Armenian ARMSCII Armenian
Կ-1012-29.08.2007-ԳԿ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության

1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «դպրոցները» բառը փոխարինել «ուսումնական հաստատությունները» բառերով.

2) 4-րդ կետը «գիտահետազոտական» բառից հետո լրացնել «եւ հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: