Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-138-02.10.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացած անձանց, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ,  ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետությունում կացության կարգավիճակ եւ Հայաuտանի Հանրապետությունում քաղաքական եւ ժամանակավոր ապաuտան uտացած անձանց վերաբերյալ.

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատարստվել է ի  կատարումն ՀՀ վարչապետի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 360-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների  ցանկի 12-րդ կետի պահանջի:

Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժշետությունը պայմանավորված է  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված  փոփոխություններով եւ լրացումներով, որոնց արդյունքում ՀՀ-ում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը: Նախագծով նախատեսվում է բնակչության պետական ռեգիստրում կուտակել նաեւ երկքաղաքացիների վերաբերյալ տվյալներ, որը հնարավորություն կընձեռի ապահովել երկքաղաքացիների հաշվառումը: