Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0242-12.07.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ նախադասություններում «արժեքի սահմանում» բառերը փոխարինել «արժեքի գնահատում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության «գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջեւ համաձայնեցմամբ» բառերը փոխարինել «գույքի դրամական արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության «հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով» բառերը փոխարինել «անկախ գնահատողի կողմից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «արժեքի սահմանումը» բառերը փոխարինել «արժեքի գնահատումը» բառերով, իսկ 2-րդ եւ 5-րդ մասերը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից»:

«5. Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում այն որոշվում է անկախ գնահատողի կողմից:

Սույն կետով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Ներկայացվող օրենքի նախագիծը ստրծվել է գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների անդամների հետ համատր: Սույն օրենքը ուղղված է գնահատման գործունեության եւ դրան վերաբերող հարաբերությունների, իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգմանը եւ վերահսկողությանը:

Հայաստանում գնահատման գործունեությունը գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Փաստորեն, ներկայումս վերահսկվում է միայն անշարժ գույքի գնահատման ոլորտը (մասամբ):

Օրենքը կստրծի պատշաճ իրավական հիմքեր Հայաստանում արժեքի գնահատման, որպես առանձին մասնագիտության, առաջացման ր զարգացման համար: Մյուս կողմից գույքի գնահատումը ֆինանսական ր գործարարական արդյունավետ որոշումներ ընդունելու համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է ռեսուրսների ր ակտիվների ազատ շարժին դեպի տնտեսության ավելի արդյունավետ ճյուղեր` դրանով իսկ աջակցելով կայուն տնտեսական աճին: Միաժամանակ միջազգային նորմերին համապատասխան  գույքի գնահատման համակարգը կխթանի արտասահմանյան ներդրումների աճին:

Օրենքը կարող է բերել սեփականաշնորհման գործընթացում կատարվող չարաշահումների կրճատմանը, որովհետր այս գործընթացի օղակներից մեկը` սեփականաշնորհվող գույքի գնահատումը, կկատարվի անկախ գնահատողների միջոցով:

Օրենքի ընդունումը կաջակցի Հայաստանի ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգին, կնպաստի արտասահմանյան ր ներքին ներդրումների աճին ր սեփականաշնորհման որոշ խնդիրների լուծմանը:

Օրենքը կազմված է 6 գլխից:

Առաջին գլուխը նվիրված է օրենքի կարգավորման ոլորտին, օրենքում բերված հիմնական հասկացությունների սահմանմանը, ինչպես նար գույքի գնահատման պարտադիր դեպքերին:

Երկրորդ գլխում բերված են գնահատողների ր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները:

Երրորդ գլուխը ներկայացնում է գնահատողների որակավորման ր սերտիֆիկացիայի կարգը:

Չորրորդ գլխում բերված են գնահատման մասնագիտական կազմակերպությունների լիցենզավորման առանձնահատկությունները;

Հինգերորդ գլուխը նվիրված է գնահատման գործունեության կարգավորմանը ր գնահատման հարցերով Դիտորդական խորհրդի եւ լիազորված մարմնի գործունեության ասպարեզներին:

Վեցերորդ գլուխը պարունակում է անցումային դրույթներ:

Հայաստանում գործող գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը անցել է փորձաքննություն գնահատման ստանդարտների միջազգային կոմիտեի մասնագետ Ջ. Բադեսկուի  կողմից: Միաժամանակ նրանց կողմից կատարվում է Գնահատման Միջազգային Ստանդարտների թարգմանություն անգլերենից հայերեն, որը թույլ կտա հետագայում ճանաչել դրանք որպես ազգային գնահատման ստանդարտների հիմք:

Օրենքի ճիշտ կիրառումը պահանջում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում: