Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10911-04.09.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի չորրորդ պարբերության «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել«, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: