահության, սոցիալական ապահովության նախարարությունները, սույն օրենսգրքի եւ այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների եւ այլ իրավական ակտերի հիման վրա, իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են պետական քաղաքականություն աշխատողների անվտանգության եւ առողջության բնագավառում :
 
 







ԲԱԺԻՆ XIX.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

Հոդված 285. Աշխատանքային վեճի հասկացությունը

Աշխատանքային վեճ է համարվում աշխատողների եւ գործատուի միջեւ տարաձայնությունը, որն առաջանում է աշխատանքային օրենսգրքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրերով սահմանված իրավունքների եւ պարտականությունների կատարման ժամանակ, եւ որը չի հաջողվում կարգավորել բանակցությունների միջոցով: Աշխատանքային վեճը քննվում է սույն բաժնում սահմանված կարգով:

Հոդված 286. Աշխատանքային վեճեր քննող մարմինները

1. Այն աշխատանքային վեճերը, որոնվ լուծման այլ կարգ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով չի սահմանվում, ապա դրանք ենթակա են քննման`

1) աշխատանքային վեճերի հանձնաժողովի կողմից,

2) դատարանի կողմից:

2. Կոլեկտիվ աշխատանքային վեճերը քննվում են սույն օրենսգրքի X բաժնում սահմանված կարգով:

Հոդված 287. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավարը

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի տեխնիկական սպասարկման համար գործատուն նշանակում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավար: Նա ընդունում եւ գրանցում է միջնորդությունները, համապատասխան ծառայություններից պահանջում է քննման համար անհրաժեշտ փաստաթղթեր, փորձագետների եզրակացություններ, տեղեկացնում է գործի քննման ժամանակի եւ վայրի մասին, վարում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի արձանագրությունները, ուղարկում է քաղվածքներ եւ որոշումներ, գործը փոխանցում է դատարան, կատարում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի այլ հանձնարարությունները :

Հոդված 288. Աշխատանքային վեճերի հանձնաժողովների ստեղծումը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովներ ստեղծվում են աշխատողների եւ գործատուի ներկայացուցիչներից`հավասար քանակով: Աշխատողների ներկայացուցիչները ընտրվում են աշխատողների ժողովի միջոցով: Գործատուի ներկայացուցիչներին իր հրամանով (կարգադրությամբ) նշանակում է գործատուն:

2. Եթե կազմակերպությունում աշխատանքային վեճերի քննման համար աշխատանքային վեճերի հանձնաժողով չի ստեղծվում, ապա գործատուն, աշխատանքային վեճերի հանձնաժողովին հասցեագրված միջնորդությունը ստանալուց հետո, պարտավոր է անմիջապես նշանակել աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավար եւ նախաձեռնել աշխատանքային վեճերի հանձնաժողովի ստեղծմանը՝ սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

3. Հանձնաժողովը ստեղծվում է երկու տարուց ոչ ավել ժամանակով:

4. Հանձնաժողովի նախագահի պարտականությունները յուրաքանչյուր նիստի ժամանակ հերթականությամբ կատարում են աշխատողների եւ գործատուի ներկայացուցիչները:

Հոդված 289. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի իրավասությունները

Աշխատանքային վեճերի հանձնաժողովը հանդիսանում է աշխատանքային վեճերը քննող պարտադիր առաջնային մարմին, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով վեճերի լուծման այլ կարգ սահմանված չէ:

Հոդված 290. Աշխատանքային գործի նախապատրաստումը աշխատանքային վեճերի հանձնաժողովում քննելու համար

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովին հասցեագրված միջնորդության մեջ անհրաժեշտ է նշել հայցվորի, պատասխանողի եւ գործի այլ մասնակիցների անունները, ազգանունները, գործատուի անվանումը եւ հասցեն, հանգամանքները, հիմքերը եւ ապացույցները, որոնցով հայցվորը հիմնավորում է իր պահանջները, հստակ ձեւակերպված պահանջը եւ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

2. Միջնորդությունը ներկայացվում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավարին, իսկ նրա բացակայության դեպքում ՝ գործատուին (օրենսգրքի 288 հոդվածի 2 մաս): Գործավարը գրանցում է միջնորդությունը, հայտնում է աշխատանքային վեճերի հանձնաժողովին, նախապատրաստում է գործը քննության համար, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերը, հաշվարկները, եզրակացությունները, տեղեկացնում է գործի մասնակիցներին գործի քննման ժամանակի եւ վայրի մասին, պատասխանողին հանձնում է միջնորդության պատճենը:

Հոդված 291. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի նիստերը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի նիստը պետք է գումարվի միջնորդության ներկայացման օրվանից յոթ օրվա ընթացքում: Միջնորդությունը պետք է քննվի այն ներկայացնելուց ոչ ուշ, քան տասնչորս օրվա ընթացքում:

2. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի նիստը իրավազոր է համարվում աշխատողների եւ գործատուի ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ դեպքում:

Հոդված 292. Գործի քննումը, որոշման ընդունումը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումներն ընդունվում են աշխատողների եւ գործատուի ներկայացուցիչների, աշխատանքային վեճերի հանձնաժողովի անդամների փոխհամաձայնության հիման վրա:

2. Եթե աշխատանքային վեճերի հանձնաժողովի անդամները չեն եկել ընդհանուր համաձայնության, ապա արձանագրության մեջ նշվում է, որ կողմերը չեն եկել փոխհամաձայնության եւ այդ մասին որոշում չի ընդունվել:

3. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը նշվում է արձանագրության մեջ: Դրա ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Արձանագրությունը ստորագրում են աշխատանքային վեճերի հանձնաժողովի նախագահը, անդամները եւ գործավարը: Գումարային պահանջների բավարարման մասին որոշումներում պետք է նշվի հատկացված գումարը: Այն պետք է տուգանքների հետ միասին վճարվի մինչեւ որոշման իրականացման օրը: Աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավարը հինգ օրվա ընթացքում գործի մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման պատճենը, իսկ կողմերի համաձայնության չգալու դեպքում՝ արձանագրությունից քաղվածքը:

Հոդված 293. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման բողոքարկումը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման պատճենը ստանալու օրվանից տաս օրվա ընթացքում աշխատողը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի այն բողոքարկել դատարան: Բողոքը ներկայացվում է աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավարին եւ հասցեագրվում է դատարանին: Բողոքը ստանալուց հետո աշխատանքային վեճերի հանձնաժողովի գործավարը հանձնում է բողոքի պատճենը գործի մասնակիցներին, իսկ բողոքի առաջին օրինակը եւ գործը յոթ օրվա ընթացքում ուղարկում է դատարան:

2. Գործատուն չի կարող բողոքարկել աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը:

Հոդված 294. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կատարումը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը պատասխանողը պետք է կատարի որոշման պատճենը ստանալուց հետո տաս օրվա ընթացքում, եթե որոշմամբ կատարման այլ ժամկետ նախատեսված չէ:

2. Եթե պատասխանողը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի կատարում աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը, ապա աշխատողը գրավոր ձեւով դիմում է դատարան` դատական որոշումների կատարման սահմանված կարգով այդ որոշումը հարկադիր կարգով կատարելու համար:

3. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը չի կատարվում, եթե այն սույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 1 մասով սահմանված կարգով բողոքարկվում է դատարան:

Հոդված 295. Աշխատանքային վեճերի քննումը դատարաններում

1. Դատարաններում քննվում են.

1) սույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 1 մասով սահմանված կարգով բողոքարկված աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումները.

2) աշխատանքային վեճերը, եթե աշխատանքային վեճերի հանձնաժողովի կողմերը չեն եկել համաձայնության (օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ).

3) աշխատանքային վեճերը`աշխատանքային վեճերի հանձնաժողովի ստեղծված չլինելու կամ աշխատանքային վեճը սույն օրենսգրքի 29-րդ 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում աշխատանքային վեճերի հանձնաժողովում լուծված չլինելու դեպքում.

2. Առանց աշխատանքային վեճերի հանձնաժողով դիմելու անմիջապես դատարաններում քննվում են հետեւյալ վեճերը.

1) սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հետեւանքով ծագած.

2) աշխատանքից ազատվելիս ձեւակերպումը փոփոխելու կապակցությամբ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով սահմանված պարտականությունների եւ պարտավորությունների չկատարման հետեւանքով արհմիությունների կամ աշխատողների այլ ներկայացուցիչների եւ գործատուի միջեւ ծագած.

4) արհմիությունների հայցերով`արհմիությունների անդամների օրենսդրությամբ սահմանված աշխատանքային, տնտեսական եւ սոցիալական իրավունքները խախտող գործատուի որոշումների վերացման արհմիության պահանջի ժամանակին չքննման կամ չբավարարման դեպքում

5) եթե դադարել են աշխատանքային հարաբերությունները գործատուի եւ աշխատողի միջեւ.

6) Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 296. Աշխատանքային վեճերի հանձնաժողովին դիմելու ժամկետները

Աշխատողը կարող է դիմել աշխատանքային վեճերի հանձնաժողով երեք ամսվա ընթացքում այն օրվանից, երբ նրան հայտնի է դառնում կամ պետք է հայտնի դառնար իր իրավունքների խախտման մասին:

Հոդված 297. Աշխատանքային պայմանագրի վեճերը

1. Աշխատանքային պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացնելու, աշխատանքից ազատելու մասին համապատասխան որոշման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմել դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքային պայմանները փոփոխվել են, աշխատողը հեռացված է աշխատանքից առանց օրինական հիմքերի կամ օրենսդրության խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները պետք է վերականգնվեն եւ նրա օգտին պետք է գանձնվի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:

2. Օրենսդրությամբ աշխատանքից հեռացնելու իրավունքով օժտված պաշտոնատար անձանց կամ մարմինների որոշումները գործատուն եւ աշխատողը կարող են բողոքարկել օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Եթե աշխատողը հեռացված էր աշխատանքից առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, ապա դատարանը նրան իր նախկին աշխատանքում վերկանգնելու որոշում է կայացնում եւ պարտավորեցնում է վճարել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ աշխատանքից ազատելու պահից մինչեւ դատարանի որոշման կատարման օրը:

4. Տնտեսական, տեխոնոլոգիական, կազմակերպչական կամ նման այլ պատճառներով կամ աշխատողի համար աշխատանքի անբարենպաստ պայմաններ ստեղծվելու հետեւանքով աշխատողի նախկին աշխատանքին վերադառնալու անհնարինության պատճառով դատարանը որոշում է կայացնում աշխատանքային պայմանգրի դադարեցումն անօրինական ճանաչելու մասին եւ նրան սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափով հատկացվում է արձակման նպաստ եւ աշխատանքից ազատելու օրվանից մինչեւ դատարանի որոշման ուժի մեջ մտնելը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարվում է միջին աշխատավարձ: Այս դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված` դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Հոդված 298. Գումարային պահանջների բավարարումը

Աշխատողին հասանելիք աշխատավարձի գումարները եւ աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ գումարները հատկացվում են երեք տարուց ոչ ավել ժամանակահատվածով:

Հոդված 299. Որոշումների հրատապ կատարումը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովը կամ դատարանը հրահանգներ է տալիս անհապաղ կատարել հետեւյալ որոշումները .

1) աշխատավարձի վճարման հատկացման մասին որոշման մասը՝ առանց մեկ ամսվա միջին աշխատավարձի չափի գերազանցման.

2) աշխատանքից անօրինական հեռացված, ազատված, փոխադրված աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու մասին:

2. Հայցվորի միջնորդությամբ կամ անձնական նախաձեռնությամբ դատարանը կարող է թույլատրել հրատապ կատարել որոշումը կամ որոշման մասը.

1) աշխատանքից ազատումը ձեւակերպելու մասին.

2) աշխատանքային վայրում դժբախտ դեպքի հետեւանքով, առողջոււթյանը հասցված այլ վնասի կամ պրոֆեսիոնալ հիվանդությամբ հիվանդանալու հետեւանքով պատճառված վնասի հատուցման վճարումների հատկացման մասին.

3) այլ դեպքերում, եթե հատուկ հանգամանքների կապակցությամբ անհնար կամ ծայրահեղ դժվար կլինի կատարել որոշումը:

Հոդված 300. Աշխատանքային գործի վերաբերյալ որոշումները չկատարելու հետեւանքները

Այն դեպքերում, երբ գործատուն չի կատարում դատարանի կամ աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը, ապա աշխատողի միջնորդությամբ դատարանը որոշում է կայացնում աշխատողի օգտին` որոշման կայացման օրվանից մինչեւ նրա կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար վճարել աշխատավարձը:

Հոդված 301. Որոշման կատարման շրջադարձը

Եթե չեղյալ է համարվում աշխատանքային վեճերի հանձնաժողովի կամ դատարանի արդեն կատարված որոշումը, որոշման կատարման շրջադարձն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույքների:

Հոդված 302. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի ծախսերը եւ դատական ծախսերը

1. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի բոլոր ծախսերը կատարում է գործատուն:

2. Դատական ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Աշխատողներն ազատվում են աշխատանքային վեճերի գործերով դատական ծախսերի վճարումներից:

Հոդված 303. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի անդամների աշխատանքային երաշխիքները

1. Աշխատողների կողմից ընտրված աշխատանքային վեճերի հանձնաժողովի անդամները չեն կարող գործատուի նախաձեռնությամբ ազատվել աշխատանքից սույն օրենսգրքի 129-րդ հոդվածին համապատասխան իրենց մեղքի բացակայության դեպքում՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի:

2. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի անդամների համար աշխատանքային վեճերով գործերի քննության ընթացքում ծախսված ժամանակի դիմաց պահպանվում է միջին աշխատավարձը: