Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-114-05.09.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հետայսու` օրենք), (16 մարտի 2004 թվականի ՀՕ-53-Ն) 3-րդ հոդվածի

1) առաջին մասը վերաշարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ`

«1) կենսաապահովման նվազագույն զամբյուղ` մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սույն օրենքով սահմանված պարենային եւ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ամբողջություն.»,

2) երկրորդ մասից հանել «միջազգայնորեն ընդունված» բառերը, իսկ «դրամական արժեք» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանաված կարգով որոշված դրամական արժեքը» բառով:

3) երրորդ մասում «աշխատող բնակչություն» բառերից հետո լրացնել «(16-ից 63 տարեկան գործունակ ֆիզիկական անձինք)», «թոշակառուներ» բառից հետո ավելացնել «(63 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ ստացողներ, բացառությամբ միայն կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստացող անձանց)» բառերով, իսկ «երեխաներ» բառից հետո լրացնել «(0-ից մինչեւ 16 տարեկան ֆիզիկական անձինք ;)» բառակապակցությամբ:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը, իսկ երրորդ մասը վերաշարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«3. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահմանվում են սույն օրենքի հավելվածով:»

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը վերաշարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, հաշվարկում է Հայաստանի Հանարպետության կառավարության կողմից լիազորված մարմինը, կենսաապահովման նվազագույն զամբյուղում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների միջինացված գների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա համար կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվարկման հիմք է ընդունվում տվյալ տարվա առաջին կիասմյակում եւ նախորդ տարվա երկրորդ կիսաամյակում դիտարկված գների միջինացված մեծությունը: Սույն օրենքի հավելվածով սահմանված յուրաքանչյուր ապրանքատեսակի (ծառայության) միջինացված գների եւ մեծությունների արտադրյալների հանրագումարը մեծացվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվող գնաճի հաշվառմամբ:

2. Մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հավասար է աշխատող բնակչության համար հաշվարկված կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին:»

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության» բառերը փոխարինել «Կենսաապահովման նվազագույն բյուջեի ամսական եւ տարեկան չափերը` ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի եւ մեկ շնչի հաշվով, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վճարների» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացել հավելվածով` հետեւյալ բովանդակությամբ`

«Հավելված
1) Պարենային ապրանքներ
 
Հ/Հ
Մթերքների անվանումները
Չափման միավորը
Սպառման ծավալը (տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը)
երեխաներ
աշխատունակ բնակչություն
կենսաթոշակառուներ
  Հացամթերք, այդ թվում`        
1
Հաց
կգ
74
100
73
2
Ալյուր
կգ
-
7
4
3
Մակարոն
կգ
4
5
4
4
Ձավարեղեն
կգ
10
10
13
5
Ընդեղեն
կգ
3
5
4
6
Մսամթերք (տավարի միս)
կգ
36
39
37
  Կաթնամթերք, այդ թվում         
7
Կաթ
լ
181
119
73
8
Թթվասեր
կգ
5
6
-
9
Կաթնաշոռ
կգ
11
6
4
10
Պանիր
կգ
7
10
7
11
Կարտոֆիլ
կգ
75
110
73
  Բանջարեղեն        
12
Կաղամբ
կգ
91
91
91
13
Սոխ
կգ
-
18
18
14
Միրգ (խնձոր)
կգ
106
119
110
15
Շաքարավազ
կգ
25
23
18
16
Ձու
հատ
151
135
91
17
Մարգարին
կգ
1
4
4
18
Ձեթ
կգ
5
8
7
19
Կարագ
կգ
9
10
4
20
Ձուկ
կգ
12
18
11

2) Ոչ պարենային ապրանքներ
 
Հ/Հ
Ապրանքների անվանումները
Չափման միավորը/ գործածության ժամկետը
Սպառման ծավալը (տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը)
երեխաներ
աշխատունակ բնակչություն
կենսաթոշակառուներ
1
Տաք հագուստների խումբ
հատ/տարի
1,3/2,4
2,5/7,5
2,6/8,7
2
Հագուստեղեն
հատ/տարի
5,3/2,5
5,5/4,7
4/5,3
3
Ներքնահագուստ
հատ/տարի
10,3/1,6
10/2,5
11,2/2,9
4
Դպրոցական իրեր
հատ/տարի
27,6/1
3/1
3/1
5
Սպիտակեղեն
հատ/տարի
3,6/6,6
3,6/6,6
3,6/6,6
6
Գուլպեղեն
զույգ/տարի
6,3/1,3
6,5/1,3
4,4/2
7
Կոշկեղեն
զույգ/տարի
2,3/1,9
3,5/3,1
3,2/3,3
8
Հիգենիայի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ դեղորայք
սույն մասով նախատեսված ապրանքների տարեկան ծախսերի հանրագումարի 1/12-րդի նկատմամբ տոկոսով, 1 ամիսում
10
10
10

3) Ծառայություններ
 
Հ/Հ
Ծառայությունների անվանումները
Չափման միավորը
Սպառման ծավալը (տարվա ընթացքում մեկ անձին հասանելիք միջինը)
երեխաներ
աշխատունակ բնակչություն
կենսաթոշակառուներ
1
Ջրամատակարարում եւ ջրահեռացում
լիտր/1օր
87,1
87,1
87,1
2
Գազամատակարարում
խ.մ., 1 ամսում
4
4
4
3
Էլեկտրաէներգիա
կվտ-ժամ, 1 ամսում
418,8
418,8
418,8
4
Տրանսպորտային ծառայություններ
Տարվա ընթացքում տր. միջոցներից օգտվելու քանակը
396,0
619,0
600
5
Այլ ծառայություններ
սույն մասով նախատեսված ծառայությունների տարեկան ծախսերի հանրագումարի 1/12-րդի նկատմամբ տոկոսով, 1 ամսում
15
15
15

»

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի մեկից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

ՀՀ սահմանադրության 117 հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները, այդ թվում` սոցիալական ապահովության, արդարացի աշխատավարձ ստանալու իրավունքները, գործում են համապատասխան օրենքներով սահմանված ծավալով: 2004 թվականի մարտի 16-ին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հովածով սահմանվում է, որ կեն սաապահովման նվազագույն զամբյուղն ու բյուջեն հիմք են գնահատելու հանրապետության բնակչության կենսամակարդակը, գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքակնությունը մշակելիս եւ իրականացնելիս, հիմնավորել նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի, նպաստի, չհարկվող եկամտի չափերը, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում է օրենքով:

Այս օրինագծի նպատակն է ապահովել նշված նորմերի իրացումը: Միաժամանակ հաշվի առնելով նույն խնդրի կարգավորման ոլորտում երկու տարբեր օրենքների ընդունման անպատակահարմարությունը, ինչը բխում է նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոններից, առաջարկվում է գործող օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ: Ներկայացված օրինագծի ընդունման դեպքում վերը նշված օրենսդրական պահանջը կհամարվի պատշաճ կատարված: Բացի այդ ներկայացված օրինագիծը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա իրացնել նաեւ ՀՀ սահմանադրության 89 հոդվածով նախատեսված լիազորությունները: Օրինագիծը բխում է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության 21 հունիսի 2007թ. թիվ 695-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրային դրույթներից:

Օրինագծով առաջարկվող մոտեցումները նպատակ են հետապնդում հստակեցնելու գործող օրենքի մի շարք դրույթները: Կենսաապահովման նվազագույն զամբյուղի առաջարկվող կազմն ու կառուցվածքը հիմնված են մի շարք դիտարկումների եւ այլ երկրների համանման համակարգերի փորձի ուսումնասիրության վրա: