Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1011-29.08.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

ա) 4-րդ ենթակետում «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.

բ) 6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հանրակրթական ուսումնական հաստատություն` հիմնական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

ա) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ),

2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ),

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):»:

բ) 5-րդ կետում «հանրակրթական» բառից հետո լրացնել «այդ թվում` նախադպրոցական,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը:

Հոդված 4 . Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «ընդհանուր» եւ «(լրիվ) ընդհանուր» բառերը:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացումը

1. Հիմնական հանրակրթական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2. Հատուկ հանրակրթական ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները եւ կարողությունները:

3. Մասնագիտացված հանրակրթական ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որեւէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Հիմնական հանրակրթական ծրագիրը չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճանին:

5. Հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 18. Հանրակրթությունը»,

բ) հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումն է, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքին եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:»:

գ) հոդվածի 3-րդ կետից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդողող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո՟խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ

«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման համար հիմք է ծառայել կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջակա՟նացնելու անհրաժեշտությունը: