Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-060-31.07.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի, 2002 թվական, այսուհետ՝ օրենք)  38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում,  այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը։  Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո մեկամսյա ժամկետում հաշվետվության հրապարակման եւ ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան հիմնադրամը լուծարելու պահանջով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ  օրվանից։