Armenian ARMSCII Armenian
Կ-008-22.06.2007-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ եւ 215-րդ հոդվածների 2-րդ մասերի դիսպոզիցիաներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ  հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 266. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը».

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

3) 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,».

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը՝   համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի :».

5)  6-րդ մասի «հոգեներգործուն» բառը  փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ նույն մասը «պատրաստելու» բառից առաջ լրացնել «ապօրինի» բառով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխով նախատեսված հանցագործությունները համարվում են կրկին անգամ կատարված, եթե դրանք  կատարվել են նախկինում սույն օրենսգրքի 266-րդ, 268-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածում`

1) վերնագրի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ «դրանք» բառը հանել.

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ նույն մասը «Առանց իրացնելու նպատակի» բառերից հետո լրացնել «զգալի չափերով» բառերով.

3) 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) կրկին անգամ,

2) խոշոր չափերով՝»:

Հոդված 5. Օրենսգրքի 269-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ ենթակետով՝ «3.1) կրկին անգամ,»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 269.1-րդ հոդվածով.

«Հոդված 269.1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը

1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) կրկին անգամ,

2) մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 270-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 270. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը

1. Իրավասու անձի կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ՝

պատժվում է  ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 272-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

 «2.1) կրկին անգամ,»:

Հոդված 10. Օրենսգրքի 273-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.

«2.1) կրկին անգամ,»:

Հոդված 11. Օրենսգրքի 274-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի դիսպոզիցիայի «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) կրկին անգամ,»:

Հոդված 12. Օրենսգրքի 275-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 275.   Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) կրկին անգամ,»: