Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-031-19.07.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀO-62-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ կետը եւ 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերով։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) 5-րդ կետը «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց ներդիրների» բառերով.

բ) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) հայկական uփյուռքի համար, ինչպեu նաեւ հայագիտության զարգացման նպատակով մաuնագետների պատրաuտումը եւ որակավորման  բարձրացումը»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն եւ հետբուհական մաuնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին  ֆինանuական աջակցության ապահովում».

բ) 3-րդ մասի «հնարավորություն» բառը փոխարինել «իրավունք» բառով։

Հոդված 4. Օրենքի  6-րդ հոդվածում՝

ա)  2-րդ մասի 1-ին կետը «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.

բ) 4-րդ մասը «անապահով ուսանողներին» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), » բառերով։

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության վերջը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով.

«Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով եւ նրա հետ կնքվում է նոր պայմանագիր»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «գիտական» բառը։

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

ա) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Կրթությունն ընդհատած նախկին ուuանողն իրավունք ունի մինչեւ հինգ տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուuումնական հաuտատությունում՝ անկախ հեռացման պատճառից։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չի մտնում ուսումնառության ընդհատման ժամանակահատվածի մեջ։».

բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունից հեռացնելը» բառերից հետո  լրացնել « ՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով։

Հոդված 9.  Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ եւ 3-րդ մասերի «Մինչեւ» բառը փոխարինել «Ներառյալ» բառով։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 4-րդ հոդվածի «բ» կետը ուժի մեջ է մտնում  2007 թվականի հուլիս 1-ից։