Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0422-23.07.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական ՀՕ-118, այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝

«14) դրամական վճարման, սեփական կապիտալի գործիքով հատուցման դիմաց կամ շահույթի բաշխման համաձայնագրի հիման վրա գյուտի եւ (կամ) օգտակար մոդելի արտոնագրի կամ դրանց օգտագործման իրավունքի զիջումը, փոխանցումը, իրացումը կամ ցանկացած այլ ձեւով օտարումը վենչուրային ձեռնարկությանը:»:

Հոդված 2 . Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ կետով`

«29) վենչուրային կառավարչի ծառայությունները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակարգման, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է: Օրենքի նախագիծը սահմանում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ?ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, ՀՀ եւ համայնքների կողմից վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից առեւտրային կազմակերպություններում իրականացվող ներդրումների հետ կապված իրավական կարգավորման հարցերը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: