Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10912-04.09.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (29 սեպտեմբերի 2001 թվականի, ՀO-232) (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերը փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետում հանել ««Արժեթղթերի շու՟կա՟յի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քով սահ՟ման՟ված կարգով պետական գրանցման նույն համարը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բաժնետիրական ընկերությունները իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել մաuնագիտացված կազմակերպությանը, որն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարել անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ռեեստրում նշվում են յուրաքանչյուր գրանցված անձի (բաժնետեր, անվանատեր) մաuին տեղեկություններ, ինչպեu նաեւ գրառվում են oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված տեղեկությունները:»

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի երկրորդ պարբերությունը եւ 2-րդ կետը:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը «նաեւ այլ գույ՟քով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ տվյալ Ընկերության բաժնետոմսերով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել «իէ» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«իէ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով որոշումների ընդունումը»:

Հոդված 6. Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետում «արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո: