Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-080-15.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի 2002 թվական, ՀՕ-308. այսուհետ՝ Կանոնակարգ) 35 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի վերջին նախադասությունները հանել։

Հոդված 2. Կանոնակարգի 49 հոդվածի ե) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ազգային ժողովի նիստի տեսագրությունը հեռարձակելու մասին։  Այն իրականացվում է մրցույթը շահած հեռուստատեսության (հեռուստաընկերության) հետ կնքված պայմանագրի համաձայն»։

Հոդված 3. Կանոնակարգի 112 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են ռադիոյի եւ հեռուստատեսության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում։ Ազգային ժողովի նիստերի հեռարձակման, ինչպես նաեւ «Խորհրդարան ժամ» հեռուստահաղորդաշարի ցուցադրման համար պետական բյուջեում առանձին տողով հատկացվում է համապատասխան գումար։ ԱԺ նիստերի հեռարձակման, ինչպես նաեւ «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի ցուցադրման նպատակով հատկացվող բյուջետային միջոցների տրամադրման համար օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել այն հեռուստառադիոընկերությունները,  որոնց սփռման տիրույթն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը»։

Հոդված 4. Կանոնակարգի 112 հոդվածի 3-րդ կետի բ) ենթակետից հանել «սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաեւ» արտահայտությունը։

Հոդված 5. Կանոնակարգի 112 հոդվածի 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին հատկացվող ժամանակահատվածի հաղորդման թեման որոշվում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում։ Հաղորդման թեման կարող է վերաբերվել  ԱԺ օրենսդրական գործունեությանը, ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերին։ Հաղորդման թեմայի վերաբերյալ հանձնաժողովները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը, ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներն Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում տեղեկացնում են ԱԺ նախագահին, որն ընդունվում է ի գիտություն»։

Հոդված 6. Կանոնակարգի 112 հոդվածի 4-րդ կետի «Հանրային» բառի փոխարեն շարադրել «համապատասխան մրցույթը շահած»։

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարմանը հաջորդող 10-րդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Օրենքի ընդունումը պայմանավորված է ԱԺ աշխատանքները նորովի լուսաբանելու անհրաժեշտությամբ։ Օրինագծում ներկայացված մոտեցումները հավանության արժանանալու դեպքում կներկայացվեն օրենսդրական անհրաժեշտ այլ փոփոխություններ։