Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7773-29.12.2002-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) 171-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1711 -17127 -րդ հոդվածներով՝

«Հոդված 1711 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ 10 ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց գրանցման օրվանից 10 օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 1712 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ 10 ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՉՀԱՅՏՆԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) վերակազմակերպման կամ անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության մասին, այդ փոփոխությունը իրականացվելու օրվանից 10 օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չհայտնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 1713 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԱՏՎԱԾ` ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ (ՊՈԼԻՍՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ 10-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կողմից հաստատված՝ ապահովագրական գործակալների գործունեության կանոնակարգը, ապահովագրության առանձին տեսակների ստանդարտ կանոնները եւ/կամ դրանցում կատարված փոփոխությունները, ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեւերը հաստատման օրվանից 10-օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 1714 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ (ՊՈԼԻՍՆԵՐԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեռքբերման, հաշվառման եւ պահպանման կարգի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով:

Հոդված 1715 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ/ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում, ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական սակագների մասին հաշվետվությունը եւ/կամ դրանց հիմնավորումները լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հոդված 1716 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԻՍ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԱՌԱՆՁԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻՑ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Ապահովագրողի կողմից, ապահովագրական պայմանագրեր կնքելիս, լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված վերջին հաշվետվությամբ նախատեսված՝ առանձին ապահովագրական տեսակների գծով հիմնավորված սակագներից ցածր սակագներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չհիմնավորված համարվող սակագներ կիրառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

Հոդված 1717 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ ՉՁԵՎԱՎՈՐԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ ստանձնած ապահովագրական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ապահովագրական պահուստներ չձեւավորելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Հոդված 1718 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի պահանջների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 1719 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի պահանջների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Հոդված 17110 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ, ԵՎ/ԿԱՄ ԱՅԴ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ԵՎ/ԿԱՄ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ձեւերի լրացման հրահանգի, եւ/կամ այդ հաշվետվությունների ներկայացման կարգի, եւ/կամ ժամկետների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հոդված 17111 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ԵՎ/ԿԱՄ ԱՅԴ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ/ԿԱՄ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական բրոքերների (միջնորդների) տեսչական հաշվետվությունների լրացման հրահանգի եւ/կամ այդ հաշվետվությունների ներկայացման կարգի եւ/կամ ժամկետների պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Հոդված 17112 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԵՂԾ ԿԱՄ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին կեղծ կամ աղավաղված տվյալներ պարունակող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 17113 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԵՂԾ ԿԱՄ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիազորված պետական կառավարման մարմնին կեղծ կամ աղավաղված տվյալներ պարունակող տեսչական հաշվետվություններ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապտիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 17114 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ/ԿԱՄ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների ձեւերի հրապարակման կարգը եւ/կամ ժամկետները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 17115 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Հոդված 17116 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կանոնակարգի պահանջների խախտելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հոդված 17117 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ապահովագրողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 17118 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՈՐՈՆՑ ՀԵՏ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԵԼ ԵՆ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ) «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերաապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների մասին (որոնց հետ իրենց կողմից կնքվել են վերաապահովագրության պայմանագրեր) «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկատվություն չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 17119 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ՝ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ (ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ), ԵՎ/ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ, ԵՎ/ԿԱՄ ԱԿՏՈՒԱՐԻ (ԱԿՏՈՒԱՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ), ԵՎ/ԿԱՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ (ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ) ՈՐՈՇՄԱՆ (ՀՐԱՄԱՆԻ) ՊԱՏՃԵՆ, ԵՎ/ԿԱՄ ՆՇՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի), եւ/կամ համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն եւ/կամ նշված պաշտոնատար անձի ստորագրության նմուշը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հոդված 17120 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ՝ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ (ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ) ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից՝ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված հանձնարարականի (հանձնարարականների) չկատարելը կամ ամբողությամբ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով:

Հոդված 17121 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիազորված պետական կառավարման մարմնի՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելը կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հոդված 17122 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ (ՄԻՋՆՈՐԴ) ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ (ՊՈԼԻՍՆԵՐ) ՎԱՃԱՌԵԼԸ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՀԵՏ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

Ապահովագրողի կողմից ապահովագրական բրոքեր (միջնորդ) չհանդիսացող իրավաբանական անձանց միջոցով ապահովագրական վկայագրեր (պոլիսներ) վաճառելը կամ ապահովագրողի անունից եւ նրա հանձնարարությամբ իրավաբանական անձի կողմից ապահովագրվողների (ապահովադիրների) հետ ապահովագրական պայմանագրեր կնքելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

Հոդված 17123 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ`

Ապահովագրողի կողմից, առանց ապահովագրական գործակալների գործունեության կանոնակարգի հաստատման, ապահովագրական գործակալների միջոցով ապահովագրական գործունեություն իրականացնելը կամ հաստատված կանոնակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգով սահմանված դրույթները չպարունակվելը կամ հաստատված կանոնակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ պարունակվելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հոդված 17124 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումով ապահովագրական գործունեության կամ ֆինանսական եւ/կամ այլ գործառնություններ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հոդված 17125 . ԱՌԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԳԾՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ (ՊՈԼԻՍՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ` ՏՎՅԱԼ ՏԵՍԱԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԵՎ/ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂՆԵՐԻՆ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻՆ (ՊՈԼԻՍՆԵՐԻՆ) ԿԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉՏՐԱՄԱԴՐԵԼԸ

Առանց ապահովագրության տվյալ տեսակի իրականացման ստանդարտ կանոնները եւ տվյալ ապահովագրության տեսակի գծով ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեւերը հաստատելու` տվյալ տեսակի ապահովագրություն իրականացնելը եւ/կամ ապահովագրվողներին (ապահովադիրներին) տրամադրվող ապահովագրական վկայագրերին (պոլիսներին) կից ապահովագրության տվյալ տեսակի իրականացման կանոնները կամ պայմանները չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հոդված 17126 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ ԱՅՆՊԻՍԻ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՀԵՏ, ՈՐԸ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ Է ԿԱՄ ԳՏՆՎՈՒՄ Է ԾԱՆՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ, ԿԱՄ ԵԹԵ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ Է ՎԵՐՋԻՆԻՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ` «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Գ) ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապահովագրողի կողմից վերաապահովագրության պայմանագիր կնքելը այնպիսի վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ, որը անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվել է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի նկատմամբ կիրառվել է վերջինիս գործունեությունը սահմանափակող` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված որեւէ միջոցառում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հոդված 17127 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴԻ) ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂԻ (ԱՊԱՀՈՎԱԴՐԻ) ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ/ԿԱՄ ՉԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ (ՑԵԴԵՆՏԻ) ՌԻՍԿԻ (ՌԻՍԿԵՐԻ) ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ

Ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից ապահովագրվողի (ապահովադրի) ապահովագրական ռիսկերի տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությունում չգրանցված եւ/կամ չլիցենզավորված ապահովագրողների մոտ, բացառությամբ ապահովագրողի (ցեդենտի) ռիսկի (ռիսկերի) տեղաբաշխման դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:»

ՀՈԴՎԱԾ 2. Oրենսգրքի 2445 հոդվածից հետո լրացնել նոր 2446 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 2446 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Ապահովագրական գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն եւ կարգավորում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմինը քննում է սույն օրենսգրքի 1711 - 17127 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ապահովագրական գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն եւ կարգավորում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տուգանքներ նշանակելու իրավունք ունի այդ մարմնի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովը:»

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: