Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-099-29.08.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (1985 թվականի դեկտեմբերի 6) (այսուհետ` Օրենսգիրք)  կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

1) Օրենսգրքի 45-րդ եւ 46-րդ հոդվածներում «երեսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «հարյուրապատիկի չափով» բառերով.

2) Օրենսգրքի 47-րդ հոդվածում «երեսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի չափով» բառերով.

3) Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «45-47» թվերը եւ «46 հոդվածով» բառերը.

4) Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «46» թիվը.

5) Օրենսգրքի 236-րդ հոդվածում «42.1-43-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «47.6-47.7-րդ հոդվածներով» բառերը.

6) Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  47.1-47.7-րդ եւ 244.14-րդ հոդվածներով՝

«ՀՈԴՎԱԾ 47.1 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Բժշկական փորձաքննության իրականացման կարգը կամ կրկնական կամ լրացուցիչ բժշկական փորձաքննության իրականացման կարգը կամ անկախ բժշկական փորձաքննության անցկացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։

Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձանցից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

ՀՈԴՎԱԾ 47.2 ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Համապատասխան առողջապահական հաստատությունների կողմից դոնորի կամ փոխնակ մոր մասին տեղեկությունները չհաշվառելը կամ տեղեկությունների հաշվառման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկների չափով։

ՀՈԴՎԱԾ 47.3 ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆՆԵՐ ԿԱՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Արհեստական եւ կենդանիներից վերցված օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման կարգը կամ պայմանները կամ սահմանափակումները խախտելը, որը վնաս չի պատճառել մարդու առողջությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։

Փոխպատվաստման օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու եւ մշակելու կանոնները, ինչպես նաեւ փոխպատվաստումն իրականացնելու կարգը խախտելը, որը վնաս չի պատճառել մարդու առողջությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկների չափով։

ՀՈԴՎԱԾ 47.4 ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Դեղերի պատրաստման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։

Դեղերի արտադրության կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով։

Դեղերի պահպանման կամ փոխադրման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։

Դեղերի պիտակավորման կամ ձեւավորման կամ փաթեթավորման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղերի ոչնչացման կարգը կամ պայմանները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականին չունենալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղագործական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից դեղերի որակին առաջադրվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։

Կառավարության լիազորած մարմնի հաստատած պահանջներին չհամապատասխանող դեղեր վաճառելը կամ կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Դեղատներում եւ դեղատնային կրպակներում ոչ մասնագետի կողմից այնպիսի աշխատանքներ կատարելը, որը, համաձայն օրենսդրության, պետք է կատարվի միայն համապատասխան մասնագետի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իuկ գործատուի նկատմամբ` հիuնապատիկի չափով:

Դեղատների կամ դեղատնային կրպակների կողմից առեւտրի համար նախատեսված սրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկների չափով։

ՀՈԴՎԱԾ 47.5  ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից դեղերի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդը տարածելը կամ պատրաստելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն   աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով։

Գովազդատուի կողմից դեղերի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաեւ թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից թմրադեղերի կամ թունավոր կամ ուժեղ ազդող դեղերի կամ հսկվող դեղերի կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի կամ  Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի,  ինչպես նաեւ բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերի, չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկների չափով։

ՀՈԴՎԱԾ 47.6 ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԸ ԿԱՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԸ

Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաեւ պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։

Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց  հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։

ՀՈԴՎԱԾ 47.7 ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՎՈՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտի կողմից  մինչեւ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը կառավարության կողմից սահմանված կարգով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդակցություն չներկայացնելը.

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։

ՀՈԴՎԱԾ 244.14 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները քննում են օրենսգրքի 45-47.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածում «(պետական uանիտարական հuկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերից հետո լրացնել «47.6-47.7-րդ հոդվածներով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Օրենքի ընդունումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 26-րդ կետով եւ պայմանավորված է նրանով, որ «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրո՟ղական իրավունքների մասին, «Մարդու օրգաններ եւ /կամ/ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքներում եւ այլ իրավական ակտերում սահմանվում են նորմեր, որոնց խախտման համար օրենսդրությամբ իրավական պատասխանատվություն նախատեսված չէ։ Այդպիսի պայմաններում ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես առողջապահության բնագավառի կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, հնարավարոթյուն չունենալով պատասխանատվության ենթարկել նշված իրավական ակտերի դրույթները խախտող անձանց, ներկայումս չի կարող ապահովել այդ իրավական ակտերի պահանջների կատարումը։ Օրենքի ընդունումը կնպաստի նշված իրավական ակտերի պահանջների անշեղորոն կատարմանը եւ հնարավորություն կտա պատասխա՟նատվության ենթարկել օրինազանց անձանց։